Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Նոյեմբերյան նախագծեր.Սեբաստացու օրեր

6-7-րդ դասարաններ

Ժամկետը՝ Նոյեմբեր

Նպատակը՝ Սովորողներին հնարավորություն տալ փնտրել, ուսումնասիրել մաթեմատիկական, տրամաբանական խնդիրներ, լուծումներ, զարգացնել արագ մտածելու կարողությունը

Ընթացքը՝Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է որևէ անվանական խնդիր, այն պետք է ինչ-որ ձևով ասոցացվի <<Սեբաստացու օրեր>> տոնի հետ:Ընտրված խնդիրը պետք է լինի ունիկալ, հետաքրքիր, տրամաբանական, լուծելի: Դասեր կնվիրենք այդ խնդիրների, լուծումների քննարկմանը: Բոլորի պատրաստած խնդիրները հավաքագրելով ֆայլ կունենանք խնդիրների, որը հետագայում կարելի կլինի վերածել խնդրագրքի:

******************************************************************************************

9-12-րդ դասարաններ

Ժամկետը՝ Նոյեմբեր

«Մաթեմատիկան հանդիսանում է  կարգ, համաչափություն և որոշակիություն, իսկ դրանք գեղեցիկի կարևորագույն դրսևորումներն են :  (Արիստոտել)
« Ոսկե հատումը-մաթեմատիկան հասկացողություն է և գեղեցկության բանաձևը »

Նախագծի ընթացքը

Նախագծի ընթացքում սովորողները ցույց կտան, որ ոսկե հատումը մաթեմատիկան հասկացողություն է, նրա ուսումնասիրությունն առաջին հերթին գիտության խնդիրն է, բայց նա հանդիսանում է հարմոնիայի և գեղեցկության չափանիշը, իսկ դա արդեն արվեստի կատեգորիա է: Ցույց կտան,որ թվերը չեն ղեկավարում աշխարհը, բայց նրանք ցույց են տալիս, ինչպես ղեկավարել աշխարհը: Նախագծի ընթացքում պետք է հաշվի առնենք, որ Սեբաստացու օրեր են կրթահամալիրում և նախագծի մեջ կապը պիտի արտացոլվի:

Հարցեր, որոնք ուղղորդում են նախագիծը
1.Մաթեմատիկան Ճարտարապետության մեջ
2. Մաթեմատիկան քանդակագործության մեջ
3. Մաթեմատիկան գեղանկարչության մեջ
4. Մաթեմատիկան երաժշտության մեջ
5. Մաթեմատիկան գրականության մեջ
6. Մաթեմատիկայի գեղեցկության մասին պատմում են մաթեմատիկոսները
7. Ոսկե հատումը բնության և արվեստի մեջ
8. Պյութագորյան ուսումնասիրությունները թվի և երաժշտության վերաբերյալ

Վերջում սովորողները պատում են ունենում իրենց բլոգներում

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

2023-2024 թթ հետազոտական աշխատանքների թեմաներ

1.Մաթեմատիկան և կյանքը: Պարզել թե ինչ դեր ունի այն մեր կյանքում: Երկրորդային գիտություն է՞ այն,թե մարդկանց կյանքի անբաժանելի մասն է:

2.Մաթեմատիկական դիդակտիկ խաղեր: Այսպիսի խաղերի նշանակությունը, ունեցած դերը երեխայի,սովորողի զարգացման գործում, կարևորությունը, օրինակներ:

3.Մաթեմատիկան ծրագրավորման մեջ: Ցույց տալ կապը այս երկու ուղղությունների միջև: Օրինակներ բերել: Զուգահեռներ տանել, վերլուծություններ անել ծրագրավորման աշխարհի մասին, թվային տվյալներ ներկայացնել դիագրամների տեսքով:

4.Մոգական քառակուսիներ: Ներածական մասում ներկայացնել մոգական քառակուսիների մասին: Բերել օրինակներ:Կառուցման պատմությունը ներկայացնել: Շրջանային մոգական քառակուսի, մոգական խորանարդ, սուպերմոգական խորանարդ,շրջանակային մոգական քառակուսիների հատկությունները և ներկայացումը:

5.Մաթեմատիկան երաժշտության մեջ: Ցույց տալ կապը: Նոտաների ոչ պատահական մաթեմատիկական օրինաչափությունները տարբեր գործերում: Բերել հայտնի գործերի օրինակներ: Անհրաժեշտության դեպքում սեփական կատարման օրինակով բացատրել:

6.Անտիկ աշխարհի մաթեմատիկան: Տալ ծագման մասին պատկերացում: Ինչպես էր մաթեմատիկան օգտագործվում առօրյայում: Օրինաչափություններ, որոնք այդ շրջանի համար մեծ ձեռքբերում էր: Հայտնի մաթեմատիկոսները այդ շրջանի: Տեղեկություններ, որոնք քչերին են հայտնի:

