Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք.կլոր սեղան

Օրը՝ մայիսի 22

Մասնակիցները՝ մաթեմատիկա դասավանդողներ, սովորողներ, հյուրեր

Միջին,Ավագ դպրոցի դասավանդող՝ Արշակ Մարտիրոսյան

Մասնակից սովորողները՝ Հայկ Մանուկյան(6), Կարոլինա Եսայան(6), Վարազդատ Միքայելյան(9), Սեդա Ստեփանյան(9)

Թեման՝ առանց գրատախտակի մաթեմատաիկայի դասերի անցկացում, մեկ օրինակի ներկայացում

Ներկայացվող թեման՝ Տասնորդական կոտորակների գումարում, հանում, բաժանում, բազմապատկում(6).Գանի,կոնի ծավալների հաշվումը(9)

Առավելությունները՝

  • Սովորողների ինքնուրույն վերլուծելու կարողունակությունը
  • Մաթեմատիկական բոլոր սիմվոլներին հմտորեն տիրապետելը համակարգչով
  • Աշխատանքի հասանելիությունը ցանկացած պահի

Թերությունները՝

  • Համացանցի թույլ լինելու հետևանքով ժամանակի մեծածավալ կորուստը
  • Սովորողների դժվար ընկալունակությունը թեմայից
  • Սովորողների մեծաքանակ լինելը և ժամանակի մեջ չտեղավորվելը՝ անհատապես աշխատանք տանելու յուրաքանչյուրի հետ

Ընթացքը— Սովորողներին ուղղորդում եմ նախ ընտրել օժանդակող ծրագիր՝ Math-o-mir, Geogebra և այլն: Բացատրում եմ բանավոր կերպով թեման, սակայն իմ բլոգում տեղադրված է տեսական մասը: Նրանք միաժամանակ ուսումնասիրում են թեման, անհանգստացնող հարցերը տալիս: Քննարկում ենք ու սկսում առաջադրանքների կատարմանը անցնել: Վերջում օգնում եմ դժվարացած առաջադրանքները լուծել ու տեղադրել բլոգում:

Օր. Հաշվենք՝

1,515+2,1=3,615

1,515-0,1976=1,3174

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն