Posted in Այլ նյութեր

Ընդհանուր պարապմունք.Նոյեմբերի 15

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15

Վարողներ՝ Նատալի Մնացականյան, Եվա Հայրապետյան, Ալլա Շարոյանց

Պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան, Զարինե Փանյան

  • Սկիզբ

Ողջույն բոլորին, այսօրվա ընդհանուր պարապմունքը վարելու են Հաղորդարարների ակումբի Եվա Հայրապետյանը, Նատալի Մնացականյանը և Ալլա Շարոյանցը։

Եկե՛ք միասին ընթերցենք Հովհաննես Թումանյանի Փարվանա պոեմի շարունակությունը։

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն

Ու շենքերը փառավոր:

Այժմ անակնկալ կատարում 6-րդ դասարանի սովորող՝ Անահիտ Ստեփանյանի կողմից՝ Diamond.

Հիմա բոլորս միասին երգում և պարում ենք պոպուրի ազգային պարերգը։ Կխնդրենք ընկեր Մելինեին մեզ օգնել։

  • Ազգային պարերգ պոպուրի. Մելինե Փարամազյան

Լուսնըկի լուսը, արտերի բուսը, օ՜յ, օ՜յ,
Յարըս ջահել է, քընի գը դուսը, օ՜յ, օ՜յ:

Աչքըս սարերուն, սիրտս ջըրերուն, օ՜յ, օ՜յ,
Սար ու ծովերը էլ լուր չեն բերում, օ՜յ, օ՜յ:

Լուսնըկի լուսը, արտերի բուսը, օ՜յ, օ՜յ,

Յարըս ջահել է, քընի գը դուսը, օ՜յ, օ՜յ:

Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:

Կանաչ արտը հաց տարա,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարիս տեսա, ետ դառա,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:

Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս,
Յարըս խռովել է, վա՜յ, բարև չի տալիս:

*****************

Մատանուս կապուտ ակը,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Ցոլաց ընկավ ձեր բակը,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Ինչ գործ ունի ձեր բակը,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

*******************

Իսկ հիմա երգի ուսուցչուհի Լուիզա Քեշիշյանի օգնությամբ երգում ենք Վայ Սարին երգը։

  • Վայ սարին. Լուիզա Քեշիշյան

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:
Վայ սարին, վայ-վայ քարին, վայ սիրահարին,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հագել ես ալ ես դառել,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Սրտես հիլալ ես դառել,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Վայ սարին, վայ-վայ քարին, վայ սիրահարին,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հերվա իմ բլբուլ լեզուն,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Էս տարի լալ եմ դառել,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:
Վայ սարին, վայ-վայ քարին, վայ սիրահարին,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հիմա եկեք պարենք միասնական պար, բոլորիս

Իսկ հիմա բոլորին առաջարկում ենք խաղալ հետաքրքիր տրամաբանական խաղ։

Ընդհանուր պարապմունքը ավարտենք մեզ բոլորիս կողմից սիրված Ալաշկերտի քոչարի պարով։

  • Ալաշկերտի քոչարի

Վարդագույն՝ Ալլա Շարոյանց

Կապույտ՝ Նատալի Մնացականյան

Կարմիր՝ Եվա Հայրապետյան

Posted in Այլ նյութեր

Գիտելիքի օր(սեպտեմբերի 1)

Գիտելիքի օրվան նվիրված անելիքներ

  • Ծանոթացում սովորողների հետ
  • Ուսումնական նյութերի, իմ բլոգի մասին տեղեկատվություն
  • Բանավոր հարցում, մաթեմատիկական քննարկումներ
  • Ֆլեշմոբի , նախագծային աշխատանքների մասին հակիրճ տեղեկատվություն
  • Առաջիկայում նախատեսվող ճամփորդական նախագծերի շուրջ մտքերի փոխանակում
Posted in Այլ նյութեր

Հայոց ցեղասպանության ճանաչում

   Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն (34 երկիր` 2019թ. նոյեմբերի դրությամբ) ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Ավստրիա Ավստրիա

Արգենտինա Արգենտինա

Բելգիա Բելգիա

Բոլիվիա Բոլիվիա

Բրազիլիա Բրազիլիա

Բուլղարիա Բուլղարիա

Գերմանիա Գերմանիա

Դանիա Դանիա

Իտալիա Իտալիա

Լեհաստան Լեհաստան

Լիբանան Լիբանան

Լիբիա Լիբիա

Լիտվա Լիտվա

Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ

Կանադա Կանադա

Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս

Հունաստան Հունաստան

Նիդերլանդներ Նիդերլանդներ

Շվեդիա Շվեդիա

Շվեյցարիա Շվեյցարիա

Չեխիա Չեխիա

Չիլի Չիլի

Պարագվայ Պարագվայ

Պորտուգալիա Պորտուգալիա

Ռուսաստան Ռուսաստան

Սիրիա Սիրիա

Սլովակիա Սլովակիա

Սլովենիա Սլովենիա

Վատիկան Վատիկան

Վենեսուելա Վենեսուելա

Ուրուգվայ Ուրուգվայ

Ֆրանսիա Ֆրանսիա