Posted in Վերապատրաստումներ

Վերապատրաստում-օր 4

Վերապատրաստման վերջին օրը եզրափակեցինք կարգացուցակի համաձայն: Իրար հաջորդեցին երգն ու պարը: Բլոգավարության դասընթաց ունեցանք ընկեր Անահիտի հետ: Այնուհետև միացանք վերապատրաստման մասնակիցներից ընկեր Էլմիրայի դասաժամին՝ 5 տարեկանների խումբ: Խաղեր , պարեր, շատ հագեցած ժամ էր: Հետո հեծանվավազքի ժամ ունեցանք, որին սպասում էինք այնքան: Ընդմիջում, մաթեմատիկների շաբաթական քննարկումն ու մարմարյա սրահում հանդիպումներն իրար հաջորդեցին:

Posted in Մանկավարժական ճամբար, Վերապատրաստումներ

Վերապատրաստում-օր 3

Չես հասցնում վայելել օրվա տպավորություններդ, երբ սկսվում է հաջորդ օրը: Այնքան հետաքրքիր են անցնում վերապատրաստման համար նախատեսված 4 օրերը, որ ժամերը թվում  են րոպեներ, րոպեները՝ վայրկյաններ: Իսկ մեր վերապատրաստվող խմբով այնքան ենք ջերմացել մեկս մյուսի հետ, կարծես դարավոր ծանոթներ լինենք: Առավոտը սկսեցինք Հիմնական դպրոցում՝ մարմարյա սրահում, ժողովրդական  պարերը ու երգերը հաջորդեցին մեկը մյուսին, փորձեցինք ընդգրկվել ակտիվ հոսքին և կարծես թե ստացվեց: Դրանից հետո ունեցանք նետաձգության ժամ, որը բավականին հետաքրիր էր,  հատկապես ընկեր  Գևորգի մասնագիտական բարձ որակների փոխանցումը լիարժեք դարձրեց մեր պարապմունքը, քանի որ դրանից էլ կախված էր մեր ցուցադրած արդյունքները: Ի զարմանս ինձ, աղջիկները բավականին հաջող հանդես եկան: Հաջորդիվ ունեցանք բլոգավարության դասընթաց՝ ղեկավար ընկեր Անահիտ: Ծանոթացանք բլոգի ղեկավարման այլ նրբություններին: Ավարտելուց հետո շարունակեցինք մաթեմատիկներս մեր բաց թոնված պարապմունքը, որը ղեկավարում էր տիար Գևորգը: Այն վերաբերում էր դպրոցական օլիմպիադայի խնդիրների լուծմանը: Անդրադարձանք 6-րդ դասարանի հետաքրքրաշարժ խնդիրներին, տվեցինք լուծումներ: Օրն ավարտեցինք մարմարյա սրահում՝ պարելով, երգելով:

Posted in Մանկավարժական ճամբար, Վերապատրաստումներ

Վերապատրաստում-օր 2

Վերապատրաստման առաջին օրն այնքան հետաքրքիր էր, որ կասկած չկար, որ երկրորդը առաջինին չի զիջի: Սկսեցինք օրը ինձ արդեն հարազատ Հարավային դպրոցում: Ունեցանք երգերով ու պարերով համեմված 1 ժամանոց պարապմունք: Պարապմունքը հատկապես լուսավորեցին մեր փոքրիկները: Իսկ ընկեր Մարիամի հիանալի տեխնիկան ու վարպետությունն իրենը արեց: Բոլորս միանգամից կարողացանք մերվել ընթացքին: Դրանից հետո ընկեր Անահիտը անցկացրեց բլոգավարության դասընթաց , ծանոթացրեց շատ նրբությունների, իհարկե մի մասն էլ վաղվա պլանում թողնելով, քանի որ ժամանակը սուղ էր և մեզ դեռևս սպասվում էր տեխնոլոգիայի ժամը: Այս ժամին մենք մասնակցեցինք Հարավային դպրոցի տնտեսական իրերի բարեկարգման աշխատանքներին. այն է  աթոռակների գունավորմանը՝ընկեր Արևի գլխավորությամբ: Մասնակիցներից ոմանք լումա ներդրեցին այգու կանաչապատման հարցում՝ ծառերի տնկում, ջրում: Ունեցանք ընդմիջում կարգացուցակով, բանավեճեր ընդմիջմանը, քննարկումներ :Շարժվեցինք դրանից հետո Հիմնական դպրոց, որտեղ մաթեմատիկներս երեկվա բաց թողնված օլիմպիադայի խնդիրների քննարկմանն անցանք:

 

 

This slideshow requires JavaScript.