Posted in Հունվարյանն ճամբար 2021

Մարզական ստուգատես. այց սահադաշտ

Օրը՝ հունվարի 29

Վայրը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Ժամանում՝ 11:00

Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • ծանոթացում գեղասահք մարզաձևին,
  • սովորողների մոտ չմշկասահքի հմտությունների ձեռքբերում,զարգացում, ամրապնդում,սառույցի վրա կանգնելու-սահելու,հավասարակշռությունը պահելու կարողությունների ձևավորում, զարգացում, ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը,
  • ինքնուրույն աշխատելու կարողությունների զարգացում։

Խնդիրները ՝

  • մարզական ստուգատեսի հանձնում
  • չմշկասահքի կանոնների գործածում,
  • ինքնուրույն աշխատելու կարողությունների ցուցադրում։

Ակնկալվող արդյունքներ՝

Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքներ պատրաստում՝ հրապարակելով ամփոփում-հաշվետվություն ճամփորդական տպավորությունների, արդյունքների մասին դասարանական կամ անհատական բլոգներում։

Պատասխանատու` Արշակ Մարտիրոսյան

Ուղեկցող մարզիկ՝

Մասնակիցներ՝

  1. Հայկ Սարգսյան (6-րդ դասարան)
  2. Գրիգորի Դանիելյան (6-րդ դասարան)
  3. Իշխան Գևորգյան (6-րդ դասարան)
  4. Ալեքս Գևորգյան (6-րդ դասարան)
  5. Վիկա Արևշատյան (6-րդ դասարան)
  6. Էդուարդ Սևանցյան (6-րդ դասարան)
  7. Սամվել Հովասափյան (6-րդ դասարան)
  8. Կորյուն Գաբոյան (6-րդ դասարան)
  9. Արտյոմ Ղազարյան (6-րդ դասարան)
  10. Դավիթ Ապիտոնյան (6-րդ դասարան)
  11. Դավիթ Մարգարյան (6-րդ դասարան)
  12. Մարիա Մարգարյան (2-րդ դասարան)
  13. Նարինե Չախոյան (ծնող)
Posted in Հունվարյանն ճամբար 2021

Օլիմպիադայի խնդիրների քննարկում Հարավային դպրոցի հետ

Շարունակում ենք մեր համագործակցային աշխատանքը Հարավային դպրոցի հետ: Այս անգամ Հարավային դպրոցի սովորողները Լյովա Սարգսյանի գլխավորությամբ հյուրընկալեցին մեզ Միջին դպրոցում: Նպատակը օլիմպիադայի այս տարվա խնդիրների քննարկումն ու վերլուծությունն էր համատեղ ուժերով : Յուրաքանչյուր սովորող լուծում և առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը:Նախատեսում ենք մշտական կապը պահպանել երկու դասավանդողներով և հաճախակի քննարկումներ ու հանդիպումներ կազմակերպել:

Posted in Հունվարյանն ճամբար 2021

Համագործակցային, ձմեռային խաղեր Ապարանում

Հունվարի 19: Ըստ նախնական պլանավորվածության այսօրվա մեր ուղղությունը դեպի գյուղ Զառ պիտի լիներ, որտեղ պետք է մեր մարզական ձմեռը վայելեինք, բայց ձյան սակավությունը տարավ մեր՝ Հարավային դպրոց-Միջին դպրոց խմբին այլ նախագծային ուղղությամբ՝ ք.Ապարան, իսկ ավելի կոնկրոտ Ապարանի ջրամբար: Ձյան առատությունը հնարավորություն էր տալիս մեզ իրականացնելու մարզական , ստուգատեսային խաղեր: Սովորողներն իրենց սահնակներով մրցույթ էին կազմակերպում, ձնագնդիկ էին խաղում, ձնեմարդ էին փորձում պատրաստել: Ինչ խոսք, կազմակերպված ընթացքի համար պարտական էինք նաև թենիսի մարզիչ Հասմիկ Սիմոնյանին, ով ուշադիր էր սովորողների անվտանգության հարցերին և օժանդակում էր խաղերի ճիշտ կազմակերպմանը: Դասավանդողներից էլ ես ու Հարավային դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Լյովա Սարգսյանը առիթից օգտվելով դահուկ էինք քշում: Սովորողների ուրախ տրամադրությունը և վերադարձին զրույցները վկայում են, որ այսօրվա ճամփորդությունը ստացված կարելի է համարել:

Լուսաբանել են՝

Կորյուն Գաբոյանը

Վիկա Արևշատյանը

Ալեքս Գևորգյանը

Posted in Հունվարյանն ճամբար 2021

Փորձեր ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում

Հունվարի 15: Բաժանվեց ջոկատը 2 խմբի՝ մի խումբը ֆիզիկայի լաբորատորիա գնաց տիկին Մխիթարյանի մոտ, մյուսը՝ տիկին Սուսանի մոտ փորձեր կատարելու: Սովորողները տպավորված էին, անընդհատ հարցեր էին ուղղում մասնագետներին:Ներկայացնում եմ ստորև նրանց պատումները՝

Արեն Համբարձումյան

Աստղիկ Ալեքսանյան

Կորյուն Գաբոյան

Վիկա Արևշատյան

Posted in Հունվարյանն ճամբար 2021

Միջին դպրոց-Հարավային դպրոց համագործակցություն-խաղ

Այցելեցինք քայլքով Հարավային դպրոց պլանավորված նախագծի համաձայն: Ըստ սովորողների՝ հրաշալի օր անցկացրեցինք: 5-րդ ու 6-րդ դասարանցիների համագործակցային խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Տպավորված հետ վերադարձանք Միջին դպրոց:

Լուսաբանել են՝

Արեն Համբարձումյանը

Արսինե Բադալյանը

Վիկա Արևշատյանը

Կորյուն Գաբոյանը

Posted in Հունվարյանն ճամբար 2021

Հունվարի 11-12. Բացահայտման ամփոփում

Հունվարյան ճամբարը մեկնարկել է, բոլորս ունենք մեզ կցված ջոկատները և աշխատում ենք ըստ դասացուցակի ու նախագծերի: Ինձ բաժին հասան դեռևս Հարավային դպրոցից դասավանդած իմ սովորողները, իհարկե ոչ ամբողջապես, շատերը նախապատվությունը տվել էին այլ դասավանդողի: Գուցե և 3 տարին բավական շատ ժամանակ է փոփոխություն ցանկանալու համար: Շատերը հեռավար տարբերակ են ընտրել՝ մնալով իմ ջոկատում: Այնպես ստացվեց , որ ֆիզիկական միջավայրում ճամբարային աշխատանքը կատարում ենք փոքր կազմով: Բայց սա իհարկե իր գլխավոր պլյուսն ունեցավ: Պիտի անկեղծանամ. սովորողներ կային, ովքեր ստվերում էին մնացել և հիմա կայանում են , ինքնահաստատվում այս ճամբարի միջոցով: Ես սկսել եմ այդ փոքրաթիվ ջոկատի ամեն մի անդամի լիովին բացահայտել ու ասեմ , որ ամեն առումով դրական նժարին են: Հունվարի 11-ին՝ առաջին օրը ծանոթության և ընդհանուր շրջանի ներկայացմանն էինք նվիրել: Նաև տանը նախօրոք ինտելեկտուալ խաղ էի պատրաստել, այն ընդգրկում եմ մայրենի, մաթեմատիկա, պատմություն, բնագիտություն, տրամաբանություն, պետություններ թեմաները և խմբերի բաժանված ու ոգևորված ավարտեցինք խաղը: Ես այդ օրը եկա այն համոզման, որ <<թույլ>> դասակարգում մտցնելը սովորողների միջև մեծագույն սխալ է:

Հունվարի 12-ին 2 ուղղության վրա աշխատեցինք:1. սովորողները պիտի երկրաչափական պատկերների համադրմամբ նոր պատկերներ ստանային: Որոշները կենդանիներ ստացան, մի մասը նոր պատկեր ստացավ:2. Տրամաբանական խաղերի ժամ ունեցանք: Նկարներ տրվեցին սովորողներին, որոնք պահանջում էին պատասխան : Խմբային տարբերակով դա էլ ավարտեցինք: Իհարկե վաղվան մի փոքր անելիք թողնելով: Հաճույքով ավարտեցինք նաև 2-րդ օրը:

Հունվարի 11

Posted in Հունվարյանն ճամբար 2021, Ճամփորդություն

Ապարան. նախագիծ

Ճամփորդության վայրը՝ Արագածոտնի մարզ, ք. Ապարան

Ճամփորդության ժամանակահատվածը՝ 19․01․2021, 11։00-15։00

Պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան, Լյովա Սարգսյան

Ուղեկցող մարզիկ` Հասմիկ Սիմոնյան

Նպատակը՝մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում:

Մարզաձևեր՝

  • դահուկ, սահնակ

Անհրաժեշտ գումարը՝ 1500 դրամ

Անհրաժեշտ իրեր՝

  • Տաք, հարմար հագուստ, երկարաճիտ կոշիկներ, գլխարկ, ձեռնոց
  • բրդուճներ, ջուր
  • ձայնագրիչ
  • ֆոտոխցիկ, հեռախոս

Մասնակիցներ՝

  1. Վիկա Արևշատյան (6-րդ դասարան)
  2. Հայկ Սարգսյան (6-րդ դասարան)
  3. Մելանյա Քեքեջյան (6-րդ դասարան)
  4. Արսինե Բադալյան (6-րդ դասարան)
  5. Ալեքս Գևորգյան (6-րդ դասարան)
  6. Արամ Կարապետյան (6-րդ դասարան)
  7. Կորյուն Գաբոյան (6-րդ դասարան)
  8. Արտյոմ Ղազարյան (6-րդ դասարան)
  9. Էդուարդ Սևանցյան (6-րդ դասարան)
  10. Անի Հարությունյան (6-րդ դասարան)
  11. Դավիթ Ապիտոնյան (6-րդ դասարան)
  12. Աննա Պետրոսյան (4-րդ դասարան)
  13. Ստեփան Կիրակոսյան (4-րդ դասարան)
  14. Մարի Հովհաննիսյան (4-րդ դասարան)
  15. Գոհար Մխիթարյան (4-րդ դասարան)
  16. Հայկ Մանուկյան (4-րդ դասարան)
  17. Ավետ Սարդարյան (4-րդ դասարան)
  18. Ալեքս Ստեփանյան (4-րդ դասարան)
  19. Աստղիկ Գաբոյան (4-րդ դասարան)
  20. Շուշան Մանվելյան (4-րդ դասարան)
  21. Իռենա (ծնող)
Posted in Հունվարյանն ճամբար 2021

Հունվարյան նախագծեր

Ժամկետը՝ հունվարի 8-30

Ըստ կետերի նախատեսվում են հետևյալ աշխատանքները՝

Հունվարի 11

09:00-09:20- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:00- Քննարկում, հունվարյան ճամբարի աշխատանքների ներկայացում

10:00-11:00- Հետաքրքրաշարժ խաղՃամբարային գործունեություն(Արշակ Մարտիրոսյան)

11:00-12:00- Ճամբարային գործունեություն(Արշակ Մարտիրոսյան)

12:00-14:30-

.

Հունվարի 12

09:00-09:20- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:55- Նախագծային աշխատանք՝ օգտագործելով քառակուսի, եռանկյուն, շրջանագիծ ստանալ այլ երկրաչափական պատկերներ, նաև այլ պատկերներ

11:05-12:35- Ընտրություն

12:55-13:35- Ֆիզկուլտուրա

.

Հունվարի 13

09:00-09:20- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05- Կազմում ենք շրջանաձև դիագրամներ՝ օգտվելով դասավանդողների բլոգների այցելություն բաժնի թվաբանական տվյալներից: Ցանկալի է մայրենիի դասավանդողները առանձին ներկայացվեն, մաթեմատիկան առանձին և այլն:

10:10-10:55- Համացանցից ընտրել որևէ հայտնի Մաթեմատիկոսի մասին տեղեկություն, հասկանալ, պատմել նրա կարևոր գործի մասին:

11:05-11:50- Նշել դպրոցում անցած առարկաները և յուրաքանչյուր առարկայի մասին նկարագրություն անել՝ նշելով 1-ին շրջանում անցած սիրելի թեման:

11:55-12:35- Պար

.

Հունվարի 14

09:00-12:00- Նախագիծ՝Հարավային դպրոցի հետ(Արշակ Մարտիրոսյան,Լյովա Սարգսյան)

12:00-14:30-Նախագծային աշխատանք ըստ դասացուցակի

.

Հունվարի 15

11:00-13:00-Փորձեր ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում (Գայանե Մխիթարյան, Սուսան Սահակյան)

13:00-14:30-Նախագծային աշխատանք ըստ դասացուցակի

.

Հունվարի 19

Ճամփորդություն գ. Զառ (Արշակ Մարտիրոսյան,Լյովա Սարգսյան, Հասմիկ Սիմոնյան)

.

Հունվարի 20

09:00-12:00- Ճամբարային գործունեություն(Արշակ Մարտիրոսյան)

12:00-14:30-

.

Հունվարի 21

09:00-13:00- Նախագիծ՝Հարավային դպրոցի հետ(Արշակ Մարտիրոսյան,Լյովա Սարգսյան)

13:00-14:30-

.

.

Հունվարի 25

09:00-12:00- Ճամբարային գործունեություն(Արշակ Մարտիրոսյան)

12:00-14:30-

.

Հունվարի 26

09:00-12:00- Ճամբարային գործունեություն(Արշակ Մարտիրոսյան)

12:00-14:30-

.

Հունվարի 29

10:00-13:00- Ճամփորդություն դեպի Գեղասահքի հոկեյի մարզադպրոց(Արշակ Մարտիրոսյան,Հասմիկ Սիմոնյան)