Posted in Սովորողներ

Մասնակիցներ

4-րդ դասարան,   5-րդ դասարան

  1. Մանվել Դավթյան
  2. Վարուժան Հովասափյան
  3. Շուշան Մանվելյան
  4. Հայկ Մանուկյան
  5. Գարիկ Մկրտչյան
  6. Եվա Այվազյան
  7. Էլիզաբեթ Հակոբյան
  8. Ստյոպա Ադամյան
  9. Մարի Մուղդուսյան
  10. Էվելինա Հակոբյան
  11. Ավետ Մանվելյան
  12. Հայկ Բարսեղյան

 

Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ ծրագիր, ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ, ԾՐԱԳԻՐ 4-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

Մաթեմատիկայի ընտրություն. ծրագիր(2020-2021 թթ.)

Սովորողներ՝ 4-5-րդ դասարաններ

Ուսումնական միջավայր

1.դպրոցին հարակից տարածք՝ դասավանդողի և սովորողների անհատական նոթբուքեր
2.ուսումնական կաբինետ` դասավանդողի և սովորողների անհատական
նոթբուքեր
3. համացանցում ուսուցման միջավայրը՝ մաթեմատիկական կայքեր,
դասավանդողի , սովորողների բլոգներ

Թեմա
1. Հետաքրքաշարժ խնդիրներ, խաղեր ՏՀՏ կիրառմամբ
2. Մոգական քառակուսիներ 2-5- րդ դասարանի համար
3.  Ռեբուսներ
4.  Խնդիրներ լուցկու փայտիկներով
5.  2-5 մաթ. դասագրքի դժվարին խնդիրների լուծում
6.  Կենգուրուից խնդիրներ 2015-2019 թ.
7.  Տեսողական խաբկանք
8.  Մաթեմատիկական հնարքներ
9.  Թվային լաբիրինթոս
10. Տրամաբանական գունավորում
11. Մաթեմատիկական խաղեր
12. Մտապահած թիվ
13. Գլուխկոտրուկներ
14. Հաջորդականութրուն, օրինաչափություն
15. Գտիր ավելորդը
16. Մաթեմատիկական լաբիրինթոս
17. Բանավոր հաշվարկ                                                                                                                         18. Մաթեմատիկական խաչբառեր                                                                                                      19. Ինտելեկտուալ խաղեր

Ձևավորվող կարողություններ, հմտություններ, գիտելիք
Մաթեմատիկայի ուսուցման նպատակներն են սովորողի մոտ ձևավորել և
զարգացնել.
1. Օլիմպիական դժվարավին խնդիրները հասկանալու, խնդիրների լուծման նոր
եղանակներ մշակելու կարողություն, բանավոր հաշվելու կարողություն
2. Նոր խնդիրներ հորինելու կարողություն
3. Տրամաբանական, լեզվական մտածողություն
4. Դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ

Օգտակար հղումներ՝

e-Mathematics

Քան ակադեմիա

Իմ դպրոց

Կենգուրու(խնդիրներ)

Խաղերի պատրաստման գործիքներ

Posted in ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ

Ընտրությամբ գործունեության խումբ

06.05.2019թ.

Առաջադրանքներ

 

29.04.2019թ.

Առաջադրանքներ

 

22.04.2019թ.

Առաջադրանքներ

 

17.04.2019թ.

Առաջադրանքներ

 

15.04.2019թ.

Առաջադրանքներ

 

10.04.2019թ.

Առաջադրանքներ

 

03.04.2019թ.

Առաջադրանքներ

01.04.2019թ.

Առաջադրանքներ

 

18.03.2019թ. և 20.03.2019թ.

Կատարում ենք 2019 թ.-ի դպրոցական օլիմպիադայի մաթեմատիկայի առաջադրանքները

 

11.03.2019թ. և 13.03.2019թ.

1․ Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 1 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։

2․Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:

3․Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:

4․ 2666 + ∗∗31 = 709∗  արտահայտության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել ջնջված թվանշանների գումարը:

5․ Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 3 անգամ ավելի շատ ժամանակ, քան մնացել է օրվա ավարտին:

6․ Եթե գումարենք յոթանիշ թվի թվանշանները, կստացվի 6։ Ինչի՞ է հավասար այդ թվանշաննեչի արտադրյալը։

7․ Շշով հյութն արժե 100 դրամ։ Հյութը շշից 80 դրամով թանկ է։ Ի՞նչ արժե հյութը։

8․ Մրջյունը շարժվում է խորանարդի մակերևույթով A կետից դեպի B կետ (տես նկարը): Ինչի՞ է հավասար մրջյունի անցած ճանապարհի երկարությունը, եթե հայտնի է, որ խորանարդի կողը 12 սմ է։

9․ 65 մարզիկներից բաղկացած թիմը ժամանում է հյուրանոց: Հյուրանոցում կան միայն 3 և 4 տեղանոց համարներ: Ամենաքիչը քանի՞ սենյակ պետք է վերցնել, մարզիկներին տեղավորելու համար (սենյակները պետք է ամբողջությամբ զբաղեցվեն):

10․ Առաջին դաշտից հավաքեցին 1 տոննա 800կգ կարտոֆիլ, իսկ երկրորդ դաշտից՝ 3 անգամ ավելի քիչ: Քանի՞ պարկում է հնարավոր լցնել ողջ կարտոֆիլը, եթե մեկ պարկում տեղավորվում է 40կգ կարտոֆիլ:

11.Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքան ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում, եթե 2 ծորակները բացվեն միաժամանակ։

12․ Տուփում կան 41 գնդակներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Կարմիր գնդակները 20 անգամ ավելի են քան  նարնջագույնները։ Քան՞ի կապույտ գնդակ կա տուփում։

13․Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացելլ է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։

14․Դերձակն ունի բամբակե գործվածքի 16 մետր երկարությամբ մի կտոր։ Նա ամեն օր կտրում է 2 մետր այդ կտորից։ Քանի՞ օր հետո կկտրի վերջին կտորը։

15․ Մայրը աղջկանից մեծ է 7 անգամ, որդուց՝ 4 անգամ։ Քանի՞ տարեկան է մայրը, եթե նրա 30 տարին չի լրացել։

16․ Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուտրը 16 տարեկան էր։

17․Գրքում կա 1036 էջ, որից ընթերցողը կարդացել է 257 էջ։ Մնացած էջերի քանակը որքանո՞վ է մեծ մնացած էջերի քանակից։

18․ 2 անոթներում կա 18լ․ ջուր։ Երբ առաջին անոթից 2-րդի մեջ դատարկեցին 1լ․ ջուր, ապա անոթներում ջրի քանակությունները հավասարվեցին։ Քանի՞ լիտր ջուր կար նոթներից յուրաքանչյուրում։

19․ Կհասցնի՞ արդյոք խառատը 8 ժամում մշակել 20 մանրակ, եթե յուրաքանչյուր մանրակ մշակում է  25 րոպեում։

20․Խանութում ստացան 120 տոննա ձմերուկ: Առաջին օրը վաճառեցին ամբողջ ձմերուկի 11/24 մասը, իսկ երկրորդ օրը՝ մնացածի 6/13 մասը: Որքա՞ն ձմերուկ մնաց վաճառելու:

21․Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:

22․Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:

23․ Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8:
Իմացիր քանի՞  տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:

06.03.2019թ.

1.Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվել առավել հարմար եղանակով.

296+179+4+21

2.Ո՞րն է անհայտ արտադրիչը, եթե հայտնի արտադրիչը 8 է, իսկ արտադրյալը՝ 56:

3.Կատարիր բաժանում.

3145:15

4.Հաշվել թվային արտահայտության արժեքը.

(971-317):6+574:14

5.Նշվածներից ո՞րն է սխալ.

1 դմ=10սմ

1ց=100 կգ

1ր=60վ

1մ=100մմ

6.Նշվածներից ո՞րն է ճիշտ.

1ժ=100ր

1կգ=100տ

1սմ=10մմ

1տ=100ց

7.Արտահայտել կիլոգրամներով.

14 տ 12 ց

12 ց 15000 գ

8.Հեծանվորդի արագությունը 300մ/ր է: Քանի՞ կիլոմետր կանցնի հեծանվորդը 1 ժամում:

9.Արան, Հայկը և Կարենը գնեցին միատեսակ փուչիկներ: Արան 12 փուչիկի համար վճարեց 150 դրամով ավելի, քան Հայկը՝ 7 փուչիկի համար: Կարենը որքա՞ն վճարեց 10 փուչիկի համար:

10.Դերձակը 105 մ երեք տեսակ կտոր գնեց: Ըստ որում, առաջին տեսակից գնեց 12 մ-ով ավելի, քան երկրորդից, երկրորդից՝ 9 մ-ով ավելի, քան երրորդից: Ամեն տեսակից քանի՞ մետր գնեց:

 

 

 

 

04.03.2019թ.

 

1.60392 թիվը ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով.

2.Գտեք ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը.

3.Լրացնել բաց թողնված փակագծերն այնպես,որ սռացվի ճիշտ հավասարություն.

9×6-4×2=100

4.Կատարել գործողությունները.

7061:23+18*34

5.Ընդգծիր նշված թվերից այն,որը գումարելով 402-ին՝ ստացված գումարը պատիկ կլինի 5-ին:

2,3,5

6.Որքա՞ն մնացորդ կստացվի, եթե 12*7+4 արտահայտության արժեքը բաժանենք 7-ի:

7.Ըստ օրինաչափության՝ տրված թվերից առաջ և հետո գրիր ևս մեկական թիվ:

…. ,  3232,  3240,  3248,…..

8.Կատարիր գործողությունը.

54 կմ 120 մ-18 կմ 140 մ

9.Նարեկը 2 տարով մեծ է իր 9 տարեկան քրոջից և 3 տարով փոքր եղբորից:Եղբոր տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից:Քանի՞ տարեկան է Նարեկի հայրը:

10.Եթե անհայտ թվից 26 հանենք, արդյունքը 15 անգամ մեծացնենք, 585 կստացվի: Գտեք այդ թիվը:

11.Կրպակում 2 արկղ շղթա կար, ընդամենը՝265 մ, ըստ որում, մի արկղը  9մ-ով մյուսից ավելի էր:Փոքր արկղը  6400 դրամով վաճառվեց, մեծը՝ 4110:Յուրաքանչյուր մետրը ինչքանո՞վ վաճառվեց:

 

27.02.2019թ.

1.Համեմատիր.

14 կգ 74000 գ  և 98 կգ 120 գ

95 կմ 147 մ և 4700 մ 740000 դմ

147 ժ և 47000 ր 14580 վ

2.Կատարիր գործողությունը.

8793:9+477:3+7489=

3.Գտեք ամենամեծ երկնիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի արտադրյալը.

4.Գտեք քառակուսու պարագիծը, եթե նրա կողմը 14 սմ է:

5.Գտեք ուղղանկյան և եռանկյան պարագծերի տարբերությունները, եթե ուղղանկյան երկարություն 7 դմ է, լայնությունը՝ 5 դմ, իսկ եռանկյան բոլոր կողմերը հավասար են 6 դմ-ի:

6.Երեք դարակներում 800 գիրք կա: Ըստ որում, երկրորդում 2 անգամ ավելի գիրք կա, քան առաջինում, իսկ երրորդում՝ 150-ով ավելի, քան երկրորդում: Ամեն դարակում քանի՞ գիրք կա:

7.Հոր, մոր և որդու հասակները միասին 4 մ 35 սմ է: Հայրը որդուց 2 անգամ, իսկ մորից 15 սմ-ով է բարձրահասակ: Գտեք յուրաքանչյուրի հասակը:

8.Երեք վանդակներում 190 դեղձանիկ կա: Երրորդ վանդակի դեղձանիկները 2 անգամ քիչ են, քան երկրորդինը, և 3 անգամ շատ , քան առաջինինը: Ամեն վանդակում քանի՞ դեղձանիկ կա:

9.Համբարձումյանները(հայրը, մայրն ու որդին) հողամասից 970 կգ միրգ հավաքեցին: Մայրը որդուց 70 կգ-ով ավելի հավաքեց, հայրը՝ 90 կգ-ով: Յուրաքանչյուրը որքա՞ն միրգ հավաքեց:

10.Քույրը երկու եղբայր ավելի ունի, քան քույր: Եղբայրները քույրերից քանիսո՞վ են ավելի:

 

25.02.2019թ.

1.Արտահայտել կիլոգրամներով.

5 տ

3 տ 14 ց

7 ց 14 կգ 74000գ

2.Արտահայտել կիլոմետրերով.

148 կմ 145000մ

147000 մ 148600000 դմ

3.Արտահայտել րոպեներով.

14 օր 5 ժ

14 ժ 47 ր 2460 վ

4.Գտնել 84, 74,99 թվերի բաժանարարները.

5.Գտեք 14,21,33 թվերի 3-ական բազմապատիկներ.

6.Երեքի կրկնապատիկը հավասար է անհայտ թվից հանած 3: Գտեք անհայտ թիվը:

7.Եթե անհայտ թիվը 12 անգամ փոքրացնենք , ստացվածից 10 հանենք, արդյունքը 9 անգամ մեծացնենք, 1098 կստացվի:

8.Կորյունը Մարիից 4 անգամ շատ տետր ունի: Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ տետր ունի, եթե Մարիի տետրերը 24-ով քիչ են:

9.Երկու գյուղերից,որոնց միջև հեռավորությունը 18 կմ է, 2 մարդ , միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին: Եթե նրանցից մեկը 1 ժամում 4 կմ էր անցնում, մյուսն ինչքա՞ն էր անցնում:

10.Երկու արկղում 3016 դր կար: Երբ դրանցից 248-ական դրամ հանեցին, մեկում 5 անգամ ավելի մնաց, քան մյուսում: Արկղերից յուրաքանչյուրում քանի՞ դրամ կար:

11.Կատարիր գործողությունը.

(841+1488:3)*21-8701

 

20.02.2019թ.

1.Գրիր այն հնգանիշ թիվը, որի՝

1.Միավորը 3 է, տասհազարավորը՝ 1, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7

2.Հարյուրավորը 4 է, հազարավորը՝ 1, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9

2.Հաշվիր արտահայտության արժեքը.

5250-(3425:5+847)

113+(412+411:3)

3.Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=111:

a*(a-98)+415

4.Դիր փակագծեր այնպես, որ վերականգնվի հավասարությունը.

550-370-400:20=200

600-300+800:4=100

5.Հաշվիր այն երկու հաջորդական թվերի գումարը, որոնցից փոքրի գրության վերջին թվանշանը 2 է, և նրանում տասնյակների քանակը 541 է:

6.Եռանկյան մի կողմը 44 մմ է, իսկ մյուս երկու կողմերի գումարը 104 մմ է: Հաշվիր այդ եռանկյան պարագիծը:

7.Քառանկյան երկու կողմերի գումարը 54 մմ է, որը 15 մմ-ով փոքր է մյուս երկու կողմերի գումարից: Հաշվիր այդ քառանկյան պարագիծը:

8.Կիրակի օրը խանութը չի աշխատել: Երկուշաբթի օրը վաճառել է 15 տուփ ձու, իսկ շաբաթվա մնացած օրերին՝ 18-ական տուփ:Հաշվիր, թե որքան գումարի ձու է վաճառել խանութը այդ շաբաթվա ընթացքում՝ գիտենալով, որ մեկ ձուն արժե 50 դրամ, և մեկ տուփի մեջ կա 12 ձու:

9.Արտադրամասում 800 լ մասուրի հյութից որոշ քանակ լցրին 3 լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ՝ ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:

10.Արտահայտիր կիլոգրամներով.

140 ց 7000 գ

4 տ 20 ց

5 ց 80 կգ 1000 գ

 

 

18.02.2019թ.

Ֆլեշմոբյան խնդիրների լուծում

1.Ընձուղտը 1 ժամում ուտում 7 ճյուղ: Երեկ նա քնեց 7 ժամ:Քանի՞ ճյուղ կերավ նա երեկ:

2.Եթե թվից հանենք 75, ու արդյունքը ավելացնենք 2 անգամ, կստանանք՝ 160: Գտե՛ք այդ թիվը:

3.Դավիթը թղթի վրա հաշվեց երկու երկնիշ թվերի տարբերւթյունը:Հետո նա ներկեց իր գրած գործողության մեջ երկու թվանշան, ինչպես ցույց է տրված:Որքա՞ն է Դավիթի ներկած թվանշանների արտադրյալը:

                              ?4-4   =28

4.Սանդուղքն ունի 21 աստիճան։ Գուրգենը և Կորյունը հաշվում են աստիճանները՝ մեկը շարժվելով վերևից ներքև, մյուսը՝ ներքևից վերև։ Նրանք հանդիպեցին Գուրգենի հաշվարկով 10-րդ աստիճանի վրա։ Կորյունի հաշվարկով ո՞ր աստիճանի վրա նրանք հանդիպեցին։

5.Նարեի և նրա մոր տարիքների գումարը 41 է, իսկ Նարեի մոր ու տատիկի տարիքների գումարը՝ 87: Քանի՞ տարեկան էր Նարեի տատիկը, երբ Նարեն ծնվեց:

6.Ալեքսն ու Մաքսը մասնակցում են <<Մաթեմատիկայի ֆլեշմոբ>> մրցույթին: Այն ժամանակահատվածում, երբ Ալեքսը լուծում է 4 խնդիր, Մաքսը լուծում է 3 խնդիր: Մրցույթի ընթացքում տղաները լուծեցին ընդհանուր թվով 35 խնդիր: Ալեքսը Մաքսից քանի՞ խնդիր ավելի լուծեց:

7.Քառակուսու կողմը 6 սմ է: Տրված է եռանկյուն, որի պարագիծը հավասար է նշված քառակուսու պարագծին: Որքա՞ն է այդ երկու պատկերներով կազմված պատկերի պարագիծը:

8.Կապիկը շատ է սիրում բանան և մանդարին:Մեկ օրում նա ուտում է կամ 9 մանդարին, կամ 2 բանան, կամ 1 մանդարին և 4 բանան:Մեկ շաաթվա ընթացքում կապիկը կերել է 30 մանդարին:Քանի՞ բանան  է կերել կապիկը մեկ շաբաթվա ընթացքում:

9.Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110 և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:

10.Հակոբը գնաց լեռներ 5-օրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Հակոբը քայլել է 3 կմ-ով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 95 կմ էր: Քանի՞ կմ էր քայլել Հակոբը երեքշաբթի օրը:

11.Դասարանում կա 8 տղա և 10 աղջիկ: Այդ դասարանի աշակերտների կեսը հիվանդ են: Աղջիկներից առնվազն քանի՞սն են հիվանդ:

12.Տատիկն իր չորս կատուների համար գնեց կեր, որը նրանց կբավականացներ 12 օր: Տուն գնալու ճանապարհին նա իր հետ վերցրեց ևս երկու թափառող կատու: Եթե նա ամեն օր յուրաքանչյուր կատվին տա նույն քանակով կեր, ապա քանի՞ օր կբավականացնի կատուների համար գնված կերը:

 

13.02.2019թ.

  1. Ո՞րն է q⋅25=125հավասարության անհայտ արտադրիչը:

  Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 25
  • q
  • 125
  1. Որոշիրd⋅68=816արտահայտության անհայտ արտադրիչը:
  2. Նշիրճիշտ պնդումները:

1.

  • Եթե երկու թվերի քանորդը բաժանենք առաջին թվի վրա, ապա կստանանք երկրորդ թիվը:
  • Եթե երկու թվերի արտադրյալը բաժանենք երկրորդ թվի վրա, ապա կստանանք առաջինը:
  • Եթե քանորդը բաժանենք երկրորդ արտադրիչի, ապա կստանանք առաջին արտադրիչը:

2.

  • Բաժանելին քանորդով բազմապատկելիս ստանում ենք բաժանարարը:
  • Բաժանարարի և քանորդի արտադրյալը հավասար է բաժանելիին:
  • Եթե բաժանարարը բազմապատկենք բաժանելիով, ապա կստանանք քանորդը:
  1. Դպրոցը ձեռք բերեց մատիտների67տուփ, յուրաքանչյուրում՝ 3-ական մատիտ:Ընդամենը քանի՞ մատիտ ձեռք բերեց դպրոցը:
  2. Գտիր անհայտ բաժանարարը՝36:x=3
  3. Խանութում վաճառվեց 64կգ տանձ, 19 կգ-ով ավելի սալոր, իսկ խնձոր վաճառվեց 2 անգամ շատ, քան սալոր:Քանի՞ կգ սալոր վաճառվեց խանութում՝ կգ:Քանի՞ կգ խնձոր վաճառվեց խանութում՝ կգ:Ընդամենը քանի՞ կգ միրգ վաճառվեց խանութում՝ կգ:
  4. Տրված է409թիվը:

Որպեսզի ստանանք 877 թիվը պետք է 409-ը  մեծացնենք փոքրացնենք  ?-ով:

  1. Գտիր անհայտ թվերը:520և 216 թվերի գումարը փոքրացրու 4 անգամ:

Պատասխան՝ :

47և 104 թվերի արտադրյալը մեծացրու 39-ով:

Պատասխան՝ :

9. Երկու գնացք շարժվեցինCկայարանից: Առաջինը անցավ 73 կմ և հասավ H կայարան: Երկրորդը անցավ առաջինից 27 անգամ շատ ճանապարհ և հասավ S կայարան: Գտիր հեռավորությունը C և S կայարանների միջև:

10. Հետիոտնը, հեծանվորդը և մարդատար մեքենան անցան որոշակի ճանապարհներ:

Հեծանվորդն անցավ 16 կմ,

հետիոտնը` հեծանվորդից 4 անգամ քիչ,

մեքենան՝ հետիոտնից 367 կմ-ով շատ:

Քանի՞ կմ անցան հետիոտնը և մեքենան:

11. Հեծանվորդն անցավ36կմ, մոտոցիկլավարը՝ 26 կմ-ով ավելի, իսկ մեքենան անցավ 2 անգամ շատ ճանապարհ, քան հեծանվորդն ու մոտոցիկլավարը միասին:  Քանի՞ կմ անցավ մոտոցիկլավարը՝  կմ:

Քանի՞ կմ անցավ մեքենան՝ ?կմ:

Ընդամենը քանի՞ կմ անցան բոլոր երեքը միասին՝ ?կմ:

12.Արդյո՞ք գոյություն ունի այնպիսի թիվ, որը76-ի բաժանելիս, մնացորդում ստացվում է 78

Պատուհանում գրիր «կա» կամ  «չկա»:

Պատասխան՝  

13. Պարզիր, թե5-ի բաժանելիս ի՞նչ թվեր կարող ենստացվել որպես մնացորդ:

Ընտրիր թվերը:

  • 3
  • 6
  • 8
  • 4
  • 0
  • 9
  • 2
  • 5
  • 1
  • 7

14. k, l, mևn թվերը klmn քառանիշ թվի թվանշաններն են:

Այդ թվին ձախից կցագրեցին ևս երկու թվանշան:

Թվարկվածներից որի՞ց է կախված ստացված 82klmn վեցանիշ թվի բաժանելիությունը 5-ի:

Ընտրիր ճիշտ պատասխան(ներ)ը:

  • բոլորից
  • k
  • ոչ մեկից
  • l
  • 8
  • m
  • 2
  • n

15. Ուղղանկյան կողմերի երկարությունները780սմ և 365 սմ են:Արդյո՞ք ուղղանկյան պարագծի արժեքը 5-ի բազմապատիկ է:

Պատասխան՝

  • ոչ
  • այո

 

 

11.02.2019թ.

1.2500 դրամը երկու եղբայրների միջև այնպես բաժանեցեք, որ մեկն այնքան 20 դր. ունենա , որքան մյուսը՝5:

2.Շոգենավն իր արագությունը ժամում 9 կմ-ով պակասեցրեց, այդ պատճառով նշված ժամին նշանակված վայրից 108 կմ հեռու էր: Ցածր արագությամբ քանի՞ ժամ էր գնացել:

3.Համեմատիր

  • մ 580դմ +800 դմ և 150մ 200 դմ+100 սմ

4.Ավտոմեքենան 50կմ/ժ արագությամբ անցավ250 կմ ճանապարհ: Նույն արագությամբ անցավ ևս 210 կմ : Քանի՞ ժամում անցավ ամբողջ ճանապարհը:

5.Օգտվելով գումարման հատկություններից՝ հաշվել.

83+144+36+856+64+17=

6.Կատարիր բաժանում մնացորդով.

1478:35

7.Գրիր երկու երկնիշ թիվ, որոնք բաժանվում են 10-ի:

8.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը , եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8 անգամ:

9.*-ի փոխարեն գրիր թիվ, որ անհավասարությունը ճիշտ լինի:

1478<14*6

10.Արտահայտիր մետրերով.

14 կմ 740 դմ

50 մ 400 սմ

11.Հաշվիր արտահայտության արժեքը.

741:3+7497:9+152

12.Գտեք 22-ի բաժանարարները և նրա  3 բազմապատիկ:

 

 

06.02.2019թ.

  1. Հաշվիր այն արտահայտության արժեքը, որը կազմված է միայն զույգ թվերից:

1.33+9:3

2.5⋅5+33+5

3.6+20−2⋅2

2.Կազմիր հետևյալ խնդրին համապատասխան արտահայտությունը:

 

2 ափսեներից-ից յուրաքանչյուրում կա 4 կարմիր և 2 կանաչ

Ընդամենը քանի՞ խնձոր կա բոլոր ափսեներում:

  Պատասխան՝    ( )⋅(    +4)= 

3.Մեքենան քաղաքից շարժվում էր գյուղ:

Առաջին ժամում մեքենան անցավ 24 կմ, իսկ երկրորդ ժամում՝ 63 կմ և հասավ գյուղ:

Քանի՞ կմ անցավ մեքենան գյուղից քաղաք վերադարձի ճանապարհին:

  1. Հարմար եղանակով հաշվիր գումարը:

9 +206 +1 +658 =

  1. Նշիրայն հավասարությունը, որն արտահայտում է բազմապատկման զուգորդական հատկությունը:
  • 14⋅4⋅2=2⋅4⋅14
  • 14⋅4⋅2=4⋅14⋅2
  • 14⋅(4⋅2)=(14⋅4)⋅2
  • 14⋅(4⋅2)=2⋅(4⋅14)
  1. Հաշվիր արտադրյալը՝

1260⋅931

  1. Գտիր անհայտ բաժանարարը:

250:x=50

  1. Հաշվիր բաժանման մնացորդը:

2414:35

  1. Կատարիր բաժանումն ու դրա ստուգումը:

Պատասխան՝ 18474:1000=( մն.)

Ստուգում՝ 18474=1000⋅+

10.Զբոսաշրջիկները 4 ժ ավտոմեքենայով և 7 ժ գնացքով անցան 640 կմ: Գնացքի արագությունն ինչքա՞ն էր, եթե այն ժամում 5 կմ-ով ավելի էր ավտոմեքենայի արագությունից:

11.2500 դրամը երկու եղբայրների միջև այնպես բաժանեցեք, որ մեկն այնքան 20 դր. ունենա , որքան մյուսը՝5:

12.Շոգենավն իր արագությունը ժամում 9 կմ-ով պակասեցրեց, այդ պատճառով նշված ժամին նշանակված վայրից 108 կմ հեռու էր: Ցածր արագությամբ քանի՞ ժամ էր գնացել:

  1. Համեմատիր

200 մ 580դմ +800 դմ   և  150մ 200 դմ+100 սմ

  1. Ավտոմեքենան 50կմ/ժ արագությամբ անցավ250 կմ ճանապարհ: Նույն արագությամբ անցավ ևս 210 կմ : Քանի՞ ժամում անցավ ամբողջ ճանապարհը:
  2. Օգտվելով գումարման հատկություններից՝ հաշվել.

83+144+36+856+64+17=

 

04.02.2019թ.

1.Գրիր այն վեցանիշ թիվը, որի՝

Տասնավորը 0 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 2

2.Գրիր այն թիվը, որը կազմված է միայն՝

2 հազարյակից, 2 հարյուրակից և 2 միավորից

3.Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով.

7 հազ.+ 3 հարյ.+3 տասն.+5 միավ

200000+4000+5

4.Արտահայտիր՝

Ա) միլիմետրերով

5 սմ 5 մմ

8 մ 7 դմ

Բ) սանտիմետրերով

3կմ

5 կմ 2 մ

4 կմ 6 մ 7 դմ

5.Գրքի և գրիչի տարբերությունը 270 դրամ է: Որքա՞ն արժե գիրքը, եթե գրիչն արժե 30 դրամ:

6.Հաշվիր.

8452*62

7.Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=3400:

1647*(a-3339)

1677*(a-3400)

8.Արտահայտիր կիլոգրամներով.

12տ, 22 տ 5 ց, 4 տ 5ց 25 կգ

9.Համեմատիր.

22024 և 22316

653214 և 653231

10.Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.

172*2*5

11.Գտիր այն թվերը, որոնց տարբերությունը 450 է, իսկ գումարը՝ 12500:

12.Երբ կանգառում ավտոբուսից իջավ 7 ուղևոր և ավտոբուս բարձրացավ 12 ուղևոր, ավտոբուսում ուղևորների թիվը դարձավ 24: Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում մինչև կանգառ:

13.Երեք թվերի գումարը 5418 է: Առաջին թիվը 333-ով մեծ է երրորդից: Երկրորդ թիվը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

14.Հաշվիր արտահայտության արժեքը.

2*2*2*78*5*5*5

15.Արտագրիր և, ըստ օրինաչափության , տրված թվերից հետո գրիր ևս 3 թիվ:

2,4,8

7,14,21

16.Թվերը դասավորիր աճման կարգով.

14,825,148,96000,479991,214,300,7499

 

17.12.2018թ.

          Կրկնողական խնդիրներ և վարժություններ

 

12.12.2018թ.

                Տրամաբանական խնդիրներ

  1. . 13 երեխաներ պահմտոցի էին խաղում: Նրանցից մեկը փնտրողն էր: Որոշ ժամանակ անց նա գտավ 9 երեխայի: Քանի՞ երեխա էր դեռ մնում թաքնված:
  2. Նարեկի համադասարանցի աղջիկների թիվը 2 անգամ մեծ է տղաների թվից: Բերված թվերից ո՞րը կարող է հավասար լինել այդ դասարանի բոլոր աշակերտների թվին:
  3. Կենդանիների դպրոցում սովորում են 3 փիսիկ, 4 բադիկ, 2 սագիկ և մի քանի գառնուկ: Բու ուսուցչուհին պարզեց, որ իր բոլոր աշակերտները միասին ունեն 44 ոտք: Քանի՞ գառնուկ կա դպրոցում:
  4. Սուրբ Ծննդյան երեկույթին 15 սեղաններից յուրաքանչյուրի վրա կար մեկական մոմակալ: Մոմակալներից 6- ը հինգ տեղանոց էր, իսկ մնացածը՝ երեք տեղանոց: Քանի՞ մոմ էր պետք եղել գնել բոլոր մոմակալների համար:
  5. Տատիկն իր թոռների համար թխեց 20 բլիթ: Նա դրանք զարդարեց չամչով և ընկույզով: Սկզբում նա 15 բլիթ զարդարեց չամչով և ապա 15 բլիթ՝ ընկույզով: Ամենաքիչը քանի՞ բլիթ նա զարդարեց միաժամանակ և՛ չամչով, և՛ ընկույզով:
  6. Գրիգորը 1, 2, 3, 4, 5 և 6 թվանշաններից կազմում է երկու թիվ: Երկու թիվն էլ եռանիշ են (ունեն երեքական թվանշան), և թվանշաններից յուրաքանչյուրն օգտագործված է միայն մեկ անգամ: Գրիգորը գումարում է ստացված թվերը: Ո՞րն է այն ամենամեծ գումարը, որը նա կարող է ստանալ:

ա) 975    բ) 999     գ) 1083       դ) 1173         ե) 1221

   7.. Լաուրան, Արամը, Վարդանը և Կարինեն ուզում էին ունենալ մեկ ընդհանուր լուսանկար: Կարինեն և Լաուրան լավագույն ընկերներ են և ուզում էին կանգնել կողք կողքի: Արամն ուզում էր կանգնել Լաուրայի կողքին, որովհետև հավանում է Լաուրային: Քանի՞ տարբերակով կարող են ընկերները կանգնել լուսանկարվելու համար:

ա) 3       բ) 4        գ) 5            դ) 6            ե) 7

  1. Միքայելն ընտրեց մի թիվ, բազմապատկեց այն իրենով, ստացվածին գումարեց 1, արդյունքը բազմապատկեց 10-ով, հետո գումարեց 3, ապա ստացված արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 2012: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:
  2. Ֆուտբոլային խաղի հաղթող թիմը ստանում է 3 միավոր, իսկ պարտվողը՝ 0 միավոր: Եթե խաղն ավարտվում է ոչ-ոքի, ապա երկու թիմերից յուրաքանչյուրը ստանում է 1-ական միավոր: Թիմը խաղացել է 38 խաղ՝ վաստակելով 80 միավոր: Գտեք թիմի պարտությունների հնարավոր ամենամեծ թիվը:

ա) 12           բ) 11        գ) 10            դ) 9              ե) 8

 

10.12.2018թ.

                Տրամաբանական խնդիրներ

  1. Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
  2. Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարել է 450 դրամ։ Միքայելը երկու կարկանդակի համար վճարել է 240 դրամ։ Որքա՞ն է վճարել Դավիթը մեկ պաղպաղակի և մեկ կարկանդակի համար։
  3. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։
  4. Ձվերը տեղավորում են 6 կամ 12 տեղանոց արկղերի մեջ։ Ամենաքիչը քանի՞ արկղում կարելի է տեղավորել 66 ձուն այնպես, որ արկղում դատարկ տեղ չմնա։
  5. .Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։
  6. Վիկտորինա-մրցույթի կանոնները հետևյալն են. յուրաքանչյուր մասնակից ստանում է նախնական 10 միավոր և պետք է պատասխանի 10 հարցի։ Ամեն ճիշտ պատասխանի համար նրան տրվում է մեկ միավոր, իսկ ամեն սխալ պատասխանի համար հանվում է մեկ միավոր։ Մրցույթի ավարտին տիկին Սիմոնյանը վաստակել էր 14 միավոր։ Քանի՞ սխալ պատասխան էր նա տվել:
  7. .Հյուրանոցում քանի՞ երկու տեղանոց սենյակ է հարկավոր ավելացնել 5 հատ երեք տեղանոց սենյակներին` 21 հյուր ընդունելու համար:

 

05.12.2018թ.

                                       Խնդիրներ

  1. 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50։ Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։
  2. Ռեստորանում ապուրը կարելի է գնել 4 եվրոյով, փլավը՝ 9 եվրոյով, իսկ թխվածքը՝ 5 եվրոյով։ Կա նաև առաջարկ՝ գնել բոլորը միասին, երբ ապուրի, փլավի և թխվածքի համար միասին պետք է վճարել 15 եվրո։ Որքա՞ն գումար կարելի է խնայել, եթե օգտվենք առաջարկից՝ ուտեստները առանձին պատվիրելու փոխարեն։
  3. Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ և, լինելով միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր ավտոմեքենա է այն տեղափոխել։
  4. Հովհաննեսը սկսում է նամակների շղթան։ Նա նամակ է ուղարկում իր ընկեր Պետրոսին։ Պետրոսն ուղարկում է նամակ 2 ուրիշ մարդու։ Նամակ ստացողներից յուրաքանչյուրն իր հերթին ուղարկում է ևս երկու մարդու։ Գործողությունների երկու այդպիսի փուլից հետո նամակ են ստանում 1+2+4=7 մարդ։ Քանի՞ մարդ կստանա նամակ նույնանման 4 փուլից հետո։
  5. Երեխաները չափում են ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով։ Արմինեն արեց 15 քայլ, Բաբկենը՝ 17, Գայանեն՝ 12, Վիգենը՝ 14։ Ո՞ւմ քայլն է ամենաերկարը։
  6. Սևուկ և Ձյունիկ կատուների տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Սևուկը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Ձյունիկը կլինի 9 տարեկան։
  7. Ալեքսը, Սեմը, Ռոբերտը և Մարկը հանդիպեցին Զագրեբում կայացած համերգում։ Նրանք եկել էին տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Դուբրովնիկ, Հռոմ և Բեռլին։ Այդ մարդկանց մասին հայտնի է, որ.

..Ալեքսը և Բեռլինից ժամանած տղան Զագրեբ են եկել համերգի օրը, վաղ առավոտյան։ Նրանցից ոչ մեկը չի եղել ո’չ Փարիզում և ո’չ էլ Հռոմում։

..Ռոբերտը Բեռլինից չէ, սակայն նա Զագրեբ է հասել նույն ժամին, ինչ Փարիզից եկած տղան։

..Մարկին և փարիզեցի տղային համերգը շատ դուր եկավ։

Որտեղի՞ց էր եկել Մարկը:

 

 

03.12.2018թ.

 

                           Տրամաբանական խնդիրներ

  1. Չորս փայտիկներն ունեն 8 ծայր: Քանի՞ ծայր ունեն վեց ու կես փայտիկները:
  2. Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
  3. Ուղղանկյունու մի կողմի երկարությունը 8 սմ է, իսկ մյուս կողմինը` դրա կեսը: Որքա՞ն է այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավասար է տրված ուղղանկյունու պարագծին:
  4. Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին:
  5. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի կշիռը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
  6. Սեդան հավաքում է հայտնի մարզիկների լուսանկարներ: Յուրաքանչյուր տարի հավաքած լուսանկարների քանակը հավասար է լինում նախորդ երկու տարվա ընթացքում հավաքած լուսանկարների քանակների գումարին: 2017 թ.- ին Սեդան հավաքել է 60 լուսանկար, 2018 թ.-ին` 96 լուսանկար: Քանի՞ լուսանկար էր հավաքել Սեդան 2015 թ.-ին:
  7. Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում տեղի ունեցավ երկու գովազդային ընդմիջում, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը:
  8. Զամբյուղում կա 1 կարմիր, 1 կապույտ, 1 դեղին և 1 սպիտակ ծաղիկ: Մեղուն զամբյուղի յուրաքանչյուր ծաղիկ այցելում է մեկ անգամ: Նա սկսում է կարմիր ծաղկից և դեղին ծաղկից անմիջապես չի թռնում դեպի սպիտակ ծաղիկը: Քանի՞ տարբեր եղանակով կարող է մեղուն այցելել բոլոր ծաղիկները:
  9. Ուրվականն անհետացավ ժամը 6:15-ին, իսկ ճիշտ ժամանակը ցույց տվող «գիժ» ժամացույցն անմիջապես սկսեց պտտվել ճիշտ արագությամբ, բայց` հակառակ ուղղությամբ: Ուրվականը նորից հայտնվեց ժամը 19:30-ին: Ի՞նչ ժամ էր ցույց տալիս այդ պահին «գիժ» ժամացույցը:
  10. Ստանալ.

2403=1

7215=0

8593=3

3213=0

 

 

 

28.11.2018թ.

Առաջադրանք 1.

Կատարի՛ր գործողությունը.

ա) (796 + 160) : 956

բ) (2234 + 22) : 24

գ) (1806 – 959) : 7

դ) (517 + 15) : 14

Առաջադրանք 2.

Գրի՛ր 650-ից մեծ և 690-ից փոքր այն բնական թվերը, որոնց միավորների կարգում գրված է 4 թվանշանը: Քանի՞ այդպիսի թիվ կա:

 

Առաջադրանք 3.

Գծի՛ր մի AB հատված և նշի՛ր որևէ 5 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք այդ հատվածի վրա չեն պատկանում:

Առաջադրանք 4.

 

Առաջադրանք 5.

Գումարման գործողության մեջ 3 թվանշան ջնջվել են: Գտի՛ր ջնջված թվանշանների գումարը:

2 6 6 6

* *   3 1

7 0 9 *

Առաջադրանք 6.

2017 հատ բնական թվերի գումարը հավասար է 2018: Որքա՞ն է այդ թվերի արտադրյալը:

Առաջադրանք 7.

Կարգային գումարելիների գումարը գրի´ր թվի տեսքով՝

ա) 7 հազ. + 3 տ. +5 մ. =

բ) 6 հազ. + 7 տ. + 8 մ. =

գ) 5 հազ. + 4հ. + 3 տ. + 6մ. =

Առաջադրանք 8.

ա) Հինգ 5-ով ստանալ 31:

բ) Հինգ 3-ով ստանալ 37:

գ)  Վեց 9-ի շնորհիվ ստանալ 100:

Առաջադրանք 9.

Թղթի վրա գծի՛ր 5 ուղիղ այնպես  և դրանց վրա դասավորի՛ր 10 խաղաքար այնպես, որ յուրաքանչյուր գծի վրա լինի 4 խաղաքար:

Առաջադրանք 10.

Ավելացրու՛ հաջորդ  թվերից մի քանիսը.

7, 10, 9, 10, 11, 10, …

Առաջադրանք 11.

24 : 4 + 8 : 2 + 2 արտահայտության մեջ տեղադրի՛ր փակագծեր այնպես, որ արդյունքում ստացվի 3; 4; 5; 6 :

 

Առաջադրանք 12.

Կատարի՛ր գործողությունները՝

ա)( 894 — 633) · (972 — 69)

բ) (800 — 445) · (59 – 46)

գ) (2564 — 1457) · (145 — 25)

 

19.11.2018թ.

Առաջադրանք 1.

Ի՞նչ թիվ է գրված <<?>> նշանով շրջանակում:

Շրջանակ

Առաջադրանք 2.

Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ նկարում պատկերված տուփը բոլոր կողմերից ներկելու համար, եթե 1 վանդակն ներկելու համար ծախսվում է 5 գ ներկ:

Տուփ

Առաջադրանք 3.

Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

 

Առաջադրանք 4.

A վայրից հակադիր ուղղությամբ դուրս եկան 2 ավտոմեքենա :Շարժվելուց մեկ ժամ հետո նրանց հեռավորությունը  իրարից 200կմ էր: Այդ պահին  որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկը անցել էր 20 կմ-ով ավելի, քան մյուսը :

Առաջադրանք 5.

Կատարի՛ր գործողությունը՝

ա) 23973  : 111

բ) 29250 : 125

գ) 62712 : 201

Առաջադրանք 6.

Նկար

Առաջադրանք 7.

Նկար

Առաջադրանք 8.

5 հատ 9-ով ստացիր 91

5 հատ 3-ով ստացիր 33

Առաջադրանք 9.

Շունը, 1 կմ 200մ հեռավորության վրա տեսնելով նապաստակին, սկսեց հետապնդել նրան: Գտնել, թե որքա՞ն ժամանակ անց շունը կհասնի նապաստակին, եթե հայտնի է, որ շունը մեկ վայրկյանում անցնում է 10մ ճանապարհ, իսկ նապաստակը՝ 6մ:

Առաջադրանք 10.

Դասարանի աշակերտները կանգնած էին շարքով, ամեն շարքում երկու աշակերտ: Աշակերտներից մեկն իր առջև հաշվեց 7 շարք, իսկ շրջվելով իր հետևում հաշվեց 4 շարք: Քանի՞ աշակերտ կա դասարանում:

 

 

14.11.2018թ.

Առաջադրանք 1.

Կատարի՛ր գործողությունը.

ա) (796 + 160) : 956

բ) (2234 + 22) : 24

գ) (1806 – 959) : 7

դ) (517 + 15) : 14

Առաջադրանք 2.

Գրի՛ր 650-ից մեծ և 690-ից փոքր այն բնական թվերը, որոնց միավորների կարգում գրված է 4 թվանշանը: Քանի՞ այդպիսի թիվ կա:

 

Առաջադրանք 3.

Գծի՛ր մի AB հատված և նշի՛ր որևէ 5 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք այդ հատվածի վրա չեն պատկանում:

Առաջադրանք 4.

 

Առաջադրանք 5.

Գումարման գործողության մեջ 3 թվանշան ջնջվել են: Գտի՛ր ջնջված թվանշանների գումարը:

2 6 6 6

* *   3 1

7 0 9 *

Առաջադրանք 6.

2017 հատ բնական թվերի գումարը հավասար է 2018: Որքա՞ն է այդ թվերի արտադրյալը:

Առաջադրանք 7.

Կարգային գումարելիների գումարը գրի´ր թվի տեսքով՝

ա) 7 հազ. + 3 տ. +5 մ. =

բ) 6 հազ. + 7 տ. + 8 մ. =

գ) 5 հազ. + 4հ. + 3 տ. + 6մ. =

Առաջադրանք 8.

ա) Հինգ 5-ով ստանալ 31:

բ) Հինգ 3-ով ստանալ 37:

գ)  Վեց 9-ի շնորհիվ ստանալ 100:

Առաջադրանք 9.

Թղթի վրա գծի՛ր 5 ուղիղ այնպես  և դրանց վրա դասավորի՛ր 10 խաղաքար այնպես, որ յուրաքանչյուր գծի վրա լինի 4 խաղաքար:

Առաջադրանք 10.

Ավելացրու՛ հաջորդ  թվերից մի քանիսը.

7, 10, 9, 10, 11, 10, …

Առաջադրանք 11.

24 : 4 + 8 : 2 + 2 արտահայտության մեջ տեղադրի՛ր փակագծեր այնպես, որ արդյունքում ստացվի 3; 4; 5; 6 :

 

Առաջադրանք 12.

Կատարի՛ր գործողությունները՝

ա)( 894 — 633) · (972 — 69)

բ) (800 — 445) · (59 – 46)

գ) (2564 — 1457) · (145 — 25)

 

07.11.2018թ.

                                        Խնդիրներ

1.Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

2.Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

3.Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:

4.Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

5.Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

6.Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

7.Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

8.Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

9.Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:

10.Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:

11.Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

12.Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

13.Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

14.Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

   

05.11.2018թ.

Այսօր ընտրության 2 դասաժամ ունեինք,  1-ին դասաժամին որոշեցինք կազմակերպել մաթեմատիկական խաղ: Բոլորիս  հայտնի <<21>> խաղը  դարձրեցինք <<30>> ,բաժանվեցինք 3 խմբերի: Ամեն խմբում որոշեցինք 2 հաղթողներին, և վերջում մրցակցեցին հաղթողները:  Հաղթեց երափակիչ խաղում Սոսյան Հակոբը:

                                      Տրամաբանական խնդիրներ

1.Գուրգենը իր ծննդյան տարեդարձին ընկերներին հրավիրեց ժամը 17.00: Հակոբը շատ էր շտապում և 16.30-ին արդեն անցել էր ճանապարհի կեսը: Եթե նա շարունակեր ճանապարհը նույն արագությամբ, ապա տեղ կհասներ 15 րոպե շուտ: Որքա՞ն ժամանակում Հակոբը կհասնի Գուրգենենց տուն:

2.Սենյակում կան 16 շուն: Նրանցից յուրաքանչյուրը կամ կծող է, կամ աղմկոտ: Կծող շները 12 են, իսկ աղմկոտները՝ 9: Միաժամանակ աղմկոտ և կծող քանի՞ շուն կա սենյակում:

3.Եթե Անգելինան գնի 3 տուփ թխվածքաբլիթ, ապա նրա մոտ կմնա 200 դրամ: Իսկ եթե նա ուզենա գնել 5 տուփ թխվածքաբլիթ, ապա նրան պետք կլինի ևս 1000 դրամ: Որքա՞ն դրամ ունի Անգելինան:

4.20 սմ երկարությամբ ժապավենը պետք է բաժանել 2 սմ երկարությամբ մասերի: Քանի՞ կտրվածք պետք է անել: