Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., ՆԱԽԱԳԾԵՐ, Ապրիլի 1-5 նախագծեր

Ապրիլյան,հատակագծային նախագիծ

   Այսօր 4-րդ դասարանի հետ նախագիծ իրականացրեցինք, որն անմիջականորեն վերաբերում էր մեր նախորդ նախագծին: Ունենալով ստացված տվյալներ, օրինակ դպրոցի միջանցքի երկարության չափը՝ 46 մ, կամ օրինակ մարզադահլիճի  երկարությունը՝ 13 մ , լայնությունը՝ 10մ, մենք պետք է փորձեինք դպրոցին համապատասխան հատակագիծ ստանալ: Իհարկե, որոշ տվյալներ դեռևս պարզաբանման կարիք ունեն, որոնք կներկայացնենք շուտով:

This slideshow requires JavaScript.

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Հայկ Սարգսյանը

Արեն Համբարձումյանը

Աստղիկ Ալեքսանյանը

 

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ուսուցչի օրագիր, Ապրիլի 1-5 նախագծեր

Նախագիծ- Դպրոցի ընդհանուր մակերեսի հաշվում

 

This slideshow requires JavaScript.

Այսօր 4-րդ դասարանի սովորողների հետ ունեցանք նախագիծ, որը վերաբերում էր մակերեսների հաշվում թեմային: Երեխաները դպրոց էին հաճախել մեծ հետաքրքրությամբ և լավ պատրաստված: Գրեթե բոլորը իրենց մոտ ունեին մետրաչափ և այլ պետքական պարագաներ:

   Դուրս եկանք դպրոցի բակ, ես երեխաներին բացատրեցի մեր անելիքները: Բաժանվեցինք խմբերի, յուրաքանյուր խմբի տրվեց կոնկրետ տարածք՝ մակերեսի հաշվման համար: Երեխաները մեծ ոգևորությամբ հաշվարկներ էին կատարում: Հասցրեցինք այդ կարճ ժամանակահատվածում չափել առաջին հարկի գրեթե բոլոր օբյեկտների մակերեսները: Մեր հաջորդ անելիքը տրված չափումներով համապատասխան հատակագիծ գծելն է:

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Արսեն Գևորգյանը

Իշխան Գևորգյանը

Արեն Համբարձումյանը

Մարի Համբարչյանը

Արա Ներսիսյանը

Կորյուն Գաբոյանը

 

 

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ուսուցչի օրագիր, Ապրիլի 1-5 նախագծեր

Նախագիծ-Կոմունալ հաշվարկների վերաբերյալ

 

 

This slideshow requires JavaScript.

Մեր այսօրվա հաջորդ նախագիծը, որը պարբերական բնույթ պետք է կրի, կոմունալ հաշվարկների նախագիծն է: Սովորողներին բացատրեցի մեր նախագծի իմաստը, կարևորությունը, մեր անելիքները և հետագա քայլերը: Նախ սկզբից դպրոցի գրասենյակից վերցրեցինք որոշ տվյալներ, որոնք կուղղորդեն մեզ մեր նախագծի գործունեության սկզբնական շրջանում: Դպրոցի պահակից ճշտեցինք, թե որտեղ են գտնվում դպրոցի գազի և ջրի ցուցիչները:

  Իմացանք վայրերը և շարժվեցինք նշված ուղղություններով: Գնացինք նկուղ , այնտեղից վերցրեցինք ջրի տվյալները, իսկ դպրոցի ձախ թևից գազի տվյալները: Վերցված տվյալներից նախ պարզեցինք, թե այսօր ինչքան էր կազմում մեր դպրոցի կոմունալը :  Դրանից հետո հաշվեցինք դպրոցի ամսական ծախսերը: Երեխաները ստացված թվերից զարմացան, բայց դա բնական է դպրոցի համար: Այս տվյալները շատ կարևոր դեր կխաղան մեր այս նախագծի համար: Այն կհամեմատենք մեր հաջորդ ամսվա տվյալների հետ, խիստ տարբերություններ նկատելով, պետք է պարզաբանումներ անել: Հաշվարկներ կանենք նաև 10-օրյա պարբերականությամբ՝ ընթացքին ծանոթանալու համար:Այսօրվա նախագիծը կրում էր ներածական բնույթ:

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Իվետա Մեյթարջյանը

Գայանե Բալաբանյանը

Լևոն Ավետիսյանը

Մանե Հովհաննիսյանը

Սարգիս Ղազարյանը

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ուսուցչի օրագիր, Ապրիլի 1-5 նախագծեր

Նախագիծ-Ծավալների հաշվարկ

 

 

This slideshow requires JavaScript.

Այսօր 5.1 դասարանի հետ ունեցանք նախագիծ, որը վերաբերում էր ծավալների հաշվարկին: Այն կրում էր գործնական բնույթ, քանի որ մենք արդեն գիտեինք ծավալների հաշվման տեսական մասը:

Ես երեխաներին բացատրեցի մեր նախագծի նպատակը, տվեցի հանձնարարականներ և անցանք մեր աշխատանքի կատարմանը: Նշվեց, որ ամեն սովորող պետք է գտնի 2 առարկա և չափումներ կատարելով հաշվի ծավալը: Սակայն երեխաների խնդրանքով խմբերով սկսեցինք աշխատել:

Սովորողները ընտրեցին   դրսում դրված պլաստիկ շշերի տարան և հաշվեցին ծավալը: Արդյունքները գրանցվեցին, որ հետագայում խնդիր առաջադրվի օգտվելով վերջինիցս՝ թե քանի շիշ պետք է ամենաքիչը լցնել այդ տարա՝առանց տրորելու: Հաշվեցինք դրսում դրված ծաղկամանի, խորանարդաձև արկղի ծավալները:

Դրսում կար աղյուսների մեծ քանակություն: Խնդիր տվեցի հաշվել աղյուսի ծավալը:  Դպրոցին կից կա նաև ավտոտնակ: Դրա ծավալը նույնպես հաշվեցինք: Հիմա առաջադրվեց մտովի լցնել ավտոտնակը այդպիսի աղյուսներով: Երեխաները անմիջապես հաշվեցին և քանակը ասեցին ավտոտնակը լցնելու համար: Այդպիսի փորձ դասասենյակի համար կատարեցինք: Այն լցնելու համար բնականաբար տեսանք, որ ավելի շատ աղյուսներ են հարկավոր: Համեմատեցինք ստացված արդյունքները:

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Իրինա Գյուրջինյանը

Գոհար Բարսեղյանը

Գոռ Տոռոզյանը

ՌաֆՖաել Բալասանյանը

Աննա Սմբատյանը

Posted in 6.1-րդ դասարան, Ապրիլի 1-5 նախագծեր

6.6 դասարան

20.09.2019թ.

Թեմա-Համեմատությունների վերաբերյալ խնդիրների լուծումը

Դասարանական առաջադրանքներ- 86, 89, 90, 96-ա), բ),98, 100

Տնային առաջադրանքներ-87, 88, 96-գ), դ),97, 101

 

18.09.2019թ.

Թեմա-Համեմատությունների վերաբերյալ խնդիրների լուծումը

Դասարանական առաջադրանքներ-81-ա)-զ), 82-ա)-գ), 83, 85, 95 ա)

Տնային առաջադրանքներ-81-է)-ժբ), 82-դ)-ը), 84, 93, 95 գ)

 

17.09.2019թ.

Թեմա-Համեմատություններ և նրանց հիմնական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ-60-ա), գ), դ),  61-բ), ե), զ), 64-բ), ե), է),  75 (1), 76, 77

Տնային առաջադրանքներ-60-բ), ե), զ), 61-ա), գ), դ), 64-ա), դ), զ), ը), 74, 75 (մնաց.),78

 

16.09.2019թ.

Թեմա-Համեմատություններ և նրանց հիմնական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ-56-ա), գ),  57-բ), դ),  59-բ), դ), 67, 71

Տնային առաջադրանքներ-56-բ), դ),  57-ա), գ),  59-ա), գ),    68, 70

 

13.09.2019թ.

Թեմա-Հարաբերություններ

Դասարանական առաջադրանքներ-32,41,  44, 48,

Տնային առաջադրանքներ-37, 38, 47, 49

 

11.09.2019թ.

Թեմա-Հարաբերություններ

Դասարանական առաջադրանքներ-28ա,գ,ե, 29ա,գ,ե, 33, 42ա,զ,

Տնային առաջադրանքներ-28բ,դ,զ, 29բ,դ,զ,  31, 42բ,ե,

 

10.09.2019թ.

Թեմա-Տառային արտահայտություններ

Դասարանական առաջադրանքներ-14ա, 15ա,  16, 22

Տնային առաջադրանքներ-14բ, 15բ,  17, 20

 

09.09.2019թ.

Նախագիծ-Տառային արտահայտություններ

 

24.05.2019թ.

Ամփոփում

 

 

23.05.2019թ.

Ինքնաստուգում (ամբողջ նյութի վերաբերյալ)

1-ին տարբերակ

2-րդ տարբերակ

 

21.05.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների կլորացումը

Դասարանական առաջադրանքներ-1197 ա, գ, ե,  1198 բ, դ, ե  1200 ա, դ,  1202 ա, 1203 ա, 1215 բ

Տնային առաջադրանքներ-1197 բ, դ, զ,  1198ա, գ, է, ժա   1200 գ, զ,   1202 բ,  1203 բ, 1215 ա

 

20.05.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների բաժանումը

Դասարանական առաջադրանքներ-1174 ա, գ, ե,  1175 բ, դ, ե  1177 ա, դ,  1185, 1186 ա, բ

Տնային առաջադրանքներ-1174 բ, դ, զ,  1175ա, գ, է, ժա   1177 գ, զ,   1184,  1186 գ, դ

 

16.05.2019թ.

<<Քան>> ակադեմիայով առաջադրանքների կատարում

 

14.05.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների բազմապատկումը

Դասարանական առաջադրանքներ-1156 ա, գ, ե,  1157 բ, դ,   1158 ա, դ,  1169

Տնային առաջադրանքներ-1156 բ, դ, զ,  1157 ա, գ,    1158 գ, զ,   1168

 

10.05.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների բազմապատկումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

07.05.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների հանումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

06.05.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների հանումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

03.05.2019թ.

Ինքնաստուգում

 

02.05.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների գումարումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

30.04.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների գումարումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

29.04.2019թ.

Թեմա-Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և տասնորդական կոտորակները

Տնային և  դասարանական առաջադրանքներ

 

25.04.2019թ.

Թեմա-Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և տասնորդական կոտորակները

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

23.04.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը և նրանց ընթերցումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

22.04.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը և նրանց ընթերցումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

19.04.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակներ

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

18.04.2019թ.

Թեմա-Տասնորդական կոտորակներ

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

16.04.2019թ.

Թեմա-Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

15.04.2019թ.

Թեմա-Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

12.04.2019թ.

Նախագիծ-Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

 

11.04.2019թ.

Նախագիծ-Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

 

09.04.2019թ.

Նախագիծ-Մեկ անհայտով հավասարումներ

 

08.04.2019թ.

Նախագիծ-Մեկ անհայտով հավասարումներ

 

05.04.2019թ.

Նախագիծ-Ուղղանկյան մակերեսը և ուղղանկյունանիստի ծավալը

 

04.04.2019թ.

Նախագիծ-Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

 

02.04.2019թ.

Ինքնաստուգման թեստ

 

01.04.2019թ.

Նախագիծ-Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ապրիլի 1-5 նախագծեր

Կիրառական նախագիծ

Նախագիծ՝  Միջին դպրոցի 1-ին հարկում կատարել չափումներ՝ հիմքում ունենալով ռացիոնալ թվերից և մակերեսների հաշվարկից ունեցած գիտելիքները: Երեխաները բաժանվում են խմբերի և սկսում են հաշվել սենյակների մակերեսները: Մեր առջև դնում ենք խնդիր՝ սալիկապատելու բոլոր սենյակները: Կատարում ենք հաշվարկներ:Նաև ըստ չափումների գծում ենք հատակագիծ:

Նպատակը՝ Երեխաների շրջանում առավել կիրառական դարձնել գիտելիքները ռացիոնալ թվեր և մակերեսներ հաշվելու տեսանկյունից:

Դասարանը՝ 6.1 դասարան

Ժամկետը՝ ապրիլի 4

Ընթացքը՝

  • բացատրում եմ  մեր անելիքները
  • հիշեցնում ռացիոնալ թվեր հաշվումը
  • հանգիստ իջնում ենք 1-ին հարկ՝ սկսելով մեր աշխատանքը
  • ստացված արդյունքները գրանցում ենք մեկ համակարգչի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝  մետրաչափ, համակարգիչ

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ապրիլի 1-5 նախագծեր

Ծավալների հաշվարկ

Նախագիծ՝  Հարավային դպրոցի ներսում  և դրսում գտնվող առարկաների ծավալների հաշվում, համեմատում, խնդիրների առաջադրում:  Ամենամեծ ծավալով առարկայի փնտրում և որոշում:

Նպատակը՝ Երեխաների շրջանում առավել կիրառական դարձնել գիտելիքները ծավալ հաշվելու տեսանկյունից:

Դասարանը՝ 5.1 դասարան

Ժամկետը՝ ապրիլի 3,4

Ընթացքը՝

  • բացատրում եմ  մեր անելիքները
  • մեկ խնդրի միջոցով հիշեցնում ծավալի հաշվումը
  • հանգիստ իջնում ենք դպրոցի բակ՝ սկսելով մեր աշխատանքը
  • ստացված արդյունքները գրանցում ենք մեկ համակարգչի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝  մետրաչափ, համակարգիչ

Արդյունքները՝ լուսաբանումներ սովորողների բլոգներում

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ, Ապրիլի 1-5 նախագծեր

Դպրոցի,դասասենյակների մակերեսի հաշվում

Նախագիծ՝  Հարավային դպրոցի զբաղեցրած տարածքի մակերեսի հաշվում, դասասենյակների մակերեսների առանձնացում, համեմատում, համապատասխան հատակագծի կառուցում

Նպատակը՝ Երեխաների շրջանում զգացվող թերացումները՝ մակերեսների հաշվման հետ կապված, վերացնել:

Դասարանը՝ 4-րդ դասարան

Ժամկետը՝ ապրիլի 1

Ընթացքը՝

  • բացատրում եմ  մեր անելիքները
  • մեկ խնդրի միջոցով հիշեցնում մակերեսի հաշվումը
  • հանգիստ իջնում ենք դպրոցի բակ՝ սկսելով մեր աշխատանքը
  • ստացված արդյունքները գրանցում ենք մեկ համակարգչի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝  մետրաչափ, համակարգիչ

Արդյունքները՝ լուսաբանումներ սովորողների բլոգներում

Posted in Ապրիլի 1-5 նախագծեր

Կենցաղային,հաշվարկային և պարբերական նախագիծ

Նախագիծ՝  Հարավային դպրոցի սպառած էլեկտրաէներգիայի, գազի , ջրի ծախսերի հաշվարկ, համեմատում նախորդ եռամսյակի տվյալների հետ, տվյալների պահպանում և ընթացիկ տարում հաշվարկներ(հիմքում ունենալով այլ դպրոցների ամսական ծախսերը)

Նպատակը՝ Երեխաների շրջանում առաջացնել հետաքրքրություն՝ դպրոցի կենսական նշանակության ծառայությունների գրանցած արդյունքները ստանալուց հետո: Իմանալ, թե ինչպես են ծախսերը առաջանում, ինչքան են կազմում մինիմալ ծախսերը, արդյոք գերծախս գրանցվե՞լ է և այլն:

Դասարանը՝ 5-րդ դասարան

Ժամկետը՝ ապրիլի 1-4 (շուրջտարյա)

Ընթացքը՝

  • բացատրում եմ  մեր անելիքները
  • ճշտում ենք մեզ անհրաժեշտ տվյալների հավաքման վայրերը(ցուցիչներ)
  • իմանում ենք նվազագույն միավորի համար վճարվող գումարի չափը
  • ստանում ենք մեր ստացած տվյալներին համապատասխան թվեր՝ գումարի տեսքով
  • գրասենյակից ստանում ենք նախորդ ամսվա տվյալները
  • մեր ունեցած տվյալների համեմատում
  • տվյալների պահպանում համակարգչում և հաջորդ ամիս պարբերական ստուգումներ, հաշվարկներ
  • ընթացքում այլ դպրոցներից տվյալների հավաքագրում և  համեմատում Հարավային դպրոցի տվյալների հետ

Անհրաժեշտ պարագաներ՝  համակարգիչ

Արդյունքները՝ լուսաբանումներ սովորողների բլոգներում