Posted in 4-րդ դասարան, Առցանց ուսուցում

Կարողությունների ստուգատես մաթեմատիկայից

Գործնական առաջադրանքների փաթեթ՝

Պարագծի հաշվում

Մակերեսի հաշվում

 

Արդյունքներ՝

4.1 դասարան(Պարագիծ, Մակերես)

Դավիթ Հայրապետյան  անթերի, անթերի

Հայկ Փիլիպոսյան   կատարված է, կատարված է

Գարիկ Մկրտչյան   կատարված է,  անթերի

Ստյոպա Ադամյան  անթերի, անթերի

Խաչիկ Հակոբյան  կատարված է, կատարված է

Արեգ Մեյթարջյան  չի կատարել, չի կատարել

Մերի Խաչատրյան  չի կատարել, չի կատարել

Հայկ Քալանթարյան  չի կատարել, չի կատարել

Մարի Մուղդուսյան  չի կատարել, չի կատարել

Էվելինա Հակոբյան  չի կատարել, չի կատարել

Ալեքս Շահվերդյան  չի կատարել, չի կատարել

Էլեն Շահվերդյան  չի կատարել, չի կատարել

Էլիզաբեթ Հակոբյան  չի կատարել, չի կատարել

Արիս Նաջարյան  չի կատարել, չի կատարել

Հայկ Բարսեղյան  չի կատարել, չի կատարել

Վազգեն Քամալյան  չի կատարել, չի կատարել

Համլետ Բալասանյան  չի կատարել, չի կատարել

 

 

4.2 դասարան(Պարագիծ, Մակերես)

Արտաշես Հակոբյան  անթերի, անթերի

Մարի Ավագյան կատարված է, կատարված է

Մարիա Քյուրքչյան անթերի, անթերի

Եվա Այվազյան  կատարված է, կատարված է

Նատալի Ավագյան  կատարված է, կատարված է

Մարկ Հովսեփյան կատարված է, կատարված է

Գագիկ Հարությունյան  կատարված է, կատարված է

Գայանե Հովհաննիսյան անթերի, կատարված է

Արեգ Խաչատրյան  կատարված է,  անթերի

Ստեփան Իլոյան անթերի, անթերի

Էլիզաբեթ Պողոսյան անթերի, անթերի

Առնակ Վերմիշյան  կատարված է,  անթերի

Մարգարիտա Մութաֆյան  չի կատարել, չի կատարել

Ալեքսանդրա Երնջակյան  չի կատարել, չի կատարել

Մարիա-Թերեզա Վիրաբյան  չի կատարել, չի կատարել

Մարիա Գյոզալյան  չի կատարել, չի կատարել

Մայա Մարգարյան  չի կատարել, չի կատարել

Աշոտ Կարապետյան  չի կատարել, չի կատարել

Ռոբերտ Ղազարյան  չի կատարել, չի կատարել

Ռոբերտ Մխիթարյան  չի կատարել, չի կատարել

Տիգրան Սահակյան  չի կատարել, չի կատարել

Արման Ղուկասյան  չի կատարել, չի կատարել

 

 

Posted in 4-րդ դասարան, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ, Առցանց ուսուցում

4-րդ դասարանի մաթեմատիկայի ստուգատես

   Հեռավար-առցանց ուսուցման վերջին 2 շաբաթները նվիրել ենք մաթեմատիկայի ստուգատեսի անցկացմանը: Իմ կողմից տրվել են թեստեր՝ 1 հատն ինքնուրույն կատարել են սովորողները, որը իմ կողմից ստուգվել ու ուղարկվել է սովորողներին: Դրան հաջորդող տեսադասը նվիրել ենք այդ թեստի քննարկմանը: Իսկ մյուս թեստերը առցանց քննարկել ու կատարել ենք՝ ստուգելով մեր ամբողջ ուսումնական տարվա գիտելիքների մակարդակը:

Ստուգատեսային թեստի հղումը

Արդյունքները

Քննարկված թեստերը

Posted in 4-րդ դասարան, ՆԱԽԱԳԾԵՐ, Առցանց ուսուցում

Առաջադրանքներ լուցկիներով

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ մայիսի 6-9

Ընթացքը՝ Սովորողները կատարում են ներքոհիշյալ առաջադրանքները, իրենց մոտ բլոգում տեղադրում են(լավ կլինի առաջադրանքները և՛ կատարեն, և՛ տեսանկարահանեն): Ուղարկում են ինձ:Այնուհետև հանդիպում ենք առցանց և քննարկում:

Խնդիր 1.ԻՆԸ ԼՈՒՑԿՈՒՑ

9 լուցկուց կազմել 6 քառակուսի(թույլատրվում է մի լուցկին դնել մյուսի լայնությամբ):

 

Խնդիր 2.ՊԱՐՈՒՅՐ

35 լուցկուց կազմված է մի պատկեր, որը նման է <<պարույրի>>(տես ներքևի նկարը):Տեղափոխեք 4 լուցկի այնպես, որպեսզի ստացվի 3 քառակուսի:

95897217_275802643813453_8011113909786247168_n

 

Խնդիր 3. <<ՏԱՆ>> ՃԱԿԱՏԸ

<<Տան>> ճակատը սարքված է տասնմեկ լուցկուց(տես ներքևի նկարը): Տեղափոխելով 2 լուցկի, կարելի է ստանալ 11 քառակուսի, իսկ տեղափոխելով 4 լուցկի, կարելի է այդ նույն <<տունը>> դարձնել այնպիսի պատկեր, որը բաղկացած է 15 քառակուսիներից: Պատրաստեցեք:

96530732_3191437827748617_6083431951962734592_n

 

Խնդիր 4.ՔԱՌԱԿՈՒՍԻ

Տասը լուցկուց ստանալ երեք քառակուսի:

Արդյունքներ

Նատալի Ավագյան

Արեգ Խաչատրյան

Մարկ Հովսեփյան

Արտաշես Հակոբյան

Դավիթ Հայրապետյան

Հայկ Փիլիպոսյան

Ստյոպա Ադամյան

Մայա Գրիգորյան

Մարի Մուղդուսյան

Գագիկ Հարությունյան

 

Posted in 4-րդ դասարան, 6.1-րդ դասարան, 7.1 դասարան, Տեսադասեր, Առցանց ուսուցում

Տեսադասերի ժամանակացույց

Տեսադասերին կարող եք միանալ՝ ընտրելով ներքոհիշյալ ցանկից:

Մայիսի 11-15 տեսադասերի ժամանակացույց

Մայիսի 4՝

10:30-11:30-    7.1 դասարան՝Հանրահաշիվ

14:00- 15:00-    6.6 դասարան

 

Posted in 4-րդ դասարան, Առցանց ուսուցում

Առցանց ուսուցում(մարտի 30-մայիսի 22).4-րդ դասարան

Մայիսի 21.Տեսակապ 16

Թեստ

 

Մայիսի 18.Տեսակապ 15

Թեստ

 

 

Մայիսի 13.Տեսակապ 14

Ինքնաստուգման թեստի  քննարկում

Թեստ

 

 

Մայիսի 11.Տեսակապ 13

Ինքնաստուգման ԹԵՍՏ 3

 

Մայիսի 4.Տեսակապ 12

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Առցանց քննարկվող և տնային  առաջադրանքներ

 

 

 

Ապրիլի 30.Տեսակապ 11

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Տեսություն՝

Եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, ապա կոտորակը կոչվում է անկանոն կոտորակ
Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա կոտորակը կոչվում է կանոնավոր կոտորակ:

Առցանց քննարկվող և տնային  առաջադրանքներ

 

Ապրիլի 27-29.Տեսակապ 10

Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

Առցանց քննարկվող և տնային  առաջադրանքներ

 

 

Ապրիլի 23.Տեսակապ 9

Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

Տեսություն՝

Լիլիթն ու Գևորգը ունեն նույն չափի մեկական պիցա:
Լիլիթի պիցան բաժանված է 10 հավասար մասերի, իսկ Գևորգի պիցան՝ 6 մասերի:
  
piz1.png           piz2.png
       Լիլիթի պիցան                           Գևորգի պիցան 
  
Լիլիթն ու Գևորգը կերան 3-ական կտոր:  
Լիլիթը կերավ իր պիցայի 10 մասերից 3-ը, այսինքն՝ պիցայի 3/10-րդ մասը:
Գևորգը կերավ իր պիցայի 6 մասերից 3-ը, այսինքն՝ պիցայի 3/6-րդ մասը:
piz3.png           piz4.png
Լիլիթի կերածը                           Գևորգի կերածը 
Տեսնում ենք, որ Լիլիթի կերածը պիցայի կեսից քիչ է, իսկ Գևորգի կերածը պիցայի կեսն է:
Ուրեմն, Լիլիթը կերել է ավելի քիչ պիցա, քան՝ Գևորգը: 
Հետևաբար, 3/10<3/6:
Այս կոտորակների համարիչները հավասար են, և մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է: Սա ընդհանուր կանոն է:

Առցանց քննարկվող  և տնային առաջադրանքներ

 

 

Ապրիլի 20-22.Տեսակապ 8

Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը

Տեսություն՝

Շոկոլադի սալիկը բաղկացած է 28 հավասար մասերից:  
hayt.png
Արմինեն կերավ 28 մասերից 3-ը, այսինքն՝ սալիկի 3/28-րդ մասը:
hayt2.png
Հայկը կերավ 28 մասերից 5-ը, այսինքն՝ սալիկի 5/28-րդ մասը:
hayt4.png
Պարզ է, որ Հայկը ավելի շատ շոկոլադ կերավ, քան Արմինեն` 5>3:  
Հետևաբար, 5/28>3/28:
Այս կոտորակների հայտարարները հավասար են, և մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի մեծ է: Սա ընդհանուր կանոն է:
Հավասար հայտարար ունեցող կոտորակներից մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի մեծ է:   

Առցանց քննարկվող և տնային    առաջադրանքներ

 

 

Ապրիլի 17.Տեսակապ 7

Ինքնաստուգման թեստի քննարկում

 

Ապրիլի 16.Տեսակապ 6

Ինքնաստուգման ԹԵՍՏ 2

 

 

 

Ապրիլի 13(4.1 դասարան)-15(4.2 դասարան).Տեսակապ 6

Կոտորակ

Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ

 

 

 

Ապրիլի 10.Տեսակապ 5

Կոտորակ

Տեսություն՝

Պիցան բաժանված է 8 հավասար մասերի:
p8.png   пица2.png  Յուրաքանչյուր կտորը կազմում է պիցայի 1/8 մասը: 
pizza2.png  Արմենը կերավ երեք կտոր, որը պիցայի 3/8-րդ մասն է:
Այս տեսքի՝ 3/8 գրառումը անվանում են կոտորակ:
Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ:
Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ:
Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար:
3/8 կոտորակի հայտարարը՝  8-ը ցույց է տալիս, թե քանի մասի է բաժանված պիցան, իսկ համարիչը՝ 33-ը ցույց է տալիս, թե քանի այդպիսի մաս էր կերել Արմենը:
Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մաս կա, իսկ համարիչը, թե դրանցից քանի՞սն են վերցված:
Որոշեք, թե շոկոլադի ո՞ր մասն է բացակայում:
Օրինակ
շոկկկ.png  
Լուծում: Շոկոլադի սալիկը բաժանված է 24 հավասար մասերի՝ 5-ը բացակայում են:
Պատասխան՝ բացակայում է շոկոլադի սալիկի 5/24-րդ մասը:  
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ

 

 

 

Ապրիլի 9.Տեսակապ 4

Մասերի համեմատումը

Տեսություն՝

mas1.pngՔառակուսին բաժանված է երկու հավասար մասերի, ներկված է 1/2-րդ մասը:
mas4.png  Քառակուսին բաժանված է չորս հավասար մասերի, ներկված է 1/4-րդ մասը:
   mas8.png  Քառակուսին բաժանված է ութ հավասար մասերի, ներկված է 1/8-րդ մասը:
Տեսնում ենք, որ ամենամեծը առաջին կապույտ եռանկյունն է, իսկ ամենափոքրը՝ վերջինը:
Ուշադրություն
Որքան շատ են մասերը, այնքան փոքր է դրանցից յուրաքանչյուրը:
Ներքևի նկարներում միևնույն չափի պիցան բաժանված է 68 և 10 հավասար մասերի:
p6.png                пица1.png                 p10.png
         6 մասի                                      8 մասի                                    10 մասի
6 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/6-ին:
8 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/8-ին:
10 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/10-ին:
Երեք նկարներում պիցան հաջորդաբար բաժանվում է ավելի շատ մասերի՝ 6<8<10:
Տեսնում ենք, որ մասերը շատանալիս պիցայի մեկ բաժինը փոքրանում է:
Հետևաբար,
1/6> 1/8>1/10
Նկատած օրինաչափությունը ընդհանուր կանոն է:
Որքան շատ մասերի ենք բաժանում թիվը, այնքան մասը փոքրանում է:

Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ

 

Ապրիլի 6-8 .Ընտանեկան նախագիծ

 

 

 

Ապրիլի 2. Թվի գտնելը տրված մասով

Տեսանյութ՝

Առաջադրանքների փաթեթ 1

 

Ապրիլի 1. Տեսակապ 3

Թվի գտնելը տրված մասով

Թիվը տրված մասի միջոցով գտնելու համար պետք է մասի արժեքը բազմապատկել մասերի թվով:  

Խնդիր 1. Արմինեն 200դրամով գնեց գրիչ և 50 դրամով՝ մատիտ:
դռ.png    դրր.png
Որքա՞ն փող ուներ Արմինեն, եթե նա գրիչի և մատիտի վրա ծախսեց ունեցած փողի 1/5-րդ մասը:
Լուծում:
1. Գտնենք գրիչի և մատիտի վրա ծախսած ընդհանուր գումարը:
Ստանում ենք՝ 200+50=250 դրամ:
2. 250 դրամը Արմինեի ունեցած փողի 1/5-րդ մասն է:
Կիրառենք կանոնը:
Հետևաբար, ամբոջ գումարը կլինի՝ 2505=1250 դրամ:
Պատասխան՝ Արմինեն ուներ 1250 դրամ:

Առցանց քննարկվող և տնային  առաջադրանքներ

 

Մարտի 30.Տեսակապ 2

Թվի մասը գտնելը

Խնդիր: Անահիտն ուներ 500 դրամ:
դր.png
Այդ փողի 1/5-րդ մասով նա գնեց 4 գրիչ, իսկ մնացած փողի 1/10-րդ մասով՝ 2 մատիտ:
Վերջում Անահիտը գնեց 1 տետր, որի արժեքը կազմեց իր մոտ մնացած փողի 1/6-րդ մասը:
ա. Որքա՞ն արժե մեկ գրիչը:
բ.  Որքա՞ն արժե մեկ մատիտը:
գ.  Որքա՞ն արժե մեկ տետրը: 
  
Լուծում:
  
1. Գտնենք մեկ գրիչի գինը:
Սկզբում պետք է գտնել 500 դրամ փողի 1/5-րդ մասը:
Ստանում ենք՝ 500:5=100
Այսպիսով, 500 դրամ փողի 1/5-րդ մասը կազմում է 100 դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց 4 գրիչ:
Հետևաբար, մեկ գրիչն արժե՝ 100:4=25 դրամ:
  
2. Գտնենք մեկ մատիտի գինը:
Գրիչները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց 500100=400 դրամ:
Գտնենք այս փողի 1/10-րդ մասը:
Ստանում ենք՝ 400:10=40
Այսպիսով, 400 դրամ փողի 110-րդ մասը կազմում է 40 դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց 2 մատիտ:
Հետևաբար, մեկ մատիտն արժե՝ 40:2=20 դրամ:
  
3. Որքա՞ն փող մնաց Անահիտի մոտ:
Գրիչների վրա Անահիտը ծախսեց 100 դրամ:
Մատիտների վրա Անահիտը ծախսեց ևս 40 դրամ:
Գրիչների և մատիտների վրա Անահիտը ծախսեց 100+40=140 դրամ:
Անահիտի մոտ մնաց 500140=360 դրամ:
  
4. Գտնենք մեկ տետրի գինը:
Գրիչները և մատիտները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց 360 դրամ, որի 1/6-րդ մասով նա գնեց 1 տետր:
Գտնենք 360 դրամի 1/6-րդ մասը:
Ստանում ենք՝ 360:6=60 դրամ:
Պատասխան՝
ա. Մեկ գրիչն արժե 25 դրամ:
բ.  Մեկ մատիտն արժե 20 դրամ:
գ.  Մեկ տետրը արժե 60 դրամ:

Տեսանյութ՝ 

Առցանց քննարկվող և տնային  առաջադրանքներ

 

Հարցերի դեպքում գրել՝ arshakmartirosyan@mskh.am հասցեին

Posted in 4-րդ դասարան, Առցանց ուսուցում

Ընտանեկան նախագիծ.մաթեմատիկական բլից հարցում

Դասարան՝ 4-5-րդ դասարաններ

Ժամկետը՝ ապրիլի 6-8

Իրակ. վայրը՝ բնակարան

Անհրաժեշտ պարագաներ՝ համակարգիչ, տեսախցիկ

Նպատակը՝ Սովորողներին հնարավորություն տալ ստուգելու սեփական գիտելիքի սահմանը, կիրառել ձեռք բերվածը նախագծում: Տրամաբանություն զարգացնել, արագ մտածելու հնարավորություն տալ:

Ընթացքը՝ Սովորողները ըստ իրենց ցանկության ընտրում են ընտանիքի կրտսեր անդամներից(քույր, եղբայր) մեկին,մաթեմատիկական կամ տրամաբանական 5 հարց ուղղում իրեն, այնուհետև քրոջ կամ եղբոր կողմից ստանում են նմանատիպ 5 հարց:Վերջում հայտարարում են , թե ով առավելագույն քանակի հարցերին պատասխանեց: Այս ամենը մի փոքր տեսանյութի են վերածում: Եթե սովորողը հասակակից քույր կամ եղբայր չունի, կարող է տատիկի,պապիկի,  ծնողի  հետ բլից հարցում անել:

Արդյունքներ՝

Ստյոպա Ադամյան

Դավիթ Հայրապետյան, հարցեր հայրիկին, Դավիթին

Գայանե Հովհաննիսյան

Ռոբերտ Ղազարյան

Մարկ Հովսեփյան

Գագիկ Հարությունյան

Վազգեն Քամալյան

 

5-րդ դասարան

Գուրգեն Մանուկյան

Արեն Համբարձումյան

Մարի Սարգսյան

Ալեքս Գևորգյան

Posted in 4-րդ դասարան, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ, Առցանց ուսուցում

Ուսումնական գարուն. մարտի 23-27

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Ժամկետը՝ մարտի 23-27

Ընթացքը՝ Սովորողներն ընտրում են որևէ ճարտարապետական հուշակոթող կամ կառույց, ուսումնասիրում նրա հետ կապված մաթեմատիկական տվյալները, հետաքրքիր փաստերը, գրառում իրենց բլոգում: Կիսվում տպավորություններով:

Օրինակ՝

240px-Leaning_Tower_of_Pisa

Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի:Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։Աշտարակի բարձրությունը գետնից 56.67 մ է, հիմքի մոտ պատերի հաստությունը 2.44 մ է, քաշը կազմում է 14 500 տոննա:Աշտարակն ունի 296 աստիճան։

Posted in 4-րդ դասարան

10.03.2020թ.-13.03.2020թ.

13.03.2020թ.

Նախագիծ

 

12.03.2020թ.

Ինքնաստուգման ԹԵՍՏ 1

1-ին տարբերակ թեստ1

2-րդ տարբերակ թեստ1

 

11.03.2020թ.

Թեմա-Մաս և ամբողջ

Տնային և դասարանական առաջադրանքներ

 

10.03.2020թ.

Թեմա-Մաս և ամբողջ

Քառակուսին բաժանված է 2 հավասար մասի:

Մասերից յուրաքանչյուրը քառակուսու կեսն է կամ ասում են 1/2-րդ մասը:
Կարդում ենք՝ քառակուսու մեկ երկրորդ մասը:
кв1

Այս քառակուսին բաժանված է 4 հավասար մասերի և վերցված է դրանցից մեկը:

Վերցվածը քառակուսու 1/4-րդ մասն է:
Կարդում ենք՝ քառակուսու մեկ քառորդ մասը:
кв3
Այս քառակուսին բաժանված է 8 հավասար մասերի և վերցված է դրանցից մեկը:
Վերցվածը քառակուսու 1/8-րդ մասն է:
Կարդում ենք՝ քառակուսու մեկ ութերորդ մասը:
кв4

Տնային և դասարանական առաջադրանքներ

Posted in 4-րդ դասարան, Հեռավար ուսուցում 2019-2020 թթ.

Առցանց ուսուցում(4-5-րդ դասարաններ).մարտի 5(ամփոփում)

4-րդ դասարան

Գարիկ Մկրտչյան

Գայանե Հովհաննիսյան

Արիս Նաջարյան

Ստյոպա Ադամյան

Նատալի Ավագյան

Մարիա Քյուրքչյան

Ալեքս Շահվերդյան

Էլեն Շահվերդյան

Մարի Ավագյան

Ստեփան Իլոյան

Մարիա Գյոզալյան

Վազգեն Քամալյան

Ստեփան Իլոյան

5-րդ դասարան

Տաթև Մամիկոնյան

Արսեն Գևորգյան

Արա Ներսիսյան

Կորյուն Գաբոյան

Արեն Համբարձումյան

Մոնիկա Մարտիրոսյան

Իշխան Գևորգյան

Մանե Ջավադյան

Գուրգեն Մանուկյան

Մարի Սարգսյան

Ալեքս Գևորգյան

Էդգար Հովհաննիսյան

Գայանե Խաչատրյան

Աստղիկ Ալեքսանյան