Մայիսի 21. Տեսակապ 16
Թեստ
Մայիսի 18. Տեսակապ 15
Թեստ
Մայիսի 13. Տեսակապ 14
Ինքնաստուգման թեստի քննարկում
Թեստ
Մայիսի 11. Տեսակապ 13
Ինքնաստուգման ԹԵՍՏ 3
Մայիսի 4. Տեսակապ 12
Կանոնավոր և անկանոն կոտորակներ
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Ապրիլի 30. Տեսակապ 11
Կանոնավոր և անկանոն կոտորակներ
Տեսություն՝
Եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, ապա կոտորակը կոչվում է անկանոն կոտորակ :
Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա կոտորակը կոչվում է կանոնավոր կոտորակ :
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Ապրիլի 27-29. Տեսակապ 10
Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Ապրիլի 23. Տեսակապ 9
Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը
Տեսություն՝
Լիլիթն ու Գևորգը ունեն նույն չափի մեկական պիցա:
Լիլիթի պիցան բաժանված է 10 հավասար մասերի, իսկ Գևորգի պիցան՝ 6 մասերի:
Լիլիթի պիցան Գևորգի պիցան
Լիլիթն ու Գևորգը կերան 3 -ական կտոր:
Լիլիթը կերավ իր պիցայի 10 մասերից 3 -ը, այսինքն՝ պիցայի 3/ 10 -րդ մասը:
Գևորգը կերավ իր պիցայի 6 մասերից 3 -ը, այսինքն՝ պիցայի 3/ 6 -րդ մասը:
Լիլիթի կերածը Գևորգի կերածը
Տեսնում ենք, որ Լիլիթի կերածը պիցայի կեսից քիչ է, իսկ Գևորգի կերածը պիցայի կեսն է:
Ուրեմն, Լիլիթը կերել է ավելի քիչ պիցա, քան՝ Գևորգը:
Հետևաբար, 3/ 10 < 3/ 6 :
Այս կոտորակների համարիչները հավասար են, և մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է: Սա ընդհանուր կանոն է:
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Ապրիլի 20-22. Տեսակապ 8
Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը
Տեսություն՝
Շոկոլադի սալիկը բաղկացած է 28 հավասար մասերից:
Արմինեն կերավ 28 մասերից 3 -ը, այսինքն՝ սալիկի 3/ 28 -րդ մասը:
Հայկը կերավ 28 մասերից 5 -ը, այսինքն՝ սալիկի 5/ 28 -րդ մասը:
Պարզ է, որ Հայկը ավելի շատ շոկոլադ կերավ, քան Արմինեն` 5 > 3 :
Հետևաբար, 5/ 28 > 3/ 28 :
Այս կոտորակների հայտարարները հավասար են, և մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի մեծ է: Սա ընդհանուր կանոն է:
Հավասար հայտարար ունեցող կոտորակներից մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի մեծ է:
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Ապրիլի 17. Տեսակապ 7
Ինքնաստուգման թեստի քննարկում
Ապրիլի 16. Տեսակապ 6
Ինքնաստուգման ԹԵՍՏ 2
Ապրիլի 13(4.1 դասարան)-15 (4.2 դասարան) . Տեսակապ 6
Կոտորակ
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Ապրիլի 10. Տեսակապ 5
Կոտորակ
Տեսություն՝
Պիցան բաժանված է 8 հավասար մասերի:
Յուրաքանչյուր կտորը կազմում է պիցայի 1/ 8 մասը:
Արմենը կերավ երեք կտոր, որը պիցայի 3/ 8 -րդ մասն է:
Այս տեսքի՝ 3/ 8 գրառումը անվանում են կոտորակ :
Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ :
Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ :
Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար :
3/ 8 կոտորակի հայտարարը՝ 8 -ը ցույց է տալիս, թե քանի մասի է բաժանված պիցան, իսկ համարիչը՝ 3 3 -ը ցույց է տալիս, թե քանի այդպիսի մաս էր կերել Արմենը:
Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մաս կա, իսկ համարիչը , թե դրանցից քանի՞սն են վերցված:
Որոշեք, թե շոկոլադի ո՞ր մասն է բացակայում:
Օրինակ
Լուծում: Շոկոլադի սալիկը բաժանված է 24 հավասար մասերի՝ 5 -ը բացակայում են:
Պատասխան՝ բացակայում է շոկոլադի սալիկի 5/ 24 -րդ մասը:
Ապրիլի 9. Տեսակապ 4
Մասերի համեմատումը
Տեսություն՝
Քառակուսին բաժանված է երկու հավասար մասերի, ներկված է 1/ 2 -րդ մասը:
Քառակուսին բաժանված է չորս հավասար մասերի, ներկված է 1/ 4 -րդ մասը:
Քառակուսին բաժանված է ութ հավասար մասերի, ներկված է 1/ 8 -րդ մասը:
Տեսնում ենք, որ ամենամեծը առաջին կապույտ եռանկյունն է, իսկ ամենափոքրը՝ վերջինը:
Ուշադրություն
Որքան շատ են մասերը, այնքան փոքր է դրանցից յուրաքանչյուրը:
Ներքևի նկարներում միևնույն չափի պիցան բաժանված է 6 , 8 և 10 հավասար մասերի:
6 մասի 8 մասի 10 մասի
6 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/ 6 -ին:
8 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/ 8 -ին:
10 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/ 10 -ին:
Երեք նկարներում պիցան հաջորդաբար բաժանվում է ավելի շատ մասերի՝ 6 < 8 < 10 :
Տեսնում ենք, որ մասերը շատանալիս պիցայի մեկ բաժինը փոքրանում է :
Հետևաբար,
1/ 6 > 1/ 8 > 1/ 10
Նկատած օրինաչափությունը ընդհանուր կանոն է:
Որքան շատ մասերի ենք բաժանում թիվը, այնքան մասը փոքրանում է:
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Ապրիլի 2. Թվի գտնելը տրված մասով
Տեսանյութ՝
VIDEO
Առաջադրանքների փաթեթ 1
Ապրիլի 1. Տեսակապ 3
Թվի գտնելը տրված մասով
Թիվը տրված մասի միջոցով գտնելու համար պետք է մասի արժեքը բազմապատկել մասերի թվով:
Խնդիր 1. Արմինեն 200 դրամով գնեց գրիչ և 50 դրամով՝ մատիտ:
Որքա՞ն փող ուներ Արմինեն, եթե նա գրիչի և մատիտի վրա ծախսեց ունեցած փողի 1/ 5 -րդ մասը:
Լուծում:
1. Գտնենք գրիչի և մատիտի վրա ծախսած ընդհանուր գումարը:
Ստանում ենք՝ 200 + 50 = 250 դրամ:
2. 250 դրամը Արմինեի ունեցած փողի 1/ 5 -րդ մասն է:
Կիրառենք կանոնը:
Հետևաբար, ամբոջ գումարը կլինի՝ 250 ⋅ 5 = 1250 դրամ:
Պատասխան՝ Արմինեն ուներ 1250 դրամ:
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Մարտի 30.Տեսակապ 2
Խնդիր: Անահիտն ուներ 500 դրամ:
Այդ փողի 1/ 5 -րդ մասով նա գնեց 4 գրիչ, իսկ մնացած փողի 1/ 10 -րդ մասով՝ 2 մատիտ:
Վերջում Անահիտը գնեց 1 տետր, որի արժեքը կազմեց իր մոտ մնացած փողի 1/ 6 -րդ մասը:
ա . Որքա՞ն արժե մեկ գրիչը:
բ . Որքա՞ն արժե մեկ մատիտը:
գ . Որքա՞ն արժե մեկ տետրը:
Լուծում:
1. Գտնենք մեկ գրիչի գինը:
Սկզբում պետք է գտնել 500 դրամ փողի 1/ 5 -րդ մասը:
Ստանում ենք՝ 500 : 5 = 100
Այսպիսով, 500 դրամ փողի 1/ 5 -րդ մասը կազմում է 100 դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց 4 գրիչ:
Հետևաբար, մեկ գրիչն արժե՝ 100 : 4 = 25 դրամ:
2. Գտնենք մեկ մատիտի գինը:
Գրիչները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց 500 − 100 = 400 դրամ:
Գտնենք այս փողի 1/ 10 -րդ մասը:
Ստանում ենք՝ 400 : 10 = 40
Այսպիսով, 400 դրամ փողի 1 10 -րդ մասը կազմում է 40 դրամ:
Տրված է, որ այս գումարով Անահիտը գնեց 2 մատիտ:
Հետևաբար, մեկ մատիտն արժե՝ 40 : 2 = 20 դրամ:
3. Որքա՞ն փող մնաց Անահիտի մոտ:
Գրիչների վրա Անահիտը ծախսեց 100 դրամ:
Մատիտների վրա Անահիտը ծախսեց ևս 40 դրամ:
Գրիչների և մատիտների վրա Անահիտը ծախսեց 100 + 40 = 140 դրամ:
Անահիտի մոտ մնաց 500 − 140 = 360 դրամ:
4. Գտնենք մեկ տետրի գինը:
Գրիչները և մատիտները գնելուց հետո Անահիտի մոտ մնաց 360 դրամ, որի 1/ 6 -րդ մասով նա գնեց 1 տետր:
Գտնենք 360 դրամի 1/ 6 -րդ մասը:
Ստանում ենք՝ 360 : 6 = 60 դրամ:
Պատասխան՝
ա. Մեկ գրիչն արժե 25 դրամ:
բ. Մեկ մատիտն արժե 20 դրամ:
գ. Մեկ տետրը արժե 60 դրամ:
Տեսանյութ՝
VIDEO
Առցանց քննարկվող և տնային առաջադրանքներ
Հարցերի դեպքում գրել՝ arshakmartirosyan@mskh.am հասցեին
Like this: Like Loading...
Related