Posted in ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մենթորական աշխատանք.մայիս

Մայիս ամսին աշխատել ենք Թորգոմ Սիմոնյանի հետ ըստ հետևյալ կետերի՝

Մայիսյան հավաքին պատրաստություն

Ամփոփումների մասով ենք քննարկումներ իրականացրել, որը վերաբերվում է ուս.3-րդ շրջանին, սովորողների գնահատմանը:

Իմ սովորողների հետազոտական աշխատանքներիn ներգրավվել է՝ որպես գրախոս: Կարծիքը ստորև՝

Ավագ դպրոցի սովորողի մաթեմատիկա առարկայից գրած հետազոտական աշխատանքի գրախոսություն.

Թեմա․ <<Թվերի և թվանշանների առաջացումը>>

  • Պաշտպանող՝ Արտյոմ Միհրանյան, 10-րդ դասարան
  • Ղեկավար՝  Արշակ Մարտիրոսյան
  • Գրախոս ՝ Թորգոմ Սիմոնյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է ներկայացված պահանջներին, այսինքն՝ աշխատանքն ունի բովանդակություն, ներածական մաս և եզրակացություն։

Ներածական մասում Արտյում Միհրանյանը չի մեկնաբանել թեմայի ընտրությունը, չի ընդգծել այդ հայտնագործությունների արդիականությունը և դրանց կիրառման հնարավոր ուղիները։ Հետազոտական աշխատանքում նկարագրված չեն իր կողմից իրականացված փորձերը և դիտարկումները։ Հետազոտական աշխատանքում Արտյոմ Միհրանյանը չի նշել սեփական հայտնագործությունները։

Արտյոմը ամփոփելով աշխատանքը չի նախանշել հետագա գործողությունները այդ ուղղությամբ։ Հետազոտական աշխատանքը ավելի լիարժեք կլիներ, եթե Արտյոմը ներկայացներ նաև իրական թվերի բազմությունը։

Հունիսյան աշխատակարգի մշակմանն եմ օգնություն ցույց տվել:

Բարձունքի հաղթահարում թեմայի շրջանակում քննարկել ենք դեպի Թեժառույք մեկօրյա ճամփորդական նախագիծը:

Աշխատում ենք առարկայական ծրագրերի շուրջ: , որը դեռ լրամշակման փուլում է:

Posted in ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՄԵնթորական աշխատանք.ապրիլ

Աշխատել եմ ապրիլ ամսին դասավանդող Թորգոմ Սիմոնյանի հետ: Պիտի նշեմ,որ երևի թե մեր եռամսյա քննարկումները, անընդհատ կապի մեջ լինելը իր արդյունքը չտալ չէին կարող: Սրանով և կամփոփենք մեր համատեղ աշխատանքը: Իհարկե կապը թողնելով ամուր մակարդակի վրա: Հիմնական ուղղվածությունը շարունակում էր մնալ Ուսումնական նյութերի, էլ.նամակների ճիշտ օգտագործմանն ուղղված ցուցումները: Երկրորդ կետը ֆլեշմոբային առաջադրանքների քննարկումն էր, որի 4-րդ մակարդակի պատասխանատուն այս ամիս Թորգոմ Սիմոնյանն էր: Ցուցում էր տրվել նրան ընտրել ֆլեշմոբային ,միաժամանակ ոչ հեշտ լուծվող խնդիրներ: Միասին քննարկում ենք ունեցել ու ընտրել խնդիրները.

Պլանավորել ենք այս ամիս իրականացնել որպես ամփոփում համատեղ եռօրյա ճամփորդություն, որի նախագծի քննարկումը, ընթացքը մշակել ենք համատեղ:

Կարևորություն եմ տվել նաև ուսումնական բլոգի ճիշտ վարման, դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներ և ուսումնական նյութերը բլոգում պատշաճ, գրագետ հրապարակելու կանոնների պահպանման հարցում:

Առարկայական ծրագրի մասով աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, հեղինակային բաղադրիչի մասին շեշտադրումներն արել եմ, դա վերջնական տեսքին կբերենք շուտով:

Posted in ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մենթորական աշխատանք.մարտ

Աշխատել եմ մարտ ամսին դասավանդող Թորգոմ Սիմոնյանի հետ: Պարբերաբար ունեցել ենք հանդիպումներ և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ առցանց հարթակում: Քննարկել ենք ֆլեշմոբային խնդիրների լուծման, ներկայացման ձևաչափերը: Տվել եմ ցուցումներ

կազմակերպման վերաբերյալ:

Համատեղ իրականացրել ենք առաջին համագործակցային նախագիծը, որին Թորգոմ Սիմոնյանը մասնակցում էր հմտորեն, նախագծի ընթացքի նախաձեռնությունը իրենն, էր: Մարտ ամսվա վերջում կմասնակցի մուտքի ճամբարին, որի մանրամասների մասին քննարկում ենք ունեցել:

Կարևորություն եմ տվել նաև ուսումնական բլոգի ճիշտ վարման, դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներ և ուսումնական նյութերը բլոգում պատշաճ, գրագետ հրապարակելու կանոնների պահպանման հարցում:

Կսկսենք ապրիլից աշխատել առարկայական ծրագրերի շրջանակում:

Posted in ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մենթորական աշխատանք.ամփոփում

Մենթորի աշխատանքը դասավանդող Թորգոմ Սիմոնյանի հետ կազմակերպում եմ ֆիզիկական միջավայրում՝ քննարկումների միջոցով, անհրաժեշտության դեպքում աշխատանքը կազմակերպել ենք նաև առցանց:

Աշխատել ենք բլոգային կարգերի, նախագծերի տեղադրման ուղղությամբ: Ուսումնական նյութերի կազմման և տեղադրման վերաբերյալ տրվել են ցուցումներ, որոնք նա հաջողությամբ կիրառել է:

Պայմանավորվել ենք համատեղ նախագծերի իրականացման շուրջ: Առաջինը պլանավորում ենք իրականացնել մեկօրյա ճամփորդություն, որի շուրջ քննարկումներ ենք անցկացնում: Իսկ երկրորդը նվիրված է միջդասարանական մաթեմատիկական վիկտորինայի կազմակերպմանը 9-րդ դասարանցիների միջև:

Պլանավորած շխատանքային  ուղղություններ․

  1. Ուսումնական օրացույց
  2. Ուսումնական նախագծեր
  3. Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում
  4. Նամակագրություն-շփում ծնողների հետ
  5. Դասամիջոցների կազմակերպում
  6. Ուսումնական պարապմունքների պլանավորում, իրականացում
  7. Բլոգային աշխատանք
  8. Դասարանում խմբային աշխատանքի կազմակերպում
  9. Ուսումնական նյութեր, ընթերցարաններ, առաջադրանքներ, կայքեր
  10. Ամենշաբաթյա աշխատանքների կազմում, հրապարակում
  11. Ինքնակրթություն
Posted in ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մենթորական աշխատանք

Խորհրդատվություն ստացող դասավանդող՝ Թորգոմ Սիմոնյան:

Մենթորական աշխատանքի նպատակը՝

  • փորձի փոխանակում
  • բլոգային, նախագծային աշխատանքի հմտությունների զարգացում
  • մանկավարժական մեթոդների փոխանակում, քննարկում

Մենթորական աշխատանքի խնդիրները՝

  • ոգևորել-օգնել խորհրդատվություն ստացող ուսուցչին՝ սեփական փորձի ներկայացման միջոցով
  • խորհրդատվությունների, համատեղ աշխատանքների միջոցով ապահովել նրա առաջընթացը
  • աշխատել միասին, գտնել պահանջվող լուծումը

Աշխատանքի ուղղությունները՝

Ծրագրի յուրացում — կազմակերպում- ներկայացում

  • Ուսումնական պլան
  • Կարգեր
  • Ուսումնական օրացույց
  • Ուսումնական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Առցանց-հեռավար ուսուցում
  • Ուսուցիչ -ծնող, ընտանիք -դպրոց համագործակցություն
  • Դասարանական խնդիրներ
  • Ուսումնական պարապմունքների պլանավորում, կազմակերպում, գնահատում/ ինքնագնահատում
  • Ուսումնական նախագծեր, շաբաթական աշխատակարգեր
  • Ինքնակրթություն, ինքնազարգացում
  • Բլոգային աշխատանք՝ բլոգի կարգավորում՝ ըստ դասավանդողի բլոգին ներկայացվող կարգի, խմբագրում

Ընթացքը՝

Նախագիծն իրականացնելու համար կազմել աշխատակարգ, ծրագիր, մշակել նախագծեր: Ուսուցչի զարգացման համար տարբեր նախագծեր, մանկավարժական մեթոդներ- մոտեցումներ ընթերցել, քննարկել, փորձել կիրառել դասարանում: Ակտիվ համագործակցել, փոխանակել ամենատարբեր մտքեր, զարգացնել: Աշխատանքը կազմակերպել ֆիզիկական միջավայրում/ դասարան-լաբորատորիայում, բակում և այլ հարմար տարածքում/, վիրտուալ միջավայրում / էլ. հասցեի, սոց. ցանցի միջոցով/։

Ինքնակրթության համար նյութեր՝

«Դպիր» մանկավարժական հանդես՝ մեթոդական մշակումներ, մանկավարժական մոտեցումներ։