Posted in 6.8 դասարան

25.04-28.04.2023թթ

28.04.2023թ-Տասնորդական կոտորակների հանումը և գումարումը

Դասարանական առաջադրանքներ՝ 1130-ա,գ; 1131; 1132-ա,գ,; 1133-ա; 1139-ա;1141

Լրացուցիչ առաջադրանքներ՝1130-բ,դ; 1132-բ,դ,զ; 1133-բ; 1139-բ; 1140

.

25.04.2023թ-Տասնորդական կոտորակների հանումը և գումարումը

Տեսություն

Տասնորդական կոտորակների գումարումն ու հանումը

Գումարենք 33,142 և 5,6 տասնորդական կոտորակները: Սկզբում կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնենք ստորակետից հետո եկող թվանշանների քանակները՝ 5,6=5,600

Տասնորդական կոտորակները գրենք խառը թվերի տեսքով՝ 

33,142=33 142/1000

5,600=5 600/1000

Գումարենք ստացված խառը թվերը և արդյունքը գրենք տասնորդական կոտորակի տեսքով՝

33,142+5,6=3 3142/1000+5 600/1000=38 (142+600)/1000=38 742/1000=38,742

Նույն գումարումը կատարենք «սյունակով»:

33,142+5,600

38,742

Նույն ձևով ստանում ենք տասնորդական կոտորակների տարբերությունը՝ 19,4−3,15

19,4−3,15=19,40−3,15=19 40/100−3 15/100=16 (40−15)/100=16 25/100=16,25

Նույն հանումը կատարենք «սյունակով»՝

19,40−3,15

16,25

Տասնորդական կոտորակները գումարելու (հանելու) համար պետք է ՝ 

1. հավասարեցնել ստորակետից հետո եկող թվանշանների քանակները
2. դրանք գրենք իրար տակ այնպես, որ ստորակետը լինի ստորակետի տակ
3. կատարել գումարումը (հանումը)՝ անտեսելով ստորակետները
4. պատասխանում ստորակետը դնել թվերի ստորակետների տակ

Դասարանական առաջադրանքներ՝ 1124-ա,գ,ե; 1126-ա,գ,ե; 1128-ա,գ,ե;1136-ա,գ; 1138

Լրացուցիչ առաջադրանքներ՝1124-բ,դ,զ; 1126-բ,դ,զ; 1128-բ,դ,զ; 1135; 1136-բ,դ; 1137

Posted in 6.8 դասարան

19.12.2022-23.12.2022թթ

21.12.2022թ-Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները

Դասարանական առաջադրանքներ՝ 638-ա,գ; 641-ա,գ; 644-ա,գ; 647-ա,գ; 655; 661;662

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 638-բ,դ;641-բ,դ; 644-բ,դ; 647-բ,դ; 658; 659;660;663

.

20.12.2022թ-Ամբողջ թվերի գումարման օրենքները

Դասարանական առաջադրանքներ՝ 619-ա,գ; 621; 631; 633-ա,գ; 634-ա,գ

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 619-բ,դ;622; 632; 633-բ,դ; 634-բ,դ

.

19.12.2022թ-Ամբողջ թվերի գումարման օրենքները

Տեսություն՝

Ամբողջ թվերի գումարման օրենքները

Բնական և կոտորակային թվերի գումարման մեզ հայտնի տեղափոխական և զուգորդական օրենքները ճիշտ են նաև ամբողջ թվերի համար:

Գումարման տեղափոխական օրենքը:

a+b=b+a

Օրինակ

(+3)+(−8)=−5և(−8)+(+3)=−5

Հետևաբար, (+3)+(−8)=(−8)+(+3)

Օրինակ

(−4)+(−2)=−6և(−2)+(−4)=−6

Հետևաբար, (−4)+(−2)=(−2)+(−4)

Գումարման զուգորդական օրենքը.

(a+b)+c=a+(b+c)

(10−13)+13=(10+(−13))+13=10+((−13)+13)=10+0=10

Դասարանական առաջադրանքներ՝ 613-ա,գ,ե; 616-ա,գ; 617-ա; 625-ա; 626-բ,դ,զ; 629

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 613-բ,դ,զ;616- բ; 617-բ; 625-բ; 626-ա,գ,ե; 630

Posted in 6.8 դասարան, Հանրահաշիվ(8)

Արձակուրդային առաջադրանքներ

6-րդ դասարան

1.Ուղղանկյան պարագիծը 84 սմ է:Ուղղանկյան երկարությունը հավասար է 35 սմ-ի:Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:  

2.Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, անագից և նիկելից, որոնք վերցված են 5:2:1 հարաբերությամբ:Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 448 կգ համաձուլվածք:

3.Գտիր անհայտը: d:7/8=2/11:14/11

4.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն: 

5.5 պոմպ 3 ժամում քաշեցին 1800մ3 ջուր:Հաշվիր, թե որքա՞ն ջուր կքաշեն 5 այդպիսի պոմպերը 4 ժամում:

6.360 կգ հումքից ստացվում է 24 կգ ձեթ:Քանի՞ կգ հումքից կստացվի 12 կգ ձեթ:

7.Այգում սոճիներ տնկեցին:Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ: Գտիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 32-ը:

8.Քարտեզի վրա տեղանքի 20 կմ-ն համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է:Որոշիր քարտեզի մասշտաբը:

9.Քաղաքի 1 :500 մասշտաբով քարտեզի վրա տեղադրված է քառակուսու ձև ունեցող պուրակը: Քառակուսու մակերեսը քարտեզի վրա 1 սմ² է:Գտիր պուրակի իրական մակերեսը:

10.Թվային առանցքի վրա նշված է O կետը, որի կոորդինատը 2 -ն է: O կետով տարված է առանցքին ուղղահայաց հատված, որի աջ կողմում վերցված է BM հատվածը՝ 5 և 8 ծայրակետերով:

______________ P  _________________D___________________________ B____________________Mֆ.png

Որոշիր O կետով տարված հատվածի նկատմամբ BM հատվածին համաչափ PD հատվածի ծայրակետերի կոորդինատները:  

8-րդ դասարան

1.Հետևյալ խնդրի տվյալներն օգտագործելով՝ կազմիր համակարգ:Գնվել է 8  կիլոգրամով ավելի շատ խնձոր, քան տանձ: Ընդամենը գնվել է 18 կիլոգրամ խնձոր և տանձ: Խնձորների կշիռը նշանակենք y-ով, իսկ տանձերինը՝ x-ով: Համակարգի մի հավասարումը կլինի՝ x+y=18:Գրիր համակարգի երկրորդ հավասարումը:

2.Լուծիր համակարգը:

{x=2

{29x−y=11

3.Համակարգը լուծիր տեղադրման եղանակով:

{x−2y=−77

{x−10y=7

4.Տեղադրման եղանակով լուծիր համակարգը:

{4−5(0,2m−2k)=3(3k+2)+2m

{4(k−4m)−(2k+m)=3−2(2k+m)

5.Համակարգը լուծիր գումարման եղանակով:

{1/7z−1/2t=11

{4z−50t=49

6.Առանց կառուցման գտիր 15x+2y=86 և y=−2,5x հավասարումներով տրվող ուղիղների հատման կետը:

7.Զուգահեռագծի բարձրությունը կողմի հետ կազմում է 28°-ի անկյուն: Հաշվիր զուգահեռագծի բութ անկյան մեծությունը:

8.KL հատվածի երկարությունը հավասար է 96-ի: Հատվածի վրա վերցված է M կետը: Հաշվիր հատվածի մասերի երկարությունները, եթե KM:ML=2:1

9.Հավասարասրուն սեղանի պարագիծը 36 սմ է: Մեծ հիմքը 2 անգամ մեծ է փոքր հիմքից: Սրունքը 6 սմ-ով մեծ է փոքր հիմքից: Հաշվի՛ր սեղանի կողմերը:

10.Փողոցի և նրան զուգահեռ մայթի միջև աճեցրել են կանաչ գոտի, որի լայնությունը 1.6 մետր է: Գոտու մեջտեղում տնկել են 1 մ լայնությամբ և 3.5 մ երկարությամբ ծաղկաթումբ: Հաշվիր, թե ինչ հեռավորության վրա է գտնվում ծաղկաթմբի եզրը մայթի եզրից: