Posted in Մանկավարժական ճամբար, Վերապատրաստումներ

Վերապատրաստում-օր 1

Արևոտ հոկտեմբերի 29-րդ օրը մենք ունեցանք մեր մանկավարժական վերապատրաստման առաջին պարապմունքը: Նախ պարապմունքն ինքնին հագեցած էր՝ ըստ կազմված կարգացուցակի: Վերապատրաստման մասնակիցների հետ ծանոթություն, անմիջական շփում, ընկեր Անահիտի միջոցով օրվա պլանի ծանոթացում: Ունեցանք դաս՝ նվիրված ընդհանուր կրթությանը Սեբաստացի կրթական համալիրում: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման օգտակարությունը սերունդների կրթման , դաստիարակման գործում: Այնուհետև ունեցանք դասաժամ՝ ուղղված կենդանիների խնամքին, մասնավորապես Ջենի ձիուն: Խնամքի դասաժամի պատասխանատուն ընկեր Էդմոնն էր, նա մանրամասն բացատրեց խնամքի առանձնահատկությունների մասին: Ճիշտ է Ջենին սկզբում մի քիչ ինձ չսիրեց, բայց կարևորը վերջում ընդունեց, որ ես միայն խնամում եմ իրեն: Դրանից հետո հանդիպեցինք Հիմնական դպրոցում: Մաթեմատիկներս մասնակցեցինք տիար Գևորգի ղեկավարությամբ իրականացված դպրոցական օլիմպիադայի խնդիրների լուծման և քննարկման դասին՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանների մասնակցությամբ: Այնուհետ հանդիպեցինք մարմարյա սրահում և լսեցինք տիար Բլեյանին: Տիար Բլեյանը ողջունեց մեզ՝ մասնակիցներիս և հաջողություն մաղթեց: Նաև ներկայացրեց կրթահամալիրին սպասվող նոր միջոցառումների ծրագրերը: Օրը հագեցած էր:

 

 

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն