Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ուսումնական օրացույց 2018-2019 թթ.

Մայիսյան հավաք

Մասնկիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 13-17

Նպատակ՝ ամփոփել 2018-2019 ուսումնական տարին

Ուղղություններ(4-րդ դասարան)

  • Ֆլեշմոբյան խնդիրների լուծում, քննարկում
  • Ընդհանրացված թեստերի կատարում
  • Վիկտորինա-խաղեր
  • Մայիսի վերջին իրականացվող ճամփորդության հետ կապված կատարել քննարկում:
  • Քննարկում իրականացնել՝ կապված մաթեմատիկայի հունիսյան քննության հետ

Ուղղություններ(5-րդ դասարան)

  • Վիկտորինա-խաղեր
  • Ֆլեշմոբյան խնդիրների լուծում, քննարկում
  • Հիշելով անցած թեմաները՝ կատարել բլից հարցում: Ամեն սովորող հարց է ուղղում անցածից իր ընտրած սովորողին, սխալ պատասխանի դեպքում ինքը բացատրում ամբողջ դասարանին
  • Ինքնաստուգման առաջադրանքներ(տարվա կտրվածքով)
  • Մայիսի վերջին իրականացվող ճամփորդության հետ կապված կատարել քննարկում:
Posted in Ուսումնական օրացույց 2018-2019 թթ.

Ուսումնական օրացույց 2018-2019 թթ.

Մայիս

Ապրիլ

 

Մարտ

  1. Կոորդինատային ուղիղ
  2. Կոորդինատային հարթություն
  3. Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա

 

Փետրվար

Ուսումնական 3-րդ շրջանում մենք կսկսենք նոր նախագծեր իրականացնել, իհարկե չմոռանալով նախկինում կատարած աշխատանքները, որոնք հիմք կհանդիսանան կատարել անցում ավելի բարդ զարգացումներ ունեցող աշխատանքների համար:

Մասնակիցներ՝ 4-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 6.1-ին դասարաններ

  • <<Երկրաչափական պատկերներ>> նախագիծը տրամաբանական ավարտին հասցնել՝ պատրաստել այն մարմինները, որոնց չէինք անդրադարձել: Բացի այդ ուսումնասիրություն տանել այդ մարմինների հատկությունների ուղղությամբ(4-րդ, 5-րդ դասարաններ):
  • Նոր նախագիծ, որը պատկերավոր կդարձնի <<Կոտորակներ>> բաժնի յուրացումը: Երեխաները պատրաստում են կլոր տեսքով քաղցրավենիք կամ պատրաստի ունենալով՝ բաժանում մասերի, իսկ ուսուցիչը ծանոթացնում է համապատասխան նյութին(4-րդ, 5-րդ դասարաններ):
  • Սկսում ենք նոր նախագիծ: Ուսումնասիրել կառուցման խնդիրներ բաժինը: Յուրաքանչյուր սովորող սկսում է 0-ից ուսումնասիրել GeoGebra ծրագիրը՝ ուսուցչի օգնությամբ: Հիմնական ուսումնասիրման առարկան կլինի տարրական երկրաչափությունը, որպեսզի հավելյալ դժվարություններ չառաջանան սովորողների շրջանում(6-րդ դասարան):
  • Միջդասարանական մրցույթ 6-րդ դասարանցիների միջև: Ընտրվում են 7-ական մասնակիցներ յուրաքանչյուր դասարանից , ձևավորվում է թիմ: Տրվում են պատահականության սկզունքով մաթեմատիկական հարցեր: Առավելագույն միավոր վաստակած թիմը հաղթում է:(6-րդ դասարաններ):