Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Մեր առաջադիմությունը հաշվարկներով(ամսեամիս)

Ժամկետը՝ Դետեմբեր

Դասարաններ՝ 9-12-րդ դասարաններ

Նպատակը՝ Հետազոտական աշխատանքի միջոցով ավելի ակնառու դարձնել սովորողների առաջադիմության տվյալները:Համեմատականներ անցկացնելով այլ սովորողների հետ, սովորողի մոտ մրցակցության որակներ արթնացնել,այդպիսով խթանելով նրա ուսումնական առաջադիմության տեմպը:

Ընթացքը՝Սովորողներից յուրաքաչյուրը ընտրում է որևէ առարկա, և իր հետ սովորող 9 համադասարանցի: Այդ առարկայի համար սովորողներից յուրաքանչյուրը ստացել է գնահատական՝ սեպտեմբերից-նոյեմբեր: Վերցնում է այդ տվյալները և յուրաքանչյուր սովորողին համապատասխան միջին գնահատականն է հաշվում: Օրինակ,ենթադրենք Պողոս Պողոսյան 6 5 6, միջին գնահատականը կհաշվվի այսպես՝ (6+5+6):3=5,7

Վերջում իր և իր ընկերների ցուցանիշներով լրացնում ենք շրջանաձև դիագրամը և տեղադրում բլոգում (նախորդ նախագծից գիտենք,թե դա ինչ է): Բլոգում նաև տեղադրել հաշվարկները՝ դիագրամի հետ միասին, նշել նաև առարկան: