Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Դեկտեմբերյան նախագծեր

6-րդ դասարան

Նախագիծ՝ Միջդասարանական մրցույթ՝6.5 և 6.6 դասարաններ

Ժամկետը՝ դեկտեմբեր

Ընթացքը՝ Սովորողներից 4 հոգանոց խմբեր ենք կազմում: Մի քանի փուլերով մրցույթը կիրականացնենք, մինչև կպարզվի բոլոր խմբերից առավել պատրաստվածը: Մրցույթի հարցերը կլինեն ոչ միայն մաթեմատիկական, այլև տրամաբանական, բնագիտական և այլն: Նախօրոք ըստ օրերի կներկայացվի տվյալ խմբի ներկայացման օրը, իրականացման ժամանակը:Ամբողջը կլուսաբանվի բլոգում:

8-րդ դասարան

Նախագիծ՝ Պատրաստում ենք երկրաչափական մարմիններ

Ժամկետը՝ դեկտեմբեր

Ընթացքը՝ Սովորողներին բացատրում եմ իրականացման ընթացքը: Հիշեցնում եմ պրիզմա, զուգահեռանիստ, ուղղանկյունանիստ մարմինների հատկությունների մասին:Պատրաստում ենք՝ ձեռքի տակ ունենալով սկոչ, քանոն, վատման: Նկարում ենք պատրաստի մարմինները և լուսաբանում բլոգում:

11-րդ դասարան

Առաջադրանքների փաթեթներ, որոնք կրկնողական բնույթ ունեն: Աշխատանք GeoGebra ծրագրով:

Նախագիծ՝ Խմբային մրցույթ

Ժամկետը՝ դեկտեմբեր

Ընթացքը՝ Սովորողներից խմբեր են ձևավորվում, առաջադրում եմ նախօրոք պատրաստված հարցերի փունջը: Պատահականության սկզբունքով ընտրվում են հարցերը: Հարցերը կլինեն տարբեր բնույթի: Առավելագույն միավոր հավաքած խումբը կհամարվի հաղթող:

.

Արատեսյան ճամփորդություն

Ֆլեշմոբ՝ 4-րդ մակարդակ

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն