Posted in Մաթեմատիկա, Ամառային ճամբար

Մաթեմատիկական ճամբար.հունիսի 23

Օրակարգը՝
10:00-10:50-Բանավոր հաշվարկ, տրամաբանական խնդիրներ

Ընթացքը՝Սովորողներին նախապես ծանոթացնում և ներկայացնում եմ ուղղությունները, որի շուրջ պիտի քննարկում անենք և խնդիրներ լուծենք, այնուհետև անցնում ենք կատարմանը: Առաջադրելու եմ տրամաբանական խնդիրներ, որոնք ոչ այնքան մաթեմատիկական են, որքան տրամաբանական և արագ կողմնորոշում պահանջող: Հնարավոր է նաև խաբուսիկ խնդիրների առաջադրում: Քննարկման միջոցով սխալն ու ճիշտը որոշվում է: Եթե մասնակիցների քանակը լինի մեծ, ապա խմբային աշխատանքով կիրականացնենք մեր նախագիծը: Հարցերը կհրապարակվեն նույն օրը:

11:00-12:00
Մարզական պարապմունքներ, այդ թվում նաև լող։

Posted in Ամառային ճամբար

Ճամբարային օրակարգ-05.06-09.06

05.06

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Աշխատանք բլոգներում

Բանգլադեշյան քայլք

Նախագծային աշխատանք Կարինե Պետրոսյանի հետ

Ֆիզկուլտուրա/Սեղանի թենիս,ֆուտբոլ

06.06

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Բանգլադեշյան քայլք

Պար

Խեցեգործություն

Օրվա ամփոփում

07.06

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Առողջագիտություն

Կինոդիտում

Օրվա ամփոփում

Posted in Ամառային ճամբար

Օգոստոսի 12-14

Օգոստոսի 12

10:00-17:00- Հարավային դպրոցի օրվա հերթապահ

Օգոստոսի 13

10:00-17:00- Հարավային դպրոցի օրվա հերթապահ

Օգոստոսի 14

09:30-Այց Հարավային դպրոց հեծանիվով

10:00-Դպրոցի բարեկարգման աշխատանքներ

12:00-Այց Միջին դպրոց հեծանիվով

12:30-Դպրոցի բարեկարգման աշխատանքներ

 

Posted in Ուսումնական ամառ, Ամառային ճամբար

Ուսումնական ամառ. առաջադրանքների փաթեթներ

Շարունակելի….

4-րդ դասարան

1.Գրե՛լ  12-ի  բոլոր բաժանարարները և մի քանի  բազմապատիկ.

2. 4,18,21,40,55,140,1222,1255,30250,326558,6548020,6648900   թվերից արտագրի՛ր

ա )   2-ի բազմապատիկնեըը   _____________________________________________

բ )   5-ի բազմապատիկները  _____________________________________________

գ )   10-ի բազմապատիկները  ________________________________________________  

3.Ի՞նչ թիվ պետք է գումարել 523-ին, որպեսզի գումարը լինի 10-ին  բազմապատիկ:

4.Գտի՛ր անհայտ բաղադրիչը:

ա)  □ :  78 = 156              բ)  2567 — □= 998          գ)  49 x □ = 392                 դ)  5070 : □ = 65

5.Ըստ օրինաչափության՝ տրված թվերից առաջ և հետո գրի՛ր ևս մեկական թիվ:

—————;5424 ;5435 ;5446 ; ———————

6.Որքա՞ն մնացորդ կստացվի,եթե   45 x8 +6  արտահայտության արժեքը բաժանենք 8-ի:

7.Վարպետն երկրորդ  օրն օգտագործեց  8 անգամ ավելի ցեմենտ,քան առաջին օրը: Որքա՞ն ցեմենտ օգտագործեց նա յուրաքանչյուր օրը,եթե այդ երկու օրում  օգտագործեց ընդամենը  4 տ 230 կգ   ցեմենտ:

Արդյունքներ՝

Առնակ Վերմիշյան

Ալեքս Շահվերդյան

Էլեն Շահվերդյան

Հայկ Փիլիպոսյան

Դավիթ Հայրապետյան

Ստյոպա Ադամյան

Մարկ Հովսեփյան

Գարիկ Մկրտչյան

 

5-րդ դասարան

1.  Գտեք   342 և 192  թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.

2. Բաղադրյալ թիվը վերլուծեք  պարզ արտադրիչների.    296

3.Գտեք այն կոտորակը, որին հավասար է հետևյալ բաժինների գումարը.  1/6+1/6+1/6+1/6+1/6

4.Աստղանիշի փոխարեն գրեք ճիշտ թվանշանը:   2/15=8/*

5. Կրճատել կոտորակները.   7/49,  8/128,  90/15

6. Կատարեք  գումարում.   5/15+9/25+14/75

7.Խառը  թիվը  ներկայացրեք  անկանոն  կոտորակը  տեսքով.   3  4/25

8.Անկանոն կոտորակը գրի առեք խառը թվի տեսքով.   257/13

9.Կատարեք  գործողությունները.     4   2/3+ 7   4/7

10.Բազմապատկեք կոտորակները .   7/15×9/13

11. Մի  ծորակն  ավազանը  լցնում  է  4 ժամում,  իսկ  մյուսը՝ 5 ժամում:  Երկու ծորակները  միասին  ավազանի  ո՞ր  մասը  կլցնեն  մեկ  ժամում:

Արդյունքներ

Վիկա Արևշատյան

Արսեն Գևորգյան

Մարի Համբարչյան

 

 

 

6-րդ դասարան

1.Համեմատել հետևյալ թվերը

ա/ -1 3/4  և     -1 4/5              բ/-37  1/15  և     0

գ/ 35,67    և    34,66        դ/ -103,699    և   -102,699

2.Գտեք անհավասարման ամբողջ լուծումները

-47 1/8 <  x < -42  2/3

ա/  -47 ; -46; -45; -44; -43        բ/ -48; -46; -45; -44; -43

գ/-48;  -47; -46; -45; -44; -43;-42       դ/  -47 ; -46; -45; -44; -43  ;-42

3.Գտեք 3/250–ին հավասար տասնորդական կոտորակը

ա/  3/100         բ/   0,003         գ/  0,0012       դ / 0,012

4.Ին՞չ թվանշան է գրված 256,50891 տասնորդական կոտորակի տասհազարերորդական կարգում

ա/  9                      բ/ 8                 գ/   1          դ/  5

5.3,452708 թիվը կլորացրեք մինչև  հարյուրերորդականը

ա/  3,453            բ/ 3,452            գ/ 3,45             դ/   3,46

6.Գտնել x –ը

304,57 *  x = 3045,7

ա/ 10        բ/    100     գ/  0,1      դ/  1000

7.Նվազման կարգով դասավորել հետևյալ թվերը -2  7/50  ;  -0,5;  37,85;  0; -2,5;  37  1/5

8.Շարունակել լուծումը

2  3/4   —  x = 5/16

x =

9.Գտնել այն թիվը, որը հարյուր անգամ փոքր է 1,7 –ից

10.Կատարել գործողությունը

ա/-38,907+16,7                                                    դ/0,317 0,56

բ/3,245-8,01                                                        ե/47,55:3

գ/3-1,804                                                             զ/14,924:0,41

 11.Անին և Աշոտը գնացին սունկ հավաքելու: Աշոտը Անիից 5 անգամ շատ սունկ հավաքեց:Երկուսը միասին հավաքեցին 144 սունկ:Քանի՞ սունկ հավաքեց Աշոտը:

Արդյունքներ՝

Նանե Խաչատրյան

 

 

 

7-րդ դասարան(Հանրահաշիվ)

1.Նշվածներց որ՞ը բազմանդամ չէ.

1)  3a2+ b

2) xyx2

3) 4a+c4

4) 4a2 — b

2.Պարզեցնել բազմանդամի գրառումը .

ա) 3a+6x+7x-5a =

բ) 12a2b2 — 5a3ab — 3ab(-4a) — 4ab3b=

3.Բազմանդամը բերել կատարյալ տեսքի.

ա)  8 +6xy-10 -16yx=

բ)  — ab(15a-25b+5)=

գ)  4xy(2x-3y)-3x(5xy-6y)+12xy2   =

դ)  (3x-5a)(4x+3a)-9x2   =

ե) (2a-3x)(4x-7a+5)+(12x2-10a)=

4.Պարզեցնել արտահայտությունը.

ա) (4x-3)(16x2 +12x+9)=

բ) ( 3ab-4xy)(4xy+3ab)=

 

Գրե՛լ  12-ի  բոլոր բաժանարարները և մի քանի  բազմապատիկ.

Posted in Ամառային ճամբար

Ամառային ճամբար. օգոստոսի 23

Ճամբարային շաբաթվա վերջին օրը սկսեցինք առավոտյան մարզանքով: Այնուհետև լողացինք: Խաղեր կազմակերպեցինք մարզասրահում: Նախաճաշից հետո մուլտֆիլմ դիտեցինք: Մեծ ոգևորությամբ ավարտեցինք ճամբարային շաբաթը:

This slideshow requires JavaScript.

Posted in Ամառային ճամբար

Ամառային ճամբար. օգոստոսի 22

 Շարունակում ենք մեր ճամբարային գործունեությունը հարավում: Մրցում կազմակերպեցինք ջրում, երեխաները փորձում էին հաղթահարել սահմանված տարածությունները: Ընկեր Շուշանի ղեկավարությամբ բաժանվեցինք 2 թիմի և գնդակներով ու օղակներով խաղեր կազմակերպեցինք: Երեխաները մեծ ոգևորությամբ մրցակցության մեջ էին մտել: Ճամբարային օրը սահմանափակեցինք մաթեմատիկայով: Բոլորին հանձնարարվեց 3-ական առաջադրանքներ և ստուգումից հետո պարզ դարձավ, թե արձակուրդներից հետո ինչքանով է տպավորվել նախորդ տարվա  նյութը:

This slideshow requires JavaScript.

Posted in Ամառային ճամբար

Ամառային ճամբար. օգոստոսի 21

   Այսօր նույնպես ունեցանք հագեցած ճամբարային գրաֆիկ: Առավոտյան պարապմունքից անմիջապես հետո լողացինք, քանի որ հրավեր էինք ստացել Արևմտյան դպրոցից մասնակցելու ֆուտբոլի մրցման, որը տեղի էր ունենալու Հարավային, Հյուսիսային և Արևմտյան դպրոցների միջև: Մասնակցեցինք խաղին, այն շատ հետաքրքիր անցավ: Երեխաները ոգևորված երկրպագում և խաղում էին:  Վերադառնալուց հետո նկարչությամբ զբաղվեցինք: Տղաները կամայական նկար էին փորձում վերարտադրել, իսկ աղջիկները՝ վարդ: Բոլորի մոտ ի ուրախություն ինձ բավականին հաջողված նկարներ ստացվեցին:

Ներկայացնում եմ նկարաշար՝

This slideshow requires JavaScript.

 

Posted in Ամառային ճամբար

Ամառային ճամբար. օգոստոսի 20

  Ամառային ճամբարի 2-րդ օրը նույնպես հագեցած էր: Օրը սկսեցինք առավոտյան պարապմունքով: Այնուհետև ճամբարականների բերած սեղանի խաղերով զբաղվեցինք: Այնուհետև ամենից սպասված լողին անցանք: Մեզ միացավ նաև ընկեր Շուշանը և նրա առաջարկությամբ մենք փոքրիկ նախագիծ արեցինք: Տղաները շախմատ խաղացին: Ոտքերի միջոցով փորձեցինք նկարել: Այսպես անցավ մեր այսօրվա ճամբարային օրը:

Ներկայացում եմ նկարաշար՝

This slideshow requires JavaScript.

Posted in Ամառային ճամբար

Ամառային ճամբար. օգոստոսի 19

   Հարավային դպրոցում շարունակվում է ամառային ճամբարը: Օրը սկսեցինք առավոտյան պարապմունքով մուտքի ճամբարի մասնակիցների հետ՝ ընկեր Թամարայի ղեկավարությամբ: Օրվա ընթացքում հասցրեցինք լողալ, նկարել, մկրատի միջոցով պատկերներ ստանալ: Փորձեցինք տամաբանել մաթեմատիկորեն, հաշվարկներ արեցինք:

Ներկայացնում եմ նկարաշար՝

This slideshow requires JavaScript.