Posted in Գնահատում

Գնահատման իմ մեթոդիկան

Սովորողները սովորաբար գնահատվում են տարբեր ցուցանիշներով: Եթե գնահատման մեջ առանձնացնենք գնահատանիշը, ապա ես առանձնացրել եմ մի քանի կետեր,որոնցից գոյանում են միավորներ:

1.Բլոգային աշխատանք՝ սա հիմնական բաղկացուցիչն է մեր հեղինակային ուսուցման, որի համար ես հատկացրել եմ առավելագույնը 3 միավոր... բայց պետք է նշեմ, որ եթե սովորողը բլոգում նյութ չունի տվյալ շրջանում կամ ամսում, ապա մնացած բաղկացուցիչներից միավոր չի կարող հավաքել:

2.Ակտիվություն, առաջադրանքների կատարում՝ սա շատ է կարևորվում ինձ մոտ, սրա միջոցով հասկանալի է դառնում ,թե ինչքանով է սովորողը յուրացրել նյութը, ինչի վրա պետք է աշխատել, բացերը լրացնելու համար:Հատկացնում եմ առավելագույնը 2 միավոր:

3.Ինքաստուգում՝ սովորաբար բաղկացած 5 հարց և խնդիրներից: Ամսվա վերջում փաթեթը կազմում եմ,դասի ընթացքում սովորողները աշխատում են:Հետո քննարկում ենք անում, ամրապնդում հարցեր առաջացրած խնդիրների գիտելիքահենք մասերը:Առավելագունը՝4 միավոր:

4.Ֆլեշմոբ՝ առավելագույնը 1 միավոր: Սովորողին մասնակցության համար խրախուսում եմ: Առայժմ հաշվի չեմ առնում ճիշտ պատասխանների քանակը:

Ընդհանուր՝ 10 միավոր