Posted in Ուսումնական չորրորդ շրջան

Ուսումնական չորրորդ շրջան.ամփոփում

Ուսումնական չորրորդ շրջանը ես մեկնարկեցի առանց ջոկատի, սակայն հասցրեցի ծանոթանալ գրեթե բոլոր ջոկատների գործունեությանը ու նույնիսկ փոխարինել ջոկատավարներին՝ նրանց հարգելի բացակայության պատճառով:

Մայիսի 31՝ Առաջին օր

Առաջին օրը 1 ժամով փոխարինեցի Լիանա Հակոբյանին ու 8.3 ջոկատի հետ ծանոթացա և , քննարկեցինք իրենց տարվա ընթացքում ձեռքբերումները ու մաթեմատիկական գիտելիքների մակարդակը, սակայն որոշեցինք այլ ասպարեզից փոքր խաղ կազմակերպել: Ընտրեցինք ԴՐՈՇԱՊՈԼԻՍ խաղը, 3 խմբերի բաժանվեցինք ու խաղացինք: Վերջում շատ երկրների դրոշներ գուշակած մասնակիցը հաղթող համարվեց: Շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ սովորողներ են 8.3 դասարանցիները:

Հունիսի 1՝ Երկրորդ օր

Այսօր փոխարինեցի Ստելլա Մնացականյանին: Ջոկատը հիմնականում 8.5 դասարանի սովորողներից էր կազմված ու մի քանի սովորող էլ 6-րդ դասարանից:Միտքը զարգացնող խաղերով զբաղվեցինք: Այն սովորողները, ովքեր իրենց պատմության տեսանկյունից էին լավ զգում, պատմական խաղեր խաղացին: Ունեցա նաև ընտր. գործունեության դասաժամ, որի ընթացքում մեր ծրագրի վրա էինք աշխատում: Պիտի Ֆեյսբուք սոցիալական կայքի արտաքին էջը պատրաստենք: Օրը հետաքրքիր անցավ:

Հունիսի 2-4՝ Երրորդ,չորրորդ, հինգերորդ օրեր

Քանի որ տիկին Մելքոնյանը ճամփորդության էր մեկնել, 7.7 ջոկատի գործունեության եռօրյա կազմակերպումը տրվեց ինձ: Սովորողներին ես արդեն ծանոթ էի դեռևս Հարավային դպրոցում աշխատելու տարիներից: Նրանց հետ հեծանվավարություն արեցինք, գնդակով տարբեր խաղեր կազմակերպեցինք: Ընթացքում չշեղվելով իմ մասնագիտությունից, առաջարկում էի մաթեմատիկական փոքր խնդիրներ, որոնք դժվարություն չեն ներկայացնում: Հինգշաբթի ունեինք նաև ընտր. գործունեության դասաժամ, որի ընթացքում մեր ծրագրի վրա էինք աշխատում: Պիտի Ֆեյսբուք սոցիալական կայքի արտաքին էջը պատրաստենք:

Հունիսի 8՝ Յոթերորդ օր

Փոխարինեցի Հասմիկ Իսրայելյանի 7.3 ջոկատին, այսօր հիմնականում հսկողի դերում էի,քանի որ սովորողներին հանձնարարված էր խնդրագիրք պատրաստել:

Հունիսի 9՝ ՈՒթերորդ օր

Փոխարինեցի Մերի Սարգսյանի 7.1 ջոկատին: Ջոկատավարը հանձնարարություն էր տվել, աշխատում էին իրենց նախագծերի վրա:

Հունիսի 10՝ Իններորդ օր

Նախագծային աշխատանքով մտա Արևիկ Ներսիսյանի ջոկատ, մաթեմատիկական տրամաբանական խաղեր խաղացինք, սովորողները ոգևորված էին, ժամը շատ լավ անցավ ,քանի որ իմ սովորողներին էին, որոնց հետ ամբողջ տարին աշխատել էինք: Հաջորդ 1 ժամը Հասմիկ Թոփչյանի ջոկատի հետ էինք: Քանի որ Միջին դպրոցի 2 դասարաններ ֆուտբոլային հանդիպման էին, ջոկատով միացանք ու դիտեցինք խաղը:

