Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Պարտադիր ատեստավորում.ամփոփում

Շուրջ 2 ամիս է, ինչ մասնակցում ենք պարտադիր ատեստավորմանը: Ասեմ,որ այս ատեստավորումը տվեց ինձ այնպիսի ինֆորմացիա, մոտեցումներ, որոնք կիրառելի կլինեն հետագա ուսումնական պրոցեսի կազմակերպման ընթացքում: Յուրաքանչյուր շաբաթվա դասընթացավարը հմուտ կերպով ներկայացնում էր նյութը, իսկ մենք քննարկումների,կարծիքների միջոցով ամբողջացնում էինք մեր մանկավարժական շտեմարանը՝ բլոգը: Սակայն հարկ եմ համարում առանձնացնել առարկայական հանդիպումները,որոնք ավելի նպատակային էին ու ուղղորդող, սովորեցնող: Ներկայացնում եմ իմ աշխատանքը ըստ հղումների վերապատրաստման ընթացքում:

Առարկայի դասավանդման մեթոդիկա

Համընդհանուր ներառում

Տարիքային հոգեբանություն

Գնահատում

Դիրքորոշում և արժեք

Օրենսդրություն

Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Առարկայի դասավանդման մեթոդիկա

Թեմա 1․
Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային  մասը.
«Մաթեմատիկա» առարկայի  կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:


Գործնական աշխատանք 1.

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  •  Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

  • ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
  • կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
  • գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
  • հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
  • կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
  • կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
  • որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
  • վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  •  համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.
  • կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.
  • մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  • Մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով,




Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:
Հատկացվող ժամաքանակը-3 ժամ:

Բովանդակային մասը.

Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ՝

  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Գործնական աշխատանք 2.

  • Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։

Կներկայացնեմ իմ և կոլեգայիս հաջողված փորձը խմբային աշխատանքների մասով: Ստորև ներկայացված է նախագիծը,արդյունքները՝

Կրթահամալիրի հունիսյան ճամբարի ժամանակ կազմակերպեցինք տրամաբանական խմբային մրցույթ մեզ հյուրընկալած ճամբարական սովորողների և մեր ճամբարականների միջև: 4 խմբերի միջև տեղի ունեցավ մրցույթը: Նրանք էին՝ Ծաղկունքի, Զովաբերի, Կրթահամալիրի սովորողներից ձևավորված 2 խմբերի ճամբարականները: Մրցույթը լուսաբանվեց կազմակերպիչ Գոհար Եղոյանի կողմից: Սովորողները մեծ ոգևորությամբ էին մասնակցում մրցույթին: Պիտի նշեմ ,որ բոլոր խմբերն էլ այնքան գեղեցիկ էին հարցերին պատասխանում, որ մենք չկարողացանք հաղթողին պարզել:Ներքոհիշյալ ֆոտոշարն է՝

Իրականում խմբային աշխատանքի ժամանակ որոշ սովորողներ չեն հասցնում ինտեգրվել աշխատանքին, հատկապես երբ ինտելեկտուալ խաղ ես կազմակերպում ու ժամանակային առումով խնդիր կա: Դա բացասական կողմն է այսպիսի աշխատանքների: Բայց կարելի է դեր տալ այդպիսի սովորողներին և խնդիրը կլինի լուծելի:



Լրացուցիչ։ Կարդալ նշված հոդվածները․

Ընտանեկան դպրոց․ մանկավարժական օգնություն-Սուսան Մարկոսյան

Համագործակցային ուսուցման հնարավորությունները-Հասմիկ Ղազարյան

Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:

Բովանդակային մասը.

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):

Գործնական աշխատանք 3.

  • Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Ուս. շրջանների ընթացքում ունեցել ենք նախագծեր, որոնցից առանձնացնում եմ հատկապես համագործակցային նախագծերը: Որպես այդպիսին իրականացրել ենք նախագծեր Հարավային դպրոցի ,Արևելյան դպրոցի, ինչպես նաև Միջին դպրոցի դասավանդող Զարինեի Փանյանի դասարանների միջև: Բուն բովանդակությունը հղումների տակ կարող ենք ուսումնասիրել:Տեսանկարահանվել է նաև ուղիղ եթերների միջոցոցով Գոհար Եղոյանի և Հարավային դպրոցի դասվարների կողմից: Միայն կարող եմ նշել,որ այս նախագծերի միջոցով ամեն անգամ գիտելիքի նոր պաշարով են հարստացել բոլոր կողմերը,այդ թվում նաև մենք՝ դասավանդողներս:

Որպես հաջողված նախագծեր պիտի նշեմ նաև ճամփորդությունները, որոնք և հայրենագիտական էին(Լոռի՝Ալավերդի,Տավուշ՝Դիլիջան); և բարձունքի հաղթահարում(ԱրատեսԱրագածԹեղենիս), ռազմամարզական(Արատես)

  • Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Պլանավորում ենք հոկտեմբերի 21-23 իրականացնել ճամփորդություն դեպի Գյումրի, արդյունքը կներկայացնեմ

  • Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 


Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ 

«Մաթեմատիկա» ամսագրի ծնունդը— ԼիանաՀակոբյան
«Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ»-Աշոտ Տիգրանյան

«Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»-Մարգարիտ Սարգսյան

Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե Մովսիսյան

Չփակվող նախագծեր` շարունակական գործունեություն-Հասմիկ Ղազարյան


Երկրորդ շաբաթ

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը:
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ

Բովանդակային մասը.

  •  Ինտեգրված գործունեություններով նախագծեր․
  • Մաթեմատիկա+ բնագիտական առարկաներ
  • Մաթեմատիկա+ oտար լեզու, թարգմանություն
  • Մաթեմատիկա + ՏՀՏ
  • Ուսումնական ճամբարներ:

Գործնական աշխատանք 4.

Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Կարդալ,ծանոթանալ։ 

Ուսումնական ճամբարների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ նախագծեր, որոնց ընթացքում կիրառել ենք բոլոր ուղղությունները:Նրանցից մեկը թարգմանական նախագիծն է, որն իրենից ենթադրում է հետևյալը, սովորողը պիտի ներկայացնի 1 մաթեմատիկական խնդիր իր լուծումը,որի թարմգմանությունն իրականացրել է անգլերենից՝իր ուսուցչի վերահսկողությամբ: Կամ օրինակ ունեցել ենք մրցութային համակարգչային մաթեմատիկական խաղեր,որոնք ՏՀՏ գիտելիքների բազայի հիման վրա ենք իրականացրել:Ուղարկում եմ նախագիծը իր արդյւնքներով:

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Geogebra, math-o-mir ծրագրերի կիրառումը դասապրոցեսին։ 
           

    Գործնական աշխատանք 5.

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ։
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ։
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ։


Լրացուցիչ։Կարդալ, ծանոթանալ։
ՏՀՏ-ն կրթական ծրագրերում

Անվճար մեդիագործիքներ բլոգերների համար — կազմեց Հերմինե Անտոնյան

Թեմա՝ 6. Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.

Առավոտյան ընդհանուր պարապմուններ,մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:

Գործնական աշխատանք 6.

  • Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից արժեհամակարգի ձևավորման բաղադրիչին:
  • Կարդալ ստորև մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.

«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»

Մանկավարժությունը իմ պատկերացմամբ:

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Մասնակցում եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին և կարծում եմ ,որ լավ օրվա սկզբի համար կարևոր խթան է այն: Խմբային երգերը, պարերը հայրենասիրական ոգով են դաստիարակում մեր սերունդներին մերզ համար կարևոր ու բարդ այս ժամանակաշրջանում: Սա մյուս կողմից էլ արթնացնող ու սթափեցնող մի միջոց է երկար օրվա համար: Սակայն պիտի նշեմ, որ անհրաժեշտություն է երբեմն առաջանում նորություններով հանդես գալ,որովհետև այն ինչ երկար ժամանակ հրամցվում է, փոփոխությունները ուղղակի անխուսափելի պիտի լինեն, որպեսզի արդարացված լինի պրոցեսը:

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային մասը.
ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ, Մեդիագրադարան
Գործնական աշխատանք 7.
Քննարկում.
Ուսումնական նյութերի ստեղծում, ուսումնական նյութի ստեղծման պահանջների արձանագրում
Այլոց ստեղծած ուսումնական նյութի փորձարկում
/ ընտրությունը կատարել Մեդիագրադարանից/։
Օրինակներ՝
Ով է ուզում դառնալ միլոնատեր
Մաթեմատիկական խաչբառերի փաթեթ
Բլոգում ներկայացրեք Ձեր կազմած ուսումնական նյութերից որևէ մեկի փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունները, բացթողումը, զարգացումը):

Ներկայացնում իմ և սովորողներիս ստեղծած փաթեթները,որտեղ մաթեմատիկական փազլներն ու խաչբառերը յուրովի են ներկայացվել յուրաքանչյուրի կողմից:Կից հղումը՝

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Հատկացվող ժամաքանակը-3ժամ:

Բովանդակային մասը.

  • ինքնագնահատում
  • սովորողի անհատական պլան
  • ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
  • ֆլեշմոբներ

Գործնական աշխատանք 8.

Գնահատման վերաբերյալ կարծիքները ինչքան էլ,որ հակասական լինեն, այնուամենայնիվ ես կարծում եմ,որ ուսումնական գործունեության անբաժանելի մասն են դրանք: Սա սովորողին և՛ սթափեցնող, և՛ խրախուսող միջոցներ են: Եթե այնուամենայնիվ որոշվի հակառակը, կարծում եմ պիտի մշակվի դրան փոխարինող այլ կարգ: Այդուհանդերձ ինձ մոտ գնահատական ձևավորվում է 2 մասով՝ խրախուսանք,թեկուզ հասարակ ապրեսի միջոոցով և թե գնահատանիշի միջոցով: Գնահատանիշը ձևավորվում է ինձ մոտ հետևյալ սկզբունքով՝

  • բլոգային աշխատանք
  • ինքնաստուոգւմ
  • ֆլեշմոբ
  • մասնակցություն

Կրթահամալիրում գնահատում ասվածը փոքր ինչ այլ կերպ է ընկալվում: Սովորողին կարող ես գնահատել, ոգևորել խոսքերով՝ ասենք նրա ճիշտ կատարված աշխատանքներին ի պատասխան փոստով կրել «Կեցցե՛ս»: Սովորողը նիշային գնահատական ստանում է ամենամսյա ինքնաստուգումներից միայն, այսինքը դասավանդողը առաջադրում է աշխատանք, որը սովորողը կատարում է և ինքը իրե

Կարևոր է, որ յուրաքնաչյուր սովորող սովորի ո՛չ թե գնահատականի, այլ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար:
Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում 

Հատկացվող ժամաքանակը-5ժամ:

Բովանդակային մասը․

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  • անհատականացված ուսուցում, անհատական պլան
  • ինքնակրթության նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեություն։



Գործնական աշխատանք 9.

Նայել  մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, ներկայացնել լուծումները
Խնդիրներ 1
Խնդիրներ 2

Խնդիրներ Скачать


Ծանոթանալ ստորև նշված հոդվածներին, ուսումնական նյութերին.
«Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման և իրականացման կարգ»


Լրացուցիչ։ Ծանոթանալ։
Սովորող-սովորեցնող աշխատանքի մեկ օրինակ
Առաջադրում են խնդիրներ սովորղները, ներկայացնում են լուծումները սովորեցնելով ընկերներին։

Սովորող-սովորեցնող նախաագիծը ինձ մոտ շատ է կաևորվում:Հաճախակի հանդիպումներ ու փոխադարձ այցելություններ ենք կազմակերպում Հարավային ,Արևելյան դպրոցների հետ:Սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցում այսպիսի ձևաչափով նախագծերին:

Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3

Թեման՝ IT(C++)-ն միջոց մաթեմատիկական խնդիրների ներկայացման համար

Աշխատանքը բաղկացած կլինի հետևյալ կետերից՝

1.Նախաբան IT ոլորտի զարգացման փուլերը կրթահամալիրում և ընդհանրապես

2.Մաթեմատիկայի դերը ծրագրավորման մեջ, փոխադարձ կապը , մաթեմատիկական ինչ թեմաներ, ինչ միջոցներ են կիրառվում տվյալ խնդրի լուծման համար

3. C++ լեզվի ներկայացում, կարճ հնարավորությունների մասին

4.Մաթեմատիկական զանազան խնդիրներ, լուծումները մաթեմատիկորեն և գրված C++ ծրագրավորման լեզվով

5.Համեմատականներ 4-րդ կետի լուծման տարբերակների միջև

6.Եզրակացություն

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

Տեխնիկական պահանջներ

Աշխատանքը տպագիր է, 15-20 էջի սահմանում:Տառատեսակը՝ unicode, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1, 5:

Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Համընդհանուր ներառում

Վեցերորդ շաբաթ-սեպտեմբերի 26-30

Վերապատրաստող մասնագետ՝ Լուսինե Ալեքսանյան

Հանդիպման վայրը՝ կենտրոնական ընթերցասրահ, ժամը՝ 15.00-17.00

Առաջադրանքներ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Կրթական հատուկ կարիքով սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականությանՏՄԱԿի մասնագետների աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿի մասնագետները։

Սալամանկայի հռչակագիրն ամրագրել է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող /ԿԱՊԿՈՒ/ անձանց համար կրթության կազմակերպումը:Այն է՝ յուրաքանչյուր երեխա ունի կրթական առանձնահատկություններ և կրթության հիմնարար իրավունք: Կրթական համակարգերը պետք է մշակվեն և կրթական ծրագրերն իրականացվեն՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունների լայն բազմազանությունը, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրին ինտեգրվել հասարակության մեջ, կբացառի խտրականությունը և մարդկանց կդարձնի ավելի հանդուրժող իրենցից տարբեր անձանց նկատմամբ: Ներառական կրթության դեպքում դպրոցը ենթարկվում է փոփոխությունների, որպեսզի բավարարի յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքները: Այսինքն, այս դեպքում ոչ թե աշակերտն է հարմարվում դպրոցին, այլ դպրոցն է հարմարվում աշակերտներից յուրաքանչյուրին: Բնականաբար, ներառական կրթության նշված սահմանումը և իրականացման մոտեցումների ընդունումը ենթադրում է կրթական համակարգի խորքային փոխակերպումներ, որոնք պետք է սկզբնավորվեն օրենսդրական ակտերում ներառական կրթության գաղափարի ամրագրմամբ: ՀՀ-ում ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին օրենքը և համապատասխանաբար ՝ներառական կրթության ՀՀ ծրագիրը ընդունվել է 2005թ.: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային կրթության մասին» օրենքում փոփոխությունները միտված են մինչև 2022 թ. ընդհանուր ներառվածության ապահովմանը: Վերջինս ամրագրում է ՀՀ-ում ներառական կրթության իրականացման 3 հիմնակետային դրույթներ.
-ԿԱՊԿՈՒ երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն ընտրելու հանրակրթական հաստատությունը և պարտադիր պետական կրթական ծրագրերը,

-ԿԱՊԿՈՒ երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական և այլ ծառայություններից,

-Երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման:

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Ներառական կրթությունը չի վերաբերում միայն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությանը. այն պետք է օգտակար լինի բոլոր երեխաներին և կենտրոնացած բոլորի կրթական կարիքների վրա` բոլոր սովորողների համար ապահովելով որակյալ կրթություն և սոցիալական ներառում։

Կրթական կարիքների թվում մեծ տեղ ունեն աուտիզմը, մանկական ուղեղային պարալիզը, հիպերակտիվությունը, ուսման մեջ դժվարությունները, դիսլեքսիան, լսողական վերլուծության խանգարումը, դաունի համախտանիշը և այլն:

Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որի ամենաէական դրսևորումը շփման պահանջի անկումն է կամ բացակայությունը: Աուտիզմ ունեցող երեխաները դժվարություններ ունեն սոցիալականացման հետ, քանի որ դժվարանում են հասկանալ, տարբերակել իրականն ու ոչ իրականը, ճիշտն ու սխալը:

Մանկական ուղեղային պարալիզը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որին բնորոշ են՝ մկանների վերահսկման դժվարությունները, ռեֆլեքսների անկայունությունը, շարժողական գործառույթների խանգարումը, հավասարակշռությունը պահելու, փոքր շարժումներ կատարելու դժվարությունը: Երեխաների մեջ կարող են նաև նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, տեսողության, լսողության խանգարումներ։

Հիպերակտիվության համախտանիշները բաժանվում են 3 խմբի՝ ուշադրություն, հիպերակտիվություն և իմպուլսիվություն:

Ուսման մեջ դժվարությունների հիմքում ընկած է հոգեկան գործընթացների խանգարումը, որն անմիջականորեն ազդում է ինչպես ուսման հիմնական հմտությունների վրա, ինչպիսիք են՝ կարդալը, գրելը, մաթեմատիկական գործողություններ կատարելը, այնպես էլ բարձրագույն հոգեկան գործառույթների վրա, ինչպիսիք են՝ վերացական մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը, ինչն ազդում է ուսումնական գործընթացի վրա՝ այն երեխայի համար դարձնելով անմատչելի:

Դիսլեքսիան նյարդաբանական խանգարում է, որը բնութագրվում է կարդալու կարողության դժվարությամբ, որն էլ խանգարում է երեխայի բառապաշարի հարստացմանն ու գիտելիքների ձեռքբերմանը: Դիսլեքսիա ունեին Լեոնարդո դա Վինչին և Կիրա Նայթլին:

Լսողական վերլուծության խանգարման դեպքում դժվարանում է լսողական ինֆորմացիայի վերլուծությունը։ Այն կարող է առաջացնել լսողական հիշողության խնդիրներ և լսողության մեխանիկականացում: Այսինքն, երեխաները չեն կարողանում տարբերակել հնչյունների և բառերի միջև եղած տարբերությունները նույնիսկ այն դեպքում, երբ հնչյունները ասվում են բարձր և պարզ: Նրանք դժվարանում են որոշել ձայնի աղբյուրը, հետևաբար չեն կարողանում արգելափակել ֆոնային աղմուկը:

Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Սովորաբար հանդիպող 46 քրոմոսոմների փոխարեն Դաունի համախտանիշով մարդկանց մոտ դրանց թիվը 47-ն է։ Հենց այդ քրոմոսոմի հետևանքով է առաջանում Դաունի համախտանիշը։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացվածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսին են, օրինակ՝ սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։ Քանի որ վերոնշյալների մեծ մասն արդեն հնարավոր է բուժել, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վարում են առողջ կյանք։

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

1. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Սովորողի կրթական առաջընթացի ընթացիկ գնահատումը կատարվում է ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան:
2. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով։ Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:
3. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:
4. Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում: Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: Դիմումը ստանալու օրվանից հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի մասնագետները այցելում են դպրոց և աջակցություն են ցուցաբերում դպրոցի աջակցության խմբին՝ մշակելու սովորողին տրամադրվող աջակցող ծառայություները: Դպրոց չհաճախող երեխայի դեպքում /մանկապարտեզահասակ/ աջակցությունը կազմակերպվում է Տարածքային կենտրոնում: Սովորողի ԱՈՒՊ-ի հաստատումից հետո, 10-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի և դպրոցի տնօրենները համատեղ ստորագրում և վավերացնում են Տարածքային կենտրոնի կողմից դպրոցին (սովորող, ուսուցիչ, ծնող) տրամադրվող ծառայությունների ծավալը, ժամանակացույցը և Տարածքային կենտրոնի մասնագետների` դպրոց հաճախելու գրաֆիկը: Ընդ որում, ժամանակացույցը կազմելիս դրանում պետք է նախատեսել մասնագետների այցելություն դպրոց՝ առնվազն շաբաթը մեկ անգամ: Ժամանակացույցը կցվում է ԱՈՒՊ-ին:
5.  Ծնողի կողմից տարածքային մակարդակի Գնահատման արդյունքները կարող են բողոքարկվել Հանրապետական կենտրոն: Բողոքները քննարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:

Ծանոթանալով դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Ըմբռնել հրահանգները և հետևել դրանց
Ն՚Ա.-ն խաղաղ, հանգիստ սովորող է:
Հարմարվելու կարողություն
Կարծում եմ՝ հարմարվելու հետ խնդիր չունի:
Մասնակցելու և ակտիվ լինելու շահագրգռվածություն
Չի բացակայում դասերից, բայց պասիվ է:
Փոխհարաբերությունները հասակակիցների հետ
Դասարանցիների հետ, կարծես թե, խնդիրներ չունի:
Ինքնասպասարկում
Ն.Ա.-ն ունի  ինքնասպասարկման կարողություն:
Խոշոր մոտորիկա՝ տեղաշարժում

Ինքնուրույն օգտվում է տրանսպորտից
Մանր մոտորիկա՝ դաստակի և ձեռքերի գործածում
Կարողանում է ձեռքերը գործածել
Ուշադրություն
Ուշադիր է
Հիշողություն
Համենայն դեպս, փորձում է հիշել:
Հաղորդակցում
Մի քիչ պասիվ,, բայց հաղորդակցվում է
Ընտրություն կատարելու կարողություն
կարողանում է ընտրություն կատարել
Կուլ տալու կարողություն
Կլման ակտը նորմալ է:
Կարդալ
Ն.Ա.-ն նախատեսված տեքստը նախընտրում է բարձրաձայն չկարդալ, խոսքի թեթև խանգարում ունի:
Գրել
Կարողանում է գրել
Խոսքային հաղորդակցում
Նախընտրում է լռել, երբեմն՝ պատասխաններ է տալիս:
Մեքենայով փոխադրվելը
Կարողանում է մեքենայով փոխադրվել
Վարքի կառավարում
Կառավարելի վարք է ցուցաբերում:
Կողմնորոշում
Կարողանում է կողմնորոշվել:
Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Համատեղ դասավանդման մոդելներն են՝

  • Աջակցող դասավանդում
  • Զուգահեռ դասավանդում
  • Թիմային դասավանդում
  • Այլընտրանքային դասավանդում
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասավանդումՀամատեղ դասավանդման վերջնական նպատակը հանրակրթական դպրոցում իրենց տարեկիցների հետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների առավել արդյունավետ ներառումն է: Նպատակը որքան էլ հիմնավոր է, բարդ է կիրառելը:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Մեր կրթահամալիրում կարևորվում է՝
սովորողների ներգրավումը արշավներում: Այն օգնում է սոցիալականացմանը:
ծնողի հետ համագործակցությունը: Լյուդվիգի մայրիկի հետ շարունակում եմ համագործակցել
ծրագրի մասնագետների խորհրդատվությունը, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում:
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի կարիքին համապատասխան՝ կամ որպես սովորողի ընտրած մարզաձև կամ ֆիզիոթերապիայի պարապմունք:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Կարդացել եմ  Յուրա Գանջալյանի Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան հոդվածը:

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ:
  • Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ:
  • Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • Խրախուսեք համագործակցությամբ սովորելու գործունեությունները, երբ դա հնարավոր է:
Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Տարիքային հոգեբանություն

Հինգերորդ շաբաթ-սեպտեմբերի 19-23

Վերապատրաստող մասնագետ՝ Տաթև Ավետիսյան

Հանդիպումները վայրը՝  3.3 կաբինետ: Հանդիպումները՝ ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի:

12.09-ժամը՝  15.00-17.00

13.09- ժամը՝ 15.00-17.00

14.09-ժամը՝ 15.00-17.00

15.09-ժամը՝ 15.00-17.00

16.09-ժամը՝ 15.00-17.00

Առաջադրանքներ

Թեմա 1․ Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը՝

  • Կրտսեր դպրոցում
  • Միջին դպրոցում
  • Ավագ դպրցում
  1. Խմբային աշխատանքի արդյունքում  դուրս բերել տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատել դրանք:
  2. Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում

ա. այս տարիքի երեխայի զարգացման հիմնական բնութագրերից է այն, որ թեև կտրուկ փոխվում է գործունեության հիմնական ձևը, դեռևս պահպանվում է խաղալու պահանջմունքը:

բ. Կրտսեր դպրոցի առաջին տարիներին ուսուցիչը երեխայի համար միակ և անկոտրում հեղինակությունն է

գ. Կրտսեր դպրոցական տարիքի հիմնական նորագոյացություններից է գործողությունների կամածինության զարգացումը,

դ. ուսումանական գործունեության համար կարևոր իմացական գործընթացներից է հիշողոթյունը:

ե. Կրտսեր դպրոցական տարիքում ինտենսիվ զարգանում և հարստանում է երեխայի խոսքը:

Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում

ա. այս շրջանը ներքին կոնֆլիկտային, հակասական հոգեվիճակի շրջան է, որը սեփական մարմնի նախկին պատկերի կորստի և նոր ֆիզիկական Ես-ի ձևավորման արդյունք է:

բ. այս շրջանի կարևորագույն բնութագրականն է Ես-ի ձևավորումը և հասունության զգացումի առաջացումը:

գ. ինքնահաստատման ձգտումը

դ. բարձր հուզականությունը

Սովորողի  հոգեկան զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում

Իրականացնելով հոգեսոցիալական նույնականացումը (ինչն ընկած է դեռահասի ինքնագիտակցության ֆենոմենի հիմքում), պետք է նկատառել, որ այն իր մեջ ներառում է երեք հիմնական խնդիր, ա) սեփական Ես-ի ժամանակային գիտակցումը` ընդգրկելով իր մեջ մանկությունը, այսինքն՝ անցյալը, և նախագծելով իր Ես-ն ապագայում,

բ) գիտակցել սեփական նոր ստեղծած կերպարի առավելությունը ծնողների սպառված կերպարների հանդեպ, գ) ընտրողական համակարգերի իրականացումը, որոնք ապահովում են անհատի ամբողջականությունը (հիմնական խոսքը գնում է մասնագիտության ընտրության, սեռական պատկանելության ընտրության և նպատակադրումների համակարգի օգտագործման մասին):

ա. ձերբազատում ծնողական խնամակալությունից

բ. նոր հարաբերությունների հաստատում հասակակիցների և տարիքով ավելի հասուն անձանց հետ:

գ. սեռական հասունացում.

դ. կոգնիտիվ զարգացում. դեռահասի ինտելեկտուալ մակարդակի հասունացում

ե. սոցիալականացում. դեռահասությունը բնութագրվում է նաև սոցիալականացմամբ,

զ. նույնականացում. դեռահասության զարգացման ամբողջ ընթացքում աստիճանաբար ձևավորվում է նոր սուբյեկտիվ իրականություն,

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

  • Սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում
  • Հետաքրքրությունների խթանման, զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները
  1. Ուսումնառությունն առանց ուսուցման-քննարկում
  2. Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում

  • խաղ
  • ուշադրություն
  • հիշողություն

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում

  • գիտելիքի կրկնություն
  • գիտելիքի ամրապնդում
  • անձի ինքնահաստատում

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում

  • ինքնուսուցման կարողություն
  • ինքնակրթություն
  • գիտելիքի կիրառելիություն

Թեմա 3․ Ուսումնառության ոճեր

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում 

  • Դրանց արդյունավետ   կիրառումը ուսումնառության գործընթացում
  1. Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:
  2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Ավագ դպրոցում առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու: 

Արդյունավետ ուսուցման 7 մոտեցումներ

  1. Մտաբերում
  2. Նյութի սփռում ժամանակի մեջ
  3. Խառը ուսուցում
  4. Մանրամասնում
  5. Օրինակներով ուսուցում
  6. Պատկերի և տեքստի ուսուցում
  7. Մետաիմացություն

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

  • Դասարանի արդյունավետ կառավարման վարքի ձևեր
  • Սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման ձևեր
  • Կոնֆլիկտների կարգավորման փուլերը
  • Կոնֆլիկտի  հաղթահարում
  1. Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդոունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ

Կոնֆլիկտաբանության խնդիրն է աշխատել կոնֆլիկտների հետ, դրանց զարգացման ցանկացած փուլում, ուսումնասիրել դրանք և կառավարել: 

Կոնֆլիկտների դասակարգումն ըստ ԱՄՆ մասնագետ Ասեֆայի.ով ծառի արմատով ու սաղարթով էր բնորոշում այդ դասակարգումը.

  • Կոնֆլիկտ չկա
  • Մակերեսային կոնֆլիկտ- կա ծառի սաղարթը, բայց ոչ արմատը
  • Թաքնված կոնֆլիկտ-կա ծառի արմատը, չկա՝ սաղարթը
  • բախում , խորքային կոնֆլիկտ-կա և՛ ծառի սաղարթը, և՛ արմատը

Կոնֆլիկտի կառուցվածքը շատ պարզ է: Այն չորս հաջորդական կետերից է բաղկացած:

  • Կոնֆլիկտի օբյեկտ
  • Կոնֆլիկտի մասնակիցները
  • Կոնֆլիկտային իրավիճակ
  • Միջադեպ։

Առանձնացվում են կոնֆլիկտի կառավարման հետևյալ բաժինները.
• կոնֆլիկտի կանխատեսում,
• կոնֆլիկտի կանխարգելում կամ հրահրում,
• կոնֆլիկտի կարգավորում,
• կոնֆլիկտի հանգուցալուծում:

Կոնֆլիկտի կարգավորման միջոցներն են`

• ուժային միջոցներ,
• միջնորդություն,
• անմիջական բանակցություններ:

Կոնֆլիկտի կարգավորման մեթոդներն են`
• խուսափում,
• փոխզիջում,
• բռնություն:

Կոնֆլիկտի հանգուցալուծման փուլը կոնֆլիկտի կառավարման եզրափակիչ հատվածն է: Հնարավոր են կոնֆլիկտի հանգուցալուծման մի քանի տարբերակներ:
1. Կոնֆլիկտի վերացում, որտեղ չեզոքացվում են կոնֆլիկտի հիմնական կառուցվածքային տարրերը: Կոնֆլիկտի հանգուցալուծման այս տարբերակը կարող է կապված լինել կոնֆլիկտող կողմերի անմիջական շփումների դադարեցման, կոնֆլիկտի կողմերից մեկի (որոշ պայմաններում` երկուսի) վերացման, կոնֆլիկտի օբյեկտի վերացման կամ բռնագրավման, կոնֆլիկտի օբյեկտի անբավարարության վերացման հետ:
2. Կոնֆլիկտի մարում, որի դեպքում կոնֆլիկտող կողմերը ժամանակավորապես նահանջում են, սակայն շարունակում են պահպանվել կոնֆլիկտի հիմնական նշանները: Այս պարագայում, կոնֆլիկտը բացահայտ դրսևորումից անցնում է թաքուն վիճակի: Կոնֆլիկտի մարումը կարող է կապված լինել` կողմերի ուժերի և ռեսուրսների սպառման, կոնֆլիկտի օբյկետի նշանակության անկման, պայքարի դրդող մոտիվների կորուստի կամ վերաուղղորդման հետ:
3. Կոնֆլիկտի փոխարինում մեկ այլ կոնֆլիկտով: Այս դեպքում, չնայած որ նույնությամբ պահպանվում են կոնֆլիկտող կողմերը, փոփոխվում է կոնֆլիկտի օբյկետը: Ընդ որում, նախկին կոնֆլիկտի հիմքի վրա առաջացած կոնֆլիկտը կարող է տարբերվել իր ուժաբանական առանձնահատկություններով` ուժգնությամբ, տևողությամբ, սրությամբ:

  1. Հավելյալ ընթերցման նյութեր՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Գնահատում

Չորրորդ շաբաթ-սեպտեմբերի 12-16

Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան

Հանդիպումները վայրը՝  3.1 կաբինետ: Հանդիպումները՝ ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի:

12.09-ժամը՝  15.00-17.00

13.09- ժամը՝ 15.00-17.00

14.09-ժամը՝ 15.00-17.00

15.09-ժամը՝ 15.00-17.00

16.09-ժամը՝ 15.00-17.00

Առաջադրանքներ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

Հոդված 18.Սովորողների գնահատումը և ատեստավորումը

1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

Հոդված 27.Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:

IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:

38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

42. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

48. Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

49. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

50. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

52. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»:

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

երբ ուզում եմ խրախուսել սովորողին

  • ո՞վ է գնահատում

սովորողն ինքն է գնահատում, հետո միայն ուսուցիչը

  • ի՞նչն են գնահատում

սովորողի ջանքերը, աշխատասիրությունը

  • ինչպե՞ս են գնահատում

ըստ գնահատման գործիքակազմի

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատել առաջընթացը տեսնելու և խրախուսելու համար:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Սովորողին գնահատումը հարկավոր է, որպեսզի կատարված աշխատանքն անտեսված չմնա, որպեսզի նա գնահատված զգա՝ այդկերպ ապահովելով շարունակական զարգացում:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման հիմնական գործառույթներն են՝

  • կրթության շարունակականության խրախուսումը,
  • ինքնակրթություն, ինքնակրթության գնահատումը
  • ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
  • ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
  • սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
  • սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը
  • կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
  • սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
  • դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են՝

  • օբյեկտիվություն
  • արդարություն
  • հուսալիություն
  • անկողմնակալություն
  • հավաստիություն
  • հիմնավորվածություն
  • մատչելիություն
  • թափանցիկություն

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում

  • Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
  • Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
  • Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
  • Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
  •   Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:

Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Կդժվարանամ հարցին պատասխանել, որովհետև բաղադրիչները չեմ առանձնացնում: Եթե գնահատում եմ, ապա հաշվի առնելով սովորողի գործունեությունն ամբողջությամբ:

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Դիրքորոշում-վերաբերմունք, կարծիք

Արժեքային-արժեհամակարգ, էություն

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

  • սովորողի հետաքրքրությունները, նախասիրությունները
  • բնավորության առանձնահատկությունները.
  • Համագործակցային հմտություններ
  • շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքը
  • երևակայությունը և ստեղծական մտածողությունը

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

  • նախագծի նպատակը
  • ժամանակացույցը
  • աշխատակարգը
  • ակնկալվող արդյունքը

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

  • որքանով է արդյունավետ եղել սովորողի կատարած աշխատանքը
  • կատարված աշխատանքի որակը
  • համգործակցային հմտությունները
Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
հանդիպման ժամը վերապատրաստող մասնագետի հետ՝ 15։00-15։30 

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Դիրքորոշում և արժեք թեմայի մոդուլ։

 Թեմա 1.

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը:

Առաջին պարապմունք

Կարդալ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» 
փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Առաջադրանք։

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝
1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց
միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության.
3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն
4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն.
5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն,
6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
7. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։

ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Դպրոցը պիտի լինի կարևոր օղակ,որը անընդհատ կլսի, կփորձի ձևավորել անհատի մոտ սեփական արժեհամակարգ,որն իհարկե կօգնի ցանկացած հարցում, ցանկացած հասարակւթյունում իր օրինակելի, կարևոր ու օգտավետ կարծիքը հայտնելու:

Ժողովրդավարական մշակույթ, ժողովրդավարություն

Սա այնպիսի մի ուղղություն է, որը պետք է քարոզի հավասարություն, եղածը պահպանելու և յուրաքանչյուր անհատի համար ընդունելի տարբերակ մշակելու երևույթի իրականացմանը: Պետք է սովորողին այնպիսի հատկություններով դաստիարակել, որն օգտավետ է և չի հակասում երկրորդ գոյի իրավունքները:

Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Արժեքների այս շարքը ներառում է՝
1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ հանգամանքներից.
2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի և անբաժանելի են.
3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել ու պաշտպանել.
4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ խախտում այլոց մարդու իրավունքները.
5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

Մշակութային բազմազանություն

Մշակութային բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները։ Արժեքների այս երկրորդ խումբը, ներառում է՝
1. գիտակցում, որ մշակութային բազմազանությունն ու բազմակարծությունը, աշխարհայացքներն ու գործելակերպերը մեծ արժեք են հասարակության համար և զարգացման հնարավորություն են ընձեռում հասարակության
բոլոր անդամներին.
2. գիտակցում, որ բոլոր մարդիկ ունեն տարբեր լինելու և սեփական տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքներն ընտրելու իրավունք
3. գիտակցում, որ մարդիկ պետք է միշտ հարգեն մյուսների տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքները, եթե դրանք ուղղված չեն մյուսների մարդու իրավունքների և ազատությունների ստորադասմանը.
4. գիտակցում, որ մարդիկ միշտ պետք է հարգեն այլոց կենսակերպն ու գործելակերպերը, եթե դրանք չեն ստորադասում կամ խախտում մյուսների իրավունքները և ազատությունները.
5. գիտակցում, որ մարդիկ պետք է լսեն և մասնակցեն իրենցից տարբեր ընկալվող մարդկանց հետ երկխոսությանը։

Իրավունքի գերակայություն

Նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի շրջանակներում, որպես արդարադատության ապահովման միջոց։

Օրենքի գերակայություն, արդարադատություն,

Մարդու իրավունքների տեսանկյունից դիմացինի՝  համոզմունքների ազատության իրավունքը
միշտ պետք է հարգել, սակայն հարգանքը չի կարող համահունչ լինել համոզմունքների
այնպիսի բովանդակության հետ, որով փորձ է արվում ստորադասել կամ խախտել մյուսների
արժանապատվությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Հավասարություն, արդարություն

Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին,
ժողովրդավարական գործընթացներին, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և
հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը,
ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և
կայացնի որոշումներ.

27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի
նկատմամբ.

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների
հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր

31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը

34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի
տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և
գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի
կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները,
նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.

37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.

38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե
ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.

39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության
նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման
նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում
ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Ամփոփում-մանկարժությունը, սովորողների դիրքը, արժեքը

Մանկավարժություն անելը միջին տարիքի սովորողների շրջանում ըստ իս ավելի խրթին է, քան մնացածների մոտ: Այստեղ մեր խնդիրը, առաջնահերթությունը հանգիստ ու անցնցում դաս ապահովելն է: Իսկ սա իր հերթին ենթադրում է հետաքրքիր ու հեղինակային մոտեցում ,որով սովորողները կարող են ապահովել նշածս բաղադրիչները:Որպես էդպիսին իմ օրինակով ասեմ, ես իմ դասապրոցեսի կազմակերպման ընթացքում,զգալով որ այսինչ բանը ձանձրալի կարող է թվալ ,փորձում եմ շեղել թեման, սովորողներիս կարծիքն եմ լսում, մոտիվացնելով իմ հետագա թեմաներին նրանց:

Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Երկրորդ-Հինգերորդ պարապմունքներ

Երկրորդ պարապմունք (2 ժամ)․ Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։

Ըստ իմ իմացածի՝ ուս. գծով փոխտնօրեն, ուսուցիչ, աշակերտ

  • Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

Հոդված 19.Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում

 

1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

ես չէի նշել ծնողին, բոլոր վարչական աշխատողներին, երևի թե իմ սովորելու տարիներից սկսած նրանց դերը այդքան էլ նկատելի չեն եղել

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Տնօրենը, փոխտնօրենը

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները» ուսուցչի օգնականը, կազմակերպիչը
  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։ պահակ, բակապահ

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

Սովորողի իրավունքները՝

կարծիք արտահայտել, օգտվել ընտրելու իրեն հարմար դասընթաց, ըստ իր ցաանկության մասնակցելու ինչ-որ ժամանցային-ճամփորդական նախագծերին, ազատ հագնվել, դպրոց կամ դասարան փոխել

Սովորողի պարտականությունները՝

ապահովել կարգապահություն, լսել ու հարգել ուսուցչին,մասնակցել դասընթացին, բլոգը վարել, ուն. էլ հասցե և պատասխանել նամակներին

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Դեղինով նշված կետեր.
ազատ հագնվելու իրավունք
դպրոցի գույքին վերաբերվել խնամքով
դպրոցի հարակից տարծքներին վերաբերվել
 խնամքով
ունենալ էլ. հասցե, հետևել էլ. հասցեին
վարել բլոգ
 (կրթահամալիրի սովորողների համար)
ն հարցում ընտրել իր ուսուցչին
մասնակցել ճամբարներին, ճամփորդություններին:

Կարմիրով լրացրածները. 

ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն
անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից
մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների
պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից
ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Դասընթացի ընտրության հնարավորություն, ուսուցչին ընտրելու իրավունք:
Սովորողը ինչպես որ ազատ է իր խոսքում, այնպես էլ պետք է ազատ լինի իր դասընթացի ընտրության հարցում, ուսուցչի ընտրության հարցում:Այս կետերը օգնեն սովորողին ավելի արագ և ավելի սիրով յուրացնել դասընթացները:

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։

իրավունքները՝
ազատ խոսելու իրավունք
դասը մատուցել իր նախըտրած մեթոդով,իր նախընտրած համակարգչային ծրագրով
մասնակցել հաստատությունում, հաստատությունից դուրս սեմինարների, գիտաժողովների
մասնակցել կամավոր ատեստավորմանը

դասից բացակայել վատառողջ լինելու պատճառով(հիմնավորված այլ խնդիրներով:
ունենանալ արձակուրդ
օգտվել գրադարանից
պաշտպանված լինել սովորողներից, ծնողներից, ղեկավարից

պարտականությունները՝
հարգել սովորողներին, ծնողներին, ուսումնական հաստատության ցանկացած աշխատողի
սովորողներին օգնել ծրագիրը հեշտությամբ յուրացնելու, վերջարդյունքին հասնելու հարցում
օժված երեխաների համար լրացուցիչ ջանք չխնայել, նպաստել սովորողի առաջադիմությանը
ապահովել սովորողներին անհրաժեշտ գրականությամբ
սիրով պատասխանել սովորողի ցանկացած հարցի
հետևողական լինել սովորողների հանդեպ
օգնել սովորողներին կատարել հետազոտական աշխատանքներ, իրականացնել տարբեր նախագծեր
ուղղորդել սովորողին ինքնուրույնության
սովորոցնել սովորողներին հարգել, սիրել ընկերներին, փոքրերին
երեխաներին օգնել լինել հայրնեասեր

խրախուսել սովորողի աշխատանքը:

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։


Կարմիրով նշածները՝
1)մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:


  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։


Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։

Սովորողի ծնողի իրավունքը
Ընտրել դպրոց իր երեխայի համար
Երեխայի անմիջական դասավանդողի հետ ազատ խորհրդակցել, արտահայտել կարծիք

Սովորողի ծնողի պարտականությունը
երեխայի մեջ սերմանել սեր դպրոցի, դասավանդողի հանդեպ

  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Երրորդ պարապմունք․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ 

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`

1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության` ակնկալվող վերջնարդյունքներ).

3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.

4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ:

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը:

1) լեզվական գրագիտություն և կարողունակություն.

2) սովորել սովորելու կարողունակություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

5) թվային և մեդիա կարողունակություն.

6) մշակութային կարողունակություն.

7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն.

8) տնտեսական կարողունակություն.

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:

Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝

1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.

2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.

3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.

4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.

5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.

6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.

7) թեմաները և դրանց բովանդակությունը.

8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.

9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

5) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով.

34. Հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում։ Մոդուլը մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաների ինտեգրված կամ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ներկայացնում է հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի պետական ծրագրի մի մասը կամ ծրագիրն ամբողջությամբ՝ դրան ուսումնական պլանով հատկացված ժամաքանակով:

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները, բաժին IX

40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

Չորրորդ պարապմունք․ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

  1. Դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

Հռամաձայն հոդված 26․ 4-ի:՝  պարտավոր է անցնել հերթական ատեստավորման, եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որակավորում։ Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով՝ պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:

2. Դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Համաձայն հոդված 26․11-ի՝  եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որակավորում, ապա կարող է, քանի որ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման։

3. Դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Համաձայն հոդված 26-ի 17-27-ի՝  դպրոցի տնօրենը կարող է դիմել տարակարգ ստանալու համար որպես ուսուցիչ,, այլ ոչ թե որպես դպրոցի տնօրեն։

Հինգերորդ պարապմունք. Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն
  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակա
  • Հանրակրթական ուսումնական հաստատության` սովորողների հետ դաստիարակչակաաշխատանքների կազմակերպիչ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական
  • Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան
  • Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ
  • Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար
  • Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ
Posted in ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2022 Թ

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ,  1 կրեդիտ։ Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Հանդիպել եմ այդ բառը ՝ հոդված 3,19;25;26;38

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Պատասխան՝ Ոչ, որովհետև հանրակրթության բնագավառի օրենսդրության մեջ մանկավարժական աշխատողի և ուսուցչի սահմանումներից հետևում է,որ մանկավարժական աշխատողը պարտադիր չէ,որ լինի ուսուցիչ:

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Պատասխան՝՝Այո, նախորդ հարցում նշված կետերը կարդալուց պարզ է դառնում:

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Պատասխան՝՝ Մանկավարժական և Վարչական աշխատողներ են:

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Պատասխան՝ Այո, որովհետև խանգարող ոչինչ չկա օրենսդրության մեջ: Եթե ժամ է դասավանդում, արդեն ուսուցիչ է համարվում: