Posted in Մանկավարժական ճամբար

Անհատական աշխատաժամանակ.հունիսի 20-24

Աշխատանքն ըստ Մանկավարժական ճամբարի ընդհանուր օրակարգի և Միջին դպրոցի մանկավարժական ճամբարի օրակարգի:

9։00-12։15՝ աշխատանք մանկավարժական խորհուրդով

9։00-9։30՝ մանկավարժական խորհրդի հավաք Միջին դպրոցի ակումբում

9։30։10։00՝ մաքրության աշխատանքներ դրսով-ներսով

10։00-12։15՝

  1. մասնակցություն Սեբաստացի փառատոնային ճամբարների նախաձեռնություններին
  2. տարեկան հաշվետվությունների հրապարակում
  3. Տարվա աշխատանքի ամփոփում
  4. Աշխատանք փոքր խմբերով
  5. Հաջողած նախագծերի ներկայացում դպրոցի մանկավարժական խորհրդին
    • հունիսի 20՝ ուսումնական նախագծեր
    • հունիսի 21՝ ուսումնական ճամփորդություններ
    • հունիսի 22՝ համագործակցային նախագծեր
    • հունիսի 23՝ ճամբարային նախագծեր
    • հունիսի 24՝ տարեկան հաշվետվություններ

12։20-12։50՝ ընդմիջում

13։00-13:20՝ ընդհանուր պարապմունք

13:20 —14։00՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Մաթեմատիկա դասավանդողներ — Միջին դպրոց, ֆիզիկայի կաբինետ (հունիսի 20, 21)

14:00՝ ակումբային գործունեություն

  • Հեծանվավարություն (հունիսի 20 — 24)

Հունիսի 23՝ ժ. 11:00-Մասնակցություն Արևմտյան դպրոցում կազմակերպվող սեմինարին

Posted in Մանկավարժական ճամբար

Մաթեմատիկական ճամբար

հունիսի 20

09:00-09:30-ճամբարականների հաշվառում, օրվա անելիքների ներկայացում
09:30-10:00- պար ընկեր Մերիի հետ, Միջին դպրոց
10:00-10:45- սպորտ
11:00-11: 45 – Բանավոր մաթեմատիկա Միջին դպրոցի ակումբում

Posted in Մանկավարժական ճամբար

Անհատական աշխատաժամանակ՝ հունիսի 13-17

Միջին դպրոցում իրականացվող աշխատանքների ընդհանուր ուղղություններ.

  • 12:00-12:30-ընդմիջում
  • 12:30-14:00 փառատոնային գործունեություն

Անհատական աշխատակարգ

Հունիսի 13

  • 9։00-9։30- Առավոտյան հարսանեկան ընդհանուր պարապմունք
  • 9:30-11:00- Հարսանեկան մաքրություն դրսով/ներսով
  • 11:00-12:00- Հարսանեկան նախապատրաստություն
  • 12:00-12:30- Ընդմիջում
  • 12:30-14:00 — Փառատոնային գործունեություն

Հունիսի 14

Հունիսի 15

Հունիսի 16

Հունիսի 17

Posted in Մանկավարժական ճամբար

Ձմռան 1-ին օրը Արատեսում

 

This slideshow requires JavaScript.

Ահա վերջապես սպասված դեկտեմբերի 1-ը: Այն իմաստով, որ ճանապարհ ենք բռնել դեպի գյուղ Արատես: 10 հոգանոց խումբ, որի ղեկավարությունն իր վրա էր վերցրել Սմբատ Պետրոսյանը: Անկեղծ լինելով, չեմ կարող չնշել, որ տպավորված եմ բառիս բուն իմաստով: Նախ մտնելով գյուղ , փորձում ես մտովի զուգահեռներ տանել՝ պատկերացնելով նախկին Արատեսի և ներկայիս վերակառուցվող և իր ուրույն նկարագիրը ստացող Արատեսի միջև: Եվ վերակառուցվող Արատեսի միջոցով ես զգացի, թե ինչպիսի կյանքով են զբաղվել այս լքված գյուղի նախնիները, ինչպիսի պայմաններում են ապրել այստեղ, ինչ այգիներ են ունեցել: Ուղղակի հիացած եմ, ու չեմ կարողանում մտքերս ու զգացումներս ամբողջությամբ զետեղել այստեղ:Ինչևէ, հասանք Արատես, մտանք մեր համար բնակատեղի հանդիսացող տունը: Տուն, որը արդեն չի տարբերվում սովորական գյուղում ապրողի տնից: Իհարկե չեմ կարող չնշել այն ահռելի աշխատանքը, որը տարել է Սմբատը՝ իր օգնական աշխատողների հետ:  Վառարանի շուրջ նստեցինք և ջերմ զրույցի բռնվեցինք: Անկեղծ ասած ես շատերին չէի ճանաչում մեր ճամփորդական խմբի կազմից: Բայց այնքան ջերմություն կար բոլորի մեջ, որ ես ակամայից ինձ լիիրավ անդամ զգացի առաջին իսկ պահից: Տիար Բլեյանի ու տիար Գևորգի աջակցությունը այդ հարցում նույնպես շատ մեծ էր: Անձրևոտ և ցուրտ եղանակին չէր կարող ուղեկից չլինել թեյախմությունը: Տաք թեյը, ջերմ զրույցը հաջորդում էին միմյանց: Իհարկե դրանից հետո մենք ինչպես կարող էինք մոռանալ կարտոֆիլի պլեճի մասին: Մեր դասավանդողներից  Մենուան պատրաստեց այն: Տիար Բլեյանի հետաքրքիր կատակները, Մենուայի պլեճները, հաճելի երաժշտությունը, մանկավարժական զրույցները, անձրևոտ և խորհրդանշական եղանակը ամբողջացնում են ամենը:   Օրը ավարտեցինք հաճելի տպավորություններով: Հաջորդ օրը այնքան կարճ թվաց, չէ որ պետք է հետ վերադառնայինք Երևան, բայց մինչ այդ տիար Գևորգի գլխավորությամբ մի փոքր խմբով զբոսանք կազմակերպեցինք  Արատես գյուղից վերև գտնվող տարածքներ: Տիար Գևորգը մանրամասն նկարագրեց շրջակայքը, թե ուր են տանում բոլոր արահետները, թե ինչ կարևոր նշանակություն ունի այդ ճանապարհը գյուղի , ինչպես նաև այլ գյուղերի համար: Դե իհարկե բնությունն էլ իր կատարելությամբ ամբողջացնում էր ամենը: Այսպիսով վերադարձանք Երևան: Կարճատև, բայց բովանդակալից ճանապարհորդություն գնահատելով վերջինիս:

 

Posted in Մանկավարժական ճամբար

Ճամփորդություն դեպի Շատիվանք

Այսօր ունեցանք շատ կարևոր օր՝ թե՛ իր խորհրդով, թե՛ ծանոթության տեսանկյունով: Այցելեցինք շուրջ 35-հոգանոց խմբով Շատիվանք ՝ Սուրբ ուխտի:  Բայց մինչ հասնելը այնտեղ, մեզ սպասում էին հաճելի անակնկալներ: Ճանապարհին դադարներով մենք առաջ էինք շարժվում՝ վայելելով Հայաստան աշխարհի բնական գեղեցկությունները և ուշադիր լսում էինք տիար Բլեյանի հետաքրքիր մեկնաբանությունները՝ կապված վերջիններիս պատմությունների հետ: Այսպիսով հասանք Շատին գյուղ, որտեղ համագյուղացի Ռազմիկը իր կնոջ հետ ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել՝ առանցքում պահելով բնական բարիքները: Հյուրասիրությունից հետո 3կմ-անոց Շատիվանք տանող քարքարոտ, բլուրներով, թփուտներով ճանապարհը մեզ էր սպասում: Այնքան ջերմություն կար մեկս մյուսի նկատմամբ, այնպիսի շփում էր հաստատվել նույնիսկ անծանոթներիս միջև, որ ժամանակը բառիս ամենալայն իմաստով ակնթարթ տվաց: Հասանք Շատիվանք, այնտեղ շարականներով սկսեցինք իրականացնել մեր բուն նպատակը, մոմավառությունից հետո մատաղի արարողությունը տեղի ունեցավ: Այսպիսով ևս 1 առաքելություն կատարված է:

Posted in Մանկավարժական ճամբար, Վերապատրաստումներ

Վերապատրաստում-օր 3

Չես հասցնում վայելել օրվա տպավորություններդ, երբ սկսվում է հաջորդ օրը: Այնքան հետաքրքիր են անցնում վերապատրաստման համար նախատեսված 4 օրերը, որ ժամերը թվում  են րոպեներ, րոպեները՝ վայրկյաններ: Իսկ մեր վերապատրաստվող խմբով այնքան ենք ջերմացել մեկս մյուսի հետ, կարծես դարավոր ծանոթներ լինենք: Առավոտը սկսեցինք Հիմնական դպրոցում՝ մարմարյա սրահում, ժողովրդական  պարերը ու երգերը հաջորդեցին մեկը մյուսին, փորձեցինք ընդգրկվել ակտիվ հոսքին և կարծես թե ստացվեց: Դրանից հետո ունեցանք նետաձգության ժամ, որը բավականին հետաքրիր էր,  հատկապես ընկեր  Գևորգի մասնագիտական բարձ որակների փոխանցումը լիարժեք դարձրեց մեր պարապմունքը, քանի որ դրանից էլ կախված էր մեր ցուցադրած արդյունքները: Ի զարմանս ինձ, աղջիկները բավականին հաջող հանդես եկան: Հաջորդիվ ունեցանք բլոգավարության դասընթաց՝ ղեկավար ընկեր Անահիտ: Ծանոթացանք բլոգի ղեկավարման այլ նրբություններին: Ավարտելուց հետո շարունակեցինք մաթեմատիկներս մեր բաց թոնված պարապմունքը, որը ղեկավարում էր տիար Գևորգը: Այն վերաբերում էր դպրոցական օլիմպիադայի խնդիրների լուծմանը: Անդրադարձանք 6-րդ դասարանի հետաքրքրաշարժ խնդիրներին, տվեցինք լուծումներ: Օրն ավարտեցինք մարմարյա սրահում՝ պարելով, երգելով:

Posted in Մանկավարժական ճամբար, Վերապատրաստումներ

Վերապատրաստում-օր 2

Վերապատրաստման առաջին օրն այնքան հետաքրքիր էր, որ կասկած չկար, որ երկրորդը առաջինին չի զիջի: Սկսեցինք օրը ինձ արդեն հարազատ Հարավային դպրոցում: Ունեցանք երգերով ու պարերով համեմված 1 ժամանոց պարապմունք: Պարապմունքը հատկապես լուսավորեցին մեր փոքրիկները: Իսկ ընկեր Մարիամի հիանալի տեխնիկան ու վարպետությունն իրենը արեց: Բոլորս միանգամից կարողացանք մերվել ընթացքին: Դրանից հետո ընկեր Անահիտը անցկացրեց բլոգավարության դասընթաց , ծանոթացրեց շատ նրբությունների, իհարկե մի մասն էլ վաղվա պլանում թողնելով, քանի որ ժամանակը սուղ էր և մեզ դեռևս սպասվում էր տեխնոլոգիայի ժամը: Այս ժամին մենք մասնակցեցինք Հարավային դպրոցի տնտեսական իրերի բարեկարգման աշխատանքներին. այն է  աթոռակների գունավորմանը՝ընկեր Արևի գլխավորությամբ: Մասնակիցներից ոմանք լումա ներդրեցին այգու կանաչապատման հարցում՝ ծառերի տնկում, ջրում: Ունեցանք ընդմիջում կարգացուցակով, բանավեճեր ընդմիջմանը, քննարկումներ :Շարժվեցինք դրանից հետո Հիմնական դպրոց, որտեղ մաթեմատիկներս երեկվա բաց թողնված օլիմպիադայի խնդիրների քննարկմանն անցանք:

 

 

This slideshow requires JavaScript.