Posted in Ճամփորդություն, Մայիսյան հավաք

Բարձունքի նվաճում՝ Թեղենիս

Թեղենիս`Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը :2851 մ

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ  են բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։  Սկսվում է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ու ձգվում հարավ- արևելյան ուղղությամբ` բաժանվելով երկու հիմնական ճյուղերի` արևելյան և հարավային, որոնց միջև է տեղադրված Դալար գետի (Աղվերանի) հովիտը: Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև: Ունի ծալքաբեկորային ծագում: Արտաքին լանջերը  հիմնականում մեղմաթեք են` կտրտված բազմաթիվ մանրձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ:

Պատասխանատու՝ Արշակ Մարտիրոսյան,Հասմիկ Իսրայելյան

Մարզիկ՝ Նաիրա Հարությունյան

Նպատակը
Ուսումնահայրենագիտական- ճանաչողական

Նախապատրաստական փուլ
Տեղեկություններ հավաքել նշված տարածքի աշխարհագրության ու պատմության, ժողովրդագրական կազմի մասին,ներկայացնել բլոգում։

Մեկնում
Մայիսի 27.  9.30- 16.00
Ճամփորդության երթուղին  Երևան- Բուժական- -Թեղենյաց վանք-Թեղենիս
Բուժական գյուղից քայլարշավ դեպի Թեղենիս լեռան բարձունք
Այցելություն Թեղենյաց վանք

Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

ուսապարկ, տաք  հագուստ, սպորտային կոշիկներ,  մեկանգամյա սնունդ, թվային միջոցներ

Մասնակիցների  ցուցակ

1.Կորյուն Գաբոյան(7-րդ դասարան)

2.Մաքսիմ Սահրադյան(7-րդ դասարան)

3.Արամ Կարապետյան(7-րդ դասարան)

4.Միլենա Հովհաննիսյան(6-րդ դասարան)

5.Սարգիս Մարտիրոսյան(7-րդ դասարան)

6.Վաղարշակ Գրիգորյան(7-րդ դասարան)

7.Արայիկ Միքայելյան(7-րդ դասարան)

8.Դավիթ Մարգարյան(7-րդ դասարան)

9.Յուրա Սահակյան(7-րդ դասարան)

10.Լիլիանա Գևորգյան(6-րդ դասարան)

11.Նատալի Տագեսյան(6-րդ դասարան)

12.Մանե Ջավադյան(7-րդ դասարան)

13.Թեդի Ներսիսյան(7-րդ դասարան)

14.Էվելինա Հակոբյան(6-րդ դասարան)


Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն