Posted in Ուսումնական ճամփորդություն

Երկօրյա աշխատանքային գործունեություն Արատեսում

    Հունիսի 15-ին՝շաբաթ օրով, աշխատանքային այցելություն կազմակերպվեց դեպի Արատես: Ձևավորվեց համապատասխան անձնակազմ՝ Միջին դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Մենուա Հարությունյանի ղեկավարությամբ: Որպես օգնական դասավանդող ընտրվել էր մաթեմատիկայի ուսուցուհի Զարինե Փանյանը և ես: Մինչ նկարագրության մանրամասներին անդրադառնալը՝ նշեմ, որ այս անգամ ուղղակի հիացած եմ Արատեսով: Այցելությունը աշխատանքային էր, բայց այնքան ոգևորված էինք Արատեսի բնությունով և հմայքով, Արատեսի ամեն մի մասնիկի(խոհանոց, հյուրատուն, գեղարվեստի տուն, պանդոկ, սիրո անկյուն, վրաններ) յուրօրինակ ու ճաշակին կահավորմամբ, որ աշխատանքը թվում էր հանգստի վայելք: Ես վերջին անգամ այցելություն էի ունեցել դեկտեմբեր ամսին և երբ զուգահեռներ եմ տանում այժմյան Արատեսի հետ, զգում եմ, որ ահռելի գործունեություն է իրականացրել մեր կրթահամալիրը այս կարճ ժամանակահատվածում: Նշեմ, որ երբ հասանք Արատես, նախաճաշեցինք ու անցանք օրվա կարգացուցակին, որը կազմվել էր ճամբարի ղեկավարի կողմից: 2 օրվա ընթացքում հասցրեցինք կարգի բերել վրանները՝ խոտածածկ տարածքները մաքրեցինք, կահավորեցինք վրանները: Մաքրման աշխատանքներ տարվեցին <<Սիրո անկյուն>> և <<Պանդոկ>> կոչվող մասնաբաժիններում: Չեմ կարող չնշել, որ ինձ ամենից շատ դուր եկավ <<Գեղարվեստի>> մասնաբաժիը, որտեղ մեծ հաճույքով ամիսներ կլուսացնեի: Նույնիսկ որոշել էի մի պահ այնտեղ գիշերել, բայց քանի որ կոլեկտիվ ենք, միացա ամբողջին: Հիանալի ու կազմակերպված օրեր: Մաթեմատիկայի պարապմունքներ, խաղեր, շրջայցեր դպրական կենտրոնի ամբողջ տարածքով, եկեղեցու տարածքի ուսումնասիրություն: Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ, քննարկումներ, խորոված կարտոֆիլ: Այնուհետև թեյախմություն:  Այնքան էի տպավորված, որ կապի մեջ մտա համացանցով Հարավային դպրոցի ուսուցչական կազմի հետ և կիսվեցի զգացողություններով: Մի խոսքով այս ճամփորդությունը լավագույններից էր:

This slideshow requires JavaScript.

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն