Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ուսումնական օրացույց 2018-2019 թթ.

Մայիսյան հավաք

Մասնկիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 13-17

Նպատակ՝ ամփոփել 2018-2019 ուսումնական տարին

Ուղղություններ(4-րդ դասարան)

  • Ֆլեշմոբյան խնդիրների լուծում, քննարկում
  • Ընդհանրացված թեստերի կատարում
  • Վիկտորինա-խաղեր
  • Մայիսի վերջին իրականացվող ճամփորդության հետ կապված կատարել քննարկում:
  • Քննարկում իրականացնել՝ կապված մաթեմատիկայի հունիսյան քննության հետ

Ուղղություններ(5-րդ դասարան)

  • Վիկտորինա-խաղեր
  • Ֆլեշմոբյան խնդիրների լուծում, քննարկում
  • Հիշելով անցած թեմաները՝ կատարել բլից հարցում: Ամեն սովորող հարց է ուղղում անցածից իր ընտրած սովորողին, սխալ պատասխանի դեպքում ինքը բացատրում ամբողջ դասարանին
  • Ինքնաստուգման առաջադրանքներ(տարվա կտրվածքով)
  • Մայիսի վերջին իրականացվող ճամփորդության հետ կապված կատարել քննարկում:
Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ.

Մայիսյան նախագծեր

1.Ուսումնական ճամփորդություն դեպի Արատես

2.Կոմունալ հաշվարկների պարբերական նախագիծ(մասնակիցներ՝ 5.2 դասարան)

3.Դպրոցի հատակագծի վերաբերյալ նախագծի ավարտում(մասնակիցներ՝4-րդ դասարան)

4.Միջդասարանական ինտելեկտուալ մրցույթ(մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ)

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., ՆԱԽԱԳԾԵՐ

Ապրիլի 26, ամփոփում

    Օրը նախագծային էր, տրամադրությունը՝ բարձր: Մարմնամարզության պարապմունքից հետո անմիջապես անցանք նախագծի իրականացմանը: Կազմակերպել էինք խաղեր, հարցեր, իհարկե հիմքում դնելով մրցույթի գաղափարը: Մեզ միացան նաև հանրակրթական տարբեր դպրոցերից ժամանած ուսուցիչներ: Բաժանվեցինք 6 խմբի ինչպես նշվել էր և անցանք գործի: Ամեն մի խմբին միացան 1-ական ուուցիչներ և սկսեցինք: 1-ին փուլը բավականին հեշտ էր և պարունակում  էր պարզ , մաթեմատիկական հարցեր: Խմբային քննարկման միջոցով տրվեցին պատասխաններ: 2-րդ փուլը փայտիկներով խաղն էր, որն ըստ պահանջի վերափոխում էին սովորողները: 3-րդ փուլում տրամաբանական հարցեր էին և հանելուկներ: 4-րդ փուլում՝ սպորտից և աշխարհագրությունից էին: 5 -րդ փուլում մտքի ճկունություն ստուգող հարցեր էին, իսկ 6-րդ փուլում 2 ոչ հեշտ մաթեմատիկական հարցեր,սակայն վերջինս անավարտ մնաց: Փուլերից հետո ամփոփվեցին արդյունքները:

 

This slideshow requires JavaScript.

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Գուրգեն Մանուկյանը

Մարի Սարգսյանը

Տաթև Մամիկոնյանը

Արսեն Գևորգյանը

Արա Ներսիսյանը

Մարի Համբարչյանը

Արեն Համբարձումյանը

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ.

Խաղում ենք, հաշվում, տրամաբանում և մրցում

Նախագիծ՝  Դասարանի սովորողներով բաժանվում ենք 6 խմբերի: Յուրաքանչյուր խումբ զբաղեցնում է իրեն հատկացված տեղը և համակարգիչները միացնում: Խաղ-մրցույթը ընդգրկում է թեմաներ մաթեմատիկայից, տրամաբանությունից, փայտիկներով կառուցումներից, նույնիսկ հարցեր կլինեն այլ բնագավառներից, օրինակ սպորտից, աշխարհից(քանի որ մեր սովորողները շատ են սիրում նաև այս թեման): Սկզբնական 3 փուլ կունենանք, յուրաքանչյուր փուլ բաղկացած կլինի 3-ական կամ 2-ական հարցերից: 3 փուլերի ավարտից հետո առավելագույն միավորներ հավաքած 3 թիմերը կսկսեն մրցել միմյանց հետ՝ հաղթողին պարզելու համար: Իսկ դուրս մնացած  3 թիմերը կմրցեն պարզելու այն արժանի թիմին, որը հետագա մեր այսպիսի նախագծերի ընթացքում կլինի 4-րդը, ով ընդունակ կլինի մրցելու միջդասարանական, ինչու չէ նաև միջդպրոցական այսպիսի մրցումների:

Նպատակը՝ Սովորողների շրջանում զարգացնել մտածողությունը, արագ կողմնորոշվելու ընդունակությունը, թիմային խաղում դրսևորվելու հատկությունը:

Դասարանը՝ 4-րդ

Մասնակիցներ՝

Խումբ 1

  1. Կարապետյան Նարե
  2. Համբարչյան Մարի
  3. Մարտիրոսյան Մոնիկա
  4. Անջոմանի Հասթի

 

Խումբ 2

  1. Ներսիսյան Արա
  2. Խաչատրյան Գայանե
  3. Սարգսյան Մարի
  4. Հովասափյան Սամվել

 

Խումբ 3

  1. Գաբոյան Կորյուն
  2. Գևորգյան Արսեն
  3. Խաչատրյան Աշոտ
  4. Մամիկոնյան Տաթև
  5. Ալեքսանյան Աստղիկ

 

Խումբ 4

  1. Մարկոսյան Արեգ
  2. Սարգսյան Հայկ
  3. Սարիբեկյան Արուսյակ
  4. Ղազանչյան Անգելինա

 

Խումբ 5

  1. Համբարձումյան Արեն
  2. Դանիելյան Գրիգորի
  3. Արևշատյան Վիկա
  4. Օրդյան Տաթև
  5. Ավետիյան Տիգրան

 

Խումբ 6

  1. Մանուկյան Գուրգեն
  2. Գևորգյան Իշխան
  3. Խանլյան Մհեր
  4. Գևորգյան Ալեքս

 

Ժամկետը՝ ապրիլի 26 ,   ժամը՝ 11:00-12:30

Ընթացքը՝

  • բացատրում եմ  խաղ-մրցույթի կանոնները
  • բաժանվում ենք խմբերի
  • տրվում են հարցերը
  • ստացված արդյունքները գրանցում ենք  համակարգչի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝  համակարգիչ

Արդյունքները՝ լուսաբանումներ սովորողների բլոգներում

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., ՆԱԽԱԳԾԵՐ, Ապրիլի 1-5 նախագծեր

Ապրիլյան,հատակագծային նախագիծ

   Այսօր 4-րդ դասարանի հետ նախագիծ իրականացրեցինք, որն անմիջականորեն վերաբերում էր մեր նախորդ նախագծին: Ունենալով ստացված տվյալներ, օրինակ դպրոցի միջանցքի երկարության չափը՝ 46 մ, կամ օրինակ մարզադահլիճի  երկարությունը՝ 13 մ , լայնությունը՝ 10մ, մենք պետք է փորձեինք դպրոցին համապատասխան հատակագիծ ստանալ: Իհարկե, որոշ տվյալներ դեռևս պարզաբանման կարիք ունեն, որոնք կներկայացնենք շուտով:

This slideshow requires JavaScript.

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Հայկ Սարգսյանը

Արեն Համբարձումյանը

Աստղիկ Ալեքսանյանը

 

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., ՆԱԽԱԳԾԵՐ

Հատակագծային նախագիծ

Նախագիծ՝  Մակերեսների հաշվարկային նախագծից ստացված արդյունքների հիման վրա  համապատասխան հատակագծի կառուցում

Նպատակը՝ Երեխաներին պատկերավոր ցույց տալ, թե ինչպես են կառուցվում և գծվում հատակագծերը:

Դասարանը՝ 4-րդ դասարան

Ժամկետը՝ ապրիլի 17

Ընթացքը՝

  • բացատրում եմ  մեր անելիքները
  • բացատրում եմ, թե ինչ է հատակագիծը
  • սկսում ենք հատակագծի ստացման աշխատանքները
  • ստացված արդյունքները գրանցում ենք մեկ համակարգչի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝  քանոն,  համակարգիչ

Արդյունքները՝ լուսաբանումներ սովորողների բլոգներում

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ուսուցչի օրագիր, Ապրիլի 1-5 նախագծեր

Նախագիծ- Դպրոցի ընդհանուր մակերեսի հաշվում

 

This slideshow requires JavaScript.

Այսօր 4-րդ դասարանի սովորողների հետ ունեցանք նախագիծ, որը վերաբերում էր մակերեսների հաշվում թեմային: Երեխաները դպրոց էին հաճախել մեծ հետաքրքրությամբ և լավ պատրաստված: Գրեթե բոլորը իրենց մոտ ունեին մետրաչափ և այլ պետքական պարագաներ:

   Դուրս եկանք դպրոցի բակ, ես երեխաներին բացատրեցի մեր անելիքները: Բաժանվեցինք խմբերի, յուրաքանյուր խմբի տրվեց կոնկրետ տարածք՝ մակերեսի հաշվման համար: Երեխաները մեծ ոգևորությամբ հաշվարկներ էին կատարում: Հասցրեցինք այդ կարճ ժամանակահատվածում չափել առաջին հարկի գրեթե բոլոր օբյեկտների մակերեսները: Մեր հաջորդ անելիքը տրված չափումներով համապատասխան հատակագիծ գծելն է:

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Արսեն Գևորգյանը

Իշխան Գևորգյանը

Արեն Համբարձումյանը

Մարի Համբարչյանը

Արա Ներսիսյանը

Կորյուն Գաբոյանը

 

 

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ուսուցչի օրագիր, Ապրիլի 1-5 նախագծեր

Նախագիծ-Կոմունալ հաշվարկների վերաբերյալ

 

 

This slideshow requires JavaScript.

Մեր այսօրվա հաջորդ նախագիծը, որը պարբերական բնույթ պետք է կրի, կոմունալ հաշվարկների նախագիծն է: Սովորողներին բացատրեցի մեր նախագծի իմաստը, կարևորությունը, մեր անելիքները և հետագա քայլերը: Նախ սկզբից դպրոցի գրասենյակից վերցրեցինք որոշ տվյալներ, որոնք կուղղորդեն մեզ մեր նախագծի գործունեության սկզբնական շրջանում: Դպրոցի պահակից ճշտեցինք, թե որտեղ են գտնվում դպրոցի գազի և ջրի ցուցիչները:

  Իմացանք վայրերը և շարժվեցինք նշված ուղղություններով: Գնացինք նկուղ , այնտեղից վերցրեցինք ջրի տվյալները, իսկ դպրոցի ձախ թևից գազի տվյալները: Վերցված տվյալներից նախ պարզեցինք, թե այսօր ինչքան էր կազմում մեր դպրոցի կոմունալը :  Դրանից հետո հաշվեցինք դպրոցի ամսական ծախսերը: Երեխաները ստացված թվերից զարմացան, բայց դա բնական է դպրոցի համար: Այս տվյալները շատ կարևոր դեր կխաղան մեր այս նախագծի համար: Այն կհամեմատենք մեր հաջորդ ամսվա տվյալների հետ, խիստ տարբերություններ նկատելով, պետք է պարզաբանումներ անել: Հաշվարկներ կանենք նաև 10-օրյա պարբերականությամբ՝ ընթացքին ծանոթանալու համար:Այսօրվա նախագիծը կրում էր ներածական բնույթ:

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Իվետա Մեյթարջյանը

Գայանե Բալաբանյանը

Լևոն Ավետիսյանը

Մանե Հովհաննիսյանը

Սարգիս Ղազարյանը

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ուսուցչի օրագիր, Ապրիլի 1-5 նախագծեր

Նախագիծ-Ծավալների հաշվարկ

 

 

This slideshow requires JavaScript.

Այսօր 5.1 դասարանի հետ ունեցանք նախագիծ, որը վերաբերում էր ծավալների հաշվարկին: Այն կրում էր գործնական բնույթ, քանի որ մենք արդեն գիտեինք ծավալների հաշվման տեսական մասը:

Ես երեխաներին բացատրեցի մեր նախագծի նպատակը, տվեցի հանձնարարականներ և անցանք մեր աշխատանքի կատարմանը: Նշվեց, որ ամեն սովորող պետք է գտնի 2 առարկա և չափումներ կատարելով հաշվի ծավալը: Սակայն երեխաների խնդրանքով խմբերով սկսեցինք աշխատել:

Սովորողները ընտրեցին   դրսում դրված պլաստիկ շշերի տարան և հաշվեցին ծավալը: Արդյունքները գրանցվեցին, որ հետագայում խնդիր առաջադրվի օգտվելով վերջինիցս՝ թե քանի շիշ պետք է ամենաքիչը լցնել այդ տարա՝առանց տրորելու: Հաշվեցինք դրսում դրված ծաղկամանի, խորանարդաձև արկղի ծավալները:

Դրսում կար աղյուսների մեծ քանակություն: Խնդիր տվեցի հաշվել աղյուսի ծավալը:  Դպրոցին կից կա նաև ավտոտնակ: Դրա ծավալը նույնպես հաշվեցինք: Հիմա առաջադրվեց մտովի լցնել ավտոտնակը այդպիսի աղյուսներով: Երեխաները անմիջապես հաշվեցին և քանակը ասեցին ավտոտնակը լցնելու համար: Այդպիսի փորձ դասասենյակի համար կատարեցինք: Այն լցնելու համար բնականաբար տեսանք, որ ավելի շատ աղյուսներ են հարկավոր: Համեմատեցինք ստացված արդյունքները:

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Իրինա Գյուրջինյանը

Գոհար Բարսեղյանը

Գոռ Տոռոզյանը

ՌաֆՖաել Բալասանյանը

Աննա Սմբատյանը

Posted in Մաթեմ. նախագծեր 2018-2019թթ., Ապրիլի 1-5 նախագծեր

Կիրառական նախագիծ

Նախագիծ՝  Միջին դպրոցի 1-ին հարկում կատարել չափումներ՝ հիմքում ունենալով ռացիոնալ թվերից և մակերեսների հաշվարկից ունեցած գիտելիքները: Երեխաները բաժանվում են խմբերի և սկսում են հաշվել սենյակների մակերեսները: Մեր առջև դնում ենք խնդիր՝ սալիկապատելու բոլոր սենյակները: Կատարում ենք հաշվարկներ:Նաև ըստ չափումների գծում ենք հատակագիծ:

Նպատակը՝ Երեխաների շրջանում առավել կիրառական դարձնել գիտելիքները ռացիոնալ թվեր և մակերեսներ հաշվելու տեսանկյունից:

Դասարանը՝ 6.1 դասարան

Ժամկետը՝ ապրիլի 4

Ընթացքը՝

  • բացատրում եմ  մեր անելիքները
  • հիշեցնում ռացիոնալ թվեր հաշվումը
  • հանգիստ իջնում ենք 1-ին հարկ՝ սկսելով մեր աշխատանքը
  • ստացված արդյունքները գրանցում ենք մեկ համակարգչի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝  մետրաչափ, համակարգիչ