Posted in Ուսումնական ճամփորդություն

Հայրենագիտական այց Արատես

Միջին դպրոցի սովորողների եռօրյա ճամբար Արատեսում

Նկարում Վայոց ձորի Ջրովանքի տարածքն է:

Ճամփորդության ժամանակահատվածը – սեպտեմբերի 25-27

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • մասուրի, ալոճի հավաք, չրապատրաստում-Զարինե Փանյան
  • տարածքի խնամք, աշխատանքներ – Արշակ Մարտիրոսյան
  • քայլք, մարզական խաղեր-Ռոզա Գսպոյան
  • մտքի մարզումներ, ինտելեկտուալ հարցեր-Զարինե Փանյան
  • քայլք, գետի անցումներ –Արշակ Մարտիրոսյան
  • քայլարշավներ Արատեսում– Տարոն Հակոբյան
  • բերքահավաք,խնձորի, տանձի չրի պատրաստում- Արմինե Գոգինյան
  • մեղվապահի տան մաքրում, դասավորում-Արմինե Գոգինյան

Մեկնում ժամը 13:00, Բաբաջանյան փողոցից
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի մուտքի ճամբարականներ, դասավանդողներ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան, Զարինե Փանյան

Մարզիկ՝ Ռոզա Գսպոյան

Ճամփորդության երթուղին՝

Մեկնումը՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Վերադարձը՝ Արատես-Եղեգիս-Շատին-Վարդենյաց լեռնանցք-Մարտունի-Սևան-Երևան երթուղով:

(Տեղանքի մասին տեղեկատվություն)Ջրովանք, ջրաերկրաբանական բնության հուշարձանՀայաստանում, որը աղբյուր է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզիԱրփի գյուղից 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ վտակի Ջրովանք գետակի ակունքում, ծովի մակարդակից 1345 մետր բարձրության վրա։ Պատկանում է կարստային քարանձավների տիպին: Որպես մատուռ Ջրովանքն ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (11.12/1.3)[1]: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Նախահաշվարկ`

Յուրաքանչյուր սովորողի համար արժեքը՝ 6000 դրամ է:

Տրանսպորտի գումքրը՝ 80000 դրամ՝ կրթահամալիրի մասնակի աջակցությամբ:

Սննդի կազմակերպումը` տեղում, որպես ուսումնական հմտության յուրացում:

Անհրաժեշտ իրեր.

  • ուսապարկ
  • քնապարկ
  • ջրաման
  • արևային գլխարկ
  • լողազգեստ
  • սպորտային հագուստ
  • տաք հագուստ
  • անձնական սպասք
  • թաց անձեռոցիկ
  • դիմակ
  • ալկոգել
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ
  • աղբի տոպրակ
  • ձեռնոցներ

Օրակարգ

Սեպտեմբերի 25՝

13:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից

15:00-կանգառ Արենիում, գետի ափ, ընդմիջում(ճաշ)

16:00 Գետափ գյուղ, քայլարշավ դեպի Ջրովանք

19:00 ժամանում Արատես,իրերի տեղավորում

20։00-ընթրիք

21։00-խարույկ, կարտոֆիլ

22։00-քուն

Սեպտեմբերի 26՝

8։00-վերկաց,հիգիենայի ժամ, նախավարժանք

9:00 նախաճաշ

10։00-քայլք դեպի վանք, կիրճում գետի ուսումնասիրություն

12։00-մասուրի, ալոճի հավաք,բերքահավաք, չրապատրաստում

16:00-ճաշ

17:00 Դպրական կենտրոնի բարեկարգման աշխատանքեր

18:00 մեղվապահի տան ուսումնասիրություն

21։00-կարտոֆիլ խարույկի շուրջ, մտքի մարզումներ

22։00-քուն

Սեպտեմբերի 27՝

9։00-վերկաց, հիգիենայի ժամ,նախավարժանք

9։30-տարածքի խնամք

10։30 նախաճաշ

12։00 – Հորբատեղ

15:00 -Սելիմի Լեռնանցք, քարավանատուն, ճաշ (բրդուճներով)

16:00-Հայրավանք վերադարձ Երևան

Մասնակիցներ.

  1. Հայկ Վաղոյան (6-րդ դասարան)
  2. Կորյուն Գաբոյան (6-րդ դասարան)
  3. Գրիգորի Դանիելյան (6-րդ դասարան)
  4. Աշոտ Խաչատրյան (6-րդ դասարան)
  5. Արտյոմ Ղազարյան (6-րդ դասարան)
  6. Ալեքս Գևորգյան(6-րդ դասարան)
  7. Իշխան Գևորգյան(6-րդ դասարան)
  8. Տաթև Մամիկոնյան(6-րդ դասարան)
  9. Հրանտ Խաչատրյան(7-րդ դասարան)
  10. Վահագն Սերոբյան(7-րդ դասարան)
  11. Գևորգ Բրուտյան(7-րդ դասարան)
  12. Հրայր Սեմիրջյան(7-րդ դասարան)
  13. Նարե Կարապետյան(7-րդ դասարան)
  14. Մարիամ Արշակյան(7-րդ դասարան)
  15. Լևոն Ստեփանյան(7-րդ դասարան)
  16. Գագիկ Ներսիսյան(7-րդ դասարան)
  17. Դավիթ Սարգսյան(7-րդ դասարան)
  18. Գագիկ Հարությունյան(7-րդ դասարան)

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն Խոր Վիրապ, Տափի ամրոց

Ճամփորդության վայր՝ Խոր Վիրապ, Տափի ամրոց

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց(4-րդ դասարան), Միջին դպրոց(6-րդ դասարան)

Նպատակը՝ 

  • Հայրենագիտական բացահայտումներ

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Խոր Վիրապի, Տափի ամրոցի մասին, քրիստոնեության մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Արարատի  մարզի  մասին։

Ճանապարհը՝

Մեկնումը՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։00, Մայր  դպրոցից

Վերադարձը՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00

Безымянный

Ճամփորդության պատասխանատուներ՝  Արշակ Մարտիրոսյան, Լյովա Սարգսյան, Տաթևիկ Ալեքսանյան

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • համապատասխան հագուստ
  • միրգ, բրդուճ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • ֆոտոխցիկ

Ճամփորդության ավարտից հետո սովորողները իրենց տպավորությունների մասին  պատմում են բլոգում:

Մասնակիցներ

  • Հայկ Վաղոյան (6-րդ դասարան)
  • Կորյուն Գաբոյան (6-րդ դասարան)
  • Հայկ Փիլիպոսյան (5-րդ դասարան)
  • Մարիա Քյուրքչիյան (5-րդ դասարան)
  • Ստյոպա Ադամյան (5-րդ դասարան)
  • Առնակ Վերմիշյան (5-րդ դասարան)
  • Մայա Գրիգորյան (5-րդ դասարան)
  • Գարիկ Մկրտչյան (5-րդ դասարան)
  • Ալեք Վարդանյան (4-րդ դասարան)
  • Գոհար Մխիթարյան (4-րդ դասարան)
  • Արամ Բադալյան (4-րդ դասարան)
  • Աստղիկ Գաբոյան (4-րդ դասարան)
  • Ալեն Հովսեփյան (4-րդ դասարան)
  • Հայկ Մանուկյան (4-րդ դասարան)
  • Սեդա Դանիելյան (4-րդ դասարան)
Posted in Հաշվետվություն, Ուսումնական ճամփորդություն

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՐԱՏԵՍՈՒՄ

   Ես կրթահամալիրում աշխատելու մի քանի տարվա ճանապարհում երևի թե Արատեսին եմ հատկացրել հաճելի ու անմոռանալի պահերի մի մեծ քանակ: Ամեն անգամ նախագծային այցելությունն այնտեղ մի նոր շունչ, էներգիա, ձեռքբերում է քեզ տալիս: Իմ բոլոր արատեսյան ճամփորդությունները մեկը մյուսից տարբերվող ու յուրահատուկ էին, բայց սա բնույթով, կազմով , ձևաչափով ԻԴԵԱԼԱԿԱՆ էր: Գուցե թվար, թե 2 տարբեր խումբ կզգան անհարմարություն մեկը մյուսի հետ, բայց ընդհակառակը, առանց մեկի ճամփորդության վերնագիրը փոխելու կարիք կունենար: Առաջին օրը այցելեցինք Ջրովանք: Առաջին անգամ էինք լսում տեղանքի մասին, նրա պատմությունը: Ջրովանք այցելությունը նախագծել էր կազմակերպիչ Գոհար Եղոյանը: Մինչ հասնելն այնտեղ՝ստիպված եղանք կտրելու-անցնելու 2 կմ-անոց ճանապարհը, որը հարթության վրա չէր գտնվում(կարելի է ասել բարձունք է): Գոհար Եղոյանը խմբերին ծանոթացրեց վանքի պատմությանը և շարունակեցինք քայլարշավը դեպի մեքենաներ: Մինչ հասնելը ծանոթանում էինք տեղանքին, բնության անձեռակերտ հարստությանը: Հասանք Արատես, այստեղ մեզ սպասում էր բացահայտումների մի մեծ փունջ: Ամեն անգամ նորովի ես ընկալում Արատեսը: Իջանք Արատեսի եկեղեցի, քննարկեցինք նրա պատմությունը: Երեկոյան խարույկ, կարտոֆիլի պլեճ, զրույց, ծիծաղ: Երկրորդ օրը նվիրեցինք Արատես գետին: Բայց մինչև օրը սկսելը մարզական պարապմունքներ արեցինք մարզիկ Նարեկ Կարապետյանի հետ: Նշեմ նաև, որ երկրորդ օրը մեզ միացավ Միջին դպրոցի ղեկավար Լուսինե Բուշը, ում անմիջականությունը լրացում էր մեր ամբողջականության կայացմանը:  Սովորողների հետ գետի հոսանքին հակառակ լող սկսեցինք: Փորձություններ, հաճելի ակնթարթներ, անելանելի վիճակներ, գեղեցիկ անկնթարթներ: Ներքոհիշյալ ֆոտոշարքը կփաստի ասածս: Օրվա ընթացքում բարեկարգման աշխատանքներ իրականացրեցինք: Երեկոյան շարունակեցինք մեր զրույցները խարույկի շուրջ, որին հաջորդեց մաթեմատիկական բլից-հարցումները սովորողների հետ՝ իմ ու մաթեմատիկայի դասավանդող Զարինե Փանյանի գլխավորությամբ: Վերադարձի օրը շարունակեցինք մարզական պարապմունքները: Բարեկարգեցինք տարածքը, այնուհետև այցելեցինք Հորբատեղ: Կարծում եմ բառերը չի հերիքի նկարագրելու մեր զգացածը, դրա համար ֆոտոշարքը որպես խոսուն միջոց ներկայացնում եմ ստորև:

Ներկայացնում եմ սովորողների պատումները՝

Արեն Համբարձումյան

Արսեն Գևորգյան

Գրիգորի Դանիելյան

Իշխան Գևորգյան

Նատալի Ավագյան

This slideshow requires JavaScript.

 

 

Posted in Ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություն

Արատեսյան այց՝ նոր սովորողների մասնակցությամբ

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝  Միջին դպրոցի սովորողների-դասավանդողների եռօրյա ճամբարում դպրական կենտրոնում

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի,մասուրի, ալոջի մասին ու մաթեմատիկական ուսումնասիրություններ կատարում, որոնք առնչվում են Արատեսի վանական համալիրի  և ընդհանրապես դպրական կենտրոնի հետ ։Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի և Սմբատաբերդի մասին։

Ճանապարհը՝ մեկնումը՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11։00, Մայր  դպրոցից, Երևան-Զանգակատուն-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ հոկտեմեբրի 6-ին՝ ժամը 18։00:

Հետդարձի ճանապարհը՝ նույն երթուղով

Ճամփորդության պատասխանատուներ՝  Արշակ Մարտիրոսյան, Զարինե Փանյան, Էմմա Այվազյան

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար /նաև անձրևապաշտպան հագուստ/
  • սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • անհրաժեշտ գումար՝ 6000 դրամ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

11։00 Մեկնում Մայր դպրոցից

1֊ին կանգառ՝ Տիգրանաշեն, Արարատը այդ դիտակետից

2-րդ կանգառ՝ Արփայի հովիտ

3-րդ կանգառ՝ Սմբատ իշխանի դամբարան

4-րդ կանգառ՝ Հայկական խաչքարերի գերեզմանոց, շրջակա միջավայրի խնամք

5-րդ կանգառ՝ Զորաց եկեղեցի/տեղաբնիկների ուղեկցությամբ/

Մինչև 15:30 Արատես, իրերի տեղավորում

15:30-16:30  ճաշ

16: 30-17:00 ծանոթացում Արատեսի տարածքի հետ

17:00-18:00  բարեկարգման աշխատանքներ

18:00-20:00 Մաթեմատիկական ուսումնասիրություններ․ նախագիծ

20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

22:00- քուն

 

Օր երկրորդ

08:00- վերկաց

08:30- նախավարժանք

08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում

09:00-10:00  նախաճաշ

10:00-11:00 մարզական խաղեր

11:00-13:00 Մասուրի, ալոճի հավաքագրում և ամբարում

13:00-14:00  Ճաշ

14:00-15:00 Հանգստի ժամ

15:00-16:00 Բարեկարգման աշխատանքներ

16:00-17:00 Մտքի ճկունությունը ստուգող և զարգացնող խաղեր

16:00-18:30 քայլարշավ դեպի Սմբատաբերդ

18:30-21:00 հանգստի ժամ,ընթրիք

21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ

22:00-քուն

Օր երրորդ

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-10։00 Նախաճաշ

10:00 Վերադարձ

Մասնակիցներ՝

1.Գյուրջինյան Իրինա(6-րդ դասարան)

2.Բարսեղյան Գոհար(6-րդ դասարան)

3.Հոբոսյան Ինեսա(6-րդ դասարան)

4. Ազատյան Ամալյա   (7֊րդ դաս.)

5. Խաչատրյան Վերոնիկա(7֊րդ դաս.)

6. Զոլյան Զոյա ( 7֊րդ դաս.)

7. Մուրադյան Նարե (7֊րդ դաս.)

8. Գոհար Պետրոսյան ( 8րդ դաս)

9. Զաքարյան Կարեն (6-րդ դասարան)

10.Հարությունյան Անի(8-րդ դասարան)

11.Զաքարյան Էվա(ծնող)

12.Փարադյան Անդրանիկ(6-րդ դասարան)

13.Մանուկյան Գուրգեն(5-րդ դասարան)

14.Մամիկոնյան Տաթև (5-րդ դասարան)

15. Ղազարյան Արտյոմ (5-րդ դասարան)

16. Մարի Սարդարյան ( 6րդ դաս.)

17. Հայկ Օհանջանյան ( 6 րդ դաս.)

18. Ստեփանյան Լևոն ( 6֊րդ դաս.)

19. Մայա Խաչատրյան (5֊րդ դաս.)

20.Գևորգյան Ալեքս(5֊րդ դաս.)

21.Գևորգյան Իշխան(5֊րդ դաս.)

22.Սմբատյան Աննա( 6 րդ դաս.)

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ուսումնահայրենագիտական ճամփորդության-կրթական փոխանակումների նախագիծ Գորիսում

Վայրը- Սյունիքի մարզԳորիսՀարթաշեն գյուղ

 

Ժամկետը- Հոկտեմբերի 26-28
Մեկնումը- Հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 09:00, Մայր դպրոցից
Գիշերակացը-  /Գորիս/
Վերադարձը- Հոկտեմբերի 28-ին, ժամը՝ մինչև 19:00
Մասնակիցները- Միջին դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ- Արշակ Մարտիրոսյան, Տաթև Ալեքսանյան, Զարինե Փանյան

Երթուղին– Երևան-Արարատ-Վայոց Ձոր /Եղեգնաձոր/-Սյունիք /Սիսիան-Գորիս-Հարթաշեն/…Վերադարձը՝ նույն երթուղով

Նպատակը՝ 
-ճանաչելի դարձնել կրթահամալիրը այլ ուսումնական հաստատություններում
-ճամփորդելու միջոցով ճանաչել և գնահատել մեր քաղաքները, գյուղերը, ուսումնասիրել ,  ճանաչել և գնահատել Սյունյաց աշխարհի պատմամշակութային արժեքները, մասնավորապես՝ Զորաց քարերը, Շաքիի ջրվեժը, Տաթևի վանական համալիրը, Հին Գորիսը, Հին Խնձորեսկը,  և այլն
-սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում
-կրթական փոխանակումներ Հարթաշենի    միջն. դպրոցի հետ

Քայլերը՝
-մինչև ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
-կազմել երթուղու քարտեզը
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Ծրագրում՝
Հին Գորիս /Գորիս գյուղ/
Խնձորեսկ /Հին Խնձորեսկ/
-Հարթաշեն -միասնական քայլք դեպի Ազատաշեն(Հին    Հարթաշեն)՝ Հարթաշենի միջն. դպրոցի սովորողների հետ
Տաթև /Տաթևի վանական համալիր/
Շաքիի ջրվեժ
Զորաց քարեր

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ
-բրդուճներ, ջուր
-անկողնային պարագաներ /սպիտակեղեն/
-հիգիենայի պարագաներ, սրբիչ
-արևապաշտպան գլխարկ
-տաք հագուստ, գլխարկ
-սպորտային կոշիկ
-նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում.

Նախահաշիվ՝
Տրանսպորտ /130000/
Գիշերակացը-Գորիսում
Սնունդը-1 անձը՝ 3 000 դրամ /3 օր/
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 12 000 դրամ
Վճարող- ծնող

Մասնակիցներ՝
-Ճամփորդությանը կարող են մասնակցել 15-20 սովորող.

 

Ծրագիրն ըստ օրերի՝

26. 10. 2019- Օր 1-ին

09:00- մեկնում Մայր դպրոցից
10:30- կանգառ Սևակավանում /նախաճաշ/
13:00- Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր
18:00- Գորիս, իրերի տեղավորում, հանգիստ
19:00- ընթրիք
21:00- երեկոյան զրույց թեյի սեղանի շուրջ
23:00- քուն.
27. 10. 2019- Օր 2-րդ.
08:30- վերկաց
09:00- նախաճաշ
10:00- այցելություն Հարթաշենի միջն. դպրոց-միասնական պարերգեր, ընթերցումներ, կրթական կապերի ամրապնդում
11:00-այցելություն Արշակ Մարտիրոսյանի հայրական տուն/զրույց, քննարկումներ թեյի սեղանի շուրջ/
12:00 — այցելություն Հին Հարթաշեն գյուղ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, ավերակների ուսումնասիրություն տեղի սովորողների ուղեկցությամբ
14:00- դեպի  Խնձորեսկ՝ ճոճվող կամուրջ, Սուրբ Հռիփսիմե հին եկեղեցի, «Ինը մանուկ» աղբյուր, Թանգարան-քարանձավ, Մխիթար Սպարապետի գերեզմանատեղի /Հին Խնձորեսկ/
16:30- դեպի Գորիս՝  շփում և զրույցներ գորիսցիների հետ, հին Գորիս, քարանձավներ՝ Քարայրների քաղաք, պտույտ քաղաքում
19:00- հանգիստ, ընթրիք
20:00-22:00- քննարկում, զրույցներ, տպավորություններ թեյի սեղանի շուրջ
23:00- քուն.
28 .10. 2019- Օր 3-րդ
08:00- վերկաց
08:30- նախաճաշ
09:00-10:00- հավաքվել, պատրաստվել Երևան վերադարձին, ճանապարհին՝
դեպի Տաթև՝ Տաթևի վանք, Ճոպանուղի, Սատանի կամուրջ, տաք ջուր
18:00-19:00- վայրէջք, հանգիստ, ընթրիք
19:00- դեպի Երևան.
Posted in Ուսումնական ճամփորդություն

Դեպի Սմբատաբերդ և մաթեմատիկական միջավայր բնության գրկում

    Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝  Կրտսեր դպրոցի սովորողների-դասավանդողների եռօրյա ճամբարում դպրական կենտրոնում

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի և Սմբատաբերդի մասին։

Ճանապարհը՝ մեկնումը՝ հունիսի 28-ին՝ ժամը 09։00, Մայր  դպրոցից, Երևան-Զանգակատուն-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ հունիսի 30-ին՝ ժամը 10։00:

Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցք, կանգառ Քարավանատանը,լող Սևանում

Ճամփորդության պատասխանատուներ՝  Արշակ Մարտիրոսյան, Լուսինե Գասպարյան, Լուսինե Նազարյան, Գոհար Սմբատյան

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • ուսապարկ
  • լողազգեստ, սրբիչ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար /նաև անձրևապաշտպան հագուստ/
  • սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • անհրաժեշտ գումար՝ 7000 դրամ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

09։00 Մեկնում Մայր դպրոցից

1֊ին կանգառ՝ Տիգրանաշեն, Արարատը այդ դիտակետից

2-րդ կանգառ՝ Արփայի հովիտ

3-րդ կանգառ՝ Սմբատ իշխանի դամբարան

4-րդ կանգառ՝ Հայկական խաչքարերի գերեզմանոց, շրջակա միջավայրի խնամք

5-րդ կանգառ՝ Զորաց եկեղեցի/տեղաբնիկների ուղեկցությամբ/

Մինչև 14:30 Արատես, իրերի տեղավորում

14:30-15:30  ճաշ

15: 30-17:00 ծանոթացում Արատեսի տարածքի հետ

17:00-18:00  բարեկարգման աշխատանքներ

18:00-20:00 Մաթեմատիկական նախագիծ բնության գրկում

20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

22:00- քուն

 

Օր երկրորդ

08:00- վերկաց

08:30- նախավարժանք

08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում

09:00-10:00  նախաճաշ

10:00-12:00 մարզական խաղեր

12:00-13:00 Քայլք դեպի Արատեսի վանական համալիր

13:00-14:00  Ճաշ

14:00-15:00 Հանգստի ժամ

15:00-16:00 Բարեկարգման աշխատանքներ

16:00-19:30 քայլարշավ դեպի Սմբատաբերդ Արտաբույքի սովորողների հետ

19:30-20:30  վերադարձ Արատես, ընթրիք

20:30-21:00 հանգստի ժամ

21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ

22:00-քուն

Օր երրորդ

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-10։00 Նախաճաշ

10:00 Վերադարձ

Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցքով, կանգառ Քարավանատանը, Արգիճի գետի շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ, լող Սևանում

Մասնակիցների ցանկ

  1. Մանվելյան Ավետ(3-րդ դասարան)
  2. Հայրապետյան Դավիթ(3-րդ դասարան)
  3. Փիլիպոսյան Հայկ(3-րդ դասարան)
  4. Մանուկյան Գուրգեն(4-րդ դասարան)
  5. Կարապետյան Նարե(4-րդ դասարան)
  6. Մամիկոնյան Տաթև(4-րդ դասարան)
  7. Սարգսյան Հայկ(4-րդ դասարան)
  8. Գաբոյան Կորյուն(4-րդ դասարան)
  9. Գևորգյան Իշխան(4-րդ դասարան)
  10.  Հովսեփյան Մարկ(3-րդ դասարան)
  11. Վերմիշյան Անահիտ (7-րդ դասարան
  12. Այվազյան Եվա(3-րդ դասարան)
  13. Դանիել Թումասի(1-ին դասարան)
  14. Խաչատրյան Աշոտ(4-րդ դասարան)
  15. Մարտիրոսյան Գարիկ(5-րդ դասարան)
  16. Սոսյան Հակոբ(5-րդ դասարան)
  17. Կարեն Մարգարյան(7-րդ դասարան)

 

 

 

 

 

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ, Ուսումնական ճամփորդություն

Մաթեմատիկան բնության գրկում

Նախագիծ՝  1.Արատեսի  դպրական կենտրոնի յուրաքանչյուր կառույցի զբաղեցրած տարածքի հաշվարկ, համեմատություն….

2.բլից-խնդիրներ յուրաքանչյուր մասնակցի կողմից՝ կապված Արատեսի հետ

Նպատակը՝ Մաթեմատիկան հետաքրքիր միջավայրի միջոցով հասանելի դարձնել սովորողներին

Դասարանը՝ 3-5-րդ դասարաններ

Ժամկետը՝ հունիսի 28-30

Ընթացքը՝

  • բացատրում եմ  մեր անելիքները
  • հիշեցնում եմ չափման նրբ. մասին
  • սկսում ենք  աշխատանքները
  • բլից-հարցման ժամանակ տրամադրում ենք ժամանակ
  • մտածված հարցերով փոխանակվում

Անհրաժեշտ պարագաներ՝  հեռախոս

Արդյունքները՝ լուսաբանումներ սովորողների բլոգներում

Posted in Ուսումնական ճամփորդություն

Երկօրյա աշխատանքային գործունեություն Արատեսում

    Հունիսի 15-ին՝շաբաթ օրով, աշխատանքային այցելություն կազմակերպվեց դեպի Արատես: Ձևավորվեց համապատասխան անձնակազմ՝ Միջին դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Մենուա Հարությունյանի ղեկավարությամբ: Որպես օգնական դասավանդող ընտրվել էր մաթեմատիկայի ուսուցուհի Զարինե Փանյանը և ես: Մինչ նկարագրության մանրամասներին անդրադառնալը՝ նշեմ, որ այս անգամ ուղղակի հիացած եմ Արատեսով: Այցելությունը աշխատանքային էր, բայց այնքան ոգևորված էինք Արատեսի բնությունով և հմայքով, Արատեսի ամեն մի մասնիկի(խոհանոց, հյուրատուն, գեղարվեստի տուն, պանդոկ, սիրո անկյուն, վրաններ) յուրօրինակ ու ճաշակին կահավորմամբ, որ աշխատանքը թվում էր հանգստի վայելք: Ես վերջին անգամ այցելություն էի ունեցել դեկտեմբեր ամսին և երբ զուգահեռներ եմ տանում այժմյան Արատեսի հետ, զգում եմ, որ ահռելի գործունեություն է իրականացրել մեր կրթահամալիրը այս կարճ ժամանակահատվածում: Նշեմ, որ երբ հասանք Արատես, նախաճաշեցինք ու անցանք օրվա կարգացուցակին, որը կազմվել էր ճամբարի ղեկավարի կողմից: 2 օրվա ընթացքում հասցրեցինք կարգի բերել վրանները՝ խոտածածկ տարածքները մաքրեցինք, կահավորեցինք վրանները: Մաքրման աշխատանքներ տարվեցին <<Սիրո անկյուն>> և <<Պանդոկ>> կոչվող մասնաբաժիններում: Չեմ կարող չնշել, որ ինձ ամենից շատ դուր եկավ <<Գեղարվեստի>> մասնաբաժիը, որտեղ մեծ հաճույքով ամիսներ կլուսացնեի: Նույնիսկ որոշել էի մի պահ այնտեղ գիշերել, բայց քանի որ կոլեկտիվ ենք, միացա ամբողջին: Հիանալի ու կազմակերպված օրեր: Մաթեմատիկայի պարապմունքներ, խաղեր, շրջայցեր դպրական կենտրոնի ամբողջ տարածքով, եկեղեցու տարածքի ուսումնասիրություն: Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ, քննարկումներ, խորոված կարտոֆիլ: Այնուհետև թեյախմություն:  Այնքան էի տպավորված, որ կապի մեջ մտա համացանցով Հարավային դպրոցի ուսուցչական կազմի հետ և կիսվեցի զգացողություններով: Մի խոսքով այս ճամփորդությունը լավագույններից էր:

This slideshow requires JavaScript.

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդության նախագիծ

Մասնակիցներ՝ 7-րդ ջոկատ

Ֆիլմի դիտում

MV5BMTA2NzM0MjA0MTJeQTJeQWpwZ15BbWU4MDk1MzYwNzYz._V1_

Ճամփորդության վայրը՝  Սինեմա Սթար

Օր՝Հունիսի 7

Ժամ՝ 10:00-13:30

Երթուղի՝

Մասնակիցներ։

Մասնակիցներ՝

  1. Մանուկյան Գուրգեն
  2. Մարկոսյան Արեգ
  3. Խաչատրյան Գայանե
  4. Գևորգյան Ալեքս
  5. Ալեքսանյան Աստղիկ
  6. Սարգսյան Հայկ
  7. Գաբոյան Կորյուն
  8. Հովասափյան Սամվել
  9. Ղազանչյան Անգելինա
  10. Անջոմանի Հասթի
  11. Գևորգյան Արսեն
  12. Ավետիսյան Տիգրան
  13. Կարապետյան Նարե

 

Նպատակ՝ ժամանցային

Նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողները նախօրոք համացանցից փնտրում և ընտրում են մուլտֆիլմ դիտելու համար:

Ընթացքը՝ սովորողների հետ այցելում ենք կինոթատրոն դիտելու ֆիլմ , որի ընթացքում կզարգացնենք իրենց բառապաշարը և կստուգենք ինքներս մեզ, թե ինչքանով ենք հասկացել մուլտֆիլմի իմաստը:

Արդյունքում սովորողները ամփոփում, վերլուծում են մուլտֆիլմը և գրում իրենց տպավորությունների մասին իրենց բլոգում:

 

Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • ուսապարկ
  • ջուր, օրապահիկ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ

Համակարգող ուսուցիչներ՝ Մարիամ Քալանթարյան , Արշակ Մարտիրոսյան

Posted in Հունվարյան ճամբար 2019, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդության նախագիծ

Մասնակիցներ՝ 7-րդ ջոկատ

Ճամփորդության վայրը՝  Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգի

Օր՝ Մայիսի 31

Ժամ՝ 10:00-13:30

Երթուղի՝ Ծովակալ Իսակով պողոտա, Վազգեն Սարգսյան փողոց

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • ուսապարկ
  • ջուր, օրապահիկ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ

Նպատակ՝

  • քաղաքային թափառումներ
  • քաղաքացիներին ներկայացնել մեր ստուգատեսային փառատոնը, մեր ճամբարները
  • տարածել կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները
  • զարգացնել ճամփորդական հմտությունները
  • զարգացնել հաղորդակցական կարողությունները
  • տեղանքում կողմորոշվելու հմտությունները զարգացնել

Նախապատրաստական աշխատանքներ՝ Սովորողները նախօրոք ուսումնասիրում և  տեղեկություններ են գտնում համացանցից զբոսայգու մասին և տեղադրում իրենց բլոգներում

Ընթացքը՝ 

Ծանոթանալ Երևանի նորաբաց  զբոսայգուն , լուսանկարել, հարցազրույցներ վերցնել քաղաքացիներից այգու վերաբերյալ, զբոսնել քաղաքում,քաղաքացիներին ներկայացնել մեր ստուգատեսային փառատոնը, մեր ճամբարները և տարածել կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները։

Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում։

Համակարգող ուսուցիչներ՝ Մարիամ Քալանթարյան , Արշակ Մարտիրոսյան