Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Ստանանք նոր խնդիրներ

Ժամկետը՝ Նոյեմբերի 1-5

Դասարաններ՝ 9-12-րդ դասարաններ

Ուս. վայրը՝ Ընտանեկան

Նպատակը՝ Սովորողներին հնաևավորություն տալ փնտրել, ուսումնասիրել մաթեմատիկական, տրամաբանական խնդիրներ, լուծումներ, զարգացնել արագ մտածելու կարողությունը

Ընթացքը՝Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է որևէ անվանական խնդիր, այն պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝ ունիկալ, հետաքրքիր, տրամաբանական, լուծելի: Դասեր կնվիրենք այդ խնդիրների, լուծումների քննարկմանը: Բոլորի պատրաստած խնդիրները հավաքագրելով ֆայլ կունենանք խնդիրների, որը հետագայում կարելի կլինի վերածել խնդրագրքի:

Վերջում սովորողները պատում են ունենում իրենց բլոգներում

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն