Posted in Առցանց ուսուցում

Սեպտեմբերի 1-15. նախագծեր

5-րդ դասարան

Ընտանեկան նախագիծ.Պատրաստել վիկտորինա(կարող եք օգտվել(learningapps.org  կայքից), որը որպես հարցեր կընդգրկի հետևյալ թեմաները՝

  • Ճանապարհ, ժամանակ, արագություն(շարժման խնդիրներ)
  • Չափման միավորներ(օր, շաբաթ, տարի, երկարություն)
  • Կոտորակներ

Առաջադրանքներ.

1.Ո՞ր թիվն է համապատասխանում 7 տասհազարյակ+ 3հազարյակ+ 3 հարյուրյակ+9 տասնյակ կարգային գումարելիների գումարին:

1)73390     2)7390       3)73690   4)7090

 

2.Ինչպե՞ս կփոխվի 456 թիվը,եթե նրա միավորների և տասնյակների կարգի թվանշանների տեղերը փոխենք:

1) 9 անգամ կմեծանա     2) 9-ով կմեծանա       3) 9 անգամ կփոքրանա   4)կմնա նույնը

 

3.Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը,եթե նվազելին մնա անփոփոխ,իսկ հանելին մեծացվի 9-ով:

1)9-ովկմեծանա   2)9 անգամ կփոքրանա     3)կմնա անփոփոխ 4) 9-ով կփոքրանա

 

4.Վանդակի փոխարեն դի’ր այն թիվը,որի դեպքում կստացվի ճիշտ հավասարություն:

(429+□) × 8 — 4781=1219

1) 361     2) 321       3) 3221   4) 3021

 

5.Ո՞ր շարքում են մեծությունները դասավորված նվազման կարգով:

1) սմ,  կմ,  դմ,  մմ, ասպարեզ

 2) ժ,  շաբաթ,  ամիս,դար ,տարի

 3) կմ2 ,   մ2,   դմ2,  սմ2 ,մմ2    

4) կգ,  գ,   տ,  ց,

 

6.Գտի’ր այն թիվը,որի մեկ երրորդը 14 է:

1) 52     2) 62      3) 42    4) 102

 

7.Արտահայտի’ր մետրով ` 7կմ 50դմ:

1) 75մ      2) 7050մ     3) 750մ    4) 705մ

 

8.5ժ 3ր-ն արտահայտի’ր րոպեներով:

1) 33ր        2) 330ր   3) 3003ր   4) 303ր

 

9.Հավասարակողմ եռանկյան պարագիծը 102սմ է: Գտի’ր եռանկյան կողմը:

1) 35սմ          2) 33սմ    3) 34սմ     4) 38սմ

10.Ուղղանկյան կողմերն են 9սմ և 4սմ: Գտի’ր ուղղանկյան մակերեսին հավասար մակերես  ունեցող քառակուսու կողմը:

 

6-րդ դասարան

Ընտանեկան նախագիծ.  Պատրաստել խաչբառ(կարող եք օգտվել(learningapps.org  կայքից), որը որպես հարցեր կընդգրկի հետևյալ թեմաները՝

  • ՈՒղիղ, ճառագայթ, հատված
  • ՈՒղղանկյուն, անկյուններ
  • Խառը թվեր

Առաջադրանքներ.

1.Արտահայտել դմ-ով.

2մ 150 սմ

1 կմ 350մ 120 սմ

2.Գտնել 82 և 264 ամենամեծ ընդհանուր բաժանարարը.

3.Գտնել 64 և 128 ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.

4.Կատարեք գումարում.

8/13+7/26

5.Կատարեք հանում.

7/9-4/26

6.Կատարեք բազմապատկում.

7/8 x  9/23

7.Կատարեք բաժանում.

11/15 :22/25

 

8-րդ դասարան

Ընտանեկան նախագիծ.  Պատրաստել խաչբառ(կարող եք օգտվել(learningapps.org  կայքից), որը որպես հարցեր կընդգրկի հետևյալ թեմաները՝

  • Ճառագայթ, անկյուն
  • Զուգահեռ ուղիղներ
  • Շրջանագիծ և շրջան

Առաջադրանքներ.

1.Հավասարասրուն եռանկյան հիմքը երկու անգամ փոքր է սրունքից, իսկ P=55 սմ: Գտեք եռանկյան կողմերը:

2.AC  հիմքով  ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է  OM  կիսորդը :           <MOC=135˚: Ապացուցել, որ  < ABO= < OBC:

3.Եռանկյան պարագիծը 48 սմ է, իսկ կողմերից մեկը 19 սմ: Գտեք եռանկյան մյուս կողմերը, եթե նրանց տարբերությունը 4սմ է:

4.AC  հիմքով  ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է  BO  միջնագիծը,     իսկ      BOC եռանկյան մեջ`   OK կիսորդը: Գտեք   < AOK-ն:

 

 

 

 

 

Posted in 4-րդ դասարան, Առցանց ուսուցում

Կարողությունների ստուգատես մաթեմատիկայից

Գործնական առաջադրանքների փաթեթ՝

Պարագծի հաշվում

Մակերեսի հաշվում

 

Արդյունքներ՝

4.1 դասարան(Պարագիծ, Մակերես)

Դավիթ Հայրապետյան  անթերի, անթերի

Հայկ Փիլիպոսյան   կատարված է, կատարված է

Գարիկ Մկրտչյան   կատարված է,  անթերի

Ստյոպա Ադամյան  անթերի, անթերի

Խաչիկ Հակոբյան  կատարված է, կատարված է

Արեգ Մեյթարջյան  չի կատարել, չի կատարել

Մերի Խաչատրյան  չի կատարել, չի կատարել

Հայկ Քալանթարյան  չի կատարել, չի կատարել

Մարի Մուղդուսյան  չի կատարել, չի կատարել

Էվելինա Հակոբյան  չի կատարել, չի կատարել

Ալեքս Շահվերդյան  չի կատարել, չի կատարել

Էլեն Շահվերդյան  չի կատարել, չի կատարել

Էլիզաբեթ Հակոբյան  չի կատարել, չի կատարել

Արիս Նաջարյան  չի կատարել, չի կատարել

Հայկ Բարսեղյան  չի կատարել, չի կատարել

Վազգեն Քամալյան  չի կատարել, չի կատարել

Համլետ Բալասանյան  չի կատարել, չի կատարել

 

 

4.2 դասարան(Պարագիծ, Մակերես)

Արտաշես Հակոբյան  անթերի, անթերի

Մարի Ավագյան կատարված է, կատարված է

Մարիա Քյուրքչյան անթերի, անթերի

Եվա Այվազյան  կատարված է, կատարված է

Նատալի Ավագյան  կատարված է, կատարված է

Մարկ Հովսեփյան կատարված է, կատարված է

Գագիկ Հարությունյան  կատարված է, կատարված է

Գայանե Հովհաննիսյան անթերի, կատարված է

Արեգ Խաչատրյան  կատարված է,  անթերի

Ստեփան Իլոյան անթերի, անթերի

Էլիզաբեթ Պողոսյան անթերի, անթերի

Առնակ Վերմիշյան  կատարված է,  անթերի

Մարգարիտա Մութաֆյան  չի կատարել, չի կատարել

Ալեքսանդրա Երնջակյան  չի կատարել, չի կատարել

Մարիա-Թերեզա Վիրաբյան  չի կատարել, չի կատարել

Մարիա Գյոզալյան  չի կատարել, չի կատարել

Մայա Մարգարյան  չի կատարել, չի կատարել

Աշոտ Կարապետյան  չի կատարել, չի կատարել

Ռոբերտ Ղազարյան  չի կատարել, չի կատարել

Ռոբերտ Մխիթարյան  չի կատարել, չի կատարել

Տիգրան Սահակյան  չի կատարել, չի կատարել

Արման Ղուկասյան  չի կատարել, չի կատարել

 

 

Posted in Առցանց ուսուցում

Մայիսի 18-22.ամփոփում

    Ուսումնական հեռավար ուսուցման վերջին շաբաթն էր, որի ընթացքում ավարտին հասցրեցի իմ նախատեսած նյութերի մատուցման գործընթացը: Բոլոր դասարանների հետ աշխատանքը կատարված է:

4-րդ դասարանի հետ մաթեմատիկայի ստուգատեսին նվիրված աշխատանքներով էինք զբաղված:

5-րդ դասարանի հետ շարունակեցինք <<Խառը թվեր>> թեման ու գործողություններ սկսեցինք կատարել վերջինիս միջոցով:

6-րդ դասարանի հետ <<Տասնորդական կոտորակների կլորացում>> թեմայով ավարտեցինք:

7-րդ դասարանում 2 տեսադաս Հանրահաշվին էինք տվել այս շաբաթ՝ <<Ֆունկցիայի գրաֆիկ>>-ի կառուցման համար և 1 տեսադաս երկրաչափությանը՝ կրկնության համար: Սովորողների կողմից ուղարկված նամակներին եմ պատասխանել:

Posted in 4-րդ դասարան, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ, Առցանց ուսուցում

4-րդ դասարանի մաթեմատիկայի ստուգատես

   Հեռավար-առցանց ուսուցման վերջին 2 շաբաթները նվիրել ենք մաթեմատիկայի ստուգատեսի անցկացմանը: Իմ կողմից տրվել են թեստեր՝ 1 հատն ինքնուրույն կատարել են սովորողները, որը իմ կողմից ստուգվել ու ուղարկվել է սովորողներին: Դրան հաջորդող տեսադասը նվիրել ենք այդ թեստի քննարկմանը: Իսկ մյուս թեստերը առցանց քննարկել ու կատարել ենք՝ ստուգելով մեր ամբողջ ուսումնական տարվա գիտելիքների մակարդակը:

Ստուգատեսային թեստի հղումը

Արդյունքները

Քննարկված թեստերը

Posted in Հաշվետվություն, Առցանց ուսուցում

Մայիսի 11-15.ամփոփում

Շաբաթը սկսեցինք տեսադասերով , քննարկումներով: Տեսակապերի ընթացքում ի մի բերեցինք նախորդ շաբաթվա ընթացքում կատարվածները, թերությունները շտկեցինք: Նախատեսված էին նաև  հետևյալ աշխատանքերը, որը կատարեցինք մեծ ոգևորությամբ:

4-րդ դասարան

5-րդ դասարան

6-րդ դասարան

7-րդ դասարան

Գրել եմ  հոդված առցանց ուսուցման կազմակերպման մասին:

 

Posted in 6.1-րդ դասարան, Առցանց ուսուցում

Առցանց ուսուցում(մարտի 30-Մայիսի 22).6-րդ դասարան

Մայիսի 20.Տասնորդական կոտորակների կլորացումը

Տեսակապ 16

Առցանց քննարկվող՝ 1197 ա, գ, դ, թ   1198 ա, գ, ե, ժ, 1199 ա, գ, 1202  ա,գ, 1204 ա,գ, 1221
Տնային առաջադրանքներ՝1197-1204(չկատ.).,1218,1219

Մայիսի 18.Տասնորդական կոտորակների բաժանումը

Տեսակապ 15

Առցանց քննարկվող՝ 1174 ա, գ, դ, թ   1175 ա, գ, ե, ժ, 1177 ա, գ
Տնային առաջադրանքներ՝1174-1175 (3 հատ).,1177(3 հատ),1182(3 հատ), 1187

 

Մայիսի 11.Տասնորդական կոտորակների բազմապատկումը

Տեսակապ 14

Առցանց քննարկվող՝ 1148 ա, գ, ե, է,   1150 ա, գ, ե, է, 1152 ա, գ,ե, է, 1155,  1156 ա,գ ,1157 ա, գ,ե,1158 ա, գ, ե, 1167, 
Տնային առաջադրանքներ՝1148-1158 մնաց.,1131, 1133 բ,  1140, 1169

Մայիսի 11.Տասնորդական կոտորակների հանումը

Տեսակապ 13

Առցանց քննարկվող՝ 1124 ա, գ, ե,   1126 ա, գ,ե, 1128 ա, գ,ե, 1130 ա,գ ,1132 ա, գ,ե,1133 ա,  1141, 1142
Տնային առաջադրանքներ՝1124-1130 մնաց.,1131, 1133 բ,  1140,1143

 

 

Ապրիլի 30.Տասնորդական կոտորակների համեմատումն ըստ նրանց դիրքային գրառման

Տեսակապ 12

Տեսություն՝

Համեմատենք 0,532 և 0,54 տասնորդական կոտորակները: Հավասարեցնենք տասնորդական թվանշանների քանակը:
0,54 թվին աջից ավելացնենք զրո: 0,532 և 0,540 տասնորդական կոտորակները, որոնցում ստորակետից հետո կան հավասար քանակով թվանշաններ:
Տասնորդական կոտորակները գրենք սովորական կոտորակների տեսքով:
0,532=532/10000,  540=540/1000
Կոտորակների հայտարարները հավասար են:
Նույն հայտարարներով երկու սովորական կոտորակներից մեծ է ավելի մեծ համարիչ ունեցող կոտորակը:
Քանի որ 532<540, ապա 532/1000<540/1000, և ուրեմն՝ 0,532<0,540 կամ՝ 0,532<0,54
Երկու տասնորդական կոտորակները համեմատելու համար պետք է սկզբում, կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնել նրանց տասնորդական թվանշանների քանակները, ապա անտեսելով ստորակետները, համեմատել ստացված բնական թվերը:
Տասնորդական կոտորակները կարելի է համեմատել նաև կոտորակների դիրքային կարգերի թվանշանները համեմատելու միջոցով: 
  
15,73 և 4,889 կոտորակներում բավական է համեմատել նրանց ամբողջ մասերը: Քանի որ, 15>4, ապա 15,73>4,889: Կոտորակային մասերը դեր չխաղացին:
531,437 և 531,537 կոտորակների ամբողջ մասերը հավասար են: Այդ դեպքում պետք է համեմատել դրանց կոտորակային մասերը՝ 531,437<531,537

1) Տարբեր ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է: 

2) Հավասար ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի կոտորակային մասն ավելի մեծ է:
Ռացիոնալ թվերի համեմատման կանոններից բխում է, որ՝

1) երկու բացասական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է: 

2) Ցանկացած դրական տասնորդական կոտորակ ավելի մեծ է ցանկացած բացասական տասնորդական կոտորակից:
Առցանց քննարկվող՝ 1101 ա, գ, ե,   1102 ա, գ,ե, 1103 ա, գ,ե, 1104 ա,գ ,1111, 1113 ա,գ, 
Տնային առաջադրանքներ՝1101-1104 մնաց.,1112 ա, 1113 մնաց, 

Ապրիլի 29.Միևնույն նշանն ունեցող տասնորդական կոտորակների  գումարումը

Տեսակապ 12

Առցանց քննարկվող՝ 1076 ա,   1078 ա, գ,ե, 1079, 1080 ա, գ,ե, 1083, 1093, 1094
Տնային առաջադրանքներ՝1076 մնաց., 1077, 1078-1080 մնաց., 1081, 1090,1095

Ապրիլի 23.Միևնույն նշանն ունեցող տասնորդական կոտորակների  գումարումը

Տեսակապ 11

Տեսանյութ՝

 

Առցանց քննարկվող՝ 1071 ա, գ,ե,  1072 ա, գ,ե, 1074 ա, գ,ե, 1075 ա, գ,1085 ա, գ,1086 ա, գ,1087
Տնային առաջադրանքներ՝1071-1075 մնաց., 1085-1086 մնաց., 

 

Ապրիլի 20.Քննարկումներ նոր նախագծի վերաբերյալ

Տեսակապ 10

 

 

Ապրիլի 16.Սովորական կոտորակների հիմնական հատկությունը

Տեսակապ 9

Առցանց քննարկվող՝ 1051 ա, գ,ե,  1052 ա, գ,ե,  1055,1061, 1064, 1065, 1068
Տնային առաջադրանքներ՝1051-1052 մնաց., 1056, 1063, 1066, 1067

Ապրիլի 13.Սովորական կոտորակների հիմնական հատկությունը

Տեսակապ 8

Տեսություն՝

Տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի կամ խառը թվի տեսքով

Չնայած, որ գործնականում ավելի հաճախ կիրառվում են տասնորդական կոտորակները, սակայն այն խնդիրներում, որտեղ միաժամանակ մասնակցում են սովորական և տասնորդական կոտորակներ, պետք է բոլոր կոտորակները բերել միևնույն տեսքի (սովորականները գրել տասնորդականների տեսքով, կամ հակառակը):

Մենք գիտենք, որ ցանկացած տասնորդական կոտորակ գրվում է սովորական կոտորակի տեսքով, սակայն ոչ բոլոր սովորական կոտորակներն են բերվում տասնորդական կոտորակների:
Տասնորդական կոտորակների գրառումը սովորական կոտորակների տեսքով
Ցանկացած տասնորդական կոտորակ կարելի է գրել սովորական կոտորակի տեսքով:
Դրա համար պետք է՝
1) սովորական կոտորակի համարիչում գրել տասնորդական կոտորակում ստորակետից հետո եկող թիվը,
 
2) սովորական կոտորակի հայտարարում գրել 10,100,1000, … կարգային միավորներից այն մեկը, որում, մեկից հետո գրված են այնքան զրոներ, որքան թվանշաններ կան տասնորդական կոտորակում ստորակետից հետո:
0,3,  0,17,  0,231,  0,0007 տասնորդական կոտորակները գրենք սովորական կոտորակների տեսքով:
0,3 -ում ստորակետից հետո կա մեկ թվանշան, ուրեմն սովորական կոտորակի հայտարարում պիտի լինի 10
0,17 -ում ստորակետից հետո կա երկու թվանշան, ուրեմն սովորական կոտորակի հայտարարում պիտի լինի 100 և այլն:
0,3=3/10
0,17=17/100
0,231=231/1000
0,0007=7/10000
Եթե տասնորդական կոտորակը ունի զրոյից տարբեր ամբողջ մաս, ապա ստանում ենք խառը թիվ, որի ամբողջ մասը հավասար է տասնորդական կոտորակի ամբողջ մասին:
Առցանց քննարկվող՝ 1047 ա, գ,ե,  1048 ա, գ,ե,  1049 ա, գ,ե, է, 1050 ա, գ,ե,  1057, 1060 ա, գ,ե,  
Տնային առաջադրանքներ՝1047-1050 մնաց., 1058, 1060 մնաց.

Ապրիլի 9.Ընտանեկան նախագիծ

Տեսակապ 7

Ինքնաստուգում

 

Ապրիլի 8.Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը

Տեսակապ 6

Քննարկվող առաջադրանքներ՝ 1023 ա,գ,ե,է,  1024 ա,գ, 1025 ա,գ,ե,է, 1026 ա,գ,

1032ա,գ,  1033, 1039,1041

Տնային առաջադրանքներ՝ 1023-1026(մնաց.), 1032բ,դ, 1034,1038,1040

Վարժություններ im dproc կայքից

 

Տեսակապ 5

Ապրիլի 6.Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը

Տեսություն՝

Ինչպես ամբողջ թվերի համար, տասնորդական կոտորակների համար ևս կարելի է կիրառել դիրքային գրառում:

Համարիչում ստորակետով աջից անջատենք այնքան թվանշան, որքան զրո կա հայտարարում:

Օրինակ
843/10=84,3
2037/100=20,37
Հիմա դիտարկենք այն դեպքը, երբ համարիչի թվանշանների քանակը փոքր է հայտարարի թվանշանների քանակից:
Համարիչին ձախից զրոներ կցագրելով, հավասարեցնում ենք համարիչի և հայտարարի թվանշանների քանակները և գալիս ենք արդեն դիտարկված դեպքին:
Օրինակ
96/100=096/100=0,96
321/10000=00321/10000=0,0321
Տասնորդական կոտորակը բաղկացած է ամբողջ մասից (բոլոր թվանշանները մինչև ստորակետը) և կոտորակային մասից(բոլոր թվանշանները ստորակետից հետո):

Ցանկացած թվանշանի դիրքը տասնորդական կոտորակում կարևոր է, այն որոշում է թվանշանի կարգը:

Տասնորդական կոտորակի ամբողջ մասիկարգային միավորները նույն են, ինչ որ բնական թվերինը՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և այլն:

Կոտորակային մասիկարգային միավորները որոշում են այսպես՝ տասնորդականներ (ստորակետից անմիջապես հետո եկող կարգը), հարյուրերորդականներ (ստորակետից հետո եկող երկրորդ կարգը), հազարերորդականներ (ստորակետից հետո եկող երրորդ կարգը) և այլն:

Քննարկվող առաջադրանքներ՝ 1016 ա,գ,ե,է,  1017 ա,գ,ե,է, 1020, 1021 ա,գ,1022 ա,գ, 1030, 1031ա,գ,

Տնային առաջադրանքներ՝ 1016-1017(մնաց.), 1019,1021-1022(մնաց.),1031բ,դ, 

Վարժություններ im dproc կայքից

Տեսակապ 4

Ապրիլի 2.Տասնորդական կոտորակներ

Տեսանյութեր՝

 

 

 

 

 

 

Առաջադրանքներ՝ Քննարկումներ, վարժություններ im dproc կայքից, Քան ակադեմիա կայքից,956-960առաջ.

 

Տեսակապ 3

Ապրիլի 1.Տասնորդական կոտորակներ

Տեսություն՝

Մենք հաճախ ենք հանդիպում 101001000, … հայտարարներով կոտորակներ:
Օրինակ՝ 1 գ =1/1000 կգ, 1 մմ =1/10 սմ, 4 սմ 3 մմ =4 3/10 սմ և այլն: 
Այն կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ:
Տասնորդական կոտորակների հայտարարները 10,100,1000, … թվերն են: 
Օրինակ
37/100,21/310,388/1000 թվերը տասնորդական կոտորակներ են:
Այն դրական տասնորդական կոտորակը, որի համարիչը 1 է, կոչվում է համակարգային տասնորդական կոտորակ:
Համակարգային տասնորդական կոտորակներից ամենամեծը 110-ն է: Համակարգային տասնորդական կոտորակները կարելի է գրել նվազման կարգով՝
1/10,1/100,1/1000,1/10000,
Այս շարքում յուրաքանչյուր կոտորակ 10 անգամ մեծ է հաջորդից:
Օրինակ՝ 
10 1/100=10/100=10/1010=1/10
Ինչպես որ կարգային միավորների միջոցով գրում են բնական թվերը, այնպես էլ տասնորդական կոտորակները գրվում են բնական թվերի և համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:
Ցանկացած կանոնավոր տասնորդական կոտորակ կարելի է գրել համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:
Օրինակ՝
37/100=(30+7)/100=30/100+7/100=(310)/100+7/100=(31)/10+(71)/100

Առաջադրանքներ՝ 985-1007 վարժութ.,(մնաց. ինքնուրույն),վարժություններ im dproc կայքից, Քան ակադեմիա կայքից

Արդյունքներ՝

Սարգիս Ղազարյան

Էլեն Պետրոսյան

Սոնա Թումանյան

Նանե Խաչատրյան

Իրինա Գյուրջինյան

Մարիա Շոկարյան

Նարեկ Գրիգորյան

Գոհար Բարսեղյան

Անդրանիկ Փարադյան

Նարե Մելիքյան

Ինեսա Հոբոսյան

Հայկ Բաղդասարյան

 

Տեսակապ 2

Մարտի 30.Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Առաջադրանքներ՝ Քննարկումներ, վարժություններ im dproc կայքից, Քան ակադեմիա կայքից

Արդյունքներ՝

Սարգիս Ղազարյան

Իրինա Գյուրջինյան

Անդրանիկ Փարադյան

Էլեն Պետրոսյան

Մարիա Շոկարյան

Նանե Խաչատրյան

Ինեսա Հոբոսյան

 

Ապրիլի 6-ապրիլի 15

Քննարկվող ուղղությունները՝

1.Տասնորդական կոտորակներ

2.Քան ակադեմիա կայքից առաջադրանքների կատարում

3.Իմ դպրոց կայքից առաջադրանքների կատարում

4.Հետազոտական նախագիծ կորոնավիրուսի ցուցանիշների վերաբերյալ

 

Հարցերի դեպքում գրել՝ arshakmartirosyan@mskh.am հասցեին

Posted in Մայիսյան հավաք, Առցանց ուսուցում

Մայիսի 4-8.ամփոփում

   Մայիսյան շաբաթը  տարբերվում էր իր բնույթով՝ այն ավելի քննարկումների, բաց դասերի շաբաթ էր, որը բավականին հագեցած օրակարգ ուներ ու հետաքրքիր էր: Ունեցանք հանդիպումներ 4-7-րդ դասարանների հետ: 4-րդ դասարանի հետ սկսել ենք մի նախագիծ, որը տրամաբանական բնույթ ուներ: Լուցկիներով առաջադրանք, որը սովորողների մեծամասնության կողմից շատ սիրվեց: 5-րդ դասարանի հետ ուսումնասիրեցինք կոտորակների բազմապատկում, բաժանում թեմաները: 6-րդ դասարանի հետ ունեցանք քննարկում, բաց դաս, որը վերաբերում էր մեր կողմից նոր ուսումնասիրվող մաթեմատիկական փազլ, խաչբառ թեմաների պատրաստմանը: 7-րդ դասարանի հետ առարկայական քննարկումներ ունեցանք հանրահաշիվ, երկրաչափություն առարկաներից: Բացի այդ ես մասնակցեցի Լիանա Հակոբյանի կազմակերպած բաց դաս քննարկմանը, իմ՝7.1 դասարանի սովորող Մանան Սեմիրջյանի մայրիկի ղեկավարությամբ իրականացված բաց դասին, որը վերավերում էր <<Սասնա ծռեր>> էպոսին: Ուղղակի հիացմունքս չեմ կարող չնշել ընթացքի մասին:  Ստուգեցի նաև մաթեմատիկայի ֆլեշմոբում իմ սովորողների առաջադրանքները: Ամենօրյա աշխատանք՝ պատասխանում եմ սովորողների նամակներին:

Posted in 6.1-րդ դասարան, ՆԱԽԱԳԾԵՐ, Առցանց ուսուցում

Մաթեմատիկական փազլ, խաչբառ, քննարկումներ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք:

Բաց դաս-քննարկում
Մայիսի 8, ժամը՝  13:00   հղումը՝
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ, ընտանիքի անդամներ, դասավանդողներ, հյուրեր:
Թեմա՝  Մաթեմատիկական փազլ, խաչբառեր:

Դասը վարելու են սովորողները, ընտանիքի անդամները /ծնող. քույր, եղբայր, տատիկ, պապիկ/:
Մաթեմատիկական փազլ
Մաթեմատիկական խաչբառ
Դասի ընթացքը: 
Սովորողները,  ներկայացնում են իրենց պատրաստած  փազլը, որոնք կազմել են ծնողների հետ,խոսում են իրենց պատրաստած խաղի ընթացքի մասին, ինչ ծրագրով են աշխատել, ներկայացնում են խաղի ընթացքը:
Սովորողների կազմած խաղերը կարող եք տեսնել  այստեղ:
Ընտանիքի անդամները՝  ներկայանալով ընտանեկան  դպրոցի ղեկավարներ ներկայացնում են սովորողի ամփոփ աշխատանքները մարտ-ապրիլ ամիսներին:

Այնուհետև միասնական կընտրենք որև փազլ կամ խաչբառ և միասին  կլուծենք, կքննարկենք :
Օրվա լուսաբանող՝

Posted in 4-րդ դասարան, ՆԱԽԱԳԾԵՐ, Առցանց ուսուցում

Առաջադրանքներ լուցկիներով

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ մայիսի 6-9

Ընթացքը՝ Սովորողները կատարում են ներքոհիշյալ առաջադրանքները, իրենց մոտ բլոգում տեղադրում են(լավ կլինի առաջադրանքները և՛ կատարեն, և՛ տեսանկարահանեն): Ուղարկում են ինձ:Այնուհետև հանդիպում ենք առցանց և քննարկում:

Խնդիր 1.ԻՆԸ ԼՈՒՑԿՈՒՑ

9 լուցկուց կազմել 6 քառակուսի(թույլատրվում է մի լուցկին դնել մյուսի լայնությամբ):

 

Խնդիր 2.ՊԱՐՈՒՅՐ

35 լուցկուց կազմված է մի պատկեր, որը նման է <<պարույրի>>(տես ներքևի նկարը):Տեղափոխեք 4 լուցկի այնպես, որպեսզի ստացվի 3 քառակուսի:

95897217_275802643813453_8011113909786247168_n

 

Խնդիր 3. <<ՏԱՆ>> ՃԱԿԱՏԸ

<<Տան>> ճակատը սարքված է տասնմեկ լուցկուց(տես ներքևի նկարը): Տեղափոխելով 2 լուցկի, կարելի է ստանալ 11 քառակուսի, իսկ տեղափոխելով 4 լուցկի, կարելի է այդ նույն <<տունը>> դարձնել այնպիսի պատկեր, որը բաղկացած է 15 քառակուսիներից: Պատրաստեցեք:

96530732_3191437827748617_6083431951962734592_n

 

Խնդիր 4.ՔԱՌԱԿՈՒՍԻ

Տասը լուցկուց ստանալ երեք քառակուսի:

Արդյունքներ

Նատալի Ավագյան

Արեգ Խաչատրյան

Մարկ Հովսեփյան

Արտաշես Հակոբյան

Դավիթ Հայրապետյան

Հայկ Փիլիպոսյան

Ստյոպա Ադամյան

Մայա Գրիգորյան

Մարի Մուղդուսյան

Գագիկ Հարությունյան

 

Posted in 4-րդ դասարան, 5-րդ դասարան, 6-րդ դասարան, Առցանց ուսուցում

Սովորում ենք, սովորեցնում ընտանիքում

Մասնակիցներ՝ 6-րդ դասարան

Ժամկետը՝ 4-8 մայիսի

Նպատակը՝ Հետաքրքիր դարձնել մաթեմատիկան, հասկանալ , թե ինչքանով են յուրացրել անցած նյութը սովորողները, ոգևորվածության մակարդակը ստուգել, ներգրավել հեռավար-առցանց ուսուցմանը ընտանիքի անդամներին

Ընթացքը՝ Սովորողները ընտրում են ընտանիքի անդամներից որևէ մեկին՝ ըստ իրենց ցանկության: Այնուհետև սովորողը հիշելով մաթեմատիկայի իր ամենասիրած թեման սկսում է այդ թեման պատմել ընտանիքի անդամին՝ ինչպես կպատմեր դասավանդողը սովորողին: Վերջում խնդիր կամ հարց է առաջարկում՝ ստուգելու , նյութը հասկացվել է, թե ոչ: Նախագծի երկրորդ մասում ընտանիքի անդամը վերհիշելով իր մաթեմատիկական գիտելիքները՝ որևէ համապատասխան թեմա է ընտրում կամ որևէ հեշտ յուրացվող բաժին, բացատրում սովորողին, այնուհետև հեշտ  1 առաջադրանք առաջարկում՝ հասկանալու յուրացվածության աստիճանը: Այս ամենը տեսանկարահանվում է: Տեղադրվում է բլոգում: