Posted in 6.1 դասարան, 6.1-րդ դասարան

12.09.2023-15.09.2023թթ

14.09.2023 թ.-Համեմատություններ և նրանց հիմնական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ՝ 62; 64-ա,գ, ե,է; 67

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 63; 64-բ,դ,զ,ը; 68; 72;

.

13.09.2023 թ.-Համեմատություններ և նրանց հիմնական հատկությունը

Տեսություն

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է համեմատություն:  m/k=n/t կամ m:k=n:t

Համեմատության բոլոր անդամները զրոյից տարբեր թվեր են՝ m≠0,k≠0,n≠0,t≠0

m և t թվերը կոչվում են եզրային անդամներ, իսկ k-ն և n-ը՝ միջին անդամներ: 

Համեմատության հիմնական հատկությունը.

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է նրա միջին անդամների արտադրյալին:Եթե m/k=n/t կամ  m:k=n:t, ապա m⋅t=k⋅n:

Համեմատության ցանկացած եզրային անդամ հավասար է միջին անդամների արտադրյալի հարաբերությանը մյուս եզրային անդամին:

Համեմատության ցանկացած միջին անդամ հավասար է եզրային անդամների արտադրյալի հարաբերությանը մյուս միջին անդամին:

Դասարանական առաջադրանքներ՝ 56-ա,գ; 57-ա,գ; 59-ա,գ; 60-ա,գ

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 56-բ,դ; 57-բ,դ; 59-բ,դ; 60-բ,դ

.

Դասարանական առաջադրանքներ՝ 32; 38, 44; 48

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 34; 41; 49

.

.

Posted in 6.1-րդ դասարան, Առցանց ուսուցում

Առցանց ուսուցում(մարտի 30-Մայիսի 22).6-րդ դասարան

Մայիսի 20.Տասնորդական կոտորակների կլորացումը

Տեսակապ 16

Առցանց քննարկվող՝ 1197 ա, գ, դ, թ   1198 ա, գ, ե, ժ, 1199 ա, գ, 1202  ա,գ, 1204 ա,գ, 1221
Տնային առաջադրանքներ՝1197-1204(չկատ.).,1218,1219

Մայիսի 18.Տասնորդական կոտորակների բաժանումը

Տեսակապ 15

Առցանց քննարկվող՝ 1174 ա, գ, դ, թ   1175 ա, գ, ե, ժ, 1177 ա, գ
Տնային առաջադրանքներ՝1174-1175 (3 հատ).,1177(3 հատ),1182(3 հատ), 1187

 

Մայիսի 11.Տասնորդական կոտորակների բազմապատկումը

Տեսակապ 14

Առցանց քննարկվող՝ 1148 ա, գ, ե, է,   1150 ա, գ, ե, է, 1152 ա, գ,ե, է, 1155,  1156 ա,գ ,1157 ա, գ,ե,1158 ա, գ, ե, 1167, 
Տնային առաջադրանքներ՝1148-1158 մնաց.,1131, 1133 բ,  1140, 1169

Մայիսի 11.Տասնորդական կոտորակների հանումը

Տեսակապ 13

Առցանց քննարկվող՝ 1124 ա, գ, ե,   1126 ա, գ,ե, 1128 ա, գ,ե, 1130 ա,գ ,1132 ա, գ,ե,1133 ա,  1141, 1142
Տնային առաջադրանքներ՝1124-1130 մնաց.,1131, 1133 բ,  1140,1143

 

 

Ապրիլի 30.Տասնորդական կոտորակների համեմատումն ըստ նրանց դիրքային գրառման

Տեսակապ 12

Տեսություն՝

Համեմատենք 0,532 և 0,54 տասնորդական կոտորակները: Հավասարեցնենք տասնորդական թվանշանների քանակը:
0,54 թվին աջից ավելացնենք զրո: 0,532 և 0,540 տասնորդական կոտորակները, որոնցում ստորակետից հետո կան հավասար քանակով թվանշաններ:
Տասնորդական կոտորակները գրենք սովորական կոտորակների տեսքով:
0,532=532/10000,  540=540/1000
Կոտորակների հայտարարները հավասար են:
Նույն հայտարարներով երկու սովորական կոտորակներից մեծ է ավելի մեծ համարիչ ունեցող կոտորակը:
Քանի որ 532<540, ապա 532/1000<540/1000, և ուրեմն՝ 0,532<0,540 կամ՝ 0,532<0,54
Երկու տասնորդական կոտորակները համեմատելու համար պետք է սկզբում, կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնել նրանց տասնորդական թվանշանների քանակները, ապա անտեսելով ստորակետները, համեմատել ստացված բնական թվերը:
Տասնորդական կոտորակները կարելի է համեմատել նաև կոտորակների դիրքային կարգերի թվանշանները համեմատելու միջոցով: 
  
15,73 և 4,889 կոտորակներում բավական է համեմատել նրանց ամբողջ մասերը: Քանի որ, 15>4, ապա 15,73>4,889: Կոտորակային մասերը դեր չխաղացին:
531,437 և 531,537 կոտորակների ամբողջ մասերը հավասար են: Այդ դեպքում պետք է համեմատել դրանց կոտորակային մասերը՝ 531,437<531,537

1) Տարբեր ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է: 

2) Հավասար ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի կոտորակային մասն ավելի մեծ է:
Ռացիոնալ թվերի համեմատման կանոններից բխում է, որ՝

1) երկու բացասական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է: 

2) Ցանկացած դրական տասնորդական կոտորակ ավելի մեծ է ցանկացած բացասական տասնորդական կոտորակից:
Առցանց քննարկվող՝ 1101 ա, գ, ե,   1102 ա, գ,ե, 1103 ա, գ,ե, 1104 ա,գ ,1111, 1113 ա,գ, 
Տնային առաջադրանքներ՝1101-1104 մնաց.,1112 ա, 1113 մնաց, 

Ապրիլի 29.Միևնույն նշանն ունեցող տասնորդական կոտորակների  գումարումը

Տեսակապ 12

Առցանց քննարկվող՝ 1076 ա,   1078 ա, գ,ե, 1079, 1080 ա, գ,ե, 1083, 1093, 1094
Տնային առաջադրանքներ՝1076 մնաց., 1077, 1078-1080 մնաց., 1081, 1090,1095

Ապրիլի 23.Միևնույն նշանն ունեցող տասնորդական կոտորակների  գումարումը

Տեսակապ 11

Տեսանյութ՝

 

Առցանց քննարկվող՝ 1071 ա, գ,ե,  1072 ա, գ,ե, 1074 ա, գ,ե, 1075 ա, գ,1085 ա, գ,1086 ա, գ,1087
Տնային առաջադրանքներ՝1071-1075 մնաց., 1085-1086 մնաց., 

 

Ապրիլի 20.Քննարկումներ նոր նախագծի վերաբերյալ

Տեսակապ 10

 

 

Ապրիլի 16.Սովորական կոտորակների հիմնական հատկությունը

Տեսակապ 9

Առցանց քննարկվող՝ 1051 ա, գ,ե,  1052 ա, գ,ե,  1055,1061, 1064, 1065, 1068
Տնային առաջադրանքներ՝1051-1052 մնաց., 1056, 1063, 1066, 1067

Ապրիլի 13.Սովորական կոտորակների հիմնական հատկությունը

Տեսակապ 8

Տեսություն՝

Տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի կամ խառը թվի տեսքով

Չնայած, որ գործնականում ավելի հաճախ կիրառվում են տասնորդական կոտորակները, սակայն այն խնդիրներում, որտեղ միաժամանակ մասնակցում են սովորական և տասնորդական կոտորակներ, պետք է բոլոր կոտորակները բերել միևնույն տեսքի (սովորականները գրել տասնորդականների տեսքով, կամ հակառակը):

Մենք գիտենք, որ ցանկացած տասնորդական կոտորակ գրվում է սովորական կոտորակի տեսքով, սակայն ոչ բոլոր սովորական կոտորակներն են բերվում տասնորդական կոտորակների:
Տասնորդական կոտորակների գրառումը սովորական կոտորակների տեսքով
Ցանկացած տասնորդական կոտորակ կարելի է գրել սովորական կոտորակի տեսքով:
Դրա համար պետք է՝
1) սովորական կոտորակի համարիչում գրել տասնորդական կոտորակում ստորակետից հետո եկող թիվը,
 
2) սովորական կոտորակի հայտարարում գրել 10,100,1000, … կարգային միավորներից այն մեկը, որում, մեկից հետո գրված են այնքան զրոներ, որքան թվանշաններ կան տասնորդական կոտորակում ստորակետից հետո:
0,3,  0,17,  0,231,  0,0007 տասնորդական կոտորակները գրենք սովորական կոտորակների տեսքով:
0,3 -ում ստորակետից հետո կա մեկ թվանշան, ուրեմն սովորական կոտորակի հայտարարում պիտի լինի 10
0,17 -ում ստորակետից հետո կա երկու թվանշան, ուրեմն սովորական կոտորակի հայտարարում պիտի լինի 100 և այլն:
0,3=3/10
0,17=17/100
0,231=231/1000
0,0007=7/10000
Եթե տասնորդական կոտորակը ունի զրոյից տարբեր ամբողջ մաս, ապա ստանում ենք խառը թիվ, որի ամբողջ մասը հավասար է տասնորդական կոտորակի ամբողջ մասին:
Առցանց քննարկվող՝ 1047 ա, գ,ե,  1048 ա, գ,ե,  1049 ա, գ,ե, է, 1050 ա, գ,ե,  1057, 1060 ա, գ,ե,  
Տնային առաջադրանքներ՝1047-1050 մնաց., 1058, 1060 մնաց.

Ապրիլի 9.Ընտանեկան նախագիծ

Տեսակապ 7

Ինքնաստուգում

 

Ապրիլի 8.Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը

Տեսակապ 6

Քննարկվող առաջադրանքներ՝ 1023 ա,գ,ե,է,  1024 ա,գ, 1025 ա,գ,ե,է, 1026 ա,գ,

1032ա,գ,  1033, 1039,1041

Տնային առաջադրանքներ՝ 1023-1026(մնաց.), 1032բ,դ, 1034,1038,1040

Վարժություններ im dproc կայքից

 

Տեսակապ 5

Ապրիլի 6.Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը

Տեսություն՝

Ինչպես ամբողջ թվերի համար, տասնորդական կոտորակների համար ևս կարելի է կիրառել դիրքային գրառում:

Համարիչում ստորակետով աջից անջատենք այնքան թվանշան, որքան զրո կա հայտարարում:

Օրինակ
843/10=84,3
2037/100=20,37
Հիմա դիտարկենք այն դեպքը, երբ համարիչի թվանշանների քանակը փոքր է հայտարարի թվանշանների քանակից:
Համարիչին ձախից զրոներ կցագրելով, հավասարեցնում ենք համարիչի և հայտարարի թվանշանների քանակները և գալիս ենք արդեն դիտարկված դեպքին:
Օրինակ
96/100=096/100=0,96
321/10000=00321/10000=0,0321
Տասնորդական կոտորակը բաղկացած է ամբողջ մասից (բոլոր թվանշանները մինչև ստորակետը) և կոտորակային մասից(բոլոր թվանշանները ստորակետից հետո):

Ցանկացած թվանշանի դիրքը տասնորդական կոտորակում կարևոր է, այն որոշում է թվանշանի կարգը:

Տասնորդական կոտորակի ամբողջ մասիկարգային միավորները նույն են, ինչ որ բնական թվերինը՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և այլն:

Կոտորակային մասիկարգային միավորները որոշում են այսպես՝ տասնորդականներ (ստորակետից անմիջապես հետո եկող կարգը), հարյուրերորդականներ (ստորակետից հետո եկող երկրորդ կարգը), հազարերորդականներ (ստորակետից հետո եկող երրորդ կարգը) և այլն:

Քննարկվող առաջադրանքներ՝ 1016 ա,գ,ե,է,  1017 ա,գ,ե,է, 1020, 1021 ա,գ,1022 ա,գ, 1030, 1031ա,գ,

Տնային առաջադրանքներ՝ 1016-1017(մնաց.), 1019,1021-1022(մնաց.),1031բ,դ, 

Վարժություններ im dproc կայքից

Տեսակապ 4

Ապրիլի 2.Տասնորդական կոտորակներ

Տեսանյութեր՝

 

 

 

 

 

 

Առաջադրանքներ՝ Քննարկումներ, վարժություններ im dproc կայքից, Քան ակադեմիա կայքից,956-960առաջ.

 

Տեսակապ 3

Ապրիլի 1.Տասնորդական կոտորակներ

Տեսություն՝

Մենք հաճախ ենք հանդիպում 101001000, … հայտարարներով կոտորակներ:
Օրինակ՝ 1 գ =1/1000 կգ, 1 մմ =1/10 սմ, 4 սմ 3 մմ =4 3/10 սմ և այլն: 
Այն կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ:
Տասնորդական կոտորակների հայտարարները 10,100,1000, … թվերն են: 
Օրինակ
37/100,21/310,388/1000 թվերը տասնորդական կոտորակներ են:
Այն դրական տասնորդական կոտորակը, որի համարիչը 1 է, կոչվում է համակարգային տասնորդական կոտորակ:
Համակարգային տասնորդական կոտորակներից ամենամեծը 110-ն է: Համակարգային տասնորդական կոտորակները կարելի է գրել նվազման կարգով՝
1/10,1/100,1/1000,1/10000,
Այս շարքում յուրաքանչյուր կոտորակ 10 անգամ մեծ է հաջորդից:
Օրինակ՝ 
10 1/100=10/100=10/1010=1/10
Ինչպես որ կարգային միավորների միջոցով գրում են բնական թվերը, այնպես էլ տասնորդական կոտորակները գրվում են բնական թվերի և համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:
Ցանկացած կանոնավոր տասնորդական կոտորակ կարելի է գրել համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:
Օրինակ՝
37/100=(30+7)/100=30/100+7/100=(310)/100+7/100=(31)/10+(71)/100

Առաջադրանքներ՝ 985-1007 վարժութ.,(մնաց. ինքնուրույն),վարժություններ im dproc կայքից, Քան ակադեմիա կայքից

Արդյունքներ՝

Սարգիս Ղազարյան

Էլեն Պետրոսյան

Սոնա Թումանյան

Նանե Խաչատրյան

Իրինա Գյուրջինյան

Մարիա Շոկարյան

Նարեկ Գրիգորյան

Գոհար Բարսեղյան

Անդրանիկ Փարադյան

Նարե Մելիքյան

Ինեսա Հոբոսյան

Հայկ Բաղդասարյան

 

Տեսակապ 2

Մարտի 30.Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Առաջադրանքներ՝ Քննարկումներ, վարժություններ im dproc կայքից, Քան ակադեմիա կայքից

Արդյունքներ՝

Սարգիս Ղազարյան

Իրինա Գյուրջինյան

Անդրանիկ Փարադյան

Էլեն Պետրոսյան

Մարիա Շոկարյան

Նանե Խաչատրյան

Ինեսա Հոբոսյան

 

Ապրիլի 6-ապրիլի 15

Քննարկվող ուղղությունները՝

1.Տասնորդական կոտորակներ

2.Քան ակադեմիա կայքից առաջադրանքների կատարում

3.Իմ դպրոց կայքից առաջադրանքների կատարում

4.Հետազոտական նախագիծ կորոնավիրուսի ցուցանիշների վերաբերյալ

 

Հարցերի դեպքում գրել՝ arshakmartirosyan@mskh.am հասցեին

Posted in 6.1-րդ դասարան, ՆԱԽԱԳԾԵՐ, Առցանց ուսուցում

Մաթեմատիկական փազլ, խաչբառ, քննարկումներ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք:

Բաց դաս-քննարկում
Մայիսի 8, ժամը՝  13:00   հղումը՝
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ, ընտանիքի անդամներ, դասավանդողներ, հյուրեր:
Թեմա՝  Մաթեմատիկական փազլ, խաչբառեր:

Դասը վարելու են սովորողները, ընտանիքի անդամները /ծնող. քույր, եղբայր, տատիկ, պապիկ/:
Մաթեմատիկական փազլ
Մաթեմատիկական խաչբառ
Դասի ընթացքը: 
Սովորողները,  ներկայացնում են իրենց պատրաստած  փազլը, որոնք կազմել են ծնողների հետ,խոսում են իրենց պատրաստած խաղի ընթացքի մասին, ինչ ծրագրով են աշխատել, ներկայացնում են խաղի ընթացքը:
Սովորողների կազմած խաղերը կարող եք տեսնել  այստեղ:
Ընտանիքի անդամները՝  ներկայանալով ընտանեկան  դպրոցի ղեկավարներ ներկայացնում են սովորողի ամփոփ աշխատանքները մարտ-ապրիլ ամիսներին:

Այնուհետև միասնական կընտրենք որև փազլ կամ խաչբառ և միասին  կլուծենք, կքննարկենք :
Օրվա լուսաբանող՝

Posted in 4-րդ դասարան, 6.1-րդ դասարան, 7.1 դասարան, Տեսադասեր, Առցանց ուսուցում

Տեսադասերի ժամանակացույց

Տեսադասերին կարող եք միանալ՝ ընտրելով ներքոհիշյալ ցանկից:

Մայիսի 11-15 տեսադասերի ժամանակացույց

Մայիսի 4՝

10:30-11:30-    7.1 դասարան՝Հանրահաշիվ

14:00- 15:00-    6.6 դասարան

 

Posted in 6.1-րդ դասարան, Առցանց ուսուցում

Առցանց ուսուցում(6-րդ դասարան).մարտի 20

Պետք է կարողանալ լուծել հավասարումներ՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, մեխանիկայից, տնտեսագիտությունից և այլ գիտություններից գործնական խնդիրներ լուծելու համար

Օրինակ
Լուծենք այդպիսի խնդիր:
  
Մի դույլում կա 3 անգամ շատ կաթ, քան մյուսում: Երբ առաջին դույլից 5 լիտր կաթ լցրեցին երկրորդի մեջ, երկու դույլերում կաթի քանակը հավասարվեց:
Քանի՞ լիտր կաթ կար դույլերից յուրաքանչյուրում:
Լուծում:
  
Սկզբում որոշենք փոփոխականը, որով պետք է նշանակել անհայտ մեծությունը:
Դիցուք մինչև ավելացնելը երկրորդ դույլում կար x լ կաթ:
Ապա առաջին դույլում կար 3x լ կաթ:
Լցնելուց հետո առաջին դույլում դարձավ (3x5) լ կաթ, իսկ երկրորդում՝ (x+5) լ:
Ըստ պայմանի այդ քանակները հավասար են: Կազմենք հավասարումը՝ 3x5=x+5
Լուծենք կազմված հավասարումը:
3x5=x+53xx=5+52x=10x=5

Հիմա ձևակերպենք խնդրի պատասխանը:

  

Այսպիսով, x=5, իսկ 3x=15:

Պատասխան՝ երկրորդ դույլում կար 5 լ կաթ, իսկ առաջինում՝ 15 լ կաթ:
Խնդիրը լուծեցինք երեք փուլով՝
1) հավասարման կազմելը
2) հավասարման լուծելը
3) պատասխանի ձևակերպումը

Հավասարումը կազմելու համար պետք է վերլուծել խնդրի պայմանները, որոնք կարելի է ներկայացնել աղյուսակի, գծապատկերի, նկարի կամ կարճ գրառման միջոցով:

Առաջադրանքներ

Posted in 6.1-րդ դասարան, 7.1 դասարան, Առցանց ուսուցում

Կորոնագրաֆիկ, կորոնադիագրամ

Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանցիներ

Ժամանակը՝ Առցանց ուսուցման շաբաթ

Ընթացքը՝ Սովորողները մտնում են հետևյալ հղմամբ, ընտրում են 10 պետություն և նրանց վարակակիրների քանակը: Կազմում են դիագրամ, կառուցում համապատասխան գրաֆիկ: Այնուհետև որպես նկար տեղադրում են բլոգում, հղումն ինձ ուղարկում:

Posted in 6.1-րդ դասարան, Առցանց ուսուցում

Տեքստային խնդիրների լուծումը.մարտի 18

Պետք է կարողանալ լուծել հավասարումներ՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, մեխանիկայից, տնտեսագիտությունից և այլ գիտություններից գործնական խնդիրներ լուծելու համար

Օրինակ
Լուծենք այդպիսի խնդիր:
  
Մի դույլում կա 3 անգամ շատ կաթ, քան մյուսում: Երբ առաջին դույլից 5 լիտր կաթ լցրեցին երկրորդի մեջ, երկու դույլերում կաթի քանակը հավասարվեց:
Քանի՞ լիտր կաթ կար դույլերից յուրաքանչյուրում:
Լուծում:
  
Սկզբում որոշենք փոփոխականը, որով պետք է նշանակել անհայտ մեծությունը:
Դիցուք մինչև ավելացնելը երկրորդ դույլում կար x լ կաթ:
Ապա առաջին դույլում կար 3x լ կաթ:
Լցնելուց հետո առաջին դույլում դարձավ (3x5) լ կաթ, իսկ երկրորդում՝ (x+5) լ:
Ըստ պայմանի այդ քանակները հավասար են: Կազմենք հավասարումը՝ 3x5=x+5
Լուծենք կազմված հավասարումը:
3x5=x+53xx=5+52x=10x=5

Հիմա ձևակերպենք խնդրի պատասխանը:

  

Այսպիսով, x=5, իսկ 3x=15:

Պատասխան՝ երկրորդ դույլում կար 5 լ կաթ, իսկ առաջինում՝ 15 լ կաթ:
Խնդիրը լուծեցինք երեք փուլով՝
1) հավասարման կազմելը
2) հավասարման լուծելը
3) պատասխանի ձևակերպումը

Հավասարումը կազմելու համար պետք է վերլուծել խնդրի պայմանները, որոնք կարելի է ներկայացնել աղյուսակի, գծապատկերի, նկարի կամ կարճ գրառման միջոցով:

Առաջադրանքներ

 

Posted in 6.1-րդ դասարան

09.03.2020թ.-13.03.2020թ.

13.03.2020թ.

Թեմա-Մեկ անհայտով հավասարումներ

Հավասարում լուծելու կանոնը՝

1) Եթե կան փակագծեր, ապա պարզեցնում ենք հավասարումը՝ բացելով փակագծերը:
2) Հավասարման անհայտը պարունակող անդամները տեղափոխում ենք ձախ մաս, իսկ մնացած անդամները՝ աջ մաս:
3) Հավասարման աջ և ձախ մասերում կատարում ենք թվաբանական գործողություններ և լուծում ստացված պարզագույն հավասարումը:
Օրինակ

Լուծենք 2(x+3)=43x հավասարումը:

Բացենք փակագծերը՝ 2x+6=43x
Անհայտները տեղափոխենք ձախ մաս, մնացածը՝ աջ՝ 2x+3x=46
Կատարենք գործողությունները և լուծենք ստացված հավասարումը՝
5x=10x=2
Դասարանական առաջադրանքներ—925 ա), գ), ե), 926 ա), գ), ե),927 ա), գ), ե),928 ա), գ), ե),929 ա), գ), ե),937, 939

Տնային առաջադրանքներ—925-929 մնաց., 932, 935

 

11.03.2020թ.

Թեմա-Մեկ անհայտով հավասարումներ

Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:

Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:
Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ:
Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:
1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:  
2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի:
Օրինակ
Լուծենք x12=6 հավասարումը:
Հավասարման երկու մասերին գումարենք 12: Ստանում ենք՝
x12+12=6+12x=18

Դասարանական առաջադրանքներ—921 ա), գ), ե), 922 ա), գ), ե),923 ա), գ), ե),924 ա), գ), ե),930, 934, 938

Տնային առաջադրանքներ—921-924 մնաց., 932, 935

 

10.03.2020թ.

Թեմա-Ուղղանկյան մակերեսը, ուղղանկյունանիստի ծավալը

Դասարանական առաջադրանքներ—899-ա), գ), 900, 902,  906-ա), գ),909, 913

Տնային առաջադրանքներ—899 մնաց., 901, 903, 906 մնաց.,910, 912

 

 

09.03.2020թ.

Թեմա-Ուղղանկյան մակերեսը, ուղղանկյունանիստի ծավալը

Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին:

mak

Հիշենք մակերեսի չափման մի միավորից մյուսին անցնելու բանաձևերը՝ 
1սմ քառ.=10մմ10մմ=100մմ քառ.
1մ քառ.=100սմ100սմ=10000սմ քառ.
1կմ քառ.=100000սմ100000սմ=10000000000սմ քառ.
Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին՝  V=S(հիմք)c
V=abc բանաձևը ճիշտ է ցանկացած a,b,c ռացիոնալ կողերով զուգահեռանիստի դեպքում:
r

Դասարանական առաջադրանքներ—894-ա), գ), 895, 897, 904, 905-ա), գ),

Տնային առաջադրանքներ—894 մնաց., 896, 898, 905 մնաց.,907

Posted in 6.1-րդ դասարան, 7.1 դասարան, Հեռավար ուսուցում 2019-2020 թթ.

Առցանց ուսուցում(6-7-րդ դասարաններ).ամփոփում

Վերլուծություն

  Առցանց ուսուցման շաբաթը հարմար առիթ էր հասկանալու, թե որքանով ենք մենք պատրաստ արտակարգ իրավիճակներում զբաղվելու ուսումնական գործունեությամբ: Երբ ղեկավարության կողմից նշվեց այսպիսի գործունեության մասին, մտածում էի այն դժվար թե  հաջողությամբ պսակվի, բայց շաբաթվա միահամուռ աշխատանքը ապացուցեցին լրիվ հակառակը: Առաջադրանքները կազմելիս անմիջական ղեկավարներիս ցուցումով հաշվի առա, որ կարելի է  հետաքրքրություն առաջացնող առաջադրանքներ կազմել, ընտանեկան նախագծեր՝ ծնողն ու սովորողը միասին պատրաստում էին ինչ-որ բան ու իմ կողմից տրված առաջարանքը մաթեմատիկորեն լուծում՝ պատրաստածի հիման վրա: Սկզբնական շրջանում ակտիվությունը բացակայում էր սովորողների շրջանում, ավելի շատ ակտիվություն 4-5-րդ դասարանների շրջանում կար: Սակայն շաբաթվա ընթացքում պատկերը փոփոխվեց: 6-րդցիները սկսեցին սիրով կատարել առաջադրանքները, միայն պասիվություն կար 7-րդցիների շրջանում, որն իրենք բացատրեցին տվյալ հանձնրարականները համակարգչով կատարելու անհարմարությամբ: Բայց իմ կողմից տրված ցուցումներով հասկացան, որ հնարավոր է, ու խոտացան լրացնել բացը: Ընդհանուր առմամբ կարելի է ստացված համարել շաբաթը:

6-րդ դասարան(նախագիծ)

Սոնա Թումանյան

Արման Փանոսյան

Սարգիս Ղազարյան

Իրինա Գյուրջինյան     1

Անդանիկ Փարադյան

Մարիա Շոկարյան

Քեթրին Բուդաղյան

Էլեն Պետրոսյան

7-րդ դասարան(նախագիծ)

Էլեն Հովհաննիսյան

Էրիկ Հովհաննիսյան

Գոռ Միրզոյան

Առաջադրանքների 2-րդ փաթեթ

Առաջադրանքների 1-ին փաթեթ

 

Posted in 6.1-րդ դասարան, Հեռավար ուսուցում 2019-2020 թթ.

Առցանց ուսուցում(6-րդ դասարան).մարտի 5

1․Հաշվել 2-ից փոքր և 5 հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարի
հակադարձը։

2․Հեծանվորդն անցավ ճանապարհի 4/5–րդ մասը։ Ճանապարհի ո՞ր տոկոսը մնաց
անցնելու։

3․Հաշվել 1 · 3 · 5 · . . .· 2017 (գրված է 1-ից մինչև 2017 բոլոր կենտ թվերի արտադրյալը)
արտահայտության արժեքը 2015-ի բաժանելիս ստացված մնացորդը։
1) 2010        2) 0           3) 2                     4) 4
4․Գտնել 19-ից փոքր պարզ թվերի քանակը։

5․Առնվազն քանի՞ անգամ իրար հետևից պետք է գրել 2017 թիվը, որպեսզի ստացված
բազմանիշ թիվը բաժանվի 9-ի։

6․Գտնել 16 ∙ 26 ∙ 36 ∙ 46 ∙ ⋯ ∙ 96 − 97 արտահայտության արժեքի վերջին թվանշանը.
1) 6           2) 0             3) 9              4) 2
7․ Արեգն ու իր 6 ընկերները փոխանակվեցին լուսանկարներով։ Քանի՞ հատ լուսանկար
փոխանակվեց։
1) 30               2) 42           3) 21             4) 15
8․ Կենդանաբանական այգի գնալու հաջորդ գիշերը Դավիթը տեսավ 30 երազ։ Դրանցից
17-ում կար կապիկ, 22-ում փիղ, իսկ 3 հատում չկար ոչ՛ կապիկ, ոչ՛ փիղ։ Քանի՞ երազում
կար միայն փիղ։

9. Ալիսան մտապահեց մի թիվ։ Աննան այդ թիվը բազմապատկեց կամ 5-ով, կամ էլ 6-
ով, որից հետո ստացված թվին գումարեց կամ 5 կամ 6, հետո հանեց կամ 5 կամ 6։
Արդյունքում ստացվեց 73։ Ի՞նչ թիվ էր մտապահել Ալիսան։
1) 15          2) 14             3) 13                4) 12
10. 2x2x2 չափանի խորանարդիկը ներկելու համար անհրաժեշտ է 2 գրամ ներկ։ Քանի՞
գրամ ներկ է անհրաժեշտ 6x6x6 չափանի խորանարդիկը ներկելու համար։
1)18 գրամ         2) 3 գրամ            3) 8 գրամ            4)այլ պատասխան