Posted in Հունվարյան ճամբար 2019

Հունվարյան ճամբար 2019(Միջին դպրոց)

Հիմնական ուղղությունները՝

  • Հետաքրքրաշարժ խնդիրների առաջադրում, քննարկում և օպտիմալ լուծումների փնտրում`խնդիրներ, որոնք առաջադրում են երեխաները, դրանք կարող են լինել մտացածին, կարող են լինել համացանցից ընտրված, կարող են բերվել առօրյայից:
  • Ֆլեշմոբի խնդիրների կազմում, հարցերի քննարկում: Նախկին ամիսների ֆլեշմոբների խնդիրների ուսումնասիրություն, դրանց հիման վրա նոր խնդիրների առաջադրում:
  • Կառուցման խնդիրներ՝ տիրապետումը և կիրառումը համակարգչային ծրագրերով: GeoGebra ծրագրով երկրաչափական պատկերների ստացումը:
  • Նախագիծ՝ երկրաչափական մարմինների պատրաստում՝ տեղեկություն տալով նախօրոք կառուցվելիք մարմնի անհրաժեշտ հատկությունների մասին
  • Օլիմպիական խնդիրներ, նրանց ուսումնասիրությունը: Վերջին 2 տարիների օլիմպիական խնդիրների լուծում:
  • Մաթեմատիկական մրցույթ-խաղ՝ դասարանի մակարդակով
  • Ուսումնասիրություններ՝ դժվարություն ներկայացնող խնդիրների լուծումների հետ կապված
  • Այլ գիտությունների կապը մաթեմատիկայի հետ, քննարկումներ
  • Մարզական ստուգատես
  • Ճամփորդություններ

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն