15.05.2024թ-Տասնորդական կոտորակների կլորացումը
Դասարանական առաջադրանքներ՝ 1200-ա,գ,ե; 1201; 1202-ա,գ; 1215-ա,գ; 1217; 1218
Լրացուցիչ առաջադրանքներ՝1200-բ,դ,զ; 1202-բ,դ; 1214; 1215-բ,դ; 1216;
.
14.05.2024թ-Տասնորդական կոտորակների կլորացումը
Տեսություն՝
Տասնորդական կոտորակների կլորացումը
Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:
Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8
Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:
Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8
Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:
Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:
Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի տրվածից մեծ:
Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:
Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝
1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով
2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով
Օրինակ
Կլորացնենք 892,7084 թիվը:
Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708
Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71
Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7
Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:
Օրինակ
Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 893
Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900
Դասարանական առաջադրանքներ՝ 1197-ա,գ,ե,է; 1198-ա,գ,ե,է; 1199-ա,գ,ե; 1208; 1210; 1212
Լրացուցիչ առաջադրանքներ՝1197-բ,դ,զ,ը; 1198-բ,դ,զ,ը; 1199-բ,դ,զ; 1209; 1211; 1213
.
13.05.20234թ-Տասնորդական կոտորակների բաժանումը
Դասարանական առաջադրանքներ՝ 1180-ա,գ; 1181; 1182-ա,գ,ե; 1183-ա,գ; 1187; 1188-ա,գ; 1189
Լրացուցիչ առաջադրանքներ՝1180-բ,դ; 1182-բ,դ,զ; 1183-բ,դ,զ; 1188-բ,դ; 1189; 1190-ա,գ