Category: Ուսումնական գրականություն
8-րդ դասարան
Սովորում ենք, սովորեցնում ընտանիքում
Մասնակիցներ՝ 6-րդ դասարան
Ժամկետը՝ 4-8 մայիսի
Նպատակը՝ Հետաքրքիր դարձնել մաթեմատիկան, հասկանալ , թե ինչքանով են յուրացրել անցած նյութը սովորողները, ոգևորվածության մակարդակը ստուգել, ներգրավել հեռավար-առցանց ուսուցմանը ընտանիքի անդամներին
Ընթացքը՝ Սովորողները ընտրում են ընտանիքի անդամներից որևէ մեկին՝ ըստ իրենց ցանկության: Այնուհետև սովորողը հիշելով մաթեմատիկայի իր ամենասիրած թեման սկսում է այդ թեման պատմել ընտանիքի անդամին՝ ինչպես կպատմեր դասավանդողը սովորողին: Վերջում խնդիր կամ հարց է առաջարկում՝ ստուգելու , նյութը հասկացվել է, թե ոչ: Նախագծի երկրորդ մասում ընտանիքի անդամը վերհիշելով իր մաթեմատիկական գիտելիքները՝ որևէ համապատասխան թեմա է ընտրում կամ որևէ հեշտ յուրացվող բաժին, բացատրում սովորողին, այնուհետև հեշտ 1 առաջադրանք առաջարկում՝ հասկանալու յուրացվածության աստիճանը: Այս ամենը տեսանկարահանվում է: Տեղադրվում է բլոգում:
Ուսումնական գարուն.(6-7-րդ դասարաններ)
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարաններ
Ժամկետը՝ մարտի 23-27
Ընթացքը՝ Սովորողներն ընտրում են 10 պետություն, որոնց բնակիչների շարքում կան կորոնավիրուսով վարակվածներ: Այդ պետությունները լավ կլինի, որպեսզի կորոնավիրուսով վարակվածների աղյուսակի տարբեր հատվածներից ընտրվեն: Աղյուսակից վերցվում են տվյալ երկրի ընդհանուր վարակվածների թիվը, առողջացածների թիվը, հաշվում տոկոսային ցուցանիշը առողջացածների և կազմում տոկոսային տվյալներով համապատասխան շրջանաձև դիագրամ:Վերջում տեղադրում են իրենց բլոգում:
Առցանց ուսուցում(4-րդ դասարան).մարտի 19
Թվի մասը գտնելը
