Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Մեծ և կրթահամալիրյան մաթեմատիկոսներ

Ժամկետը՝ Նոյեմբեր

Դասարաններ՝ 7.5; 7.6 դասարաններ

Ուս. վայրը՝ Ընտանեկան

Նպատակը՝ Սովորողներին տալ տեղեկություն

1.հին մեծ մաթեմատիկոս-գիտնականների մասին,նրանց հայտնագործություններին, 2.կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողների մասին, նրանց գործունեությանը

Ընթացքը՝Նպատակի մեջ նշված 1-ին կետի համաձայն՝սովորողներից յուրաքանչյուրը տեղեկություն է տալիս Անանիա Շիրակացու մասին, ուսումնասիրում է նրա գործերը,թողած հետքը, պատրաստում տեսանյութ , ուղարկում ինձ: Ըստ 2-րդ կետի սովորողը պետք է ընտրի նաև կրթահամալիրի ուսումնական գործունեության մեջ մեծ հետք թողած դասավանդող և տեղեկություն տա բոլորիս նրա մասին: Այդպիսի մաթեմատիկներ են՝ Գևորգ Հակոբյանը, Նիկիտա Պողոսյանը,Գայանե Բեդիրյանը,Կարեն Մարտիրոսյանը: Ցուցում կտամ ես եթե անհրաժեշտություն լինի տեղեկությունների որոնման հարցում: Առկա հանդիպման ժամանակ քննարկում ենք և քննարկման ժամանակ յուրաքանչյուրը ներկայացնում է որևէ նշանակալից ու հետաքրքիր փաստ, որը իր ուսումնասիրածի շրջանակից է:

Վերջում սովորողները պատում են ունենում իրենց բլոգներում

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն