Posted in Ուսումնական ամառ

Դասընթացի ծրագրի վերաբերյալ իմ դիտարկումները

Նախ սկսեմ նրանից, որ ծրագիր ասվածի իմաստը ես հասկացել եմ որպես ուսուցանվող նյութերի վերնագրերի կույտ,և ոչ միայն ես: Բայց արդեն հասկացա, որ այս վերնագրերը կարող է յուրաքանչյուր ոք իր բլոգում արտատպել , ու պատրաստ լինել օրինակ մաթեմատիկա պարապելու, ինչը իհարկե սխալ է: Իմ կարծիքով բացի ծրագրի վերնագրից, յուրաքանչյուր թեմայի համար դասավանդողը պիտի նշի, թե ինչ աղբյուրներ, գրականություն է նախատեսում օգտագործել , նշի ,թե որպես հիմնական թեմային առնչվող Նախագիծ, ինչ է պլանավորում անել:առաջադրանքների մասով ամբողջ տարվա ընթացքի համար կազմել,իրատեսական չէ, դրանք ընթացքում կարող ենք լրացնել: Բացի այդ ծրագիրը կազմելիս կարելի է նշել նաև նախօրոք պլանավորված ճամփորդությունների վայրեր, որը համապատասխանում է տվյալ պահին ուսուցանվող թեմային և այցելել , իրականացնել այն: Այսքանը իմ մտածածն է,բայց ընկերներիս կարծիքը նույնպես կարևոր է, հարցում կանեմ:

Posted in Ուսումնական ամառ

Առաջադրանքների փաթեթ. օգոստոս

4-5-6-րդ դասարաններ

Սովորողները ընտրում են ու բացում են տարվա ընթացքում մաթեմատիկայից կատարած առաջադրանքները, վերհիշում են անցած նյութերը ու յուրաքանչյուր օրվա առաջադրանքներից ընտրում են դուր եկածը , կազմում են խաչբառ, ինտելեկտուալ խաղ ու այդ հարցը տեղադրում այդտեղ: Խաչբառը , ինտելեկտուալ խաղը պիտի հնարավորինս շատ հարցերից բաղկացած լինի: Վերջում ուղարկում են իմ էլ. հասցեին:

7-րդ դասարան

Անցած ուս. շրջանների Հանրահաշվի և երկրաչափության նյութերին առնչվող հարցերը, որոնք տեղադրված են ՔԱՆ ակադեմիա կայքում, սովորողները սկսում են կատարել, առաջացած հարցերը քննարկում են ինձ հետ՝ էլ. նամակագրության միջոցով:Ինձ մոտ հիշեցնում եմ երևում է, թե ով ինչքան է աշխատել:

 

Posted in Ուսումնական ամառ

Հուլիսյան առաջադրանքներ

4-5-րդ դասարան

Բլոգում պատմել որևէ մաթեմատիկական հայտնագործության մասին: Սովորողին կարող է ուղղորդել ծնողը: Տեղեկություններ տալ դրա մասին:Հղումը ուղարկել arshakmartirosyan@mskh.am-ին:

 

6-7-րդ դասարան

Հետազոտել տարածաշրջանում թագավարակի ցուցանիշները: Գրաֆիկի միջոցով ներկայացնել յուրաքանչյուր երկրի առողջացածների տվյալները:Հղումը ուղարկել arshakmartirosyan@mskh.am-ին:

Posted in Ուսումնական ամառ, Ամառային ճամբար

Ուսումնական ամառ. առաջադրանքների փաթեթներ

Շարունակելի….

4-րդ դասարան

1.Գրե՛լ  12-ի  բոլոր բաժանարարները և մի քանի  բազմապատիկ.

2. 4,18,21,40,55,140,1222,1255,30250,326558,6548020,6648900   թվերից արտագրի՛ր

ա )   2-ի բազմապատիկնեըը   _____________________________________________

բ )   5-ի բազմապատիկները  _____________________________________________

գ )   10-ի բազմապատիկները  ________________________________________________  

3.Ի՞նչ թիվ պետք է գումարել 523-ին, որպեսզի գումարը լինի 10-ին  բազմապատիկ:

4.Գտի՛ր անհայտ բաղադրիչը:

ա)  □ :  78 = 156              բ)  2567 — □= 998          գ)  49 x □ = 392                 դ)  5070 : □ = 65

5.Ըստ օրինաչափության՝ տրված թվերից առաջ և հետո գրի՛ր ևս մեկական թիվ:

—————;5424 ;5435 ;5446 ; ———————

6.Որքա՞ն մնացորդ կստացվի,եթե   45 x8 +6  արտահայտության արժեքը բաժանենք 8-ի:

7.Վարպետն երկրորդ  օրն օգտագործեց  8 անգամ ավելի ցեմենտ,քան առաջին օրը: Որքա՞ն ցեմենտ օգտագործեց նա յուրաքանչյուր օրը,եթե այդ երկու օրում  օգտագործեց ընդամենը  4 տ 230 կգ   ցեմենտ:

Արդյունքներ՝

Առնակ Վերմիշյան

Ալեքս Շահվերդյան

Էլեն Շահվերդյան

Հայկ Փիլիպոսյան

Դավիթ Հայրապետյան

Ստյոպա Ադամյան

Մարկ Հովսեփյան

Գարիկ Մկրտչյան

 

5-րդ դասարան

1.  Գտեք   342 և 192  թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.

2. Բաղադրյալ թիվը վերլուծեք  պարզ արտադրիչների.    296

3.Գտեք այն կոտորակը, որին հավասար է հետևյալ բաժինների գումարը.  1/6+1/6+1/6+1/6+1/6

4.Աստղանիշի փոխարեն գրեք ճիշտ թվանշանը:   2/15=8/*

5. Կրճատել կոտորակները.   7/49,  8/128,  90/15

6. Կատարեք  գումարում.   5/15+9/25+14/75

7.Խառը  թիվը  ներկայացրեք  անկանոն  կոտորակը  տեսքով.   3  4/25

8.Անկանոն կոտորակը գրի առեք խառը թվի տեսքով.   257/13

9.Կատարեք  գործողությունները.     4   2/3+ 7   4/7

10.Բազմապատկեք կոտորակները .   7/15×9/13

11. Մի  ծորակն  ավազանը  լցնում  է  4 ժամում,  իսկ  մյուսը՝ 5 ժամում:  Երկու ծորակները  միասին  ավազանի  ո՞ր  մասը  կլցնեն  մեկ  ժամում:

Արդյունքներ

Վիկա Արևշատյան

Արսեն Գևորգյան

Մարի Համբարչյան

 

 

 

6-րդ դասարան

1.Համեմատել հետևյալ թվերը

ա/ -1 3/4  և     -1 4/5              բ/-37  1/15  և     0

գ/ 35,67    և    34,66        դ/ -103,699    և   -102,699

2.Գտեք անհավասարման ամբողջ լուծումները

-47 1/8 <  x < -42  2/3

ա/  -47 ; -46; -45; -44; -43        բ/ -48; -46; -45; -44; -43

գ/-48;  -47; -46; -45; -44; -43;-42       դ/  -47 ; -46; -45; -44; -43  ;-42

3.Գտեք 3/250–ին հավասար տասնորդական կոտորակը

ա/  3/100         բ/   0,003         գ/  0,0012       դ / 0,012

4.Ին՞չ թվանշան է գրված 256,50891 տասնորդական կոտորակի տասհազարերորդական կարգում

ա/  9                      բ/ 8                 գ/   1          դ/  5

5.3,452708 թիվը կլորացրեք մինչև  հարյուրերորդականը

ա/  3,453            բ/ 3,452            գ/ 3,45             դ/   3,46

6.Գտնել x –ը

304,57 *  x = 3045,7

ա/ 10        բ/    100     գ/  0,1      դ/  1000

7.Նվազման կարգով դասավորել հետևյալ թվերը -2  7/50  ;  -0,5;  37,85;  0; -2,5;  37  1/5

8.Շարունակել լուծումը

2  3/4   —  x = 5/16

x =

9.Գտնել այն թիվը, որը հարյուր անգամ փոքր է 1,7 –ից

10.Կատարել գործողությունը

ա/-38,907+16,7                                                    դ/0,317 0,56

բ/3,245-8,01                                                        ե/47,55:3

գ/3-1,804                                                             զ/14,924:0,41

 11.Անին և Աշոտը գնացին սունկ հավաքելու: Աշոտը Անիից 5 անգամ շատ սունկ հավաքեց:Երկուսը միասին հավաքեցին 144 սունկ:Քանի՞ սունկ հավաքեց Աշոտը:

Արդյունքներ՝

Նանե Խաչատրյան

 

 

 

7-րդ դասարան(Հանրահաշիվ)

1.Նշվածներց որ՞ը բազմանդամ չէ.

1)  3a2+ b

2) xyx2

3) 4a+c4

4) 4a2 — b

2.Պարզեցնել բազմանդամի գրառումը .

ա) 3a+6x+7x-5a =

բ) 12a2b2 — 5a3ab — 3ab(-4a) — 4ab3b=

3.Բազմանդամը բերել կատարյալ տեսքի.

ա)  8 +6xy-10 -16yx=

բ)  — ab(15a-25b+5)=

գ)  4xy(2x-3y)-3x(5xy-6y)+12xy2   =

դ)  (3x-5a)(4x+3a)-9x2   =

ե) (2a-3x)(4x-7a+5)+(12x2-10a)=

4.Պարզեցնել արտահայտությունը.

ա) (4x-3)(16x2 +12x+9)=

բ) ( 3ab-4xy)(4xy+3ab)=

 

Գրե՛լ  12-ի  բոլոր բաժանարարները և մի քանի  բազմապատիկ.