Posted in Հաշվետվություն

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը՝ հունիսի 23

Ահա և բուռն ընթացք ունեցող մանկավարժական ճամբարի չորրորդ օրն է: Օրը սկսում ենք տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելով: Նախօրոք սահմանված գրաֆիկի համաձայն դասավանդողների խմբերը շարունակում են մաքրության տեսանկյունից կարգ ու կանոն հաստատել Սարալանջում և դպրոցին հարակից տարածքներում:

11:00-ից դասավանդողներս մասնակցում ենք կրթահամալիրի դպրոցների զուգահեռաբար ընթացող սեմինարներին,որոնք ճամբարային էին բնույթով և իրենց մեջ ամփոփում են տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու կարևոր կետերը: Միջին դպրոցը ուներ բոլոր օղակներում ներկայացուցիչներ, որոնց ֆոտոշարը ներկայացնում եմ՝

Ճամբարը հետաքրքրանում էր նաև նրանով,որ ունեինք ճամբարական սովորողների համար կազմակերպած բանավոր մաթեմատիկա մեկժամյա պարապմունք,որի ղեկավարներն այսօր Հասմիկ Իսրայելյանն ու Մենուա Հարությունյանն էին:Մուտքի ճամբար անցնող սովորողների հայացքներից կարելի էր կռահել,որ պարապմունքը հաջողված էր:

13:00-ից ունեինք ընդհանուր պարապմունք կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի ղեկավարությամբ:

Իսկ 13:20-ից առարկայական մասնախմբերով քննարկումներն են սկսվում,որտեղ ըստ օրակարգի կազմակերպվում է ամենը:Դրանցից կարելի է նշել Ինժեներատեխնիկական լաբորատորիայի իրականացրած հետաքրքիր ցուցադրությունը:

Իսկ ճամբարային օրը ավարտում ենք մարզական, պարային և այլ պարապմունքներով,որին մասնակցելու համար յուրաքանչյուր դասավանդող նախօրոք հայտագրվել էր: Իսկ ես երկար դադարից հետո վերջապես հնարավորություն ունեցա հեծանիվ վարելու, որը արթնացրեց ճիշտ է տեղ-տեղ դժվարին,բայց քաղցր հիշողություններ, երբ ամեն օր դասավանդելու համար Հարավային դպրոցից բռնում էի Միջին դպրոց տանող ուղին և հակառակը ,որտեղ իմ ընկերը դարձել էր հեծանիվը:

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն