Posted in 6-րդ դասարան

15.09.2020-16.09.2020թթ.

16.09.2020 թ.-Տառային արտահայտություններ(6.5)

Դասարանական առաջադրանքներ՝ 10-ա, գ; 13-ա, գ; 15-ա(3 հատ);16; 18; 22

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 10-բ,ե; 13-բ,դ; 15-բ(3 հատ); 17; 19; 20

.

.

.

15.09.2020 թ.-Տառային արտահայտություններ(6.5)

16.09.2020 թ.-Տառային արտահայտություններ(6.6)

Տեսություն

Տառային արտահայտություններ

Մենք շատ անգամ ենք համոզվել, թե որքան հարմար է գրառումները կարճ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանների միջոցով: Գիտենք թվաբանական գործողությունների նշանները՝ +−:× Հիշենք նաև համեմատման նշանները =≠<> և փակագծերը՝ ():

Թվեր, գործողությունների նշաններ և փակագծեր պարունակող արտահայտությունները կոչվում են թվային արտահայտություններ:

Օրինակ

Մատիտն արժե 40 դրամ, իսկ գրիչը՝ 100 դրամ:«Մեկ գրիչը 20 դրամով թանկ է երկու մատիտներից» նախադասությունը կարճ կգրվի այսպես՝ 100=2⋅40+20

Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառում են լատիներեն տառեր՝ a,b,c,d Հաճախ անհայտ մեծությունները գրում են x տառի միջոցով, s-ով ընդունված է նշանակել ճանապարհի երկարությունը (օրինակ՝ մեքենայի անցած),m-ով՝ առարկայի զանգվածը,t-ով՝ ժամանակը: Եթե վերևի օրինակում մեզ հայտնի չեն մատիտների և գրիչների գները, ապա կարող ենք դրանք գրել տառերի միջոցով: 

Օրինակ

Դիցուք մեկ մատիտն արժե x դրամ, իսկ գրիչը՝ y դրամ:Երկու մատիտը և չորս գրիչները միասին կարժենան 2⋅x+4⋅y դրամ:

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:

Մեր ստացած 2⋅x+4⋅y արտահայտությունը տառային արտահայտություն է:   Որոշ դեպքերում պարզության համար ընդունված է բազմապատկման նշանը չգրել՝ օրինակ՝ 2⋅x+4⋅y գրառման փոխարեն գրում են 2x+4y: Տառային արտահայտության արժեքը գտնելու համար, պետք է ունենալ նրա մեջ եղած տառերի արժեքները:   Եթե վերցնենք x=40 դրամ և y=100 դրամ, ապա կստանանք 2x+4y=2⋅40+4⋅100=480: Ստացած 480 թիվը 2x+4y տառային արտահայտության արժեքն է:

Դասարանական առաջադրանքներ՝ 5-ա,գ; 6-ա,գ,ե; 7-ա,դ,է; 13-ա, գ; 16; 18

Լրացուցիչ առաջադրանքներ՝5-բ,դ; 6-բ,դ; 7-բ,զ; 13-բ,դ; 17; 19

Posted in 6-րդ դասարան

23.09.2020-25.09.2020թթ.

23.09.2020 թ.-Հարաբերություններ

Դասարանական առաջադրանքներ՝ 

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 

.

24.09.2020 թ.-Համեմատություններ և նրանց հիմնական հատկությունը

Տեսություն

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է համեմատություն:  m/k=n/t կամ m:k=n:t

Համեմատության բոլոր անդամները զրոյից տարբեր թվեր են՝ m≠0,k≠0,n≠0,t≠0

m և t թվերը կոչվում են եզրային անդամներ, իսկ k-ն և n-ը՝ միջին անդամներ: 

Համեմատության հիմնական հատկությունը.

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է նրա միջին անդամների արտադրյալին:Եթե m/k=n/t կամ  m:k=n:t, ապա m⋅t=k⋅n:

Համեմատության ցանկացած եզրային անդամ հավասար է միջին անդամների արտադրյալի հարաբերությանը մյուս եզրային անդամին:

Համեմատության ցանկացած միջին անդամ հավասար է եզրային անդամների արտադրյալի հարաբերությանը մյուս միջին անդամին:

Դասարանական առաջադրանքներ՝ 

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 

.

25.09.2020 թ.-Առաջադրանքների կատարում

Դասարանական առաջադրանքներ՝ 

Լրացուցիչ առաջադրանքներ՝