Հունիսի 12-14՝ Ճամփորդություն դեպի Դիլիջան

Posted in Ուսումնական չորրորդ շրջան

Մայիսի 25-հունիսի 5

4-րդ դասարան

    Քանի որ ուսումնական շրջանը ավարտել ենք և բավականին ինֆորմացիա ունենք կուտակած, նաև 4-րդ դասարանի սովորողները բավականին հաճույքով էին կատարում դեռևս դպրոցում <<Քան ակադեմիայի>> առաջադրանքները, կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքները, քանի որ այն հնարավարություն է տալիս միավորների քանակը տեսնելու և դասարանի մակարդակով հորիզոնական զբաղեցնելու:

Նաև կօգտվենք learningapps.org/createApp.php  կայքից և կստեղծենք <<Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղը>>:

   Կիրականացնենք մի թեթև նախագիծ՝  Ըստ նախագծի սովորողներից յուրաքանչյուրը կվերցնի սպիտակ թուղթ , նրա վրա քանոնով և մատիտով ինչ-որ պատկեր կնկարի(այն կարող է լինել մի քանի ուղղանկյուններ իրար վրա դրված, կամ ցանկացած պատկեր), այնուհետև հաշվելով սանտիմետրերով կողմերը կստանա նրա պարագիծը, վերջում կդարձնի այն միլիմետր:

Արդյունքներ(Ով է ուզում դառնալ միլիոնատեր)՝

Ստյոպա Ադամյան

Էվելինա Հակոբյան

Գարիկ Մկրտչյան

Մարի Մուղդուսյան

Հայկ Փիլիպոսյան

Մարիա Գյոզալյան

Ալեքս Շահվերդյան

Էլեն Շահվերդյան

Նատալի Ավագյան

Առնակ Վերմիշյան

Արեգ Խաչատրյան

Գայանե Հովհաննիսյան

Մարկ Հովսեփյան

 

5-րդ դասարան

    5-րդ դասարանի հետ կուսումնասիրենք learningapps.org/createApp.php  կայքը,որը հնարավորություն է տալիս, ինտելեկտուալ խաղեր կազմակերպել, կուսումնասիրենք այն, յուրաքանչյուրս հետաքրքրաշարժ և տրամաբանական հարցեր կընտրենք և վերջում մրցույթ կկազմակերպենք առցանց՝ 5-րդ դասարանի սովորողների հետ:

Արդյունքներ՝

Արեն Համբարձումյան

Կորյուն Գաբոյան

Արսեն Գևորգյան

Մարի  Սարգսյան

 

6-րդ դասարան

    6-րդ դասարանի հետ կշարունակենք մեր խաչբառերի նախագիծը:  Այս անգամ խաչբառերում կընդգրկենք տրամաբանական հարցեր ցանկացած ասպարեզից: Կընտրենք լավագույն հարցերով ու հետաքրքրաշարժ հարցերը ու միասին կլուծենք խաչբառը:

Արդյունքներ՝

Մարիա Շոկարյան

Իրինա Գյուրջինյան

Նարեկ Գրիգորյան

Հայկ Բաղդասարյան

Էլեն Պետրոսյան

Ինեսա Հոբոսյան

Անի Հարությունյան

Գոհար Բարսեղյան

Սարգիս Ղազարյան

 

7-րդ դասարան

   7-րդ դասարանի հետ կհետևենք թագավարակով վարակված երկրների տվյալները և կկազմենք համապատասխան  դիագրամ՝ընտրելով 10 երկրի տվյալներ: Բացի այդ մեկ այլ դիագրամ էլ կկազմենք՝ բուժվածների տվյալներով:

Համապատասխան ցուցանիշները կարելի է գտնել հետևյալ կայքում՝ https://www.worldometers.info/coronavirus/