


22.09.2022թ-Կրկնություն
.
Տարածաչափության գլխավոր աքսիոմները
Երկրաչափության ցանկացած դասընթացի հիմքում ընկած են աքսիոմները՝ պնդումներ որոնք ընդունվում են առանց ապացուցման: Աքսիոմների օգնությամբ սահմանվում են մնացած բոլոր հասկացություններն ու ապացուցվում են նրանց հատկությունները:
Տարածաչափության հիմնական հասկացություններն են՝ կետ, ուղիղ, հարթություն:
Էվկլիդյան երկրաչափության մեջ կետի, ուղղի և հարթության հատկությունները տրվում են 20 աքսիոմների միջոցով:
Ձևակերպենք դրանցից մի քանիսը:
Տարածության ցանկացած երկու կետով անցնում է ուղիղ և այն էլ միայն մեկը:
Մի ուղղի վրա չգտնվող ցանկացած երեք կետով անցնում է հարթություն և այն էլ միայն մեկը:
Մի ուղղի վրա գտնվող երեք կետերով անցնում են անվերջ շատ հարթություններ:
Եթե ուղղի երկու կետերն ընկած են հարթության մեջ, ապա ուղղի բոլոր կետերն ընկած են այդ հարթության մեջ:
Եթե երկու հարթություններ ունեն ընդհանուր կետ, ապա նրանք ունեն ընդհանուր ուղիղ, որի վրա են գտնվում այդ հարթությունների բոլոր ընդհանուր կետերը:
14.09.2022թ-Իրական թվեր
Տեսություն՝
Իրական թվեր
Ռացիոնալ չհանդիսացող թվերը, այսինքն, այն թվերը որոնք ամբողջ չեն և չեն ներկայացվում m/n կոտորակի տեսքով, որտեղ m-ը ամբողջ թիվ է, իսկ n-ը՝ բնական թիվ, կոչվում են իռացիոնալ թվեր:
Իռացիոնալ թվերը կարելի է սահմանել նաև հետևյալ կերպ:
Իռացիոնալ թիվ կոչվում է անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակը:
Օրինակ
0,547…557505…113456…
Իռացիոնալ թվեր կարելի է հանդիպել անջատելով քառակուսի արմատ՝
√3= 1,732050…
Պյութագորասի թեորեմի միջոցով համոզվում են, որ 1 սմ էջով ABC ուղղանկյուն եռանկյան AB ներքնաձիգի √12+√12=√2 սմ երկարությունը իռացիոնալ թիվ է:
Ամենահայտնի իռացիոնալ թվերից մեկը π թիվն է: Այն ստանալու համար պետք է ցանկացած շրջանագծի երկարությունը բաժանել նրա տրամագծի վրա:
π= 3,141592…
Ռացիոնալ և իռացիոնալ թվերից բաղկացած թվային բազմությունը կոչվում է իրական թվերի բազմություն:
Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով:
Առաջադրանքներ՝ 18-24
04-05.05.2022թ.-Գործողությունների ֆունկցիաների հետ,Ֆունկցիայի գրաֆիկի ձևաափոխություններ(Հանրահաշիվ)
Տեսանյութ՝
Առաջադրանքներ՝ 214-230
06-07.04.2022թ.-Եռանկյունաչափական արտաայտությունների նույնական ձևափոխություններ(Հանրահաշիվ)
Տեսանյութ՝
Առաջադրանքներ՝ 176-189
16-17.02.2022թ.-Կես անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը(Հանրահաշիվ)
Տեսանյութ՝
Առաջադրանքներ՝152-160
03.12.2021թ.-Բերման բանաձևեր(Հանրահաշիվ)
Տեսանյութ՝
Առաջադրանքներ՝ 117-123
13-14.10.2021թ.-Ուղղի և հարթության տրման եղանակները(Երկրաչափություն)
Երկրաչափության դպրոցական դասընթացը բաղկացած է հարթաչափությունից և տարածաչափությունից:
Հարթաչափությունը ուսումնասիրում է պատկերները հարթության մեջ և նրանց հատկությունները:
Պատկերավոր ասած, հարթաչափությունը ուսումնասիրում է այն ամենն, ինչ կարելի է նկարել կամ գծել թղթի կտորի վրա:
Հարթաչափության հիմնական գաղափարներն են՝ կետը, ուղիղը և հարթ պատկերները (օրինակ՝ քառակուսի, եռանկյուն, շրջան, սեղան, շեղանկյուն և այլն): Հարթաչափության ուսումնասիրած բոլոր կետերի բազմությունը կազմում է հարթություն:
Տարածաչափությունը ուսումնասիրում է պատկերները տարածության մեջ և նրանց հատկությունները: Պատկերավոր ասած, տարածաչափությունը ուսումնասիրում է այն ամենն, ինչ կարելի է սոսնձել թղթի կտորներից, պատրաստել տախտակներից և աղյուսներից և այլն:
Տարածաչափության հիմնական գաղափարներն են՝ կետը, ուղիղը, հարթությունը և տարածաչափական պատկերները (օրինակ՝ խորանարդ, բուրգ, ուղղանկյունանիստ, գլան, կոն, գունդ և այլն)
:Տարածաչափության ուսումնասիրած բոլոր կետերի բազմությունը կոչվում է տարածություն:
Հարթության մեջ երկու ուղիղները լինում են հատվող (ունեն ընդհանուր կետ) կամ՝ զուգահեռ (ընդհանուր կետեր չունեն):
Նույն հարթության մեջ գտնվող չհատվող ուղիղները կոչվում են զուգահեռ: Տարածության մեջ երկու ուղիղները կարող են չհատվել և չլինել զուգահեռ:
Առաջադրանքներ՝1-12
22-23.09.2021թ.-Ռացիոնալ թվերի գրառումը տասնորդական կոտորակներով
Տեսություն՝
m/n տեսքի թվերը, որտեղ m-ը ամբողջ թիվ է, իսկ n-ը բնական թիվ, կոչվում են ռացիոնալ թվեր: Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են Q տառով:
Քանի որ ցանկացած m ամբողջ թիվ կարելի է գրել m1 տեսքով, ապա այն ռացիոնալ թիվ է, այսինքն՝ Z⊂Q: Այսպիսով, կարելի է ասել, որ ռացիոնալ թվերի բազմությունը բաղկացած է բոլոր ամբողջ թվերից և դրական ու բացասական սովորական կոտորակներից:
Ցանկացած վերջավոր տասնորդական կոտորակ՝ որպես սովորական կոտորակի մասնավոր դեպք, հանդիսանում է ռացիոնալ թիվ:
Փորձենք ռացիոնալ թվերը ներկայացնել տասնորդական կոտորակների տեսքով: Պարզվում է, որ ցանկացած ռացիոնալ թիվ կարելի է գրել անվերջ տասնորդական կոտորակի տեսքով:
ա) 7 ամբողջ թիվը կարելի է գրել 7,0000… անվերջ տասնորդական կոտորակի տեսքով:
բ) 4,244 վերջավոր տասնորդական կոտորակը կարելի է գրել 4,244000… անվերջ տասնորդական կոտորակի տեսքով:
գ) 5/11 սովորական կոտորակը անվերջ տասնորդական կոտորակի տեսքով գրելու համար օգտվենք «անկյունով» բաժանման եղանակից:
Ստորակետից հետո թվանշանների կրկնվող խումբը կոչվում է պարբերություն, իսկ ինքը կոտորակը՝ անվերջ պարբերական տասնորդական կոտորակ:
Բերված օրինակներում 7 բնական թիվը, 4,244 վերջավոր տասնորդական կոտորակը և 5/11 սովորական կոտորակը ներկայացրեցինք անվերջ պարբերական կոտորակների տեսքով՝
ա) 7=7,00000…=7,(0)
բ) 4,244=4,244000…=4,244(0)
գ) 5/11 =0,454545…=0,(45)
Առաջադրանքներ՝ 8-19