Posted in Ճամփորդություն, Մայիսյան հավաք

Բարձունքի նվաճում՝ Թեղենիս

Թեղենիս`Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը :2851 մ

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ  են բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։  Սկսվում է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ու ձգվում հարավ- արևելյան ուղղությամբ` բաժանվելով երկու հիմնական ճյուղերի` արևելյան և հարավային, որոնց միջև է տեղադրված Դալար գետի (Աղվերանի) հովիտը: Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև: Ունի ծալքաբեկորային ծագում: Արտաքին լանջերը  հիմնականում մեղմաթեք են` կտրտված բազմաթիվ մանրձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ:

Պատասխանատու՝ Արշակ Մարտիրոսյան,Հասմիկ Իսրայելյան

Մարզիկ՝ Նաիրա Հարությունյան

Նպատակը
Ուսումնահայրենագիտական- ճանաչողական

Նախապատրաստական փուլ
Տեղեկություններ հավաքել նշված տարածքի աշխարհագրության ու պատմության, ժողովրդագրական կազմի մասին,ներկայացնել բլոգում։

Մեկնում
Մայիսի 27.  9.30- 16.00
Ճամփորդության երթուղին  Երևան- Բուժական- -Թեղենյաց վանք-Թեղենիս
Բուժական գյուղից քայլարշավ դեպի Թեղենիս լեռան բարձունք
Այցելություն Թեղենյաց վանք

Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

ուսապարկ, տաք  հագուստ, սպորտային կոշիկներ,  մեկանգամյա սնունդ, թվային միջոցներ

Մասնակիցների  ցուցակ

1.Կորյուն Գաբոյան(7-րդ դասարան)

2.Մաքսիմ Սահրադյան(7-րդ դասարան)

3.Արամ Կարապետյան(7-րդ դասարան)

4.Միլենա Հովհաննիսյան(6-րդ դասարան)

5.Սարգիս Մարտիրոսյան(7-րդ դասարան)

6.Վաղարշակ Գրիգորյան(7-րդ դասարան)

7.Արայիկ Միքայելյան(7-րդ դասարան)

8.Դավիթ Մարգարյան(7-րդ դասարան)

9.Յուրա Սահակյան(7-րդ դասարան)

10.Լիլիանա Գևորգյան(6-րդ դասարան)

11.Նատալի Տագեսյան(6-րդ դասարան)

12.Մանե Ջավադյան(7-րդ դասարան)

13.Թեդի Ներսիսյան(7-րդ դասարան)

14.Էվելինա Հակոբյան(6-րդ դասարան)


Posted in Մայիսյան հավաք

Միջդասարանական ինտելեկտուալ բլից-հարցում

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՆԱԳԻՐ՝ Միջդասարանական բլից-հարցում

Նախագիծը վերաբերում է 7-8-րդ դասարաններին

Դասավանդողներ՝ Զարինե Փանյան,Արշակ Մարտիրոսյան

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ-Սովորողներին հնարավորություն տալ կիրառել ձեռք բերված գիտելիքները, թիմային խաղում քննարկումների միջոցով սովորել և գտնել ճիշտ պատասխանները, արագ կողմնորոշվել,զարգացնել տրամաբանական գիտելիքները, տեղավորվել նախատեսված ժամանակում: Այսպիսի խաղերի միջոցով ավելի հետաքրքրացնել մաթեմատիկա առարկան երեխայի աչքերում:

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔԸ՝ Բաց միջավայրում հարմար տեղավորվում են սովորողները ըստ խմբերի: Դասավանդողների ցուցումներով արագ ինքնակազմակերպվում են և պատրաստվում պատասխանել հնչած հարցերին: Խմբային մակարդակով ,քննարկումների բովանդակության միջոցով հաղթող խումբ կորոշվի:

ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐԸ`  Մայիս

ՆԱԽԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ`  Հաղթող թիմի անդամները կխրախուսվեն համապատասխան գնահատանիշով դասավանդողի միջոցով:

ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ Ամփոփվում և հրապարակվում է յուրաքանչյուրի բլոգում:

Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան հավաք-2022

Մայիսյան հավաքի  ուղղությունները և աշխատակարգը:

Միջին դպրոց՝

1.Համագործակցային նախագիծ-հրավերք Հարավային դպրոց՝ պատասխան հանդիպումով(Լյովա Սարգսյան)

2.Ճամփորդական նախագիծ Միջին դպրոց-Հարավային դպրոց օղակներով դեպի Սարդարապատ(Լյովա Սարգսյան)

3.Տարատարիք սովորողներով քայլք,այցելություն Լևոն պապի գետնափոր թանգարան (Տաթևիկ Ալեքսանյան)

4.Ուսումնական պլանով նախատեսված նյութերի ուսումնասիրություն

5.Մաթեմատիկական բանավոր ինտելեկտուալ մրցույթ 7-8-րդ դասարանների միջև բացօթյա միջավայրում(Զարինե Փանյան)

Ավագ դպրոց

1.Մրցույթ-արագագործություն բաց միջավայրում, թե ով ավելի արագ համակարգչում կհավաքի տրված մաթեմատիկական տերմիններով գրված տեքստերը(10-րդ դասարան)

2.Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ,որը տրամաբանական, մաթեմատիկական, հաշվարկային կլինի` 10-րդ դասարանցիներ (Թաթուլ Շահնազարյան)

3.Ուսումնական պլանով նախատեսված նյութերի ուսումնասիրություն

4. Ֆունկցիաներ թեմայի բաց-պարապմունք իմ 10-րդցիների կողմից 7-րդ դասարաններին:

5.Բանավոր հարց ու պատասխան` կապված տարվերջյան ամփոփիչ քննության հետ, բաց միջավայրում: (9-րդ դասարան)

6.Ճամփորդական նախագիծ դեպի Գառնի(9-10-րդ դասարան)(Սյուզի Հակոբյան)

Մասնակցություն կլոր սեղանի քննարկմանը՝ մայիսի 20 (մաթեմատիկայի դասավանդողներ)

Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան 16-րդ հավաք

Հայրենագիտական ճամփորդություն դեպի Ամբերդի ամրոց, Բյուրականի աստղադիտարան

բացօթյա, միջդասարանական մրցութային ինտելեկտուալ խաղեր՝ 6.5 և 6.6 դասարանների միջև

8-րդ դասարանցիների ավարտական դաս՝ նվիրված մաթեմատիկա առարկայի հետագա ընկալման, մտավախությունները հաղթահարող պրոցեսների հետ, քննարկումներ, որը տեղի կունենա բացօթյա լսարանում

Այց Հարավային դպրոց, սովորող-սովորեցնող նախագծով, վայրը՝ դպրոցի բակ

Posted in Մայիսյան հավաք, Առցանց ուսուցում

Մայիսի 4-8.ամփոփում

   Մայիսյան շաբաթը  տարբերվում էր իր բնույթով՝ այն ավելի քննարկումների, բաց դասերի շաբաթ էր, որը բավականին հագեցած օրակարգ ուներ ու հետաքրքիր էր: Ունեցանք հանդիպումներ 4-7-րդ դասարանների հետ: 4-րդ դասարանի հետ սկսել ենք մի նախագիծ, որը տրամաբանական բնույթ ուներ: Լուցկիներով առաջադրանք, որը սովորողների մեծամասնության կողմից շատ սիրվեց: 5-րդ դասարանի հետ ուսումնասիրեցինք կոտորակների բազմապատկում, բաժանում թեմաները: 6-րդ դասարանի հետ ունեցանք քննարկում, բաց դաս, որը վերաբերում էր մեր կողմից նոր ուսումնասիրվող մաթեմատիկական փազլ, խաչբառ թեմաների պատրաստմանը: 7-րդ դասարանի հետ առարկայական քննարկումներ ունեցանք հանրահաշիվ, երկրաչափություն առարկաներից: Բացի այդ ես մասնակցեցի Լիանա Հակոբյանի կազմակերպած բաց դաս քննարկմանը, իմ՝7.1 դասարանի սովորող Մանան Սեմիրջյանի մայրիկի ղեկավարությամբ իրականացված բաց դասին, որը վերավերում էր <<Սասնա ծռեր>> էպոսին: Ուղղակի հիացմունքս չեմ կարող չնշել ընթացքի մասին:  Ստուգեցի նաև մաթեմատիկայի ֆլեշմոբում իմ սովորողների առաջադրանքները: Ամենօրյա աշխատանք՝ պատասխանում եմ սովորողների նամակներին:

Posted in Մայիսյան հավաք, Առցանց ուսուցում

Մայիսյան հավաքի նախագծեր

Նախագծի տևողությունը՝ Մայիսի 4-9

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիներ, Միջին դպրոցի 6-7-րդ դասարանցիներ, ծնողներ, հետաքրքրվողներ

Ծրագրում՝ Հեղինակային կրթական ծրագրի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, ընտանեկան դպրոցների բաց ցանց

Տարվող աշխատանքներ՝  Տիրապետել նոր գործիքների՝ Quizziz, Math-o-Mir: Նոր նախագծերի միջոցով թոթափել համաճարակային լարված իրավիճակը: Իրականացնել ընտանեկան բաց նախագծեր, որոնք կօգնեն ավելի շատ մասնակիցների ներգրավելու ուսումնական գործընթացում, առցանց բաց պարապմունքներ-Teams հարթակում: Առցանց բաց պարապմունքների ընթացքում կուսումնասիրվեն հետևյալ նյութերը՝

4-րդ դասարան՝ Կանոնավոր և անկանոն կոտորակներ

5-րդ դասարան՝ Կոտորակների բազմապատկումը և բաժանումը

6-րդ դասարան՝ Տասնորդական կոտորակների հանումը

7-րդ դասարան՝

Հանրահաշիվ՝ Բազմությունների միավորումը և հատումը

Երկրաչափություն՝ Շրջանագիծ և շրջան