Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ձմեռային ճամբար-2024.հաշվետվություն

Հունվարյան ճամբարի ընթացքում իրականացրել ենք նախապես պլանավորած նախագծերը: Ունեցել ենք մի շարք նախագծեր, ճամփորդություններ, խոհանոցային գործունեություն, որոնց հղումները ստորև՝

Սովորողների ամփոփումները՝

  1. Արփի Փարադյան
  2. Գագիկ Գևորգյան
  3. Աշխեն Շեյթանյան
  4. Մարինա Զաքարյան
  5. Ֆիալկա Մանուկյան
Posted in Հունվարյան ճամբար, Ճամփորդություն

Դեպի Լեռնանիստ.ամփոփում

Լեռնանիստ ձմեռային աշխարհ ճամփորդությանը թե՛ սովորղները , թե՛ մենք երկար ենք սպասել: Ձյունը գալիս էր դանդաղ, բայց առատ էր, տափօղակներով սաելու համար բավականին հարմար: Հնարավորություն էր տրվել մոտ 2 ժամ վայելելու այս հրաշքը: Ճամբարականները ուրախ ու զվարթ էին:

Սովորողների պատումները՝

Ֆիալկա Մանուկյանը

Արփի Փարադյանը

Ֆոտոպատում՝

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Դեպի Տավուշ աշխարհ.ամփոփում

Ահա ավարտվեց մեր եռօրյա տավուշյան ճամփորդությունը: Ճիշտ է ձմեռային ճամփորդություն էր, բայց առանց ձյան: Հագեցած օրակարգ ունեինք: Հենց առաջին օրը երկար փուլային բարդություններից հետո այցելեցինք Դիլիջանի UWC միջազգային դպրոց: Երեխաները ուղղակի հիացած էին: Ուղեկցող էր նշանակվել կրթահամալիրում դասավանդման փորձ ունեցող Ազնիվ Հովհաննիսյանը: Մանրամասն նրա կողմից ներկայացվեց դպրոցի պատմությունը, ուղին և աշխատանքը: Շրջայց ունեցանք լաբորատորիաների տարածքում , գրադարանում, զուգահեռաբար բոլորս ուսումնասիրում և ոգևորվում էին այդպիսի ստեղծական կարգ ու կանոնով, մաքրությամբ, :Կարծես այլ աշխարհ լիներ: Երկրորդ օրը նույնպես հագեցած էր: Մարզանք, առօրյա գործունեություն և իհարկե Դիլիջան ազգային պարկ:ճամփորդության Հնարավորություն ունեցանք 2 կմ-անոց քայլարշավով հասնել ԹԱՔՆՎԱԾ ջրվեժ, որը Դիլիջան ազգային պարկում է գտնում: Ճիշտ է մի փոքր հոգնեցինք, բայց ջրվեժի գեղեցկությունը ծածկում էր այսպես ասած մեր տանջանքները: Պատմեցինք սովորողներին տեղանքի առանձնահատկւթյունների, կարևորության մասին:Իհարկե չէինք կարող չայցելել Հաղարծին վանական համալիր, որը ուղղակի շքեղ է, թե՛ վերևից, թե՛ դիմացից: Այս ամենի հետ նաև երեկոյան զբոսանք ունեցանք գիշերային Դիլիջանում: Տեսանք MIMINO կինոյի հայտնի արձանը, նկարահանվեցինք և վերադարձանք հյուրատուն: Կարևորը բոլորը գոհ էին և ստացված էին համարում այս եռօրյան:

Սովորողների պատումները՝

Ֆիալկա Մանուկյան

Վիկտորյա Զարգարյան

Ռուբիկ Խաչատրյան

Ռաֆայել Գրիգորյան

Մարինա Զաքարյան

Աշխեն Շեյթանյան

Դավիթ Ղահրամանյան

Մարկ Մուսայելյան

Ֆոտոպատում՝

Posted in Հունվարյան ճամբար

Դեպի Լեռնանիստ

Ձմեռային մարզական ստուգատեսային նախագիծ.

Ճամփորդության օրը` հունվարի 22, ժամը 09:45-14:00։ 

Ճամփորդության նպատակը` ձմեռային մարզական խաղեր

Ճամփորդության վայրը` Կոտայքի մարզ, գյուղ Լեռնանիստ։ 

Ճամփորդության պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան, Վարդուհի Հայրյան

Երթուղին՝ Երևան-Առինջ-Աբովյան-Չարենցավան-Լեռնանիստ:

Հունվարի 22-ին ուղևորվում ենք վայելելու ձմեռային Լեռնանի՜ստը: Ձյունառատ, ուրախ, առողջ ու ակտիվ մարզական խաղեր:

Անհրաժեշտ իրեր, տաք հագուստ, ձեռնոց, գլխարկ, գուլպա, տաք թեյ, բրդուճ։

Մեկնում ՝ 09:45 Մայր դպրոցից — Ժամանում՝ 14։00:

Քարտեզը և եղանակը ստորև:

Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի ճամբարականներ։

Նպատակը՝

  • ծանոթացում դահուկասահք մարզաձևին,
  • սովորողների մոտ դահուկասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, ամրապնդում,սառույցի վրա կանգնելու-սահելու,հավասարակշռությունը պահելու կարողությունների ձևավորում, զարգացում, ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը,
  • ինքնուրույն աշխատելու կարողությունների զարգացում։

Խնդիրները ՝

  • մարզական ստուգատեսի հանձնում
  • դահուկասահքի կանոնների գործածում,
  • ինքնուրույն աշխատելու կարողությունների ցուցադրում։

Ճանապարհածախս` 3000 դրամ (իր մեջ ներառում է՝ տրանսպորտ՝ 2000 + ճոպանուղի՝500 + փուչիկ սահնակ՝ 500):  

վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան(077577683)

Մեքենան՝ 60LD077

Ակնկալվող արդյունքներ՝ սովորողների պատումներ, տեսանյութ, ֆոտոշար, լուսաբանում բլոգներում։

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

  1. Արփի Փարադյան (6-րդ դասարան)
  2. Ռուբիկ Խաչատրյան (6-րդ դասարան)
  3. Արսեն Մկրտչյան (6-րդ դասարան)
  4. Մարկ Մուսայելյան (6-րդ դասարան)
  5. Վարազդատ Մահամ (7-րդ դասարան)
  6. Հովհաննես Մութաֆյան (7-րդ դասարան)
  7. Արթուր Սարգսյան (8-րդ դասարան)
  8. Ֆիալկա Մանուկյան (7-րդ դասարան)
  9. Վիկտորիա Զարգարյան (7-րդ դասարան)
  10. Շուշան Մանվելյան (7-րդ դասարան)
  11. Կարոլինա Եսայան (7-րդ դասարան)
  12. Լինա Մկրտչյան (7-րդ դասարան)
  13. Հասմիկ Մելքոնյան (7-րդ դասարան)
  14. Արամ Ներսիսյան (6-րդ դասարան)
  15. Յանա Կարապետյան (6-րդ դասարան)
  16. Աննա Գրիգորյան (6-րդ դասարան)
  17. Մասսիմո Խարբութլի (6-րդ դասարան)

Posted in Հունվարյան ճամբար

Այցելություն գեղասահքի դպրոց. ամփոփում

Այսօր՝ հունվարի 16-ին այցելեցինք գեղասահքի դպրոց, որտեղ սովորողները զվարճանքը համատեղեցին չմուշկով սահելու հմտությունների հետ: Ոտքով ճանապարհվեցինք կրթահամալիրի մայր դպրոցից: Ճիշտ է եղանակային պայմանները ոչ այդքան բարենպաստ էին, բայց ընդհանուր առմամբ սովորողները գող ու ուրախ էին:

Ամփոփել են՝

Աշխեն Շեյթանյանը

Վիկտորիա Զարգարյանը

Ֆոտոպատում՝

Posted in Հունվարյան ճամբար

Հունվարի 10-11.ամփոփում

Ճամբարային օրերը շարունակում են հագեցած մնալ: Հատկապես կարևոր գործունեություններից էին համագործակցությունը Արևելյան դպրոցի ճամբարականների հետ: Միջին դպրոցի ճամբարականները մեծին վայել պատրաստակությամբ օգնում էին իրենց կրտսեր ընկերներին նոր ծրագիրը յուրացնելու հարցում: Վերջում իրենց պատրաստած մաթեմատիկական խաչբառ-խաղերով հանդես եկան մեր ճամբարականները:

Ունեցանք հետաքրքիր խոհանոցային գործունեություն: Կազմակերպիչ Գոհար Եղոյանի անմիջական ղեկավարությամբ սովորողները առողջ աղցան և բրդուճներ պատրաստեցին և հրամցրին մյուսներին:

Սովորողների պատումները՝

Մարինա Զաքարյանը

Ֆոտոշար՝

Posted in Հունվարյան ճամբար

Համագործակցություն Արևելյան դպրոցի հետ

Մասնակիցներ՝ Միջին,Արևելյան դպրոցների ճամբարականներ

Ժամկետը՝ հունվարի 10

Նախագծի նպատակը՝ Համագործակցությունը խորացնել 2 դպրոցների միջև: Կապ ստեղծել սովորողների միջև, փոխանցել ուսումնական գործիքներ կիրառելու հմտություն կրտսեր ընկերներին:

Պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան,Սմբատ Պետրոսյան

Ընթացքը՝ Սովորողների հետ այցելում ենք Արևելյան դպրոց , այդտեղ ես և Արևելյան դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Սմբատ Պետրոսյանը սովորողներին հրահանգավորում ենք կրկին մեր հանդիպման նպատակի մասին: Խմբային տարբերակով ավագ ընկերները ներկայացնում են Math-o-mir մաթեմատիկական ծրագիրը և նրա առավելությունը ուսումնական գործունեության ընթացքում: Այնուհետև 2 դպրոցների ջոկատայինները նախօրոք կունենան պատրաստած ինտելեկտուալ խաղեր:Կխաղանք ,կքննարկենք և կամփոփենք մեր բլոգներում:

Posted in Հունվարյան ճամբար

Հունվարի 8-9.ամփոփում

Սկսվեց ձմեռային հունվարյան ճամբարը: Ըստ օրակարգի և նախօրոք սահմանված գրաֆիկի իրականացնում ենք աշխատանքներ: Առաջին ճամբարային օրը հետաքրքիր հանդիպում ունեցանք Քոլեջում տիկին Շողիկի հետ, որի ընթացքում ճամբարականները ծանոթացան բույսերի հետ կապված որոշակի գաղտնիքներին և խաղացին,կերակրեցին տեղի թռչունների և կենդանիների հետ: Երկու օրերը հագեցած էին նաև պարով, երգով և նախագծային աշխատանքներով, որոնցից կարևորվում է հատկապես խաղերի և math-o-mir ծրագրի պատրաստումը Արևելյան դպրոցի համագործակցային խմբի համար:
Ֆոտոշար՝

Posted in Հունվարյան ճամբար

Այցելություն սահադաշտ

Օրը՝ հունվարի 16

Վայրը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Ժամանում՝ 11:00

Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Նպատակը՝

  • ծանոթացում գեղասահք մարզաձևին,
  • սովորողների մոտ չմշկասահքի հմտությունների ձեռքբերում,զարգացում, ամրապնդում,սառույցի վրա կանգնելու-սահելու,հավասարակշռությունը պահելու կարողությունների ձևավորում, զարգացում, ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը,
  • ինքնուրույն աշխատելու կարողությունների զարգացում։

Խնդիրները ՝

  • մարզական ստուգատեսի հանձնում
  • չմշկասահքի կանոնների գործածում,
  • ինքնուրույն աշխատելու կարողությունների ցուցադրում։

Ակնկալվող արդյունքներ՝

Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքներ պատրաստում՝ հրապարակելով ամփոփում-հաշվետվություն ճամփորդական տպավորությունների, արդյունքների մասին դասարանական կամ անհատական բլոգներում։

Պատասխանատու` Արշակ Մարտիրոսյան

Ուղեկցող մարզիկ՝ Արման Մատինյան

Մասնակիցներ՝

  1. Լառա Մամիկոնյան (7-րդ դասարան)
  2. Ռաֆայել Գրիգորյան (6-րդ դասարան)
  3. Ռուբիկ Խաչատրյան (6-րդ դասարան)
  4. Պետրոս Սահակյան (7-րդ դասարան)
  5. Շուշան Մանվելյան (7-րդ դասարան)
  6. Մարկ Մուսայելյան (6-րդ դասարան)
  7. Արփի Փարադյան (6-րդ դասարան)
  8. Աշխեն Շեյթանյան (7-րդ դասարան)
  9. Վիկտորյա Զարգարյան (7-րդ դասարան)
  10. Մարինա Զաքարյան (7-րդ դասարան)
  11. Տիգրան Շահսուվարյան (6-րդ դասարան)
  12. Գառնիկ Մանուկյան (6-րդ դասարան)
  13. Ֆիալկա Մանուկյան (7-րդ դասարան)
  14. Արթուր Սարգսյան (8-րդ դասարան)
  15. Արսեն Մկրտչյան (6-րդ դասարան-մուտքի ճամբար)
  16. Մանվել Դավթյան (7-րդ դասարան)
Posted in Հունվարյան ճամբար, Ճամփորդություն

Այցելություն Լևոն պապի գետնափոր թանգարան

Պատասխանատու դասավանդողներ՝ Արշակ Մարտիրոսյան,Զարինե Փանյան

 Կոտայքի մարզ գ․Առինջ  Լեւոնի աստվածային գետնափոր թանգարան

Քայլք Առինջ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Մեկնումը՝ հունվարի 15, ժ.10:00

Վերադարձը՝ մինչև 13:00

Վարորդը՝ Խաչիկ Կոկեյան 077510216

Նպատակը և խնդիրները՝

  • ճամփորդելու միջոցով ճանաչել և գնահատել  պատմամշակութային արժեքները
  •  թանգարանային մշակույթ
  • սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում

Քայլերը՝

  • մինչև ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
  • պայմանավորվածություն ձեռք բերել 
  • պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում։

Մասնակիցներ՝

  1. Ռաֆայել Մարտիրոսյան (7-րդ դասարան)
  2. Գագիկ Գևորգյան (7-րդ դասարան)
  3. Արփի Փարադյան (6-րդ դասարան)
  4. Սուրեն Ստեփանյան (7-րդ դասարան)
  5. Շուշան Մանվելյան (7-րդ դասարան)
  6. Մանվել Դավթյան (6-րդ դասարան)
  7. Գառնիկ Մանուկյան (6-րդ դասարան)
  8. Էրիկ Աբգարյան (6-րդ դասարան)
  9. Վահան Պետրոսյան (6-րդ դասարան)
  10. Տիգրան Ղազինյան (6-րդ դասարան)
  11. Ռաֆֆի Հարությունյան (6-րդ դասարան)
  12. Սուրեն Ներսեսյան (6-րդ դասարան)