Posted in Ճամփորդություն

Եռօրյա ճամփորդություն արվեստի ու արհեստի քաղաք Գյումրի

Ճամփորդության նախագիծը գրվել է ըստ Ճամփորդության կազմակերպման կարգի

Նպատակը՝

Ճամփորդության նպատակն է կազմակերպել ուսումնաճանաչողական քայլք Գյումրիում, ծանթոանալ տեղանքին, քաղաքային մշակույթին, ճարտարապետությանը, ազգագրական պատկերին։  Հայկական ֆիլմերից արդեն հայտնի փողոցների, մշակութային ժառանգության, հասարակական կարևոր կառույցների ուսումնասիրում։

Ընթացքը՝

Եռօրյա ուսումնահետազոտական ճամփորդության հիմնական բաժանումները՝

  1. Հայերենագիտական
  2. Պատմամշակութային
  3. Ազգագրական

Կազմակերպիչներ՝ Արշակ Մարտիրոսյան,Տաթևիկ Ալեքսանյան

Մարզիկ՝ Նաիրա Աբրահամյան

մեկնումը՝ ժամը 09:00

Ժամանակահատվածը՝ 21․10․2022-23․10․2022 թ․

Երթուղի՝

Մեկնում՝ Երևան-Աշտարակ-Արուճ-Թալին-Մարալիկ-Գյումրի

Վերադարձ-Գյումրի-Մարալիկ-Թալին-Քարակերտ-Դալարիկ-Արմավիր-Էջմիածին-Երևան

Ժամանում՝ Գյումրի-Երևան

Օր առաջին

Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Ժամանում Գյումրի (olympic հյուրատուն); թափառումներ Գյումրիում Աբովյան փողոց, հայկական ֆիլմերի հետքերով։ Ծանոթացում ճարտարապետական մշակույթին, համագործակցություն Գյումրու «Ֆոտոն» վարժարանի հետ.(տնօրենի հետ պայմանավորվել ենք անցկացնել մրցույթ-խաղ, ներկայացնել կրթահամալիրյան կյանքը, հրավիրել նրանց կրթահամալիր՝ համագործակցությանը պարբերական բնույթ հաղորդելու համար);Գյումրու ազգագրական պատկերին (ֆրանկներ, բոշաներ), վերադարձ կացարան, ինտելեկտուալ խաղեր, երեկոյան հանգիստ։

Օր երկրորդ

Մեկնում կացարանից. ուսումնա-ճանաչողական քայլք Գյումրու փողոցներով, Թումո ստեղծարար-նորարությունների կենտրոն, ժամանում Վարդան Մաիկոնյան արձանախումբ, Վարպետաց փողոց, Մհեր Մկրտչյան թանգարան քայլք դեպի Սև բերդ՝ Կարս-Գյումրի ռազմական նշանակության ամրոցների և ճանապարհների վերաբերյալ տեղեկատվական դաս, Գյումրու Մայր Հայաստանի արձան;

Օր երրորդ՝

Մեկնում կացարանից,

. Միջավայրի խնամք՝ Թումո ստեղծարար-նորարարությունների կենտրոնին կից այգում

. Յոթ վերք եկեղեցի, խաչքարերի պուրակ

Վերադարձ Երևան՝ մինչև 18:00

Մասնակցին անհրաժեշտ, օգտագործվող պարագաներ՝

• անձնական դեղարկղիկ

• արշավային ուսապարկ

• երկար քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ

• անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց (дождежик);

• թերմոս կամ ջրաման

• առաջին օրվա բրդուճային ուտելիք

• անհատական հիգիենայի պարագաներ;

• պահպանել հակահամաճարակային անվտանգության միջոցները, չունենալ մարմնի բարձր ջերմաստիճան, որևէ հիվանդության ախտանշաններ

• աղբի տոպրակ, ձեռնոցներ

Սպասվելիք արդյունքներ՝ ձեռք բերել հայրենագիտական և բնագիտական գիտելիքներ։ Նկարել վլոգեր, կատարել բլոգային գրառումներ։ Նկարված վլոգների շնորհիվ ներկայացնել Գյումրի քաղաքը, անմիջապես տարածքում խոսել տվյալ վայրի ստեղծման, կառուցման մասին:

Տեղեկատվական հղումներ նախապատրաստական աշխատանքի համար

Գյումրու-Ալեքսանդրապոլ պատմությունը

Մշակութային մայրաքաղաք Գյումրի

Գյումրի-Ալեքսանդրապոլը 19-րդ դարի առաջին կեսին

Գյումրու Սև բերդ․ պատմամշակությաին ժառանգություն

Հայկական ճարտարապետություն․ վեցհազարամյա պատմության հետքերով

Վճարող՝ ծնող, չափը՝ 15000 դրամ

Փոխադրամիջոց՝ Mercedes Sprinter(60DQ077)` Սարգիս Ավագյան(100000դրամ, որից 40000-ը տրամադրում է կրթահամալիրը)

Մասնակիցներ՝

1.Տումանեան Վարագ(8-րդ դասարան)

2.Մխեյան Արման(8-րդ դասարան)

3.Մարի Մարինոսյան(7-րդ դասարան)

4.Լիա Լալայան(7-րդ դասարան)

5.Դավիթ Հովհաննիսյան(7-րդ դասարան)

6.Վռամ Միրզոյան(8-րդ դասարան)

7.Գագիկ Ղալթախչյան(8-րդ դասարան)

8.Դավիթ Հովհաննիսյան(8-րդ դասարան)

9.Մկրտիչ Համբարձումյան(8-րդ դասարան)

10.Սարգիս Սարգսյան(8-րդ դասարան)

11.Ալեքս Ստեփանյան(6-րդ դասարան)

12.Միքայել Ֆարոխզադ(6-րդ դասարան)

13.Դավիթ Հովհաննիսյան(6-րդ դասարան)

14.Արամ Բադալյան(6-րդ դասարան)

15.Արամ Մաղաքյան(8-րդ դասարան)

16.Էդգար Ալեքսանյան(6-րդ դասարան)

17.Սեյրան Առաքելյան(8-րդ դասարան)

18.Եվա Հակոբյան (6-րդ դասարան)

19.Շուշան Մանվելյան(6-րդ դասարան)

20.Ֆիալկա Մանուկյան (6-րդ դասարան)

21.Մանե Առաքելյան (6- դասարան)

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն