Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք.կլոր սեղան

Օրը՝ մայիսի 22

Մասնակիցները՝ մաթեմատիկա դասավանդողներ, սովորողներ, հյուրեր

Միջին,Ավագ դպրոցի դասավանդող՝ Արշակ Մարտիրոսյան

Մասնակից սովորողները՝ Հայկ Մանուկյան(6), Կարոլինա Եսայան(6), Վարազդատ Միքայելյան(9), Սեդա Ստեփանյան(9)

Թեման՝ առանց գրատախտակի մաթեմատաիկայի դասերի անցկացում, մեկ օրինակի ներկայացում

Ներկայացվող թեման՝ Տասնորդական կոտորակների գումարում, հանում, բաժանում, բազմապատկում(6).Գանի,կոնի ծավալների հաշվումը(9)

Առավելությունները՝

  • Սովորողների ինքնուրույն վերլուծելու կարողունակությունը
  • Մաթեմատիկական բոլոր սիմվոլներին հմտորեն տիրապետելը համակարգչով
  • Աշխատանքի հասանելիությունը ցանկացած պահի

Թերությունները՝

  • Համացանցի թույլ լինելու հետևանքով ժամանակի մեծածավալ կորուստը
  • Սովորողների դժվար ընկալունակությունը թեմայից
  • Սովորողների մեծաքանակ լինելը և ժամանակի մեջ չտեղավորվելը՝ անհատապես աշխատանք տանելու յուրաքանչյուրի հետ

Ընթացքը— Սովորողներին ուղղորդում եմ նախ ընտրել օժանդակող ծրագիր՝ Math-o-mir, Geogebra և այլն: Բացատրում եմ բանավոր կերպով թեման, սակայն իմ բլոգում տեղադրված է տեսական մասը: Նրանք միաժամանակ ուսումնասիրում են թեման, անհանգստացնող հարցերը տալիս: Քննարկում ենք ու սկսում առաջադրանքների կատարմանը անցնել: Վերջում օգնում եմ դժվարացած առաջադրանքները լուծել ու տեղադրել բլոգում:

Օր. Հաշվենք՝

1,515+2,1=3,615

1,515-0,1976=1,3174

Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք-2023թ


Մայիսին իրականացվող աշխատանքները․

1. Առարկայական ծրագրերի լրամշակում մաթեմատիկա դասավանդողների հետ։

Մաթեմատիկա դասավանդողները խմբերով ըստ օղակների ՝ կրտսեր, միջին, ավագ, լրամշակում ենք մաթեմատիկա առարկայի ծրագրերը, համապատասխանեցնում նոր չափորոշչին։


2. Ուսումնական նյութ, ուսումնական նախագիծ մաթեմատիկա առարկայից, կարգերի լրամշակում։


3. Կլոր սեղան քննարկում մաթեմատիկա դասավանդողների հետ․
Թեման՝ կրթահամալիրում մաթեմատիկա առարկայի ուսուցումը առանց գրատախտակի։

Կրթահամալիրի բոլոր մաթեմատիկա դասավանդողները նեկայացնում են, թե ինչպես են կազմակերպում մաթեմատիկա առարկայի պարապմունքները առանց գրատախատակի օգնության։ Ներկայացնում են դասի կազմակերպման ձևը, դասի պլանավորումը, հաջողությունները, խնդիրները, դժվարությունները։



4. Մաթեմատիկա առարկայի բաց պարապմունքներ Միջին,Ավագ դպրոցներում։
Առարկայական փաթեթները տե՛ս ստորև

6-8 դասարան-Մաթեմատիկա

8-րդ դասարան-Հանրահաշիվ

8-րդ դասարան-Երկրաչափություն

9-րդ դասարան-Հանրահաշիվ

9-րդ դասարան-Երկրաչափություն

10-րդ դասարան-Մաթեմատիկա

11-րդ դասարան-Մաթեմատիկա



5. 2022-2023 ուստարվա ստուգատեսների կազմակերպում

9-րդ դասարան /ավարտական դասարան/ թեստային, գործնական աշխատանքների կազմակերպում։

Posted in Ճամփորդություն, Մայիսյան հավաք

Բարձունքի նվաճում՝ Թեղենիս

Թեղենիս`Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը :2851 մ

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ  են բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։  Սկսվում է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ու ձգվում հարավ- արևելյան ուղղությամբ` բաժանվելով երկու հիմնական ճյուղերի` արևելյան և հարավային, որոնց միջև է տեղադրված Դալար գետի (Աղվերանի) հովիտը: Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև: Ունի ծալքաբեկորային ծագում: Արտաքին լանջերը  հիմնականում մեղմաթեք են` կտրտված բազմաթիվ մանրձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ:

Պատասխանատու՝ Արշակ Մարտիրոսյան,Հասմիկ Իսրայելյան

Մարզիկ՝ Նաիրա Հարությունյան

Նպատակը
Ուսումնահայրենագիտական- ճանաչողական

Նախապատրաստական փուլ
Տեղեկություններ հավաքել նշված տարածքի աշխարհագրության ու պատմության, ժողովրդագրական կազմի մասին,ներկայացնել բլոգում։

Մեկնում
Մայիսի 27.  9.30- 16.00
Ճամփորդության երթուղին  Երևան- Բուժական- -Թեղենյաց վանք-Թեղենիս
Բուժական գյուղից քայլարշավ դեպի Թեղենիս լեռան բարձունք
Այցելություն Թեղենյաց վանք

Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

ուսապարկ, տաք  հագուստ, սպորտային կոշիկներ,  մեկանգամյա սնունդ, թվային միջոցներ

Մասնակիցների  ցուցակ

1.Կորյուն Գաբոյան(7-րդ դասարան)

2.Մաքսիմ Սահրադյան(7-րդ դասարան)

3.Արամ Կարապետյան(7-րդ դասարան)

4.Միլենա Հովհաննիսյան(6-րդ դասարան)

5.Սարգիս Մարտիրոսյան(7-րդ դասարան)

6.Վաղարշակ Գրիգորյան(7-րդ դասարան)

7.Արայիկ Միքայելյան(7-րդ դասարան)

8.Դավիթ Մարգարյան(7-րդ դասարան)

9.Յուրա Սահակյան(7-րդ դասարան)

10.Լիլիանա Գևորգյան(6-րդ դասարան)

11.Նատալի Տագեսյան(6-րդ դասարան)

12.Մանե Ջավադյան(7-րդ դասարան)

13.Թեդի Ներսիսյան(7-րդ դասարան)

14.Էվելինա Հակոբյան(6-րդ դասարան)


Posted in Մայիսյան հավաք

Միջդասարանական ինտելեկտուալ բլից-հարցում

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՆԱԳԻՐ՝ Միջդասարանական բլից-հարցում

Նախագիծը վերաբերում է 7-8-րդ դասարաններին

Դասավանդողներ՝ Զարինե Փանյան,Արշակ Մարտիրոսյան

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ-Սովորողներին հնարավորություն տալ կիրառել ձեռք բերված գիտելիքները, թիմային խաղում քննարկումների միջոցով սովորել և գտնել ճիշտ պատասխանները, արագ կողմնորոշվել,զարգացնել տրամաբանական գիտելիքները, տեղավորվել նախատեսված ժամանակում: Այսպիսի խաղերի միջոցով ավելի հետաքրքրացնել մաթեմատիկա առարկան երեխայի աչքերում:

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔԸ՝ Բաց միջավայրում հարմար տեղավորվում են սովորողները ըստ խմբերի: Դասավանդողների ցուցումներով արագ ինքնակազմակերպվում են և պատրաստվում պատասխանել հնչած հարցերին: Խմբային մակարդակով ,քննարկումների բովանդակության միջոցով հաղթող խումբ կորոշվի:

ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐԸ`  Մայիս

ՆԱԽԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ`  Հաղթող թիմի անդամները կխրախուսվեն համապատասխան գնահատանիշով դասավանդողի միջոցով:

ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ Ամփոփվում և հրապարակվում է յուրաքանչյուրի բլոգում:

Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք-2022

Մայիսյան հավաքի  ուղղությունները և աշխատակարգը:

Միջին դպրոց՝

1.Համագործակցային նախագիծ-հրավերք Հարավային դպրոց՝ պատասխան հանդիպումով(Լյովա Սարգսյան)

2.Ճամփորդական նախագիծ Միջին դպրոց-Հարավային դպրոց օղակներով դեպի Սարդարապատ(Լյովա Սարգսյան)

3.Տարատարիք սովորողներով քայլք,այցելություն Լևոն պապի գետնափոր թանգարան (Տաթևիկ Ալեքսանյան)

4.Ուսումնական պլանով նախատեսված նյութերի ուսումնասիրություն

5.Մաթեմատիկական բանավոր ինտելեկտուալ մրցույթ 7-8-րդ դասարանների միջև բացօթյա միջավայրում(Զարինե Փանյան)

Ավագ դպրոց

1.Մրցույթ-արագագործություն բաց միջավայրում, թե ով ավելի արագ համակարգչում կհավաքի տրված մաթեմատիկական տերմիններով գրված տեքստերը(10-րդ դասարան)

2.Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ,որը տրամաբանական, մաթեմատիկական, հաշվարկային կլինի` 10-րդ դասարանցիներ (Թաթուլ Շահնազարյան)

3.Ուսումնական պլանով նախատեսված նյութերի ուսումնասիրություն

4. Ֆունկցիաներ թեմայի բաց-պարապմունք իմ 10-րդցիների կողմից 7-րդ դասարաններին:

5.Բանավոր հարց ու պատասխան` կապված տարվերջյան ամփոփիչ քննության հետ, բաց միջավայրում: (9-րդ դասարան)

6.Ճամփորդական նախագիծ դեպի Գառնի(9-10-րդ դասարան)(Սյուզի Հակոբյան)

Մասնակցություն կլոր սեղանի քննարկմանը՝ մայիսի 20 (մաթեմատիկայի դասավանդողներ)

Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան 16-րդ հավաք

Հայրենագիտական ճամփորդություն դեպի Ամբերդի ամրոց, Բյուրականի աստղադիտարան

բացօթյա, միջդասարանական մրցութային ինտելեկտուալ խաղեր՝ 6.5 և 6.6 դասարանների միջև

8-րդ դասարանցիների ավարտական դաս՝ նվիրված մաթեմատիկա առարկայի հետագա ընկալման, մտավախությունները հաղթահարող պրոցեսների հետ, քննարկումներ, որը տեղի կունենա բացօթյա լսարանում

Այց Հարավային դպրոց, սովորող-սովորեցնող նախագծով, վայրը՝ դպրոցի բակ

Posted in Մայիսյան հավաք, Առցանց ուսուցում

Մայիսի 4-8.ամփոփում

   Մայիսյան շաբաթը  տարբերվում էր իր բնույթով՝ այն ավելի քննարկումների, բաց դասերի շաբաթ էր, որը բավականին հագեցած օրակարգ ուներ ու հետաքրքիր էր: Ունեցանք հանդիպումներ 4-7-րդ դասարանների հետ: 4-րդ դասարանի հետ սկսել ենք մի նախագիծ, որը տրամաբանական բնույթ ուներ: Լուցկիներով առաջադրանք, որը սովորողների մեծամասնության կողմից շատ սիրվեց: 5-րդ դասարանի հետ ուսումնասիրեցինք կոտորակների բազմապատկում, բաժանում թեմաները: 6-րդ դասարանի հետ ունեցանք քննարկում, բաց դաս, որը վերաբերում էր մեր կողմից նոր ուսումնասիրվող մաթեմատիկական փազլ, խաչբառ թեմաների պատրաստմանը: 7-րդ դասարանի հետ առարկայական քննարկումներ ունեցանք հանրահաշիվ, երկրաչափություն առարկաներից: Բացի այդ ես մասնակցեցի Լիանա Հակոբյանի կազմակերպած բաց դաս քննարկմանը, իմ՝7.1 դասարանի սովորող Մանան Սեմիրջյանի մայրիկի ղեկավարությամբ իրականացված բաց դասին, որը վերավերում էր <<Սասնա ծռեր>> էպոսին: Ուղղակի հիացմունքս չեմ կարող չնշել ընթացքի մասին:  Ստուգեցի նաև մաթեմատիկայի ֆլեշմոբում իմ սովորողների առաջադրանքները: Ամենօրյա աշխատանք՝ պատասխանում եմ սովորողների նամակներին:

Posted in Մայիսյան հավաք, Առցանց ուսուցում

Մայիսյան հավաքի նախագծեր

Նախագծի տևողությունը՝ Մայիսի 4-9

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիներ, Միջին դպրոցի 6-7-րդ դասարանցիներ, ծնողներ, հետաքրքրվողներ

Ծրագրում՝ Հեղինակային կրթական ծրագրի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, ընտանեկան դպրոցների բաց ցանց

Տարվող աշխատանքներ՝  Տիրապետել նոր գործիքների՝ Quizziz, Math-o-Mir: Նոր նախագծերի միջոցով թոթափել համաճարակային լարված իրավիճակը: Իրականացնել ընտանեկան բաց նախագծեր, որոնք կօգնեն ավելի շատ մասնակիցների ներգրավելու ուսումնական գործընթացում, առցանց բաց պարապմունքներ-Teams հարթակում: Առցանց բաց պարապմունքների ընթացքում կուսումնասիրվեն հետևյալ նյութերը՝

4-րդ դասարան՝ Կանոնավոր և անկանոն կոտորակներ

5-րդ դասարան՝ Կոտորակների բազմապատկումը և բաժանումը

6-րդ դասարան՝ Տասնորդական կոտորակների հանումը

7-րդ դասարան՝

Հանրահաշիվ՝ Բազմությունների միավորումը և հատումը

Երկրաչափություն՝ Շրջանագիծ և շրջան