Posted in Հունվարյան ճամբար 2020, Ճամփորդություն

Արատես. 1-ին օր

Արատեսյան առաջին օրը թեև կիսատ էր, քանի որ կեսօրն անց ենք հասել նշված վայր, բայց հագեցած էր՝ խաղեր, զրույցներ, քննարկումներ, ճաշ, ընթրիք,կենսական պայմանների ստեղծում, որոնք կազմակերպվում էին սովորողների նախաձեռնությամբ:

Posted in Հունվարյան ճամբար 2020, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Լևոնի գետնափոր թանգարան

   Այսօր՝հունվարի 22-ին ես ու Միջին դպրոցի անգլերենի ուուցչուհի Տաթև Ալեքսանյանը 7-8-րդցիների հետ այցելեցինք Կոտայքի մարզի Առինջ գյուղի Լևոնի անվան գետնափոր թանգարանը: Հիացած հետ ենք վերադարձել: Ուղղակի զարմանք ու հիացմունք ենք ապրել, թե ինչպես կարող է մարդ միայնակ այդպիսի լաբիրինթային ու ձեռակերտ հրաշալիք ստեղծել: Ոչ մի տեխնիկա, ոչ մի օգնություն, միայնակ ստանալ այն , ինչ կա: Այնուհետև այցելեցինք տեղի եկեղեցի, մոմ վառեցինք և վերադարձանք:Ներկայացնում եմ ֆոտոշարք:

This slideshow requires JavaScript.

Posted in Հունվարյան ճամբար 2020

Տարածական մարմինների պատրաստում

   Այս շաբաթ 4-րդ դասարանցիների հետ իրականացրեցինք մի նախագիծ, որն ավելի շատ պատրաստողական և ճանաչողական կարելի է համարել: Փորձեցինք սովորողների հետ պատրաստել տարածական մարմիններ՝ խորանարդ, ութանիստ, իկոսաեդր, պրիզմա և այլն: Քանի որ նոր գաղափարի մասին էր խոսքը, պետք էր սովորողներին շրջակա միջավայրին նմանեցվող օրինակներ բերել, մարմինների հատկություններին ծանոթացնել և այլն: Այս նախապատրաստական աշխատանքներից հետո, սովորողներին տրվեցին այդ տարածական մարմինների փռվածքները և սկսեցինք աշխատելը: Ի ուրախություն ինձ , սովորողները կարողացան արդյունքի հասնել և ներկայացնել պատշաճ աշխատանքներ:

Իրենց բլոգներում մեկնաբանել են՝

Հայկ Փիլիպոսյանը

Դավիթ Հայրապետյանը

Ստեփան Իլոյանը

Մարի Մուղդուսյանը

 

 

Posted in Հունվարյան ճամբար 2020, Ճամփորդություն

Այցելություն Լևոնի աստվածային գետնափոր թանգարան

Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Ալեքսանյան․Արշակ Մարտիրոսյան

 Կոտայքի մարզ գ․Առինջ  Լեւոնի աստվածային գետնափոր թանգարան

Քայլք Առինջ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Նպատակը և խնդիրները՝

  • ճամփորդելու միջոցով ճանաչել և գնահատել  պատմամշակութային արժեքները
  •  թանգարանային մշակույթ
  • սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում

Քայլերը՝

  • մինչև ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
  • պայմանավորվածություն ձեռք բերել 
  • պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում։

Մասնակիցներ՝

  1. Արտենյան Լուիզա
  2. Գալստյան Դավիթ
  3. Դուրգարյան Նարեկ
  4. Աբգարյան Հրաչյա
  5. Խեչոյան Հակոբ
  6. Մանուկյան Նարե
  7. Բանդուրյան Ասյա
  8. Միլենա Դանիելյան
  9. Մինասյան Արսեն
  10. Հարությունյան Լիլիթ
  11. Գյուլումյան Էլեն
  12. Ստեփանյան Գոհար
  13. Երեմյան Մերի
Posted in Հունվարյան ճամբար 2020

Երկրաչափական մարմինների տարբերակում և ուսուցում

    7.1 դասարանի հետ իրականացրեցինք այսպիսի մի նախագիծ: Քանի որ երկրաչափության դասաժամերը օրեցօր նոր պատկերացումներ են տալիս սովորողներին, որոնք դժվար է կարճ ժամանակում յուրացնել, որոշեցինք օգտվել ճամբարային շրջանից և ուսումնասիրել երկրաչափական մարմինները: Յուրաքանչյուր սովորող ընտրեց իրեն դուր եկած երկրաչափական մարմինը , տեղեկություններ վերցրեց համացանցից և ներկայացրեց մյուսներին: Իհարկե իմ օգնությամբ էր սովորողը ներկայացնում, քանի որ նոր գաղափարների մասին էր խոսքը: Պայման դրվեց նաև, որ կրկնվող նյութեր չպիտի լինեն: Հետաքրքիր էր և ոգևորված էին սովորղները, քանի որ նոր տեղեկություններ կարողացան ամբարել իրենց գիտելիքների պահուստում:

ronqsuv4e3pcixkalb9r-1024x542

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Սիլվի Կարապետյանը

Արև Սուքիասյանը

Ալեքսանդր Հարությունյանը

 

Posted in Հունվարյան ճամբար 2020

Թիմային տրամաբանական մրցույթ

   Այսօր՝ հունվարի 16-ին 5-րդ դասարանի սովորողների հետ կազմակերպեցինք մրցույթ: Կանոնները հետևյալն էին՝ բաժանվում ենք 3 խմբի՝ 2 խումբը տղաներ  և 1 խումբ աղջիկներ: Յուրաքանչյուր խումբ քննարկում և առաջադրում է 3-ական հարց հակառակորդ թիմին: Արագ արձագանքողը 1 միավոր է վաստակում: Պատասխան չհնչելու դեպքում հարց առաջարկած թիմը տալիս է պատասխան: Այնուհետև հաջորդում է ամեն հարցին քննարկումը: Ավարտեցինք և յուրաքանչյուր թիմ արդյունքում ունեցավ 3-ական միավոր և հաղթեցին բոլորը:

Իրենց բլոգներում մեկնաբանել են՝

Արեն Համբարձումյանը

 

Posted in Հունվարյան ճամբար 2020

Տվյալների հավաքագրում, դիագրամների կառուցում

   Մեր այսօրվա նախագիծը, որը վերաբերում էր 7.1 դասարանին, իր բնույթով և՛ հաշվարկային էր, և՛ կրկնողական, և՛ հետաքրքիր: Յուրաքանչյուր սովորողի իմ կողմից տրվեցին 4-ական պետությունների անուններ: Ամենքը ըստ նախագծի պիտի իրենց հանձնարարված պետության համար որոշեին բնակչության խտությունը՝ իմանալով պետության տարածքը և բնակչության թիվը, այնուհետև ըստ ստացված տվյալների կառուցեին շրջանաձև դիագրամ: Համեմատելով տրված տվյալները՝ իմանային, թե որ պետությունն ավելի մեծ խտություն ունի: Տեղեկություններ կարող էին հավաքել համացանցից:

efc64d5e-8ff6-4146-93e9-f38fc162f5d7_400_400

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Էրիկա Կոստանդյանը

Արև Սուքիասյանը

 

Posted in Հունվարյան ճամբար 2020

Մեծ մաթեմատիկոսները և ոչ միայն…

  5-րդ դասարանի սովորողների հետ այսօր որոշեցինք իրականացնել այսպիսի մի ճանաչողական նախագիծ: Յուրաքանչյուր սովորող համացանցից տեղեկություններ է հավաքում որևէ գիտնականի( մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ և այլն) կյանքի, նրա հայտնագործությունների, կարևոր ձեռքբերումների մասին և պատմում է մնացած սովորողներին: Բայց պատմելու ընթացքում քննրկումներ են տեղի ունենում, հարցեր, ինչու չէ նաև վեճեր: Քանի որ նյութը բավականին շատ էր և ժամանակ էր պահանջում, առաջին օրը սովորեցինք, ապա նոր միայն 2-րդ օրը կիսվեցինք մեր ձեռք բերած գիտելիքներով:

Без названия   Թալես(մ.թ.ա. 624- մ.թ.ա. 546)

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Գրիգորի Դանիելյանը

Գայանե Խաչատրյանը

Տաթև Մամիկոնյանը

Մարի Համբարչյանը

Արեն Համբարձումյանը