Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

Երրորդ ուսումնական շրջան 2020-2021թթ.

3-րդ ուսումնական շրջանում կդասավանդեմ 6-րդ դասարանին, 8-րդ դասարանին, 11-րդ դասարանին, կղեկավարեմ WEB ծրագրավորման ընտրության գործունեություն

3-րդ ուսումնական շրջանում նախատեսում եմ իրականացնել հետևյալ աշխատանքները՝

  • Ուսումնական նյութեր
  • Ֆլեշմոբին սովորողների ակտիվ մասնակցություն
  • Ճամփորդություններ՝ Արատես, Գյումրի և այլն
  • Համագործակցային նախագծեր Հարավային դպրոցի հետ
  • Համագործակցային նախագծեր Արևելյան դպրոցի հետ
  • Կենգուրու մրցույթի խնդիրների քննարկում
  • Ծրագրավորման գիտելիքների փոխանցում
  • Կայքերի պատրաստում
Posted in 4-րդ դասարան, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ, Առցանց ուսուցում

4-րդ դասարանի մաթեմատիկայի ստուգատես

   Հեռավար-առցանց ուսուցման վերջին 2 շաբաթները նվիրել ենք մաթեմատիկայի ստուգատեսի անցկացմանը: Իմ կողմից տրվել են թեստեր՝ 1 հատն ինքնուրույն կատարել են սովորողները, որը իմ կողմից ստուգվել ու ուղարկվել է սովորողներին: Դրան հաջորդող տեսադասը նվիրել ենք այդ թեստի քննարկմանը: Իսկ մյուս թեստերը առցանց քննարկել ու կատարել ենք՝ ստուգելով մեր ամբողջ ուսումնական տարվա գիտելիքների մակարդակը:

Ստուգատեսային թեստի հղումը

Արդյունքները

Քննարկված թեստերը

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ուսումնական նյութեր՝ 4-րդ դասարան, 5-րդ դասարան, 6-րդ դասարան, 7-րդ դասարան

Մայիսյան հավաքի նախագծեր

Հոդված

Հեռավար-առցանց ուսուցման փաթեթներ՝ 4-րդ դասարան, 5-րդ դասարան, 6-րդ դասարան, 7-րդ դասարան

Անհատական ուսուցման փաթեթներ

Ճամփորդություններ

 

Posted in 4-րդ դասարան, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ, Առցանց ուսուցում

Ուսումնական գարուն. մարտի 23-27

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Ժամկետը՝ մարտի 23-27

Ընթացքը՝ Սովորողներն ընտրում են որևէ ճարտարապետական հուշակոթող կամ կառույց, ուսումնասիրում նրա հետ կապված մաթեմատիկական տվյալները, հետաքրքիր փաստերը, գրառում իրենց բլոգում: Կիսվում տպավորություններով:

Օրինակ՝

240px-Leaning_Tower_of_Pisa

Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի:Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։Աշտարակի բարձրությունը գետնից 56.67 մ է, հիմքի մոտ պատերի հաստությունը 2.44 մ է, քաշը կազմում է 14 500 տոննա:Աշտարակն ունի 296 աստիճան։

Posted in ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

Ուսումնական երրորդ շրջան

Ուսումնական 3-րդ շրջանում մենք կսկսենք նոր նախագծեր իրականացնել, իհարկե չմոռանալով նախկինում կատարած աշխատանքները, որոնք հիմք կհանդիսանան կատարել անցում ավելի բարդ զարգացումներ ունեցող աշխատանքների համար:

Մասնակիցներ՝ 4-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 6.1-ին դասարաններ

  • <<Երկրաչափական պատկերներ>> նախագիծը տրամաբանական ավարտին հասցնել՝ պատրաստել այն մարմինները, որոնց չէինք անդրադարձել: Բացի այդ ուսումնասիրություն տանել այդ մարմինների հատկությունների ուղղությամբ(4-րդ, 5-րդ դասարաններ):
  • Նոր նախագիծ, որը պատկերավոր կդարձնի <<Կոտորակներ>> բաժնի յուրացումը: Երեխաները պատրաստում են կլոր տեսքով քաղցրավենիք կամ պատրաստի ունենալով՝ բաժանում մասերի, իսկ ուսուցիչը ծանոթացնում է համապատասխան նյութին(4-րդ, 5-րդ դասարաններ):
  • Սկսում ենք նոր նախագիծ: Ուսումնասիրել կառուցման խնդիրներ բաժինը: Յուրաքանչյուր սովորող սկսում է 0-ից ուսումնասիրել GeoGebra ծրագիրը՝ ուսուցչի օգնությամբ: Հիմնական ուսումնասիրման առարկան կլինի տարրական երկրաչափությունը, որպեսզի հավելյալ դժվարություններ չառաջանան սովորողների շրջանում(6-րդ դասարան):
  • Միջդասարանական մրցույթ 6-րդ դասարանցիների միջև: Ընտրվում են 7-ական մասնակիցներ յուրաքանչյուր դասարանից , ձևավորվում է թիմ: Տրվում են պատահականության սկզունքով մաթեմատիկական հարցեր: Առավելագույն միավոր վաստակած թիմը հաղթում է:(6-րդ դասարաններ):