Posted in Հոկտեմբերյան հավաք

Հոկտեմբերյան հավաք՝2022թ

1.Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ Միջին,Արևելյան դպրոցների սովորողներ

Ժամկետը՝ հոկտեմբերի 13

Նախագծի նպատակը՝ Համագործակցությունը խորացնել 2 դպրոցների միջև: Կապ ստեղծել սովորողների միջև, փոխանցել ուսումնական գործիքներ կիրառելու հմտություն կրտսեր ընկերներին:

Պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան,Սմբատ Պետրոսյան

Ընթացքը՝ Սովորողների հետ այցելում ենք Արևելյան դպրոց , այդտեղ ես և Արևելյան դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Սմբատ Պետրոսյանը սովորողներին հրահանգավորում ենք կրկին մեր հանդիպման նպատակի մասին: Խմբային տարբերակով ավագ ընկերները ներկայացնում են Math-o-mir մաթեմատիկական ծրագիրը և նրա առավելությունը ուսումնական գործունեության ընթացքում: Այնուհետև 2 դպրոցների սովորողները նախօրոք կունենան պատրաստած ինտելեկտուալ խաղեր:Կխաղանք ,կքննարկենք և կամփոփենք մեր բլոգներում:

2.Ինտելեկտուալ հարցում-մրցույթ 6-րդցիների միջև

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ հոկտեմբեր

Նախագծի նպատակը՝ Ձեռք բերել նոր գիտելիք, խմբային մակարդակում հնարավորություն ունենալ դրսևորվել

Պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան,Հասմիկ Իսրայելյան

Ընթացքը՝ Նման նախագծեր պարբերaբար իրականացնում ենք, թեմաների ավարտից հետո կազմակերպում ենք, դասարանները միացնում՝ դրսում , կախված եղանակային պայմաններից, կամ դասարանում։ Սովորողները բաժանվում են խմբերի, խմբում կարող են լինել տարբեր դասարանների սովորողներ, այդպես ավելի հետաքրքիր է։ Յուրաքանչյուր խմբին կարող է բաժին հասնել մի քանի հարց, ժամանակ է տրամադրվում, որի ընթացքում , բանավոր կերպով պետք պատրաստեն հարցերի պատասխանները, և ըստ հերթականության հնչեցնում են հարցը և պատասխանը։ Ճիշտ պատասխանների համար խումբը ստանում է միավորներ և ըստ այդ միավորների ընտրվում է հաղթող խումբը։