Posted in Մրցույթներ

Հաղթանակած սովորողի «հաղթանակած» ուսուցիչը

    Մինչ իմ ուրախությունը համընդհանուր դարձնելը  բլոգումս, կարծում եմ տեղին է հիշել մեծերից մեկի հետյալ խոսքերը՝ Ուսուցիչների ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է,իրենց ցանած սերմերի աճի մեջ:  Շատ են կարծիքները, որ ուսուցչությունը ներկայիս շրջանում հեշտ է ստացվում՝ կարելի է ոչինչ չանել, բայց ավելին ստանալ(ֆինանսի միջոցով): Բայց այսօր ես համոզվեցի, որ դժվարագույն (չնայած գիտեմ, որ դժվարագույն բառ գոյություն չունի, թող ների ինձ իմ հայոց լեզվի ուսուցչուհին՝ մայրս) աշխատանքը մեր օրերում ուսուցչի աշխատանքն է: Այն պատճառով, որ պետք է բազմաչարչար տարիներ նվիրես, որ մի պահ կա, հասնես դրան՝ հպարտանաս քո սովորողի կերտած հաջողությունով:  Այսօր ես ունեցա այսպիսի մի առիթ: Այսօր ես «հաղթող» եմ:  ԻՄ ՍՈՎՈՐՈՂ-ներից Ալեքսանդր Հարությունյանը , ով 6.1 դասարանից է, «Կենգուրու-2019» մաթեմատիկական մրցույթում 120 առավելագույնից 105 միավոր է վաստակել և արժանացել «լավագույն» մրցանակի:   Հատկանշական է այն, որ 3,4 և 5 միավորանոց խնդիրներից նա բոլոր 5 միավորանոց խնդիրները ճիշտ է գրել, սխալները 3 միավորանոցում են միայն:  Ի դեպ , ամբողջ Երևանում նրա արդյունքը 6-րդ դասարանցիների մեջ 1-ինն էր:  Այսքանից հետո , ինչպես կարելի է չարտահայտվել ու չկիսվել այն հույզերով , որը վերապրում ես դժվար և բովանդակալից աշխատանքային, ուսանողական  օրվա ավարտից հետո:  Այսպիսի նորությունն իմանալուց հետո բոլոր դժվարությունները կարծես ի չիք են դառնում և սկսում ես քեզ զգալ՝ ինչպես առավոտյան կուշտ քնից արթնացած և թարմ սուրճ խմած երիտասարդ մի ուսուցիչ: Շնորհակալ եմ, որ դու իմ սովորողն ես: