Ահա և ավարտվեց մեր ստացված ճամփորդություններից ևս մեկը: Ճամփորդական 3 օրերը հագեցած էին: Ավագ դպրոցի հերթական խմբի ուսերին էր խոտհունձ իրականացնելը կամ ավելի ճիշտ «այսպես ասած» խոտհունձի բացումն անելը: Մեծ ոգևորությամբ բոլորս լծվեցինք այդ գործին՝ տղա ,թե աղջիկ: Ունեցանք ճամբարի ընթացքում նաև ԱԻՆ-ի ուսումնավարժական պարապմունքներ՝ տեսական, գործնական: Մեր առօրյայի մի մասն էր դարձել նաև տղաների խմբով Արատեսի գետում լողալը, չնայած ջուրը բավականին սառն էր: Վերադարձին հյուրընկալեցինք Վաղաշենի մեր ընկեր ճամբարականներին, միասին ծածանեցինք հայկական դրոշը, ընկերական ֆուտբոլ խաղացինք և ժամանեցինք Երևան: Մեր հետաքրքիր ու բովանդակալից առօրյայի մնացած մասը ներկայացնում եմ ֆոտոշարի տեսքով:








