Posted in Հանրային աուդիտ

Հանրային աուդիտ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Նախագիծ՝ Հանրային աուդիտ
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ

Կատարման ժամանակահատվածը՝ Ապրիլ

Մասնակիցներ՝ Տաթևիկ Ալեքսանյան, Գայանե Մխիթարյան,Լիանա Հակոբյան,Արշակ Մարտիրոսյան

Նախագծի նպատակը՝

Շինբարելավման նոր առաջարկների դիտարկում։

Ֆինանսական մասի վերլուծություն և հաշվարկ:

Համակարգչային հմտությունների զարգացում։

Նախագծի նկարագրությունը ՝

Կատարել 2021-2022թթ․ ուսումնական տարվա ընթացքում Միջին դպրոցի շինաշխատանքների համար օգտագործված ֆինանսական միջոցները; այն ներկայացնել աղյուսակի և դիագրամի միջոցով:

Համագործակցել գործընկերների և սովորողների հետ։ Ստանալ տեղեկություններ կրթահամալիրի փոխտնօրեն Էրիկ Սարիբեկյանից:

Առաջարկներ ՝գործընկերների կողմից, բարեկարգ տարածք ունենալու, նոր ֆինանսական ծախսեր պահանջող պրոցեսների նախահաշվարկ:

Ակնկալվող արդյունքները՝ 

Նախագծային խմբի կողմից Դպրոցի ֆինանսական ծախսերի հաշվարկի ներկայացում աղյուսակի,դիագրամի միջոցով: Առաջարկների ներկայացում ըստ կարևորության, որոնք կնպաստեն արդյունավետ ու բարեկարգ միջավայրում աշխատելու համար:

Արդյունքները հրապարակվում են դասավանդողի,սովորողի բլոգում և ենթակայքում։