7.Ռիմանի երկրաչափություն: Տալ պատկերացումներ: Ընդհանուր գաղափարներ: Տարբերությունները Էվկլիդեսյան երկրաչափության , Լոբաչևսկու երկրաչափության հետ համեմատելիս: Հետագա կիրառությունը, օրինակներ:

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Մաթեմատիկական խնդիրներ.բլից հարցում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 28

Իրականացման վայրը` Միջին դպրոց

Մասնակիցներ՝   Մուտքի ճամբարականներ


Համագործակցող դասավանդողներ՝ 
 Արշակ Մարտիրոսյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Արագ կողմնորոշվելու, թիմային խաղում կայանալու հնարավորություն

Նախագծի ընթացքը․

Նախապես ճամբարականները նստեցվում են խմբերով, նրանց բացատրում եմ կանոնները: Հատկացնում եմ ժամանակ՝ տալով յուրաքանչյուր խմբին 4-ական հարց, խմբի անդամներիից յուրաքանչյուրը ժամանակը լրանալուն պես պատասխանում է 1 հարցին: Քննարկում ենք պատասխանները վերջում և ափոփում միավորները:

Հարցերը՝

1. Անվանե՛ք միակ զույգ պարզ թիվը:

          

2. Որ՞ թիվն է 7-ից հետո պարզ առաջին թիվը:

            

3. 53-ը չորսի բաժանվելուց ստացված մնացորդը:

           

4. Քանի՞ վայրկյան կա մեկ օրում:

            

5. Ո՞րն է տարվա վերջին ամիսը 31 օրով:

 

6. Ո՞ր միավորն է մետրի հարյուրերորդ մասը:

        

7. Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը:

      

8. Գրապահարանում գիտնականը պահում է երկու գիրք։ Առաջին գրքում կա 230 էջ, իսկ երկրորդում՝ 325։ Քանի՞ էջ կա առաջին գրքի առաջին էջի ու երկրորդ գրքի վերջին էջի միջև։

9. Ո՞ր դեպքում ենք մենք, նայելով 2 թվին, ասում 10։

10. «Nike» ընկերությունն Աֆրիկայում մի խնդրի բախվեց։ Աշխատակիցները սպորտային կոշիկների մասսայական գողություններ էին անում արտադրության փուլում։ Ի՞նչ արեց ընկերությունը, որպեսզի գողությունների քանակը հավասարվի 0-ի՝ ոչ մի ցենտ չծախսելով անվտանգության ու վերահսկողության ծառայությունն ավելի մեծացնելու համար։

11. Հյուրանոցն ունի 7 հարկ։ Առաջին հարկում ապրում է 4 մարդ, իսկ յուրաքանչյուր մյուս հարկում՝ 2-ով ավել, քան նախորդ հարկում։ Ո՞ր հարկում են ամենահաճախը վերելակ կանչում։

12. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

13. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

14. Գյուղացին պետք է գետի մի ափից մյուսը տեղափոխեր գայլին, այծին ու կաղամբ։ Սակայն նավակի մեջ կարող են տեղավորվել միայն գյուղացին և կամ գայլը, կամ այծը, կամ կաղամը։ Սակայն, եթե գայլին այծի հետ թողնեն ափի վրա, գայլը կուտի այծին, իսկ եթե այծին ու կաղամբը թողնեն ափի վրա՝ այծը կուտի կաղամբը։ Ինչպե՞ս պետք է վարվի գյուղացին։

15. Սոնան 5 տարեկան է, իսկ Սուրենը՝ 7։ Որքա՞ն կլինի նրանց տարիքային տարբերությունը 3 տարի հետո։

16. ԼԱՄՊԵՐՈՎ ՍԵՆՅԱԿԸ

Խնդիրը: Կա փակ սենյակ, որտեղ կա երեք լամպ: Սենյակի դրսի կողմում կա երեք անջատիչ: Դուք պետք է իմանաք, թե ո՛ր անջատիչը ո՛ր լամպի համար է: Սենյակ կարող եք մտնել միայն մեկ անգամ:

17.ԿՈՏԼԵՏՆԵՐԸ ԹԱՎԱՅԻ ՎՐԱ

Խնդիրը: Կա երկու թավա և երեք կոտլետ: Կոտլետի մեկ կողմը տապակելու համար անհրաժեշտ է 1 րոպե ժամանակ: Մեկ թավան տեղավորում է միայն մեկ կոտլետ: Որքա՞ն նվազագույն ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլոր կոտլետները տապակվեն ամբողջությամբ:  

Արդյունքը՝

Մուտքի ճամբարականների հետ ունեցանք հանդիպումը, որի ընթացքը նկարագրված է նախագծում: Բավականին ակտիվ էին սովորողները, հատկապես 8-րդցիները,որը կապում եմ նաև տարիքային ֆակտորի հետ: Բլից հարցմանը մասնակցում էին բոլորը….քննարկումները նամանավանդ հետաքրքիր էին և ուսուցողական…

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Միջդասարանական տրամաբանական խաղ-մրցույթ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 13

Իրականացման վայրը` Ավագ դպրոց

Մասնակիցներ՝   Ավագ դպրոցի 9-3, 9-5 դասարանի սովորողներ,


Համագործակցող դասավանդողներ՝ 
 Արշակ Մարտիրոսյան,Թորգոմ Սիմոնյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում:
  • Արագ կողմնորոշվելու, թիմային խաղում կայանալու հնարավորություն

Նախագծի ընթացքը․

Նախապես դասավանդողները սովորողներին նստեցնում են խմբերով, բացատրում կանոնները: Հատկացնում են ժամանակ՝ տալով յուրաքանչյուր խմբին 4-ական խաղաքարտ, որոնք ռեբուսային, զարգացնող խաղաքարտեր են: Վերջում խմբից կամայականը ներկայացնում է պատասխանը և վաստակում համապատասխան միավորը՝ կախված ճշտության արդյունքից:

Արդյունքը՝

Մեծ ոգևորությամբ իրականացրեցինք նախագիծը: Սովորողներից յուրաքանչյուրի ոգևորությունը մեծ էր:Թիմային խաղում յուրաքանչյուր սովորող ավելի վստահ էր իրեն զգում, բացի այդ քանի որ բուն մաթեմատիկական խնդիրներ չէին, վախը և կաշկանդվածությունը երկրորդ պլան էր մղվում: Բաժանվեցինք 6 թիմերի, ի ուրախություն մեզ, բոլոր թիմերն էլ պատասխան ունեին մեր հարցերին, և առաջադրված 6-ական հարցերին գրեթե տալիս էին ճիշտ պատասխան: Հաջողված հանդիպում էր: Կից տեղադրված նկարները ապացուցում են ասվածը՝

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Սեպտեմբերյան նախագծեր.10-11-րդ դասարաններ

Թեմաները՝

1.Մաթեմատիկական օրինաչափություններ

2.Երկրաչափական տարատեսակ մարմիններ

Ներկայացման օրեր՝

10-րդ դասարան՝ հոկտեմբերի 5, 6

11-րդ դասարան՝ հոկտեմբերի 4, 7

Նպատակը՝ Սովորողներին հնարավորություն տալ հետազոտել, ուսումնասիրել իրեն բաժին հասած թեման, նոր ինֆորմացիա ստանալ:

Ընթացքը՝Սովորողներից յուրաքանչյուրը ընտրում է 2 թեմաներից որևէ մեկը և սկսում աշխատանքը: Աշխատանքը ցանկալի է ,որ լինի բովանդակալից: Աշխատանքը պիտի ամփոփվի բլոգում և ներկայացվի դասի ժամանակ:

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Սեպտեմբերի 1-9

Աշխատանքի ընթացքը.

Մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, 6-11-րդ դասարաններ:

ժամկետը՝ սեպտեմբերի 1-9:

Նպատակը՝ սովորողների հետ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերի ձևավորում, նախագծերի մեկնարկ:

Սովորողի քայլերը.

Բլոգների ստուգում, մաթեմատիկա-6, հանրահաշիվ-8, երկրաչափություն-8 , հանրահաշիվ-9, երկրաչափություն-9 , մաթեմատիկա-10, մաթեմատիկա-11,բաժինների տեղադրում բլոգում, բլոգային ստուգատես:

Ամառային աշխատանքների ներկայացում, ամփոփում բլոգում /այդ թվում կատարած ֆլեշմոբեր, թարգմանություններ, սիրելի խնդրի ներկայացում կամ այլ աշխատանքներ …/:

Արդյունքում՝ սովորողների աշխատանքների հրապարակում իրենց բլոգում, նախագծի ամփոփում:

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Համագործակցային նախագծերը՝ որպես հաջողված

Ուս. շրջանների ընթացքում ունեցել ենք նախագծեր, որոնցից առանձնացնում եմ հատկապես համագործակցային նախագծերը: Որպես այդպիսին իրականացրել ենք նախագծեր Հարավային դպրոցի ,Արևելյան դպրոցի, ինչպես նաև Միջին դպրոցի դասավանդող Զարինեի Փանյանի դասարանների միջև: Բուն բովանդակությունը հղումների տակ կարող ենք ուսումնասիրել:Տեսանկարահանվել է նաև ուղիղ եթերների միջոցոցով Գոհար Եղոյանի և Հարավային դպրոցի դասվարների կողմից: Միայն կարող եմ նշել,որ այս նախագծերի միջոցով ամեն անգամ գիտելիքի նոր պաշարով են հարստացել բոլոր կողմերը,այդ թվում նաև մենք՝ դասավանդողներս:

Որպես հաջողված նախագծեր պիտի նշեմ նաև ճամփորդությունները, որոնք և հայրենագիտական էին(Լոռի՝Ալավերդի,Տավուշ՝Դիլիջան); և բարձունքի հաղթահարում(Արատես, Արագած, Թեղենիս), ռազմամարզական(Արատես)

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Միջդասարանական նախագծերը Միջին դպրոցում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 20

Իրականացման վայրը` Միջին դպրոց

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ,
Համագործակցող դասավանդողներ՝ 
 Արշակ Մարտիրոսյան,Զարինե Փանյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում:
  • Կրտսեր ընկերոջը նորը սովորեցնելու պատրաստակամության ձևավորում

Նախագծի ընթացքը․

Արդյունքը՝

Սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում

Նման նախագծեր պարբերբար իրականացնում ենք, թեմաների ավարտից հետո կազմակերպում ենք, դասարանները միացնում՝ դրսում , կախված եղանակային պայմաններից, կամ դասարանում։ Սովորողները բաժանվում են խմբերի, խմբում կարող են լինել տարբեր դասարանների սովորողներ, այդպես ավելի հետաքրքիր է։ Յուրաքանչյուր խմբին կարող է բաժին հասնել մի քանի հարց, ժամանակ է տրամադրվում, որի ընթացքում , բանավոր կերպով պետք պատրաստեն հարցերի պատասխանները, և ըստ հերթականության հնչեցնում են հարցը և պատասխանը։ Ճիշտ պատասխանների համար խումբը ստանում է միավորներ և ըստ այդ միավորների ընտրվում է հաղթող խումբը։

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Համագործակցային նախագիծ Հարավային դպրոցի հետ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 17, ժամը՝ 11:00:

Իրականացման վայրը` Հարավային դպրոց

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի և Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ,
Սովորեցնողներ՝ Միջին դպրոցից 7-6 դասարանի սովորողներ՝

Համագործակցող դասավանդողներ՝ 
 Արշակ Մարտիրոսյան, Լյովա Սարգսյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում:
  • Կրտսեր ընկերոջը նորը սովորեցնելու պատրաստակամության ձևավորում
  • Google-ի փաստաթղթեր բաժնի մաթեմատիկական կողմի գիտելիքների փոխանցում, փաթեթնե կազմելու հմտության փոխանցում կրտսեր ընկերներին
    Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում: Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում:

Նախագծի ընթացքը․

Արդյունքը՝

Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում

Վարպետության դասի ընթացքը նկարագրող տեսաֆիլմը և ֆոտոշարքը կտեղադրենք սովորողների բլոգներում, ինչպես նաև ենթակայքում

Ուսուցանող տեսաֆիլմի պատրաստում

Սովորողներն արդյունքները կտեղադրեն իրենց բլոգներում

Արդյունքը՝

Բավականին հետաքրքիր հանդիպում ունեցանք,որի ընթացքում 7-6 դասարանի սովորող Գուրգեն Մանուկյանը մանրամասն բացատրեց Google forms-ի առավելությունները, վերջինիս միջոցով սարքեցինք ֆլեշմոբային հարցաշար, սո վորողները հետաքրքրությամբ պատասխանեցին սարքված հարցաշարին: Հաջորդ անգամ խոստացան մեր սովորողները նոր ծրագրի ուսուցմամբ հանդես գալ իրենց կրտսեր ընկերների համար:Կից ներկայացնում եմ ֆոտոշարք և տեսանյութ՝

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Մաթեմատիկական հետազոտություններ

Հետազոտական նախագծի շրջանակում ամփոփեցինք ստացված արդյունքները: Սովորողներից յուրաքանչյուրը բլոգում ուսումնասիրություն էր կատարել հայտնի մաթեմատիկոսների կարևորագույն ձեռքբերումներից, կարծիք գրել: Քննարկումների միջոցով բոլորիս հասանելի եղան հավաքագրված տեղեկությունները: Երկրորդ կետով տրված նախագիծը նույնպես հետաքրքիր էր՝ նամանավանդ մաթեմատիկա առարկայի վերաբերյալ տեսակետերով, որը որպես եզրափակիչ հարցերով էր շարադրվում:

Ամփոփել են՝

Տարոն Փաշինյան 1-ին , 2-րդ

Դավիթ Արտենյան

Սյուզի Մարտիրոսյան

Քրիստինե Թորոսյան

Վիկտորիա Իսրայելյան

Էլիզա Այվազյան

Նարե Հաղնազարյան