Posted in 9.8 դասարան

29.11.2021-03.12.2021թ.

02.12.2021-03.12.2021թ.-Տարագիծ վեկտորներ-երկրաչափություն

Տեսություն՝

Առաջադրանքներ՝103-119

.

29.11.2021-01.12.2021թ.-Ռացիոնալ անհավասարումներ:Միջակայքերի եղանակը-հանրահաշիվ

Տեսություն՝

Առաջադրանքներ՝ 155-161

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Կրթահամալիրյան նախագծեր և ոչ միայն. ամփոփում

Միջին դպրոցի սովորողները կրթահամալիրյան և նոյեմբերյան նախագիծ են իրականացրել, որը հետազոտական բնույթ ունի, պատրաստել են հետաքրքիր տեսանյութեր: Որոշ սովորողներ ընտրել են մեր կրթահամալիրի վաստակաշատ մաթեմատիկոսներին, տեղեկություններ գտել և բլոգում տեղադրել, Ստորև ներկայացնում եմ արդյունքները: Որոշ սովորողներ ցանկացան տեղեկություններ տալ նաև իրենց դասավանդող բնագետների մասին, իհարկե նրանց ցանկությունը ընդունվեց:

Բլոգում պատնել են՝

7-5 դասարան

Մաքսիմ Սահրադյան

Լարիսա Այվազյան

Վաղարշակ Գրիգորյան

Մայա Խաչատրյան

7-6 դասարան

Կորյուն Գաբոյան

Մոնիկա Մարտիրոսյան

Անի Քարամյան

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Դեկտեմբերյան նախագծեր

1.Նախագծեր՝

Ամանորյա նախագիծ՝ 7-րդ դասարաններ

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա՝ 9-12-րդ դասարաններ

Մաթեմատիկական վիճակագրություն՝ 9-րդ դասարան

Կրթահամալիրյան մաթեմատիկոսներ և ոչ միայն՝ 7-րդ դասարաններ

2.Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների կատարում

3.Ուսումնական նյութեր՝ 7-12-րդ դասարաններ

4.Թեստեր, նախապատրաստություն քննությունը՝ 12-րդ դասարան

քննական թեստերի նմուշներ, ծանոթացում՝ 9-րդ դասարան

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Մաթեմատիկական վիճակագրություն 9-րդցիների ուս. գործունեությունից

Դասարան՝ 9-րդ դասարան

Նպատակը՝ Սովորողներին հնարավորություն տալ հետազոտել, հասկանալ ուսումնական մասով սեփական խնդիրների առկայությունը, պայմաններ ունենալ շտկելու այն:

Ընթացքը՝Սովորողները կազմում են խմբեր և խմբերով սկսում են հետազոտություն իրականացնել 9-րդ դասարանցիների շրջանում: Նայում են յուրաքանչյուր առարկայից ամսական գնահատականները ըստ դասարանների:Այնուհետև պատրաստում են աղյուսակ կամ դիագրամ և տոկոսային տվյալներով ներկայացնում արդյունքները: Օրինակ եթե դասարանում 10 սովորողից հանրահաշիվը դրական է ամփոփվել 9 սովորողի մոտ, իսկ 1-ի մոտ անբավարար,ապա ցուցանիշը տվյալ դասարանի կլինի 90%: Վերջում ներկայացվում է բլոգում:

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Ամանորյա նախագիծ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆԱԽԱԳԻԾ՝ Երկրաչափական մարմինների պատրաստում, ծանոթացում տվյալ մարմինների հատկություններին:

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ 7-րդ դասարանցիներ

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ՝ Երեխաներին ծանոթացնել տվյալ մարմինների հետ, ուսումնասիրել այդպիսի մարմինների հատկությունները, կատարել ճշգրիտ չափումներ այդպիսի մարմիններ ստանալու համար, տեսնել, որ սխալ չափումները թույլ չեն տա, որ մեր նպատակային մարմինները ստանանք:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԻՐԵՐ՝  Կոշտ թուղթ՝ կարտոնե,վատման, սկոտչ, քանոն, կարկին, մատիտ, ամանորյա ձևավորման ժապավեններ, մկրատ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔԸ— Ես բացատրում եմ երեխաներին, թե ինչ է ընտրված մարմինն իրենից ներկայացնում, թե ինչպես պետք է պատրաստենք այդ մարմինը: Սկզբից ես օրինակով ցույց եմ տալիս, թե ինչպես ենք պատրաստում մարմինը, այնուհետև բոլորը սկսում են աշխատել՝ կատարելով ճշգրիտ չափումներ: Դժվարության հանդիպող երեխաներին օգնում եմ և միասին ենք կատարում: Պարտադիր բոլորս պատրաստում են խորանարդ առաջին օրը, իսկ հաջորդ դասին յուրաքանչյուրս ընտրում ենք մեզ ավելի դուր եկած մարմինը և պատրաստում այն:Վերջում մեր պատրաստած մարմինները կձևավորենք և կդարձնենք ամանորյա խաղալիք:

Նախագծից տպավորությունների մասին կիսվում են նաև`

ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ`  դեկտեմբեր

ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ` Մխիթար Սեբաստացի կրթ. Միջին դպրոց

Հղումով ներկայացված են վերոնշյալ մարմինները:

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Դասարաններ՝ 9-12-րդ դասարաններ

Նպատակը՝ Սովորողներին հնաևավորություն տալ փնտրել, ուսումնասիրել,ստանալ տեղեկություններ մաթեմատիկայի մասին, պատմել և կարողանալ ներկայացնել:

Ընթացքը՝Սովորողներից յուրաքանչյուրը հետաքրքրաշարժ տեղեկություններ,փաստեր է հավաքում մաթեմատիկայի մասին,տեղադրում բլոգում: Այնուհետև դասարանական քննարկման ժամանակ բոլորիս ներկայացնում այդ տեղեկությունը: Տեղեկությունները կարող են լինել թվերի մասին, հայտնագործությունների, օրինաչափությունների մասին: