Եռօրյա նախագծով Դիլիջանում էինք: Ունեցանք հագեցած օրակարգ: Առաջին օրը այցելեցինք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընդունելությունը ջերմ էր: Վարժարանի հիմնադիրը ուղեկցեց ջոկատին, ծանոթացրեց վարժարանի առօրյային, այնուհետև թեյախմություն արեցինք և քննարկեցինք բասկետբոլի մրցաշարի իրականացման պայմանները: Բասկետբոլի մրցաշարում կրթահամալիրի թիմը զարմացրեց իր միասնականությամբ և դիպուկ գնդակի նետումներով: Այցելեցինք ճամփորդության ընթացքում Հաղարծին վանական համալիր, Պարզ լիճ և քայլքով այցելեցինք Ջուխտակ վանք: Մեկ խոսքով սովորողները և դասավանդողները տպավորված հետ վերադարձան Երևան:
Այցելեցինք հունվարյան ճամբարի ընթացքում գրատպության թանգարան: Նախագծի շրջանակում իրականացրեցինք նպատակում նշված կետերի արդյունքի ապահովումը: Թանգարանի աշխատողի հմուտ խոսքերի ու ներկայացման շնորհիվ, սովորողները գիտելիքի մեծ պաշար ամբարած վերադարձան կրթահամալիր: Այնուհետև քայլք ունեցանք, որից հետո ամփոփեցինք օրը:Կից ներկայացնում եմ ֆոտոշարը՝
Հունվարի 18-ին նախագծով ուսումնական ագարակում ձիավարության էինք մեր մեծաքանակ ջոկատով: Սովորողները մեծ ոգևորությամբ էին հետևում,միևնույն ժամանակ մասնակիցը դառնում ընթացքին: Կից ներկայացնում եմ ֆոտոշար, որն ավելի խոսուն է՝
Այսօր՝ հունվարի 17-ին նախագծով ունեցանք համագործակցություն Հարավային դպրոցի մաթեմատիկայի ջոկատի հետ: Միջին դպրոցի ճամբարականները իրենց կրտսեր ընկերներին բացատրեցին Math-o-mir ծրագրի հնարավորությունների մասին: Google Form-ի միջոցով ֆլեշմոբային խնդիրներ հավաքեցին: Կից ներկայացնում եմ լուսանկարներ օրվա վերաբերյալ՝
Այսօր՝ հունվարի 16-ին նախագծով ունեցանք համագործակցություն Արևելյան դպրոցի մաթեմատիկայի ջոկատի հետ: Միջին դպրոցի ճամբարականները իրենց կրտսեր ընկերներին բացատրեցին Quizziz ծրագրի հնարավորությունների մասին: Google Form-ի միջոցով ֆլեշմոբային խնդիրներ հավաքեցին: Կից ներկայացնում եմ լուսանկարներ օրվա վերաբերյալ՝
Հունվարը 12-ն է և ահա այցելեցինք Ավանում գտնվող սահադաշտ: Օրը տպավորիչ էր, որոշ սովորողներ առաջին անգամն էին անցնում այսպես ասած սահադաշտի փորձության միջով, սակայն կարողացան պատվով ու սովորած դուրս գալ իրավիճակից: Ամեն ինչ լավ էր, միայն ժամանակային առումով կարծես սովորողները ոչ լիարժեքություն կար, բայց տվյալ բացը կլրացնենք ամսվա վերջին ևս մեկ սահադաշտ այցելությամբ:
Ապարանում առատ ձյան հետևանքով առաջացած սպիտակ,մաքուր ձնածածկույթի առաջին հարթեցնողները մենք էինք ու Արևելյան դպրոցի սովորողները: Բոլորս մեծ ոգևորությամբ էինք խաղեր կազմակերպում, սահում: Ստորև ներկայացված ֆոտոշարը վկայությունն են մեր բազմաբովանդակ օրվա մասին: