Posted in Հունիսյան ճամբար

Կինոդիտում

Մասնակիցներ՝  Միջին դպրոցի ճամբարականներ

Օր, ժամ՝ 03.06.2022թ. ժամը՝ 10:30-13:30

Պատասխանատու՝ Արշակ Մարտիրոսյան

Ընթացքը՝

Զբոսանք կենտրոնական Երևանով, քաղաքային թափառումներ, կինոդիտում «Մոսկվա» կ/թ-ում («Վիշապը»):

Նպատակը՝ ուսուցողական անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է ճամբարականների դասընկեր Իշխան Գևորգյանի հայրիկի հեղինակությամբ,քաղաքային թափառումներ

Արդյունքում`

Սովորողների ֆոտոշարքերի, պատումների հրապարակում բլոգում, կայքում:

Մասնակիցներ՝

1.Աստղիկ Ալեքսանյան (7-րդ դասարան)

2.Տաթև Մամիկոնյան (7-րդ դասարան)

3.Մարի Համբարչյան (7-րդ դասարան)

4.Արեն Համբարձումյան (7-րդ դասարան)

5.Արեն Վարդանյան (7-րդ դասարան)

6.Կորյուն Գաբոյան (7-րդ դասարան)

7.Հովհաննես Գալիկյան (7-րդ դասարան)

8.Արսեն Գևորգյան (7-րդ դասարան)

9.Կարապետ Գյուլնազարյան(6-րդ դասարան)

10.Ժորա Մուրադյան (6-րդ դասարան)

11.Ավագ Սահրադյան (6-րդ դասարան)

12.Դավիթ Ապիտոնյան (7-րդ դասարան)

13.Հայկ Սարգսյան (7-րդ դասարան)

Posted in Հունիսյան ճամբար

Ճամբարային հեծանվաերթ

Ճամբարային հեծանվաերթ ՀԱԹ տարածքում

Նպատակ՝ մարզական հմտությունների զարգացում,

Նախապատրաստական աշխատանք.

  • Հեծանվային երթուղու ուսումնասիրություն
  • Նյութերի հրապարակում բլոգներում

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Ընթացք՝ հեծանվաարշավ Մայր դպրոցից դեպի հայոց գրերի1600-ամյակի հուշահամալիր, այնուհետև Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում հեծանվաերթից կազմակերպումից հետո վերադարձ Մայր դպրոց

Մարզիկ՝ Հրայր Հովհաննիսյան

Ծրագիր՝ մեկնումը հունիսի 8-ին, ժամը 10:00-ին, Մայր դպրոցի մոտից

Անհրաժեշտ իրեր` մարզական հագուստ, սպորտային կոշիկներ, անհատական թվային միջոցներ

Նախագծի համակարգող՝ Արշակ Մարտիրոսյան

Մասնակիցների ցուցակ՝

1.Կորյուն Գաբոյան

2.Աստղիկ Ալեքսանյան

3.Ժորա Մուրադյան

4.Կարապետ Գյուլնազարյան

5.Սահակ Գալստյան

6.Դավիթ Ապիտոնյան

7.Արեն Համբարձումյան

8.Ավագ Սահրադյան

9.Արսեն Գևորգյան

Posted in Հաշվետվություն, Ճամփորդություն

Դեպի Թեղենիս.ամփոփում

Դեպի Թեղենիս մեր օրը անցավ ջերմ, գարնանային, անուշաբույր միջավայրում: Ճանապարհը,որը մեզ պիտի հասցներ դեպի Թեղենյաց վանքի,նման էր դրախտավայրի, որտեղ իրենց անուշաբույր հոտն ու ձայներն էին տարածում բնության կանաչն ու երգեցիկ թռչունները: Նույնիսկ կանաչի մեջ թաքնված հալոցքները՝ փոքրիկ գետակների նման, չտորպեդահարեցին մեր պլանավորած օրակարգին,այլ որպես զովացնող մի միջոց,օգնեցին հասնելու մեր բաղձալի նպատակին:Կից ներկայացնում եմ նկարաշար,որն ամբողջապես չի կարող բնութագրել մեր հիացմունքն ու վայելքը:

Posted in Հունիսյան ճամբար

Հունիսյան ճամբար

Ճամբարի օրակարգ

  • Կկազմենք մաթեմատիկական խնդիրներ
  • Կազմենք և կխաղանք խաղեր quizziz և learning.apps ծրագրերով:
  • Սովորողները կմասնակցեն մարզական պարապմունքների,կկազմակերպենք ինտելեկտուալ խաղեր։Շաբաթվա մեջ կկազմակերպենք նաև հեծանվաերթ և լող։
  • Ընթերցանություն,երգ և պար։
  • Ուսումնական պարապմունքներ 9-րդ դասարանի սովորողների հետ:
  • Ուսումնական եռօրյա ճամփորդություն Արատեսում:
  • Մեկօրյա ճամփորդություններ
Posted in Ճամփորդություն

Դեպի Արատես

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝ Միջին դպրոցի ճամբարական սովորողների-դասավանդողների եռօրյա ճամբարում դպրական կենտրոնում

  • Ռազմամարզական խաղեր
  • Քայլարշավ դեպի ջրվեժ և Արատես գետ
  • Բարձունքի հաղթահարում՝ Սմբատաբերդ
  • Հայրենագիտական ծանոթություն Արատեսի վանքի հետ
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն
  • Շրջակա միջավայրի խնամք,մաքրման աշխատանքներ

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում Վայոց ձորի մարզի մասին։

Ճանապարհը՝ մեկնումը՝ հունիսի 4-ին՝ ժամը 09:00;Սբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Զանգակատուն-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ հունիսի 6-ին՝ ժամը 17։00:

Հետդարձի ճանապարհը՝ նույն երթուղով

untitled

Ճամփորդության պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան, Նաիրա Հարությունյան

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար
  • կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • անհրաժեշտ գումար՝ 7000 դրամ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

08:00 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

1֊ին կանգառ՝ Տիգրանաշեն, Արարատը այդ դիտակետից

2-րդ կանգառ՝ Արփայի հովիտ

3-րդ կանգառ՝ Սմբատիշխանի դամբարան

Մինչև 14:30 Արատես, իրերի տեղավորում

14:30-15:30 ճաշ

15:30-17:30 ՌազմաՄարզական պարապմունքներ «Զանգակատուն» զորամասի մասնագետների հետ

17:30-18:00 հանգիստ

18:00-20:00 Արատեսի արշավախմբային կայանի բացում Արատեսում

20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ զինվորականների հետ, ծիսական երգեր, օրվա ամփոփում

22:00- քուն

Օր երկրորդ

07:30-վերկաց

08:00-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում; նախաճաշ

09:00-13:00 Բարձունքի հաղթահարում Սմբատաբերդ,հանգիստ, բրդուճներով ճաշ

13:00 Ճանկաթաղի հյուրերի ճանապարհում

14:00-15:00 Վերադարձ Արատես, Հանգստի ժամ

15:00-17:30Բարեկարգման աշխատանքներ

17:30-19:30-Ֆուտբոլային մրցաշարեր

19:30-20:30 հանգստի ժամ,ընթրիք

20:30-22:00 խարույկի շուրջ ինտելեկտուալ քննարկումներ, զրույցներ

22:00-քուն

Օր երրորդ

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-12:00 Նախաճաշ;բարեկարգում

13:30 Վերադարձ

Կանգառ Ուրցաձորի Սբ Կարապետ եկեղեցում

17։00՝ ժամանում Երևան՝ Մայր դպրոց

Մասնակիցներ՝

1.Աստղիկ Ալեքսանյան(7-րդ դասարան)

2.Տաթև Մամիկոնյան(7-րդ դասարան)

3.Մարի Համբարչյան(7-րդ դասարան)

4.Գայանե Խաչատրյան(7-րդ դասարան)

5.Մոնիկա Մարտիրոսյան(7-րդ դասարան)

6.Կորյուն Գաբոյան(7-րդ դասարան)

7.Մայա Խաչատրյան(7-րդ դասարան)

8.Էլեն Լալազարյան(7-րդ դասարան)

9.Սարգիս(7-րդ դասարան)

10.Արամ Կարապետյան(7-րդ դասարան)

11.Գրիգորի Դանիելյան(7-րդ դասարան)

12.Արտյոմ Ղազարյան(7-րդ դասարան)

13.Հայկ Սարգսյան(7-րդ դասարան)

14.Արեն Վարդանյան(7-րդ դասարան)

15.Արեն Համբարձումյան(7-րդ դասարան)

16.Գուրգեն Մանուկյան(7-րդ դասարան)

17.Նարեկ Սուքիասյան(7-րդ դասարան)

18.Հայկ Փիլիպոսյան(6-րդ դասարան)

19.Յազան Ալաբդալլա(6-րդ դասարան)

20.Ավետ Մանվելյան(6-րդ դասարան)

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Համագործակցային նախագծերը՝ որպես հաջողված

Ուս. շրջանների ընթացքում ունեցել ենք նախագծեր, որոնցից առանձնացնում եմ հատկապես համագործակցային նախագծերը: Որպես այդպիսին իրականացրել ենք նախագծեր Հարավային դպրոցի ,Արևելյան դպրոցի, ինչպես նաև Միջին դպրոցի դասավանդող Զարինեի Փանյանի դասարանների միջև: Բուն բովանդակությունը հղումների տակ կարող ենք ուսումնասիրել:Տեսանկարահանվել է նաև ուղիղ եթերների միջոցոցով Գոհար Եղոյանի և Հարավային դպրոցի դասվարների կողմից: Միայն կարող եմ նշել,որ այս նախագծերի միջոցով ամեն անգամ գիտելիքի նոր պաշարով են հարստացել բոլոր կողմերը,այդ թվում նաև մենք՝ դասավանդողներս:

Որպես հաջողված նախագծեր պիտի նշեմ նաև ճամփորդությունները, որոնք և հայրենագիտական էին(Լոռի՝Ալավերդի,Տավուշ՝Դիլիջան); և բարձունքի հաղթահարում(Արատես, Արագած, Թեղենիս), ռազմամարզական(Արատես)

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Միջդասարանական նախագծերը Միջին դպրոցում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 20

Իրականացման վայրը` Միջին դպրոց

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ,
Համագործակցող դասավանդողներ՝ 
 Արշակ Մարտիրոսյան,Զարինե Փանյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում:
  • Կրտսեր ընկերոջը նորը սովորեցնելու պատրաստակամության ձևավորում

Նախագծի ընթացքը․

Արդյունքը՝

Սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում

Նման նախագծեր պարբերբար իրականացնում ենք, թեմաների ավարտից հետո կազմակերպում ենք, դասարանները միացնում՝ դրսում , կախված եղանակային պայմաններից, կամ դասարանում։ Սովորողները բաժանվում են խմբերի, խմբում կարող են լինել տարբեր դասարանների սովորողներ, այդպես ավելի հետաքրքիր է։ Յուրաքանչյուր խմբին կարող է բաժին հասնել մի քանի հարց, ժամանակ է տրամադրվում, որի ընթացքում , բանավոր կերպով պետք պատրաստեն հարցերի պատասխանները, և ըստ հերթականության հնչեցնում են հարցը և պատասխանը։ Ճիշտ պատասխանների համար խումբը ստանում է միավորներ և ըստ այդ միավորների ընտրվում է հաղթող խումբը։

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Համագործակցային նախագիծ Հարավային դպրոցի հետ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 17, ժամը՝ 11:00:

Իրականացման վայրը` Հարավային դպրոց

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի և Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ,
Սովորեցնողներ՝ Միջին դպրոցից 7-6 դասարանի սովորողներ՝

Համագործակցող դասավանդողներ՝ 
 Արշակ Մարտիրոսյան, Լյովա Սարգսյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում:
  • Կրտսեր ընկերոջը նորը սովորեցնելու պատրաստակամության ձևավորում
  • Google-ի փաստաթղթեր բաժնի մաթեմատիկական կողմի գիտելիքների փոխանցում, փաթեթնե կազմելու հմտության փոխանցում կրտսեր ընկերներին
    Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում: Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում:

Նախագծի ընթացքը․

Արդյունքը՝

Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում

Վարպետության դասի ընթացքը նկարագրող տեսաֆիլմը և ֆոտոշարքը կտեղադրենք սովորողների բլոգներում, ինչպես նաև ենթակայքում

Ուսուցանող տեսաֆիլմի պատրաստում

Սովորողներն արդյունքները կտեղադրեն իրենց բլոգներում

Արդյունքը՝

Բավականին հետաքրքիր հանդիպում ունեցանք,որի ընթացքում 7-6 դասարանի սովորող Գուրգեն Մանուկյանը մանրամասն բացատրեց Google forms-ի առավելությունները, վերջինիս միջոցով սարքեցինք ֆլեշմոբային հարցաշար, սո վորողները հետաքրքրությամբ պատասխանեցին սարքված հարցաշարին: Հաջորդ անգամ խոստացան մեր սովորողները նոր ծրագրի ուսուցմամբ հանդես գալ իրենց կրտսեր ընկերների համար:Կից ներկայացնում եմ ֆոտոշարք և տեսանյութ՝

Posted in Բանավոր մաթեմատիկա(8.2)

16.05.2022թ

16.05.2022թ

Հետևյալ կայքից՝https://learningapps.org/index.php?category=2&subcategory=12291&s= ընտրել 3 բաժին մաթեմատիկական և պատասխանել հարցերին: Այնուհետև նման օրինակով կազմել մաթեմտիկական խաղ: Արդյունքները և պատրաստի խաղը բլոգում տեղադրել: