Posted in Մանկավարժական ճամբար, Վերապատրաստումներ

Վերապատրաստում-օր 3

Չես հասցնում վայելել օրվա տպավորություններդ, երբ սկսվում է հաջորդ օրը: Այնքան հետաքրքիր են անցնում վերապատրաստման համար նախատեսված 4 օրերը, որ ժամերը թվում  են րոպեներ, րոպեները՝ վայրկյաններ: Իսկ մեր վերապատրաստվող խմբով այնքան ենք ջերմացել մեկս մյուսի հետ, կարծես դարավոր ծանոթներ լինենք: Առավոտը սկսեցինք Հիմնական դպրոցում՝ մարմարյա սրահում, ժողովրդական  պարերը ու երգերը հաջորդեցին մեկը մյուսին, փորձեցինք ընդգրկվել ակտիվ հոսքին և կարծես թե ստացվեց: Դրանից հետո ունեցանք նետաձգության ժամ, որը բավականին հետաքրիր էր,  հատկապես ընկեր  Գևորգի մասնագիտական բարձ որակների փոխանցումը լիարժեք դարձրեց մեր պարապմունքը, քանի որ դրանից էլ կախված էր մեր ցուցադրած արդյունքները: Ի զարմանս ինձ, աղջիկները բավականին հաջող հանդես եկան: Հաջորդիվ ունեցանք բլոգավարության դասընթաց՝ ղեկավար ընկեր Անահիտ: Ծանոթացանք բլոգի ղեկավարման այլ նրբություններին: Ավարտելուց հետո շարունակեցինք մաթեմատիկներս մեր բաց թոնված պարապմունքը, որը ղեկավարում էր տիար Գևորգը: Այն վերաբերում էր դպրոցական օլիմպիադայի խնդիրների լուծմանը: Անդրադարձանք 6-րդ դասարանի հետաքրքրաշարժ խնդիրներին, տվեցինք լուծումներ: Օրն ավարտեցինք մարմարյա սրահում՝ պարելով, երգելով:

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն