Մասնակիցներ՝ 6-րդ դասարան
Ժամկետը՝ 4-8 մայիսի
Նպատակը՝ Հետաքրքիր դարձնել մաթեմատիկան, հասկանալ , թե ինչքանով են յուրացրել անցած նյութը սովորողները, ոգևորվածության մակարդակը ստուգել, ներգրավել հեռավար-առցանց ուսուցմանը ընտանիքի անդամներին
Ընթացքը՝ Սովորողները ընտրում են ընտանիքի անդամներից որևէ մեկին՝ ըստ իրենց ցանկության: Այնուհետև սովորողը հիշելով մաթեմատիկայի իր ամենասիրած թեման սկսում է այդ թեման պատմել ընտանիքի անդամին՝ ինչպես կպատմեր դասավանդողը սովորողին: Վերջում խնդիր կամ հարց է առաջարկում՝ ստուգելու , նյութը հասկացվել է, թե ոչ: Նախագծի երկրորդ մասում ընտանիքի անդամը վերհիշելով իր մաթեմատիկական գիտելիքները՝ որևէ համապատասխան թեմա է ընտրում կամ որևէ հեշտ յուրացվող բաժին, բացատրում սովորողին, այնուհետև հեշտ 1 առաջադրանք առաջարկում՝ հասկանալու յուրացվածության աստիճանը: Այս ամենը տեսանկարահանվում է: Տեղադրվում է բլոգում: